ՔԱՋԱՑ ՔԱՋԸ ՀԵՐՈՍ՝ ՄԱՆՎԵԼ ՊԱՆԾԱԼԻ

 

10945861_1389316631379518_3314389011646585599_o

Գեհենի Առաքելը   իր  ֆեյսբուկյան  էջում  գրել  է․

Գեներալ  Մանվել  Գրիգորյանի  մասին մի հետաքրքիր ինֆորմացիա եմ ստացել։ Չնայած, որ իմ հաղորդածը նորություն չէ, քանի որ այս մասին գիտի ողջ Արշալույս գյուղը, որտեղ ծնվել և մեծացել է « Արցախի հերոս » « սպարապետի » գործը շարունակող, նորին գերազանցություն, « գեներալ՝ » Մանվել Գրիգորյանը։ Չնայած այս մասին ո՛չ միայն Արշալույս գյուղը գիտի, այլ ամբողջ Էջմիածնի շրջանը։ Սակայն վատը այն է, որ բոլորը իմանալով նրա գերդաստանի պատմությունը, վախենում են ասել կամ գրել։ Բանը այն է, որ ես նշել եմ բազմիցս, որ « Փնթիները » առհասարակ վախենում են իրենց անցյալից, և դրա համար իրենք ամեն ինչ անում են, որպեսզի չլուսաբանվի իրենց անցյալի մութ պատմությունները, անգամ իրենց գերդաստանի պատմությունն են ուզում փոխել, որպեսզի իրենց նոր կեղծված անցյալը ներկայացնեն արիստոկրատական վերնախավի երանգներով։ Իսկ թե ինչու չեն խոսում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անցյալի մասին, որովհետև դա կյանքի համար շատ վտանգավոր է, քանի որ խոսացողը կամ գրողը ամիջապես կհայտնվի գեներալ Մանվելի վագրերի վանդակում, կամ էլ ինչ-որ դժբախտ պատահարի զոհ կդառնա, և դա հենց այնպես չէ, քանի որ նման դժբախտ դեպքերի զոհ դարձել են բազմաթիվ մարդիկ։ Ես ո՛չ գրող եմ, ո՛չ էլ լրագրող, ուստի կարող եմ ներկայացնել գեներալի գերդաստանի իրական պատմությունը։ Եթե հաշվի առնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի գերդաստանին Արշալույս գյուղում ասում են « Շան Ցեղ » երևի դա նրանից է, որ շնից շատ են ու բազմանում են շատ արագ։

Այդպիսով՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1974թ. Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975-77 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է 1988 թվականից: ( Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից ) Չնայած նրա կենսագրության կարևոր մասերը բացակայում են, ուստի կենսագրության որոշ մասերը փորձեմ ներկայացնել։ Մանվել Գրիգորյանը ծնվել է նախրչու ընտանիքում, գրական լեզվով ասած « Չոբանի » ընտանիքում։ Սեկտորը Արշալույս գյուղի անասնապահն էր։ Հիշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում դա համարվում էր նորմալ մասնագիտություն։ Չոբան Սեկտորը ուներ բազմանդամ ընտանիք, 6 տղա և մեկ աղջիկ։ Սեկտորի տղաները օգնում էին հորը աշխատանքի մեջ, այսինքն նրանք հոր փոխարեն գյուղի նախիրը տանում էին արագացնելու։ Նախօրոք հիշեցնեմ, որ հովիվ և չոբան բառերի միջև կա շատ մեծ տարբերություն, ուստի անունները կոչում եմ իրենց անուններով։ Այստեղ չեմ խոսում մասնագիտության մասին, այլ նկատի ունեմ մարդկային տեսակի, այսինքն « Парода » մասին է խոսքը գնում։ Այդպիսով, Չոբան Սեկտորը ուներ վեց տղա՝ Սամվելը 1951 թ․ ( Մճո ) Աշոտը ( ճանճը ) Մանվելը 1956 թ. ( Տիկոզը ) ինչպես ասում են Մանվելի « Տիկոզ » անունը դրել է մայրը։ Նրա հաջորդ եղբայրը դա Աշոտ Գրիգորյանն էր՝ ճանճը, հիմա մեծահարուստ է, ինչպես իր եղբայրը՝ Տիկոզը, այսինքն Մանվել Գրիգորյանը։ Այնպես որ մեր գեներալ Տիկոզը, մինչև « Կռազի » շոֆեռ լինելը եղել է Չոբան, իսկ հետո Մանվել Գրիգորյանը սկսել է « Զիլ » քշել, ժամանակի ընթացքում նրա պաշտոնը բարձրացել է ու սկսել է ավելի մեծ բեռնատար քշել, այսինքն եղել է « Կռազի » շոֆեռ։ 80 ականների վերջին Կռազի Շոֆեռ Տիկոզը, ցեմենտի գործի վրա բռնվում է, վրան քրեական գործ է հարուցվում, չնայած որ նա չի հայտնվում ճաղերի ետևը։ Հետո Մանվել Գրիգորյանը մի պատմության մեջ է ընկնում՝ նա իր ընկերներից երկուսին դանակահարում է ու Խորհրդային արդարադատության միջնորդությամբ Մանվելը հայտնվում է բանտում, քրեական գործին ավելանում է նաև ցեմենտի գործը։ Նա իր պատիժը կրում էր Ռուսաստանում։ Միայն հիշեցնեմ, որ Մանվել Գրիգորյանը դանակահարել էր իր ընկերներին։ Հետո մի քանի տարի նստելուց հետո նրան պայմանական վաղաժամկետ ազատում են և տեղափոխում Հայաստան, այսինքն կիսաազատ ռեժիմում պետք է կրեր իր պատժի մի մասը։ Սակայն Մանվել Գրիգորյանը չի կարողանում հանգիստ նստել, նորից հարբած վիճակում դանակահարում է իր ընկերոջը և հասկանում է, որ այս անգամ ավելի երկար ժամանակով կանցկացնի ճաղերի ետևում։ Նա որոշում պատասխանատվությունից խուսափել, դրա համար փախչում է Ղարաբաղ, որտեղ քաղաքական իրավիճակը լարված էր։ Ինչպես գիտեք 1988 թվականին սկսել էր Արցախյան շարժումը Ղարաբաղում ու Հայաստանում արդեն լարված էր քաղաքական իրավիճակը։ Հետախուզման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը վստահ էր, որ միլիցիան հետախուզում հայտարարելուց հետո մի տականքի համար չէր հասնի Ղարաբաղ, որտեղ շիկացել էր ազգամիջյան հարցը։ Եվ հենց այդ քաղաքական խառը վիճակը հնարավորություն տվեց քրեական հանցագործին փախչել Ղարաբաղ, իսկ մեկ տարի հետո այնտեղից վերադառնալ որպես հերոս ու գեներալ։ Մինչ հերոս դառնալը, նա Ղարաբաղի Հադրութի շրջանում ջոկատ է կազմում և իր շուրջը հավաքում է իր հանցակից ընկերներից մի քանիսին, կարծում եմ կարիք չկա նշել, թե ովքեր են, քանի որ Մանվել Գրիգորյանը իր հեռուստատեսային բացառիկ հարցազրույցում հիշատակում է, սակայն փորձելով իրական պատկերի փոխարեն ներկայացնել հայրենասիրական ու հերոսական դրվագներ։

Իմ ազատամարտիկ ընկերներից մեկի հուշագրերից մեկում ասվում էր« Որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եղել են « կեղծ և ձևական ֆիդայական » ջոկատներ և Մանվելի ջոկատը հենց այդ ջոկատից էր, քանի որ Հադրութի շրջանի բնակիչների ասելով, Մանվելի ջոկատը ավելի շատ վնաս էր հարցնում տեղի հայ բնակչությանը, քան թե թուրքերը։ Ինչպես կարդում ենք մի հոդվածում․ « ֆիդայինների ջոկատները բաժանվում էին մի քանի տեսակի, օրինակ « ասֆալտի ֆիդայիններ, օդի ֆիդայիններ և կնոջ փեշի տակ թաքնված ֆիդայիններ »։ Ինչպես հայտնի է Մանվել Գրիգորյանը պատկանում էր« Ասֆալտի Ֆիդայինների » դասին։ Հենց նրանք էին կողոպտել ու թալանել ժողովրդին։ Մանվել Գրիգորյանի գեներալ դառնալու պատմությունը գրել եմ « Հոբելյանական նվեր » պատմության մեջ։ Մանվել Գրիգորյանը Արցախում Արթուր Աղաբեկյանի հետ զբաղված էին ալան թալանով, դրա մասին գրվել է և կարիք չկա կրկնվել։ Իսկ պատերազմի ընթացքում Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանի հովանավորությամբ դառնում է կամավորական բրիգադի հրամանատար ու սկսում է դաժանաբար խոշտանգել ազատամարտիկներին։ 1993 թվականի աշնանը Ֆիզուլու շրջանում կատարված Մանվելի թալանի պատմությունը բոլորին է հայտնի, այնպես որ չեմ կրկիվի։ Ինչպես ասացի Մանվել Գրիգորյանը կատարում էր իր քավոր՝ Վազգեն Սարգսյանի հրամանը « Ոչնչացնել ամեն գնով և ձևով փորձված ազատամարտիկներին » ։ Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել․ « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում՝ նրանք անտանելի են դառնում »։ Եվ Մանվելը սրբությամբ էր կատարում հրամանը, որպեսզի մինչև պատերազմի ավարտը ո՛չ մի ազատամարտիկ չմնա կենդանի, որպեսզի, « Իրենցից պատասխան ուզող չլինի »։ ( Ով ինձնից փորձի  պատասխան  պահանջել, թուրքից էլ բեթար ա »,- ասել է 

http://armtimes.com/hy/read/60253 ) Իսկ Մանվելի կողմից խոշտանգված ու սպանված ազատամարտիկները գրվում էին պատերազմի զոհերի ցուցակում ու մոռացվում էր։ Չնայած որ շատ կամավոր տղաների հետ զրույցում նրանք միաբերան հաստատել են այդ 5- րդ բրիգադում կատարվող ոճրագործությունների մասին։ Մանվել Գրիգորյանը բացի խոշտանգումներից նաև կեղծված տեղեկանքներ էր վաճառում կամ նվիրում, այսինքն գումարով նրա Երկրապահ կամավորական միության կողմից տրվում էին կեղծ վկայականներ կամ տեղեկանքներ, նույնիսկ զոհվածների անվան տակ թոշակավորում էին, օրինակի համար Մանվել Գրիգորյանի ողջ գերդաստանը « կռվել » է Արցախում, ինչպես նրա քաղաքապետ որդին՝ Կարեն Գրիգորյանը, որը պատերազմի ժամանակ եղել է տասնմեկ տարեկան, բացի դրանից, իր եղբայրը՝ Սամվել Գրիգորյանը, որին « Մճո » էին ասում, մահացավ թունավոր լուծից, բայց դե գրեցին, որ Արցախում ստացված վերքերից մահացել է Էջմիածնում, նրան էլ, որպես հերոս պաշտոնական տարան ու թաղեցին Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Իմ ծանոթներից մեկը մի գիրք ցույց տվեց, որը տպագրվել է 1998 թվականին, որի հեղինակը ոմն՝ Ալբերտ Հայրիկի Ղազարյանն է, նրա գրած « Արցախյան Հերոսապատում » գրքույկում գրված է Մանվելի ու իր գերդաստանի հերոսությունների մասին, անգամ տասնմեկամյա պատերազմի մասնակից՝ Կարեն Գրիգորյանի մասին, որը Ղարաբաղ գնացել էր հայրիկի հետ, վայելելու իր ամառային արձակուրդները, իսկ թե իրականում ինչով էր զբաղված նրա սիրելի հայրիկը կգրեմ հաջորդում։ Եթե նայենք այդ հեղինակի գրքույկին, ապա այնտեղ գրված է, « Սամվել Սեկտորի Գրիգորյանը ծնված 1951 թվականին, մարտադաշտում ստացած վերքերից մահացել է տանը 1994 փետրվարի 28 ին։ Թաղվել է Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, Սամվել Գրիգորյանը պարգևատրվել է, « Մարտական խաչ » 2- րդ աստիճանի շքանշանով »։ Իրականում Սամվել Գրիգորյանին սպանել էին կողոպուտի ու թալանի հողի վրա, դրա մասին բոլորը գիտեն, ասում են, թե Էջմիածինցի ինչ-որ « Սպիրտ Սամո » անունով հեղինակություն է նրան սպանել, սակայն ինչպես միշտ նրա եղբարը՝ Մանվել Գրիգորյանը սպանված եղբորը գրանցեց զոհվածների ցուցակում ու պաշտոնական հուղարկավորեց հերոսների պանթեոնում։ Մանվելի մյուս եղբոր մասին գրված է գրքույկում հետևյալը․ « Ղազար Սեկտորի Գրիգորյան, ծնվել է 1963 թվականին, 1996 թվականին հանկարծմահ է եղել, Հադրույթի շրջանի պաշտպանության ժամանակ և հուղարկավորել էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում »։ ( Ալբերտ Ղազարյան « Արցախյան Հերոսապատում » ) Եթե հաշվենք, որ Արցախյան պատերազմը ավարտվել է 1994 թվականի ամռանը, սակայն նրա եղբայրը զոհվել է 1996 թվականին, կնշանակի, որ նա մաս է կազմել իր եղբոր՝ Մանվել Գրիգորյանի « Բաքու մտնելու » կայծակնային օպերացիային, սակայն ինչպես ասում են, թշնամու գնդակը հետաձգեց օպերացիան։ Կարեն Գրիգորյանի մասին վերոհիշյալ գրքույկում գրված է․ « Կարեն Մանվելի Գրիգորյան ծնվել է 1979 թվականին, Էջմիածինի շրջանի Արշալույս գյուղում, կրթությունը՝ թերի միջնակարգ, շարքային հրաձիգ։ Կարենը 11 տարեկան էր, երբ սկսեց զինվորական կենսագրությունը։ Զենքը ձեռքին նա մասնակցեց Հադրութի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը, այնուհետև Ֆիզուլու շրջանի գրավմանը և Մարտակերտի գյուղերի ազատագրման մարտերին։ Հրամանատարությունը չէր թողնում, որ նա մասնակցեր մարտերին, սակայն նա իր նախաձեռնությամբ մտնում էր առաջին գիծ ու մարտի բռնվում թշնամու ուժերի հետ։ Կարենը ունի պատերազմական մեծ փորձ։ Տիրապետում է զենքի բոլոր տեսակներին։ Մանկությունը թողեց հետևում՝ առանց նրա քաղցրությունը վայելելու։ Համոզված եմ, որ Կարենը զինվորական ծառայության մեր ապագան է։ » ( Ալբերտ Ղազարյան « Արցախյան Հերոսապատում » ) Ահա այսպես, ու ամբողջ գրքույկը սուտ ու կեղծիք, այդ հեղինակ կոչված՝ Ալբերտ Ղազարյանին պետք է բռնես ու տանես Ադրբեջան իր կեղծարար եղբայրների մոտ, որ մի լավ բռնաբարեն։ Գրքույկում գրված է նաև Նազիկ Ամիրյանի, Շմայսի, Լևոն Երանոսյանի ու նրանց ոհմակի մասին ու ամենակարևորը, որ բոլորը ներկայացված են հայրենասեր ու « Բարձրագույն Կրթությամբ » իրականում, ինչպես տեսանք, նրանք անգրագետ, փնթի չոբաններ են, ժամանակը նրանց չի փոխել։ Մանվել Գրիգորյանը իզուր չէր իր գեղ-ու գերդաստանին կռվող ու գեներալ դարձնում, չնայած որ ոչ միայն հարազատներին, անգամ լավ վճարողներին, չնայած որ բոլորս ներկա գտնվեցինք, թե ինչպես գեներալ-լեյտենանտ Մանվելը Գրիգորյանը Սամվել Ալեքսանյանին դարձրեց հինգերորդ բրիգադի սպա, և դեռ դա քիչ էր՝ Սամվել Ալեքսանյանի մեդալներն էլ Մանվել Գրիգորյանի մեքենայի « Բառդաչոկում » էր։ ( https://www.youtube.com/watch?v=8J1BDGg9RDk

« Մեդալներդ բարդաչոկում ա, արի՛ տար». գեներալ Մանվելը՝ « ազատամարտիկ » Ալեքսանյանին ) Չնայած որ այդ բրիգադում ծառայած կամավորականներից շատերը մի հասարակ տեղեկանք չունեն, որովհետև Մանվելը հաստատում էր, թե վառվել է՝ Բաքու մտնելու ժամանակ։ Եվ այդ ողորմելի Չոբան ու փնթի « Կռազի » շոֆեռը իր վրա է վերցրել « սեՌունդներ » կրթելու գործը, և դա դեռ քիչ էր, նա իրեն թույլ է տալիս, իր քոսոտ հալով մեդալ տալ, ազգային հերոս Անդրանիկ զորավարին, ու այն էլ իր ոճրագործ քավոր՝ Վազգեն Սարգսյանի պատկերով։ Ու այդ Հանրապետությունում չգտնվեց մի մտավորական, մի քաղաքական կուսակցություն, այդպես ասած « հայտնիներից », կամ հոգևորական, կամ սփյուռքահայ բարերար, որն ասեր « Ա´յ փնթի, դ՛ու ո՞վ եղար, որ անպատվում ես ազգի նահատակ հերոսներին »։ Չնայած ես արդեն ասացի, թե Մանվելի բանդան ինչով էր զբաղված ճակատում, սակայն կրկնում եմ, որ նրանք ճակատում թիկունքից խփում էին հայրենիքի նվիրյալներին, բացի դրանից իր սիրուհու՝ Նազիկ Ամիրյանի հետ կողոպտում էին ազատամարտիկի օրվա հասանելիք սնունդը, նրա հանդերձանքը, հեղուկ վառելիքը։ Նա գործում էր անպատիժ, որովհետև քավոր Վազգենը նրան թույլատրել էր, իզուր չէր, որ նա գեներալ օծվեց, որ պիտի իր չոբան ու անգրագետ հալով դառնար իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2008 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանին գծերից գցեցին, քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի հետույքն էր մտել, սակայն Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը գեներալի հետևին ձեռք տալուց հետո, նրանից հավատարմության երդում վերցրեցին և այդ օրվանից « Հետևին ձեռք տված » երկրապահի հավերժական ծաղրածուն միշտ ուրախացնում է իր տիրոջը, իզուր չէ, որ նա ասել է. « Համ չագուչն ա Ձեր ձեռքը, համ մեխը, համ նալը, ոնց ուզում եք արեք, մենք ձեր կողքին ենք »: Ու ամենակարևորը, որ հավատարիմ շան պես պատրաստ է հոշոտել նրան ով կհամարձակվի նոր տիրոջը բան ասել « նրանք, ովքեր երկրի անվտանգության համար վտանգ են ներկայացնում « պոլնի պիտի պատասխանավություն կրի », անկախ նրանից, թե ով է »։ ( http://168.am/2015/02/13/456546.html Մանվել Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին. « Պոլնի պիտի պատասխանավություն կրի » 12 Փետրվար 2015 ) Իզուր չէր, որ Մանվելի զինակից, բարեկամ և մտերիմ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը  հայտարարել էր․ « Սերժ Սարգսյանին հայհոյելու համար շան թուլի պես ականջները կկտրեմ »։ ( http://armlur.am/277186/ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար շան թուլի պես ականջները կկտրեմ. Ոստիկանության գեներալ )

Հիմա ինչպես տեսանք, որ սրանք Չոբանի շան հոգեբանությամբ է ապրում՝ ով մի կտոր ոսկոր է գցում, այն կողմն էլ գնում է։ Չոբանությունից մնաց դա, մեղադրելու չի, մեղավորը ժողովուրդն է։

13/07/2015  Գեհենի   Առաքել

աղբյուրը․  https://www.facebook.com/photo.php?fbid=1642032852749920&set=a.1464707970482410.1073741828.100008296630965&type=1&theater

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՔԱՋԱՑ ՔԱՋԸ ՀԵՐՈՍ՝ ՄԱՆՎԵԼ ՊԱՆԾԱԼԻ

  1. Аноним:

    Ինձ համար անհասկանալի է, թէ ինչու են ազատամարտիկներին սպանել; Իսկ ինչ վերաբերում է նախրչի -կռազիստ գեներալի հանցագործություններին ու մեքենայություններին, դա գալիս է ընդհանուր ամենաթողությունից և հովանավորներից;; ՈՒղտին ասում են ,,վիզդ ծուռն է, ասում է որտեղս է դուզ,,; Մեր ամբողջ երկիրն է հանցագործների ձեռքում, ամենուրեք քաոս է; ՆմԱՆ մարդիկ էլ այդ հանցագործների ձեռքի գործիքն են և միաժամանակ օգտվում են ընձեռված հնարավորություններից;

Оставьте комментарий