ՄՂՁԱՎԱՆՋ / 2 մաս

geheni araqelhttps://surhandak.wordpress.com/2014/06/30/մղձավանջ/   ԱՌԱՋԻՆ   ՄԱՍ

ԵՐԿՐՈՐԴ   ՄԱՍ

Նախագահը վախենում էր բացել աչքերը, չէր ուզում կրկին հայտնվել սարսափելի իրականության մեջ, նա հիմա գերի է, իսկ իր ընտանիքը պատանդՈ՞վ գիտի, թե հիմա ու՞ր են տանում, ի՞նչ են անելու իր հետՔանի ֆայլերը մեզ մոտ են, ես վստահ եմ, որ սրանք ինձ ձեռք չեն տա, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի տիրապետեն այդ ֆայլերին: Գուցե Սաշիկը տված չլինի այդ ֆայլերը: Իսկ Լյովիկը հիմա ու՞ր է, երևի նրան էլ Սաշիկի պես ձերբակալել ենՀա՜յ աշխարհ, փու՛չ աշխա՜րհ, հազար մարդ կար կողքիս, թագավորի պես ապրում էի, բոլորը խոնհարվում էին ու հնազանդվում, միայն անունս բավական էր, որպեսզի վախից պապանձվեին տեղներըՈ՞վ գիտեր, որ էսպիսի օրեր են գալու, հիմա անտեր շան պես պառկել եմ էս զինվորների ոտքերի տակ: Չէ՜, միևնույն է, ես չեմ հանձնվելու, ես պիտի մինչև վերջ կռիվ տամ, այնպես հեշտ զիջե՞լ նրանց իմ այս տարիների չարչարանքըԱ՜խ, ողջ հայ ժողովուրդը բռիս մեջ էր՝ Այլասկայից մինչև ԲրազիլիաՄի մատիս շարժումը բավական էր, որպեսզի գումարները հանգիստ գային ու լցվեին գրպանսԱյո՜, դա կախարդական փայտիկի զորություն էր, ասում են, թե հրաշքներ չկան, ո՞նց չկա, դա հրա՛շք չի, որ մի հեռախոսազանգով մարդուն ստիպում ես, որ իր աշխատած կամ թալանած գումարներից քեզ փա՛յ տաՀա՜յ աշխարհ. Հիմա սովածներն են ուզում կարգ ու կանոն թելադելԷ՛ն ժամանակ, որ Սերժիկը միլիոնների հետ էր խաղում, դու՛ք ու՞ր էիք, հավի միսը ձեր համար դառել էր դելիկատես, ա՜յ սովածնե՛ր, հիմա էլ ուզում էքԱ՜յ բոմժե՛ր, գիտե՛ք, որ մեջքս ուղղեցի ու ոտքի ելա ձեզ կփոշիացնեմ: Բայց արդեն գնդապետի ասած մեկ ժամից բավականին անցել է, Սաշիկի հետ պետք է շտապ խոսելՀիմա էդ հաստագլուխին ինչպե՞ս հասկացնեմ, որ Ֆայլերը չտաՀա՜, կասեմ պապայի գերեզմանի հարցերը ես կլուծեմ, թող ինքը չմտածիԵրևի էդպես մի բան հասկացնեմ: Սաշիկը լավ գիտի, որ պապայի գերեզմանի համար Լյովիկը պիտի զբաղվեր, գոնե հասկանա, որ ինչ որ բան եմ ուզում հասկացնելԱ՜խ, ես հիմար եմ, ժողովուրդը իզուր չի ասում, որ Սաշիկը հաստագլու՛խ հայվան ա, դէ արի ու դրան բան հասկացրա, ո՞վ գիտի ուղեղ կա՞ դրա գլխում:

Եվրոպայի մեր գործընկերները, որ իմանան սրա մասին հաստատ մեծ աղմուկ կհանենԲա՜ իզու՞ր էի նրանց գումարները այստեղ լվանում, չհաշված կլոր գումարների նվիրատվությունները, է՛դ քոնձռոտները իրենց երկրներում մի հատ ավել չայի փող չէին կարում աշխատել, հարկայինը որ իմացավ այդ ավել փողի մասին, ոտքով գլխով կքաշվեն, էնպես նրանց թափ տար, տուգանքները կլցներ գլխներին, որ օխտը պորտով էլ աշխատեին, չէին կարողանա տակից դուրս գալԻսկ էստե՛ղ նստած տեղը փողը գալի՜ս ու լցվումա գրպաններըՉէ՜. Նրանք իրենց գումարի աղբյուրը չեն կարա փակեն, իզուր չէր, որ ընտրություններում իմ հաղթանկը հաստատեցին, քիչ լափեցի՞նԵրևի իրենց ողջ կյանքում էդքան գումար չէին տեսելԻսկ մեր Ամերիկյան պարտնյորները չեմ կարծում, որ կցանկանան, որպեսզի իրենց թմրադեղերի ճանապարհը փակվի, իմ իշխանությունը նրանց օգտին է: Եթե ես չլինեմ, տենաս ո՞վ է նրանց տրամադրելու այս տրանզիտ միջանցքըԱյնպես որ, նրանք այնքան ինձ կպահեն, քանի շահ ունեն: Չէ՜, ինչ ուզում ես ասա, ես հզո՜ր եմ: Թուրքիա, Ադրբեջան, Եվրոպա, Ամերիկա, բոլորին էլ ձեռք է տալիս իմ իշխանությունը: Այնպես որ այսօր կամ վաղը կարող են ինձ ազատելԵս հզոր եմ, ինքս ինձ թերագնահատու՞մ եմ, ինչի՜ այսպիսի դժվարություննե՞ր եմ հաղթահարել, էն փրչոտ շու՛ն` Վազգենի ժամանակ ավելի վատ դրության մեջ էի, Վազգենը ուզում էր խփել, նա էլ իրեն սրանց պես առյուծի տեղ էր դրել, բայց տեսա՞ր որ ամեն ինչ փոխվեց, էնպե՛ս գլուխը ջարդին, որ հարազատ մերը չէր ճանաչումԴե գնա՛, որտեղ քոնը՛ կասես, ընտե՜ղ էլ իմըԱրա՜ ոնց գցում, բռնում եմ, սրանք ինձանից մինչև հիմա վախենում են, թե չէ ինչի՞ պիտի էսպիսի թիկնազոր ինձ հսկեր, երևի գիտեն, որ իրենց ժամանակը սպառվում է, ոնց էլ լինի այսօր կամ վաղը ինձ կազատենՀենց որ տեղ հասնենք, գնդապետին կասեմ, որ ուզում եմ Սաշիկի հետ խոսելԼսի՛ր, կարողա՞ ուղղաթիռով հիմա Ղարաբաղ ենք թռնում, հա՜, ճիշտ որ, ու՞մ մտքովը կանցնի, որ ինձ այնտեղ փնտրենՀաստա՛տ Ղարաբաղ ենք թռնում: Հիմա պատկերացնում եմ թե, է՛ն ջահել գեներալը ինչ խաղեր ա տալիս: Հիմա նոր մամուլի խոսնակը կհելնի ու իմ անունից կհայտարարի, որ նշանակվել է նոր պաշտոնակատարԿարինե՜Կարինե՜, ինչպե՞ս էր նրա ազգանունը, ո՞վ ա նա, իրանից ի՞նչ ա ներկայացնումՀա՜, հիշեցի՛, Կարինե Կարապետյան, նա կհայտարարի, որ նախագահը վատառողջ է, ու ինքն է կատարելու իմ պարտականությունները: Հա՜, հետո կհայտարարեն, որ են « սամազվանեց » գեներալը նշանակվել է նոր Անվտանգության Խորհրդի նախագահ ու գնա՜ց

Բայց են Ազգային ժողովը ցրելու հրամանագիրը չպիտի ստորագրեի, սխալ արեցի, որ ստորագրեցիԿարծում եմ, որ այսքան կտրուկ փոփոխությունները տեսնելով կգուշակեն, որ սա սարքած դավադրություն է, ով չջոկի, բայց Լֆիկը հաստատ կջոկի, նա ջոկո՛ղ տղա է, չէ՜ Տարոն Մարգարյանի նման դանդալո՛շ, հերն ի՜նչ էր, որ տղեն ի՛նչ լինիԴանդալոշից պիտի դանդալոշ ծնվի: Գեղամյանը ու Արամ Սարգսյանը իրար հետ են, գոնե դրանք խելք խելքի տան ու մի բան անենՉէ՜, բայց Արամ Սարգսյանը վրես ատամ ունի, նրան ձեռք ա տալիս իմ այս վիճակը, հլա մի բան էլ կուրախանաԲայց որ ճիշտը խոսենք նա մի բան էլ պետք է շնորհակալ լինի, է՛ն հանցագործ փռչոտի՛ն սպարապետ շինեցիճիշտ է, ես չշինեցի, բայց թույլ տվեցի, որպեսզի նրան դավաճան չհանեն. Անգամ Ռուբիկին համոզեցի, որպեսզի թույլատրի նրա անունով թանգարան սարքեն ու հերոսացնենԹե չէ որ մատս մի հատ շարժեի իրա գյոռից կհանեին ու աղբանոցը կնետեինՎազգենի հանցանքները էնքա՜ն շատ էր. որ հաստատ աղբանոցում կհայտվներՄենակ Շահումյանն ու Արծվաշենը հերիք էր նրան կենդանիկենդանի այրելու համար: Արա՜, որ հիշում եմ, թե քանի հոգու եմ հացի տեր դարձրել, բա լա՜վ, հիմա դրանցից մեկը չկա՞ կողքիսԲա տղերքին իզու՞ր եմ էդքան զինել, նրանք փող էլ ունեն, զենք էլ ունեն ու ամենակարևորը, որ օրենքով են նրանք պաշտպանված: Հիմա մնում է, որ հավաքվեն իրար գլուխ ու ոտքի կանգնեն, պիտի ատամներով պահեն իրենց սեփականությունը, նրանց կարողությունների ու հնարավորությունների երաշխիքը ես եմՉէ՜, սրանք էդքան էլ հիմար չեն, լավ հասկանում են, որ Սերժիկը վտանգավոր մարդ է, կրակի հետ են խաղում, դրա համար էլ վախեցած են

Նախագահը բացեց աչքերը, ուղղաթիռի պտուտակների աղմուկից նրա ականջները փակվել էին: Պատգարակը դրված էր ուղղաթիռի փոքրիկ տաղավարի կենտրոնում, իսկ երկու կողմից նստել էին դիմակավորված զինվորները:

Սարգսյա՜ն, — լսվեց գնդապետի ձայնը, — ա՛յ տղա, էդ կարողա՞ կոնյակն էր խփել գլխիդ

Զինվորները ծիծաղեցին: Բժշկուհին կողքին էր, նրա ճակատին թաց թրջոց դրեց,

Ուզու՞մ եք նստել, թե՞ պառկած կմնաք, — հարցրեց նա,

Սարգսյանը ծամածռեց դեմքը, պարանոցի ցավը անհանգատացնում էր, չոր պատգարակի վրա ողջ մարմինը կարծես բռնվել էր:

Զինվորները տեղ բացեցին, որպեսզի կարողանա նստել գնդապետի կողքին: Նա դժվարությամբ տեղավորվեց գնդապետի կողքին:

Սարգսյա՜ն, երևի կիսաքու՞ն ես, — կատակեց գնդապետը, զինվորները սկսեցին ծիծաղել, — յա՜, հանգստացե՛քսաստեց գնդապետը, զինվորները ամիջապես լռեցին, — ես քնելը՛ նկատի ունեի

Նորից ծիծաղ բռնկվեց: Գնդապետի տրամադրությունը բարձր էր, նրա անհամ կատակները կատաղեցնում էին նախագահին: Իսկ զինվորների հռհռոցը նրան համբերությունից քիչ էր մնում հաներ:

Ու՞ր ենք գնում գնդապետ, — ծոծրակը շփելով ասաց նա,

Լա՜վ տեղ ենք գնում Սարգսյան, ուտել խմելու, — նորից ծիծաղ, — տղերքս երեկվանից մի կտոր հաց չեն դրել բերանները, այնպես որ այսօր քո հաշվին ենք ճաշելու

Ուղղաթիռի տաղավարում նորից բռնկվեց ծիծաղը:

Բայց ես փող չունե՛մ, — զարմացավ նախագահը,

Ո՞նց թե չունեսԱ՛յ տղա իսկ մի ժամ առաջ ասում էիր, թե շատ փող ունեմ, դաչա ՄայամիումԲա՜ դրանք ի՞նչ եղան

Նորից ծիծաղ:

Էլի կա՜ գնդապետ, բայց այս պահին մոտս չկա

Ոչինչ, հետո կփակվես, միևնույն է քեզ ամեն տեղ էլ ճանաչում են, — կատակեց գնդապետը:

Այո՜, ողբալի է, մարդ էլ միլիարդներ ունենա ու հիմա մի սենյակային խալաթով ու գիշերանոցով մնա, Վա՜յ աշխարհ, փու՛չ աշխարհՈչի՛նչ գնդապե՛տ, քթի՛ցդ եմ բերելու, դու՛ քո արածը չես մարսելու, — նա նզովում էր իր մտքում, կարծես թե քիչ էր մնում դուրս գար իր ափերից:

Պարոն Սարգսյան հիմա լա՞վ եք զգում ձեզ, — հարցրեց բժշկուհին, նա գլխով արեց, — դուք ընկճված եք, դրանից է, միգուցե քաղցա՞ծ եք, կամ որևէ բան կխմե՞ք

Այո՛, եթե կարելի է ջուր, — բժշկուհին պայուսակից հանեց զինվորական ջրամանը և մեկնեց նրան, — խնդրեմ, խմեք:

Նա վերցրեց ջրամանը և մի քանի կում արեց, կարծես թե քիչ թեթևացավ,

Սարգսյա՛ն կարողա՞ կոնյակ խմես, ֆրանսիական է, — հարցրեց գնդապետը, ձեռքի ջրամանը մեկնեց նրան, — է՛ն կոնյակից է, որը խմեցինք, քիչ մնացել էր, ասացի վերցնեմ, որպեսզի չփչանաՔո համար եմ վերցրել, թե չէ մենք հասարակ մարդիկ ենք, 15 հազար դոլլարանոց կոնյակը մեր համար չի

Ուղղաթիռի տաղավարում նորից բռնկվեց ծիծաղը:

Այդ շիշը նվեր եմ ստացել, — արդարացավ նախագահը,

Հասկանալի՜ է Սարգսյան, կարիք չկա բացատրես, — ասաց գնդապետը, — վստահ եմ, որ դա նվիրել է կամ Լֆիկը, կամ էլ Տարոն Մարգարյանը

Տաղավարում թնդաց զինվորների ծիծաղը:

Պարոն գնդապետ, դուք խոստացաք, որ կարամ Սաշիկի հետ խոսել, — թեման փոխեց նա,

Այո՛, հենց որ տեղ հասնենք կխոսեք,

Դեռ շա՞տ կա որ, տեղ հասնենք, — հարցրեց նա,

Քիչ մնաց Սարգսյան, — ժպտաց գնդապետը, — Սարգսյա՛ն դու հիշու՞մ ես չէ ֆայլերի մասին, խոսակցությունը դեռ չենք ավարտել, հենց տեղ հասնենք կասես, որպեսզի լեյտենանտը արձանագրի:

Հա՜ իհարկե

Նախագահը այլայլված էր, փաստորեն դեռ պետք է իրեն հարցաքննեն: Սրանք մինչև ֆայլերը չստանան ինձ հանգիստ չեն թողնի: Բայց ես ամեն ինչ պիտի անեմ, որպեսզի ֆայլերը չհայտնվի սրանց ձեռքինՊիտի ասեի, որ Ֆայլերը վարչապետի` Տիգրան Սարգսյանի մոտ ա, մեկա էդ անասու՛ն գոմիկը, ոչնչից տեղյակ չի, մի լա՜վ կսեղմեին նրան, ու կփորձեին մի բան քաշել բերնից, ես էլ կարաի « сухой отказ »… Կասեի որ ոչնչից տեղյակ չեմ, թող գնան, ոնց ուզում են գտնեն

Սարգսյան, դու գիտե՞ս թե ինչ է պոչամբարը. — հարցրեց գնդապետը,

Չէ՜, ի՞նչ է որ, — զարմացավ նա,

Է՜հ Սարգսյան, Սարգսյան, — քմծիծաղեց գնդապետը, — ո՞նց չգիտես, քո ձեռագործության արդյունքն է, չգիտե՞ս ինչ է

Ուղղաթիռի տաղավարում նորից լսվեց ծիծաղ,

Չեմ լսել ճիշտն ասած, — միամիտ ասաց նա,

Դե հիմա տեղ կհասնենք ու կտենաս, թե ինչ է դա, — կատակով ասաց նա, գնդապետի տոնը դուր չեկավ նրան, նրա մեջ ատելություն և արհամարհանք կար:

Պարոն Սարգսյան, պոչամբարը դա հանքաարդյունաբերության արդյունքում առաջացած արհեստական ամբարտակներ են, — բացատրեց լեյտենանտը, — որտեղ հավաքվում է հանքային թափոնների ֆլոտացիոն ջրերը` թթվաջրերը: Այդ հանքաջրերը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակչության համար: Անգամ տասնամյակներ անց, դրա վտանգը չի անցնում: Ծանր մետաղների ռադիոակտիվ թափոնները անձրևաջրերի հետ խառնվելով ներթափանցում է մարդու օրգանիզմ, որն էլ առաջացնում է բազմատեսակ հիվանդություններ, մեկ կաթիլ այդպիսի թույնը կարող է ոչնչացնել հազարավոր մարդկանց:

Հա՜, դրանց մասին լսել եմ, — արդարացավ նա,

Իսկ Սարգսյան, դու գիտե՞ս, թե քանի՞ հատ այդպիսի պոչամբար կա այս փոքրիկ Հայաստանում, — հարցրեց գնդապետը,

Չէ՛ ճիշտն ասած

Լեյտենանտ, ասա՛ թող իմանա, — ասաց գնդապետը,

Լեյտենանտը բացեց թղթապանակը և սկսեց կարդալ,

Հայաստանում այսօր հաշվառված է 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքերից շահագործվում է 400-ը, ներառյալ` 22 մետաղական: Հայաստանում այսօր գործում է 15 պոչամբար, որոնց ծավալներն անցնում են մի քանի միլիոն խորանարդ մետրից և զբաղեցնում 700 հեկտար տարածք: Պոչամբարները կարող են հատկապես վտանգավոր լինել ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Հանքերի շահագործման ընթացքում գոյացած միլիոնավոր տոննաների հասնող արդյունաբերական թափոնները լուրջ վտանգ են շրջակա միջավայրին: Թեպետ Հայաստանը սեյսմիկ գոտի է համարվում, թափոնների առաջացած ռիսկերի գնահատում պետությունը չի կատարել: Պոչամբարները հատկապես վտանգավոր են, որովհետև գտնվում են բնակավայրերի, արոտավայրերի, ջրային աղբյուրների հարևանությամբ. հասցրած վնասն էլ կարող է լինել անդառնալի:

Լսեցի՛ր, Սարգսյան, — խիստ տոնով ասաց գնդապետը, — 700 հեկտար, որտեղ լցված է թույն, իսկ Հայաստանի սեյսմիկ ծառայությունը ռիսկերի գնահատում չի՛ կատարե՛լ, որովհետև դու՛ ես այդպես ուզել

Բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ պոչամբաների հետ

Տաղավարում նորից լսվեց զինվորների ծիծաղը:

Սարգսյան ասեմ, որ շուտով, մեծ Շոու է լինելու, հենց այդ պոչամբարներից մեկի վրա, — ուրախ ասաց գնդապետը, — դու լսե՞լ ես Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մասին, նա համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարը:

Չէ՜, ի՞նչ շոու, — զարմացավ նա,

Դե հեռուստատեսային էլի՜, — ուրախ ասաց նա, — երևի է՛ն « Ֆորտ Բոյար » Խաղային շոուի մասին լսել ես

Հա՜, դրա մասին գիտեմ, — ասաց նախագահը,

Դե՜ դա էլ մեր հայկական « Ֆորտ Բոյարն » է, — ուրախ ասաց գնդապետը, նա կարծես թե հաճույք էր ստանում, նրա դեմքի պայծառությունը այդ էր ասում, — էն ընտանիքները, որոնք մասնակցություններ են ունեցել այդ պոչամբարների գործում, պիտի մրցակցեն իրար հետ այդ ռադիոակտիվ ցեխաջրերի մեջ, ժողովուրդն էլ պիտի ուղիղ եթերով դիտի ու ուրախանա

Նախագահը ցնցվեց, կարծես թե պատկերացրեց, թե ինչ է կատարվելու:

Գնդապետ, իսկ ե՞րբ է լինելու այդ հեռուստատեսային շոուն, —սարսափած հարցրեց նա.

Սարգսյան մի անհանգստացի, քեզ նախորոք տեղյակ կպահենք, — գնդապետը բամփ ձայնով սկսեց ծիծաղել, — Սարգսյան գիտե՞ս չէ, ով է պոչամբարների հիմնական ճարտարապետը

Չէ՜, որտեղի՞ց իմանամ թե ով է

Ա՜յ Սարգսյան, ո՞նց թե չգիտես, — զարմացած դեմք ընդունեց նա դրա ճարտարապետը, քո՛ ընկեր` Ռոբերտ Քոչարյանն էՈւ պատկերացնու՞մ ես, թե ինչ շոու է լինելուՊիտի մեծ գումարներ ֆռռան, աշխարհի բոլոր հեռուստաալիքներով ցույց կտանք, որ աշխարհը իմանա

Ո՞նց թե Ռոբերտ Քոչարյանը, — սարսափեց նա.

Այո՛, հենց ինքը` Ռոբերտ Քոչարյանը собственной персоной, — այնպես որ նա իր թոռներով ու ծոռներով, իր ամբողջ գերդաստանով պիտի լափի է՛դ կեղտաջուրը:

Ինչպե՞ս, Ռոբիկին բռնե՞լ եք

Տո՜ Ռուբիկին էլ ենք բռնել, քոռ Լևոնին էլ, Տիգրանին էլ, Լֆիկին էլ, Գալուստին էլ, — գնդապետը թվարկում էր անուններ, ամեն հնչած անունը կարծես մի դաշույնի պես խրվում էր նրա սիրտը, — հա՜, Սարգսյան, մենակ նրանք չեն, իրենց յոթ պորտով, այն ինչ կերել են այս քսան տարիների ընթացքում քթներից է դուրս գալու

Գնդապետ, բայց դա անօրինականությու՞ն էԱռանց դատի ոչ մեկ իրավունք չունի, — ասաց նախագահը:

Ա՜յ, Սարգսյան հո՛ դատարան չի, որ դատ լինի, — բոլորը սկսեցին ծիծաղել, գնդապետի տրամադրությունը բարձր էր, — դա մենակ հետուստատեսային շոու էԱյնքան ռադիոակտիվ ցեխ կուտեն, քանի երկրի թալանված գումարները չի վերադարձվելԱյնպես որ դատը մոռացիր, լինելու է զվարճալի մրցույթ:

Նախագահը ցնցված էր,

Գնդապետ, իսկ իմ ընտանիքը ու՞ր է

Այնտե՛ղ է, — գնդապետի ծիծաղը և զինվորների հռհռոցը կարծես թե իր մահվան դատավճիռը լիներ:

Բացվեց օդաչուի խցիկի դուռը, օդաչուն գլուխը հանեց այնտեղից,

Պարոն գնդապետ, հասանք, ուղիղ պոչամբարի վրա ենք, — զեկուցեց նա,

Դե՜ ինչ, ուրեմն կարող ենք սկսել

Նախագահը ցնցվեց, անորոշությունը և խուճապը նկատելի էր նրա դեմքի մկանների ձգվածությունից:

Ինչը՞ սկսել, — հազիվ թուքը կուլ տվեց նա,

Սարգսյան պատրաստվի, որ տանեցիքի մոտ ես գնում, — հռհռաց գնդապետը:

Զինվորներից մեկը բացեց ուղղաթիռի դռնակը, ներքևում պոչամբարի հսկայական մակերեսն էր, որտեղ հարյուրավոր մարդիկ ընկղմված ցեխաջրերի մեջ փորձում էին դուրս գալ, նրանց ճիգերը ավելորդ էին, հսկայական պոչամբարի կենտրոնում, նրանց փրկվելու հուսը գրեթե անհնարին էր, սակայն նրանք օդում տեսնելով ուղղաթիռը աղերսում էին ձեռքները երկինք պարզած: Տեսարանը սարսափելի էր, ամենաահավորը նրանց աղաղակներն ու աղերսանքն էր, մեկը մյուսին քաշում էր, փորձելով ազատվել, սակայն ավելի էին ընկղմվում: Այն տպավորությունն էր, թե մի հսկա նավաբեկություն է եղել, և աղետյալ ուղևորները անհույս փորձում էին կախվել ալիքների փրփուրներից: Բոլորը աղերսում էին, փրկություն սպասելով: Երեխաների ու կանաց ճիչը խառնվել էր անեծքի ու աղերսանքիՀայրերը փորձում էին օգնել իրենց զավակներին, սակայն ոչինչ հնարավոր չէր անել: Չորն ու թացը կարծես այրվում էին գեհենի կրակների մեջ: Նախագահը նկատեց այտեղ ծանոթ դեմքեր, նա ավելի էր սարսափել, աչքերը դուրս էին թռել իրենց խոռոչներից: Ներքևում աղետ էր, հսկայական պոչամբարի կենտրոնում լեռների մեջ իրական դժոխք էր, այնտեղից և ո՛չ մեկ չէր կարող դուրս գալ, իսկ դուրս եկողները արդյոք, կարո՞ղ էին փրկվել: Ծանր մետաղների այդ պարունակությունը կամացկամաց քայքայելու է նրանց մարմինը, իսկ կուլ տված հեղուկը, ներսից էր նրան ուտելու մինչև անշնչանար:

Այս ի՞նչ է գնդապետ, — հազիվ արտասանեց նա, ինչի՞ համար

Սարգսյա՛ն, ահա իմ ասած շոուն, — նրա բարձր հռհռոցը զինվորների զվաճանքը այդ տեսարանի վրա կարծես թե հույսեր չէր տալիս նրան: Ուղղաթիռի պտուտակների ձայնը խլացնում էր ներքևում աղերսող աղետյալների ձայները, պոչամբարի կենտրոնում հարյուրավոր դիակներ էին լող տալիս, որոնք տակառի պես ուռել էին և դուրս ելել ջրի երես: Սարգսյանը հարյուրավոր մարդկանց մեջ նկատեց Ռոբերտին, նա անճանաչելի էր դարձել, աչքերը ուռել էին և մեծացել:

Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ է, կարծես թունավոր ծծումբի կաթսայի մեջ եփում էին մի ամբողջ սերունդ, հանուն ինչի՞, երեխաների ու մանուկների անշնչացած մարմինները ծնողները պարզել էին երկինք, որպեսզի նրանց հոգինները կարողանան այդ դժոխքից ազատվեն:

Այո՛ նրանք այդ սնդիկի ու ծծումբի ամբարտակում թաղվելու են, որ նույնիսկ նրանց հոգիները չկարողանան դուրս պրծնել. Իրենց գործած մեղքերի պես անհատակ այս դժոխքում պիտի մնան և տառապեն: Սարգսյանը նկատեց Գալուստին, Հրանուշին, Սաշիկին ու Լովիկին, ո՛չ միայն նրանք, այլև իրենց գերդաստանները: Գնդապետը խաբել էր իրեն, Մուկը նույնպես կռիսի պես կառչել էր Տարոն Մարգարյանից և փորձում էր ազատվել: Փաստորեն այստեղ բոլորն էին, բացի իրենից: Գնդապետի բռունցքի հարվածը նրան ցած գցեց ուղղաթիռից, նա էլ բոլորի նման հայտնվեց ծծումբի կաթսայում: Ուղղաթիռը պտույտ գործեց նրա գլխավերևում և հեռացավ: Հիմա Սարգսյանին լսելի էր խեղդվողների անեծքը, ոչ մեկ փրկություն չէր աղերսում, Աստված անգամ երես էր թեքել իրենցից: Հիմա իր աչքի առջև կործանվեց իր կայսրությունը: Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ պատիժ է, նա փորձեր էր անում, ուզում էր դուրս գալ, սակայն ճահճի տիղմի պես նրան քաշում էր դեպի ներքև, դառնավուն հեղուկը լցվում էր բերանը, նույնիսկ շնչելն էր դժվար, այդ թունավոր մածուկը ակցանի պես սեղմում էր կուրծքը: Ռիտան նրա ձեռքը բռնել էր, փորձում էր ազատվել, նրա զավակները արդեն անշնչացած լողում էին փքված կարասների պես:

Ռիտա՜, — հազիվ արտասանեց նա, — Ռիտա

Ամեն ինչ վերջացավ, նա սկսեց ցնցվել, թոքերի մեջ լցված հեղուկը չէր թողնում շնչել, նա վերջին ճիգը արեց, որպեսզի ելնի, սակայն ինչքան ուժ էր գործադրում, այնքան ավելի շատ էր ընկղմվում: Այս ծծումբի գերեզմանոցը եղավ մեր վախճանը, — ի՞նչ արեցիՌիտա՜, Ռիտա՜, Ռիտա՜

Հանկարծ նա վեր թռավ տեղից, և սարսափած բացեց աչքերը;

Ասա՛ Սերժիկ ջան, — լսվեց Ռիտայի ձայնը,

Ռիտա այստե՞ղ ես

Հա՜, Սերժիկ ջան, այստեղ եմ, — հանգստացրեց նա, — երևի վատ երազ ես տեսել, ամբողջությամբ ջրի մեջ կորել եսԱնընդհատ ինձ էիր կանչում,

Ա՜յ կնիկ, դա երազ չէր, — հազիվ շնչելով ասաց նա, — կարծես դժոխքում լինեի

Չէ՜ Սերժիկ ջան, միշտ այստեղ ես եղել, ես էլ կողքիդ

Նա վառվում էր, երեսի կարմրությունից կարելի էր կարծել, որ իրական ծծումբի կաթսայից էր ելել:

Աստվա՜ծ իմ, ես ի՞նչ մղձավանջ էր, լավ էր կաթված չստացա, փա՜ռքդ շատ Աստված, որ դա միայն երազ էր, Ռիտա սիրտս կոնյակ ա ուզում

Հա՜ Սերժիկ ջան, ես հիմա, — կինը շտապեց,

Ռիտա, է՛ն ֆրանսիական կոնյակից բեր, որ սիրտս հովացնեմ

Նա ծանր էր շնչում, կինը կոնյակի գավաթը մոտեցրեց նրան, — չէ՜, շշով պիտի խմեմ, — ասաց նա և շիշը քաշեց գլուխը:

 

30/01/2014  ԳԻՐՔԸ   ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ   ՀԵՏԵՒՅԱԼ   ՀՂՈՒՄՈՎ

  http://ru.scribd.com/doc/222095433/ՄՂՁԱՎԱՆՋ 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий