Օլիգարխայի ստրկության և նրա ապագայի մասին

RA NA session

RA NA session

Օլիգարխները՝ ռեժիմի հենարանն ու երկրում քաղաքական գործընթացի գլխավոր մասնակիցը, շատ քչով են տարբերվում քաղաքացիական հասարակության մյուս անդամներից՝ պատանդվածության տեսակետից՝ իհարկե, վիթխարի ֆինանսական հնարավորություններից բացի։ Այստեղ մեր առջև կա մի բարդ, ավելի շուտ՝ հոգեբանական բնույթի հիմնախնդիր։ Բանն այն է, որ, եթե մենք ասում ենք, թե պատանդ հասարակությունն անկարող

ինքնուրույն ձերբւսզատվել բռնւսվոր ռեժիմից, վասն զի չունի իրական լծակներ մի շարք պատճառներով (որոնք քննարկվել են վերը), ապա՝ օլիգարխատի կացությունն անհամեմատ նախընտրելի է, քանզի նրանք բոլոր լծակներին էլ տիրապետում են, որով­հետև՝ փողով կարելի է գնել ամեն բան, բացի, ինչպես հայտնի է, դրանց սեփականատիրոջ անցյալից։ Այդ դեպքում, ի՞նչն է օլի­գարխատի հանդուրժողության պատճառը՝ սեփական ստրկության նկատմամբ։

Նախ և առաջ, ուզում եմ հաստատել, որ օլիգարխատի կացությունը իսկապես ստրկություն է։ էլ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել մի իրավիճակ, երթ քաղաքացիների մի ամբողջ դասակարգ հարկադրված է ֆինանսավորել քաղաքական գործընթացը։ Անտարակույս, օլիգարխները հասարակության ընտրյալներ են, սակայն, այդ կարգավիճակը պահպանելու համար նրանք պարտավոր են մշտապես մեծ գին վճարել, հատկապես՝ ընտրությունների շրջանում։ Ի լրումն նշենք, որ լիգարխատի կարողությունը, հիմնականում, գողացված է՝ մի բան, որ վտանգ է պարունակում ռեժիմի փոխման դեպքում։ Այսպիսով, օլիգարխատը ֆինանսավորում է քաղաքական գործընթացը՝ ելնելով երկու նկատառումներից. նոր իշխանության գալու դեպքում էքսպրոպրիացիայից խուսափելը և երկրի տնտեսական-քաղաքական իրականության մեջ ընտրյալի կարգավիճակ պահպանելը։ Դուրս է գա­լիս, որ օլիգարխատը ռեժիմի վերարտադրության մեջ շահագրգռված է նույն չափով, որքան՝ սատրապիայի առաջին դեմքերը։

Բայց, այդ դեպքում կասկած է առաջանում, որ օլիգարխատը ֆինանսավորում է քաղաքական գործընթացը ոչ թե հարկադրաբար, այլ՝ հոժարակամորեն՝ կարևոր կենսական շահերից դրդված։ Ուստի, ստրկության մասին խոսելն այնքան էլ տեղին չէ։ Այդ դեպքում, խնդիրը դիտարկենք մեկ այլ տեսակողմից։

Քաջ հայտնի է, որ քաղաքական էլիտան որոշել է $ 600 միլիոն ծախսել 2007-08 թթ.–ի ընտրարշավների ժամանակաշրջանում։ Այդ փողերը նախասահմանված են. կուսակցական շինարարության, ընտրողներին կաշառելու, ընդդիմությանը կաշառելու ( և պահելու), արտասամահնյան դիվանագիտական առաքելություններին կաշառելու, երկրում և արտասահմանում հանրային կարծիքը հիմարացնելու ուղղված ամեն տեսակի գործողություն ֆինանսավորելու համար, ներառյալ՝ թանկարժեք արտասահմանական քաղաքա­կան խորհրդատուների ծւսռայությունների վարձատրությունը։

Ենթւսդրենք, փող « գցվելով » օլիգարխատին հաջողվի պաշտպանել ռեժիմը և իր նախկին դիրքերը երկրում (թեև՝ քիչ հավանական է, քանի որ գոյություն ունի իրադարձությունների տարերային զարգացման քաղաքական գործընթացի մեջ արտաքին ուժերի կտրուկ միջամտության հնարավորություն՝ մի բան, որ կջնջի թե ռեժիմը, թե նրա հենարանները՝ օլիգարխատը ներառյալ)։ Սակայն, հաշվի առնենք, որ այս հաղթանակը ժամանակավոր է, քանի որ ձեռք է բերվել ընդամենը 4-5 տարվա համար՝ մինչև հերթական ընտրություններ։ Այդ ժամկետը կանցնի, կգա հերթական ընտրարշավը, իսկ այդ ժամանակ, արդեն, ինչպես ռեժիմը, այն­պես էլ նրա հենարանները, ներառյալ՝ օլիգարխատը, էլ ավելի կթաղվեն քրեորեն պատժելի կեղտի մեջ, և էլ ավելի խորը զզվանք կտածի ժողովուրդը դրանց հանդեպ։ Եվ ի՞նչ անենք այդ դեպքո՛ւմ։ Ի՞նչ է՝ նորից գցվեն $ 600 միլիոն՝ ևս չորս տարի գլուխ պահելու համար։ Եվ այսպես շարունակ՝ անվե՞րջ՝ չմտորելով, որ « կինոն », ժամանակը կգա՝ կավարտվի, փուլ կգա ռեժիմը, իսկ իրենք կկործանվեն նրա ավերակների տակ… Իսկ այժմ, պատասխան այն հարցին, թե կարելի՞ է արդյոք օլիգարխատի կացությունը բնութագրել իբրև ստրկություն։ Իհա՚րկե, հենց սա է ամենաիսկական ստրկությունը։ Այդ դեպքում, մի ուրիշ հարց է առաջանում. Արդյոք, այդտեղից ելք ունի՞ նա։

Ելք կա, բայց այն շաղկապված է ուղեղի հետ, որից, ինչպես հայտնի է, հայ օլիգարխատը զուրկ է՝ մի քանի կրթված անհատներից բացի։ Իսկ, ելքը հետևյալն է. գործող ռեժիմի ապամոնտաժմանը ինքնուրույնաբար աջակցելը, նոր ժողովրդավարորեն ընտրված ( կամ հեղափոխական) իշխանությանը կամավոր կերպով երդում տալը, էքսպրոպրիացիայի համար կամավոր համաձայնությունը (անգամ՝ ունեցվածքի կեսի. ամեն դեպքում դա ավելի լավ է, քան՝ ամեն օր դողալը, քանզի վերջապես իսկական անդորր կպարգևի ), մշտապես օրինական դաշտ կամավոր կերպով փոխադրվելը։ Աա նույն թանն է, ինչ արել են հարևան Վրաստանում, և այսօր կարելի պնդել, որ այդ երկրի գործարար հանրույթի համար բացարձակ անկարևոր են իշխանության ու նրա մեջի անհատների հարցերը, քանի որ նրանք գործում են ( զանա­զան կամավոր ու հարկադիր էքսպրոպրիացիոն արարողություններից հետո ) իրավական տարածքում և, այդպիսով, ձեռք են բերել ամենակարևորը՝ ՀԱՆԳԻՍՏ։

Ըստ իս, այսպիսին է միակ հեռանկարը հայրենական օլիգարխատի համար։ Արդյոք, նա կօգտվի՞ դրանից՝ հայտնի չէ։ Ամենինչ կախված է լինելու այն բանից, թե որքան գործուն և խելացի   կլինեն հենց այն մի քանի կրթված օլիգարխները, ովքեր, հավանաբար, օրերից մի օր կգիտակցեն, որ, վերասելով Թալեյրանի   ասածը, « գողացված փողը պիտանի է ամենինչի համար, բացի՝  դրա վրա նստելուց…8»

8 Թալեյրանն այսպես է ասել Նապոլեոնին. «Սվինները, տեր իմ, պիտանի են ամենինչի համար, բացի դրանց վրա նստելուց»։

Գագիկ   Սարգսյան Ձոն ՊԱԶՈԼԻնԻԻ

Երևան   Հեղինակային   հրատարակություն  2007

teamwork

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s