« ՄԵՌԵԼ ԷԼ ԿԱ , ՄԵՌԵԼ ԷԼ »

шаматы-дьявол-бог-ангелы-444391Իսկ ո՞վ ասաց, որ նահատակները չեն տեսնում և լսում․․․ Նրանք ո՛չ միայն տեսնում և լսում են, այլև տառապում են և նզովվում․․․ Ուրախանում են և հրճվում ժողովրդի հետ միասին։

Գեհենի Առաքել։ 2014 Թ

Սուրհանդակ կայքը տարբեր ժամանակներում ներկայացրել է հոգեբան բժիշկ Գենենի Առաքելի աշխատությունները եւ մտքերը, այնպես որ հեղինակի թույլտվությամբ մեր ընթերցողներին եմ ներկայացնում հեղինակի « Տիգրան Մեծ » գրքից հատվածներ, որտեղ ներկայացված են պատմագիտական ու լեզվահյուսական հայտնագործություններից մեկը, ժողովրդի մեջ ձևավորված « Մեռածի ետևից կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ ասում են լավը »։ այս սկզբնաղբյուրը հեղինակի պնդմամբ եղել են կղերական հոգևորականները: Ներկայացնելով մի փոքրիկ հատված որոշակի փոխություններով:

« Մեռել էլ կա, մեռե՛լ էլ։ Իզուր չէ Րաֆֆին ասում. « Կան մեռելներ, որոնց պետք է սպանել »: Մեռնելուց առաջ պիտի մտածեին, որ բարի գործեն, որ ետևից խոսելու առիթ չլինի։ « Մեռածի ետևից կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ ասում են լավը »։ Այդ խոսքի հեղինակները եղել են.. հայ կղերական հոգևորականները որոնք հորինեցին այդ ամենը,

նրանք էին ժողովրդի մեջ տարածել․ « Մեռածի ետևից՝ կա՛մ լավը,

կամ ո՛չ մի բան »: Նրանք այս ամենով արդարացնում էին իրենց

հանցանքները, որովհետև իրենք աստվածապիղծների հետ էին

հանցակից դարձել, ոսկին ու արծաթը կուրացրել էր նրանց, ազգադավ ուրացողներին հերոսացնում էին ու աստվածացնում, ինչպես անում են հիմա։ Գիտե՞ս Հուդան Հիսուսին երեսուն արծաթով մատնեց, իսկ այս հոգևորական կոչված տականքները պատրաստ են գրոշներով ծախվել։ Ասա, արդյո՞ք դրանք կարող են Աստծուց ու մաքրությունից խոսել․․․ Հոգևորականներն ազգի հոգևոր գաղափարը կրողը պետք է լինեն, ոչ թե ազգի ոգին կոտրողը։ Տիգրան Մեծի  թագավորության մեջ քրմապետներն ու քրմերը զորքի առջևից էին գնում, դրա համար ժողովուրդը սիրում էր իր հավատքն ու թագավորին, սիրում էր իր երկիրն ու ազատությունը, դրա համար էր մեր կայսրությունը ծովից-ծով ձգվել, որովհետև ոգի ու սեր կար, ոչ թե արյուն ու կրակ։ Կղերական քահանաները քրիստոնեությունը բերեցին լացի ու վախի հետ միասին, նրանք հալածեցին ազատությունը քարոզող մեր քրմերին, ոչնչացրեցին անգամ ազատության ոգին։ Փոխանակ լուսավորեին Լուսավորիչի կանթեղով, նրանք խավարեցրին լույսի ճանապարհը, ժողովրդին կրթելու փոխարեն նրանք տգիտություն ու սնահավատություն սովորեցրին նրանց, իրենց պես տգետ ու շահամոլ։ Նրանք սնահավատությունը ներմուծեցին, որպեսզի ոչնչացնեն հայ մարդու ազատատենչ ոգին։

Հայը ազատասեր է ու պայքարող, սակայն սպանեցին այդ ոգին, չնայած մեր ազաատատենչ իշխանների արյունը դեռ կա ու ապրում է;

Եթե իրենց որդիների ազատությունն իրենց համար կարևոր չէ, թող այդպես ողջ կյանքները վախենալով հանդուրժեն բռնակալին, եթե իրենց պատիվը կարևոր չէ, թող վախով բռնաբարվեն ու լռությամբ տանեն չարի իշխանությունը։ Վախկոտ ժողովրդին աստվածները չեն կարող փրկել, ուր մնաց առաջնորդները։ Կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն, և այն պետք է ապրել արժանավայել, որպեսզի զգաս նրա բերկրանքը, եթե աշխարհ ես եկել տառապելու ու տառապեցնելու համար, ավելի լավ է սատկես․․․ Սատկել եմ ասում, որովհետև վախկոտն ու ազգադավը չեն մեռնում, նրանք սատկում են շան պես, մեռնում է հարգարժան ու ազնիվ մարդը, նահատակվում է ազատասերն ու հերոսը։

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մի՞թե դահիճն օրենքից բարձր է, իսկ կախողը՝ կախվողից, ազգադավներին միայն մեկ պատիժ պիտի լինի՝ դաժան ու տառապալից մահ։ Ազգադավությունն ամենավտագավոր բանն է, և անհրաժեշտ է խիստ միջոցներ ձեռք առնել դրա դեմն առնելու համար։ Այդ էր պատճառը, որ իմ թագավորությունում ազգադավին ցցի էինք հանում ու դարձնում շաքարաքլոր,

Նյութի աղբյուրը Գենեին Առաքելի « Տիգրան Մեծ » գրքից

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s