ՎԱԽԵՑԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՂԵՏԸ

untitled« Ո՛վ, որ տնտեսում է դպրոցների վրա, կկառուցի բանտեր » :

« Ազգային բանակի վրա տնտեսելը, նշանակում է գերեզմանաշինություն »

Օտտո Բիսմարկ

 

Երեկ, զրուցելով իմ լավ բարեկամ, Արցախյան պատերազմի հերոսներից մեկի` հետախույզ, այնուհետև տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ` Վարդան Հովհաննիսյանի հետ, ուղղակի չկարողացա անտարբերություն ցույց տալ: Վերջին դեպքերն Արցախում ու Հայաստանի սահմաններին, ինձ պարտավորեցնում է ներկայացնել մեր առանձնզրույցի մանրամասները. չնայած, կարդացել եմ մեր հերոսի հուշագրությունները պատերազմի մասին, սակայն այն, ինչի մասին մտահոգված էր նա, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ իմացածը:

Ես պատերազմին չեմ մասնակցել, սակայն իմ ընտանիքում զգացել եմ պատերազմի ծանր հետևանքները` ականատես ընկերներ շատ ունեմ, որոնք միաբերան հաստատում են մի բան, որ չարաբաստիկ պատմությունը, կարծես՝ նույնությամբ կրկնվում է. Կրկնվում է ամեն ինչ: Այն փաստագրությունները, որոնք ներկայացնում էր արցախյան պատերազմի հետախույզը, իրոք, անգնահատելի արժեք են ներկայացնում:

Ազատամարտիկ հետախույզի հետ զրույցից պարզվում է, որ գրեթե ոչինչ չի փոխվել, կարծում եմ, որ նա ավելի լավ է պատկերացնում ներկայիս՝ Արցախում ու Հայաստանի սահմաններում կատարված այս ողբերգական վճակը, քան որևէ մեկը: Հրամանատար Հովհաննիսյանը երկու օր առաջ կորցրեց իր զինակից ընկերներից մեկին` Սուրեն Ճարատանյանին, որը կամավոր գնացել էր ռազմաճակատ՝ օգնելու մեր զինվորներին: Վարդանի ասելով, մարդիկ կան, որոնք իրեն քննադատում են, թե հեռվից հեշտ է խոսել, սակայն այն, ինչի միջով անցել է նա, սարսափելի է ու անհավանական: Ազատամարտիկն անընդհատ հիշում էր, որ քսան տարի շարունակ ՀՀ իշխանությունները խաբել են ժողովրդին. այս երկար զինադադարի ժամանակ շատերը մոռացել են պատերազմի մասին, մինչդեռ ինքը քսան տարի ապրելով Եվրոպայում՝ երբեք չի մոռացել այդ փորձություններն ու դժվարությունները: Իր պատերազմը մնացել է անավարտ, որովհետև ինքը միայն հողի համար չի կռվել, կռվել է երջանիկ ու ազատ ապրելու համար: Նա դժբախտություն է համարում, որ շարունակվում է անցյալի խաբեությունն ու դավաճանությունը: Հրամանատարն ասում էր. « Առհասարակ, պատերազմը վտանգավոր երեւույթ է, սակայն վտանգավոր չէ, երբ դու դրան պատրաստ ես, վտանգավոր չէ, երբ ունես մարտական ոգի, սպառազինություն ու նվիրված ու բարեխիղճ հրամանատարներ, ունես ազնիվ ու հայրենասեր ղեկավարներ »: Իսկ, եթե հաշվի առնենք ներկայի ու անցյալի փորձը՝ իմ թվարկածներից միայն մեկը ունեինք, մարտական ոգին ու հաղթանակի ձգտումը: Իսկ մնացած հարցերը թվարկել եմ իմ բոլոր հոդվածներում. Ցացալի է, որ ունեինք անգրագետ ու հիմար հրամանատարներ, պաշտպանության նախարարության ողջ սպայակույտը ոչնչի պիտանի չէին, նրանք թալանով էին զբաղված` ընդհուպ պաշտպանության նախարար` Վազգեն Սարգսյանը »: (Վարդան Հովհաննիսյան ) Չկարծեք, թե դա ինձանից եմ հորինել, դա հերոս ազատամարտիկների շուրթերից հնչած խոսքեր են: Վազգենի առանձնահատկությունների մասին ես գրել եմ բազմիցս՝ ավելի մանրամասն ներկայացնելով « Ազգադավը » գրքում»:

« Շատերը կարծում են, թե պատերազմը միայն զոհերն են ու վիրավորները, սակայն դա միայն առերևույթ: Պատերազմում զոհերն ու վիրավորները կարող են կրկնապատիկ լինել կամ էլ առհասարակ մատերի վրա հաշվել՝ խելացի հրամանատարների շնորհիվ: Բազմիցս գրել եմ հայկական բանակի մասին, հանդիպելով միայն քննադատական ու սուր մեկնաբանությունների: Արցախյան պատրեազմի տարիներին մեր կամավորական ջոկատների պարտությունը եղել է վերադաս հրամանատարների՝ այսպես կոչված՝ անգրագիտության ու տգիտության արդյունքում: Իսկ Ռուսաստանից եկած գեներալներից ու բարձրաստիճան հրամանատարներից շատերը ԿԳԲ-ի գործակալներ էին նրանց տված վնասը ավելի շատ էր քան օգուտը` ու հարբեցողությամբ էին զբաղված ու թալանում էին բանակին հասանելիք միջոցները:» (Վարդան Հովհաննիսյան ) . Դուք կհարցնեք՝ թե ինչո՞ւ եմ հիմա այս ամենը գրում՝ այս օրհասական պահին, անգամ վկա բերելով Ազատամարտիկ հետախույզին, կասեմ, որ այս ամենը կրկնվում է արդեն քսան տարուց ավելի:

« Արցախյան պատերազմի հաղթանակը եղել է միայն դաշտային հրամանատարների ու ազնիվ ազատամարտիկների աննահանջ ոգու շնորհիվ: Ոչ մի գեներալ ու բարձրաստիճան սպա ներդրում չի ունեցել Արցախյան հերոսապատումին, չհաշված իհարկե մի քանի սպանների ու գեներալների՝ Արկադի Տեր-Թադեւոսյան ու Նորատ Տեր- Գրիգորյանց, գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյան, գնդապետ Վոլոդյա Կարապետյան, գնդապետ Ռոմիկ Մարդանյան եւ մատերի վրա հաշված հրամանատարներ »: (Վարդան Հովհաննիսյան )

Ինչպես հայտնի է, պատերազմից հետո ՊՆ կաբինետային առնետները սեփականացրեցին մեր ազատամարտիկների հաղթանակներն ու սկսեցին իրենց մասին գրքեր ու ֆիլմեր նկարահանել, սահմանագծին կեղծ լուսանկարներով հաստատում էին, որ իրենք կռվել ու ներդրում են ունեցել հայրենիքի պաշտպանության գործին: « Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը» ։ Րաֆֆի: Ինչ է ստացվում. Սուտն ու կեղծիքը մտավ բանակ ու սկսեց որակազրկել այն:

« Սերժ Սարգսյանի բարձրաձայնած 80-ականների զինտեխնիկայի պատմությունը նորություն էր հանրության համար, սակայն ոչ ինձ համար, որովհետեւ ես տեղյակ էի ու տարիներ առաջ բարձրաձայնել եմ ՝ մեր « անպարտելի » բանակի կեղծ լինելու փաստը» Վարդան Հովհաննիսյան :

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդպիսի մարդը կարող էր սխալվել… Ես միշտ եմ ասել, որ բանակի ու պետության թշնամին մեր թիկունքում է գործում: Քսան տարի խաբել են, թե ռուսը չի թողնի, որ պատերազմը վերսկսվի, որ մենք հզոր դաշնակից ունենք: Քսան տարի խաբել են, թե Հայկական բանակը լավ սպառազինություն ունի, ապահովված է առաջին անհրաժեշտ միջոցներով, որ զինատեսակներն արդիական են ու նման հիմար բաներ, այդ թվին կարելի է գումարել թիկունքային ծառայությունների կողմից մատակարարվող սննդամթերքի զինամթերքի հանդերձանքի սուտ թվերը, սպայական անձնակազմի բարձր պատրաստվածությունն ու դաստիարակությունը, բանակի գեներալների լեգենդար պատմություններն ու իրենց Գերագույն գլխավոր հրամանատարի սուտ ու կեղծ հերոսական էջերը: Այսպիսով, ինչո՞ւ են փորձել ժողովրդի աչքին « թոզ փչել », ու ինչո՞ւ: Այդ հարցերի պատասխանը մեկն է՝ իշխանություններն են հենց ժողովրդի առաջին թշնամին: Երբ մեր սահմանների վրա պահածոների դատարկ տուփերն են հանդիսանում որպես ազդանշանային համակարգ, իսկ զինվորները մինչև հիմա ձեռքով են խրամատ փորում, կնշանակի՝ առհասարակ բանակը ոչ թե կռվում է 80- ականների զինատեսակներով, այլ այդ բանակը 80-ականների մակարդակին է: (Եթե հաշվենք, որ ժամանակակից բանակներում մեխանիզացված տրակտորների օգնությամբ են արվում ամբողջ աշխատանքը` խրամատ փորելուց սկսած, վերջացրած` բարձումն ու բեռնաթափումը ): Այն, որ ոչինչ չի արվել այս տասնամյակների ընթացքում, փաստ է, ( Միայն Դոդի Գագոյի հյուրանոցային համալիրների էլեկտրոնային անվտանգության համակարգը ավելին արժե քան պետության կողմից սահմանին նախատեսված ծախսերը ողջ տարվա ընթացքում : ) ՈՒղղակի բախտներս բերել է, որ սահմանագծին կանգնած նվիրված զինվորների շնորհիվ կանխվել է թշնամու առաջխաղացումը: Իսկ արդիական զինատեսակների մասին խոսելը, ավելորդ է: Ւսկ ինչ վերաբերում է ստին, ապա դա, ինչպես տեսաք՝ հայկական բանակում ՍՈՒՏԸ դարձել է ավանդույթ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ թե հայկական հետախուզությանը հայտնի է եղել Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը: Սակայն պաշտպանական գծի վրա ոչինչ չի արվել, որպեսզի կանխվեր ադրբեջանական հարձակումը: Ինչքան հիշում եմ մամուլից, դեռ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վտանգ զգալու դեպքում մեր զինված ուժերը նախահարձակ կլինեն: ( Նույնիսկ այն փնթի « կռազի շոֆեռը » նախահարձակի թեմայով վիճում էր լրագրողների հետ): Ուրեմն կնշանակի՝ Գերագույն գլխավոր հրամանատարությունը իմացել է ու ոչինչ չի ձեռնարկել հակադարձելու հարձակումը: Կնշանակի` դա պետական դավաճանություն է` պետության ու բարձրագույն հրամանատարների մակարդակով, և ռազմական դրության պայմաններում այդ հանցախումբը` սկսած ՊՆ նախարարից վերջացրած քաղաքական գործիչները, ԱԱԾ-ն ու Ոստիկանական բարձրաստիճան ղեկավարները, որոնք պատասխանատու են պետության և ժողովրդի անվտանգության համար, պետք է Ռազմադաշտային դատարանի կողմից ենթարկվեն գնդակահարության: ( Պատերազմի ու հատուկ դրության պայմաններում մահապատիժ կիրառվում է բոլոր երկրներում՝ անգամ եվրոպական ): Պետական դավաճանությունն ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է, իսկ այն պաշտոնյանները, որոնք քողարկում են ու թաքցնում դավաճանությունը, կրնակի հանցագործ են կամ մասնակից:

Մեր իրականության մեջ այն փաստը, թե՝ 1992 թվականի, մայիսի 12-ին ստորագրված Բիշքեկի համաձայնագիրով սկսվում է զինադադարը, դա խաբկանք էր: Ազատամարտիկի ասելով. « Այդ ժամանակ առաջնագծին կանգնած ազատամարտիկներից շատերին էր հայտնի, որ տվյալ ժամանակ, երբ Հայկական ուժերին հաջողվել էր հասնել մեծ հաջողությունների՝ Ճակատային գծում , ՀՀ իշխանությունները գնում են ԽԱՅՏԱՌԱԿ զինադադարի: Փոխարենը՝ պետք է պարտադրեին Ադրբեջանին՝ ստորագրել Կապիտուլյացիան, որը կերաշխավորեր Լեռնային Արցախի ժողովուրդի անվտանգությունը, այդ թվում՝ վերադարձնելով Շահումյանի շրջանն ու Արծվաշենը: Նախիջեւանի հարցը նույնպես կարելի էր մտցնել այդ պարտադրվող փաստաթղթի հավելվածում, քանի որ Բաքվի, Գանձակի ու Սումգայիթի հայ փախստականները կարող էին տեղավորվել Նախիջևանում: Իսկ ինչ արեցին Հայաստանի իշխանությունները, գնացին խայտառակ ու նվաստացուցիչ պայմանագրի, երբ ընդամենը մեր զրահատեխնիկան կանգնած էր Միր-Բաշիր ավանից երեք կիլոմետր հեռու, իսկ Բարդա քաղաքից՝ տասերկու կիլոմետր հեռավորության վրա: Բարդան համարվում է Ադրբեջանի նավթարդյունաբերության ու հանգստավայրերի խոշորագույն կենտրոնը: Բարդայի գրավումով՝ հայկական ուժերն ամբողջովին իրենց շրջափակման մեջ էին պահում Ադրբեջանի հյուսիս արևելյան մասը` Գանձակը իր հարակից շրջաններով»: (Վարդան Հովհաննիսյան )

Ի՞նչ է ստացվում. երբ մենք այդքան մոտ էինք կանգնած վերջնական հաղթանակին, հանկարծ Հայաստանի բարձրագույն ռազմական ղեկավարները գնում են այդ պարտությանը: Ազատամարտիկները լավ գիտակցում էին, որ անավարտ պատերազմը նշանակում էր նոր աղետ ու լայնամասշտաբ պատերազմ իր ծանր հետեւանքներով՝ հազարավոր զոհեր, հսկայական միջոցների վատնում, եկող սերունդների վրա ծանրացած մի բեռ և այլն: Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովի կողմից կազմակերպած Բիշքեկի համաձայնագիրը՝ փաստացի, պարտություն էր հայկական կողմի համար: Չնայած նրան, որ քսան տարի շարունակ խաբել են ժողովրդին, որ այլընտրանք չկար. Խաբել են Նախիջևանի հարցում, խաբել են Արծվաշենի ու Շահումյանի դավաճանության հարցում, շրջափակման ու բլոկադայի հարցում: Խաբել են ցուրտ ու մութ տարիների հարցում: Փաստորեն, պետական դավաճանությունը թաքցրել են քսան տարի, ու իշխանավորները, որոնք ազգի ու ժողովրդի թշնամին են, փորձում են մեղադրել ադրբեջանցիներին, ռուսներին, անգամ հրեաններին ու նույնիսկ ազատամարտիկներին: Այն միջոցները, որոնք փոշիացվել են ՀՀ իշխանավորների կողմից՝ իբրև թե վերազինում են հայկական բանակը, փաստորեն, սուտ դուրս եկավ, այն, որ ասում էին, թե մենք տարածքային կորուստներ չենք կրել այս քառօրյա պատերազմի ընթացքում, նույնպես սուտ էր: Ինչպես եղավ, երբ սկզբից ՀՀ բանակային ղեկավարությունը հերքում էր Թալիշ գյուղի կորուստը, մի քանի օր հետո հայտարարեցին այն ազատագրելու մասին: Ինչ է ստացվում, ստում են զոհերի, մեր կորուստների մասին՝ թաքցնելով կարևոր փաստերը, որոնք կարող էին ավելի օգտակար լինել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միայն անշարժ գույքը, որը Եվրոպայում է ( Չեխիայի Միներալնի Վոդի վայրում հրուրանոցային համալիր, իսկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ հիվանդանոց ), բավական էր՝ այդ ծախսերով ամբողջովին վերազինել հայկական բանակը: Գեներալ Խաչատուրովի, Մանվել Գրիգորյանի, Հայկազ Բաղմանյանի ու նախկին զինկոմ` գեներալ Սերգեյ Չալյանի միջոցներով կարելի էր բանակի համար անգամ ատոմային սուզանավեր գնել, չհաշված մյուս գեներալներին ու բարձրաստիճան սպաների թալանածը: Ի՞նչ է ստացվում. Պետական դավաճաններն անպատիժ գործում են՝ վտանգելով ժողովրդի ու զինվորների կյանքը, դե պետության մասին էլ չեմ խոսում: Կնշանակի, որ թշնամին ներսում է, իսկ մենք մեր զինվորների կյանքն ու պետության ճակատագիրը հանձնել ենք թշնամուն: Իսկ ինչո՞ւ ենք մոռանում, որ սահմանին հաշմանդամ դարձած զինվորին անգամ հենակներ չեն տրամադրում՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին, հարյուրավոր զինվորներ, որոնք կորցրել են իրենց առողջությունը կամ բանականությունը՝ մնում են մոռացված ու անտեսված, նրանց անգամ չեն հիշում էլ չհաշված, որ զրկված են թոշակավորումից ու փոխհատուցումից:

Զինվորները խոշտանգվում են իրենց հրամանատարների կողմից, նվաստացումը, ծեծն ու բռնությունը հայկական բանակում դարձել են ավանդույթ: Բռնաբարություններից ու հոգեկան ծանր ապրումներից զինվորները կամ խելագարվում են, կամ ինքնասպան լինում: Դրան գումարվում է քրեական օրենքների կիրառումը բանակում, որը ձևավորեց « Չաստ նայողների » ինստիտուտը: ( « Զոն նայող » այդպես է գաղութներում և քրեակատարողական հնմնարկներում ) Զինվորների ծնողներն իրենց սեփական միջոցներով են գնում զինվորական համազգեստը և հիգենայի պարագանները, քանի որ հրամանատարները պարտադրում են ծնողներին՝ նույն զորամասի պահեստից գնել համազգեստն ու անգամ ներքնազգեստները: Չհաշված զորամասերի մոտ գտնվող սննդի կետերը, որտեղ թալանում են զինվորներին այցելած հարազատներին: Սպաները, ամեն գնով, ամեն կերպ կողոպտում են զինվորների ծնողներին, սկսած արձակուրդների վաճառքից՝ վերջացրած փոստային վճարովի ծառայություններով: Հայկական բանակում զինվորներին օգտագործում էին որպես ստրուկի՝ ծեծելով ու խոշտանգելով, իսկ վերադաս հրամանատարներն ու ռազմական դատախազությունն ամիջապես փակում էին քրեական գործը՝ որակելով ինքնասպանություն կամ դժբախտ պատահար: Սահմանամերձ գոտում զինվորների խոշտանգումն ավարտվում էր սպանությամբ, որը քողարկվում էր ադրբեջանական դիպուկահարի կրակոցի անվան տակ: Նույնիսկ փաստեր կան, որ հրամանատարները զինվորների մայրերին կամ քույրերին սեռական առաջարկություն էին անում կամ բռնաբարում, փոխարենը՝ խոստանալով ապահովել նրանց զավակների անվտանգությունը, կամ սահմանային գոտի չուղարկել: Այդպիսի վճարովի ծառայությունները բանակում դարձել են ավանդույթ:

Միայն չասեք, թե ֆանտաստիկ ժանրից է, քանի որ ՊՆ բարձրաստիճան բարեկամներիցս հաստատել են դա: Հայկական բանակում զինվորները և նրանց ծնողները եկամուտի աղբյուր են գեներալների համար, չհաշված նաև թիրախ՝ իրենց հաճույքները բավարարելու համար: Վազգեն Սարգսյանը իզուր չէր ասել. « ՀԵՐՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ՝ ՆՐԱՆՔ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ». (Վազգեն Սարգսյան, Վիքիպեդիա: ) Նա հասկանում էր, որ պետության վզին են ծանրանալու վիրավոր ու հաշմանդամ ազատամարտիկները, դրա համար նախընտրում էր, որ մինչև պատերազմի ավարտն ազատամարտիկ չմնա, չհաշված այն, որ գիտակցում էր, որ Ազատամարտիկը պատասխան է պահանջելու՝ երկիրը թալանելու ու կողոպտելու համար: Դրա համար էլ « կռազի շոֆեռը » հայտարարում էր « Ով փորձի ինձնից պատասխան պահանջի, թուրքից էլ փիսն ա, « սապլյակ » թուրք ա: Եթե էս հանրապետության մեջ մեկը կա, որ ինձնից պատասխան պահանջի, ուրեմն թուրքից էլ փիսն ա, էղա՞վ»: ( մանվել Գրիգորյան Փետրվար 25 2015: ) Նույն բանն արվում է հիմա, անտերության մատնված հայ հաշմանդամ զինվորներից շատերը ինքնասպան են լինում, որպեսզի բեռ չդառնան իրենց՝ առանց այն էլ աղքատության մեջ տառապող ծնողներին: Իսկ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը իզուր չէ արդարացնող պատճառներ գտնում, որ սահմանագծին միայն ծառայում են անապահով ընտանիքների զավակները, որովհետև նրանք չեն կարող վճարել ուսման համար:

Իսկ այդ նախարար կոչվածը ինչու՞ հարց չի տալիս, թե ու՞մ պատճառով այդ հարուստ երկիրը թալանվեց, թե ինչպես հարուստ ժողովուրդը դարձավ աղքատ ու անապահով: Միգուցե՞ նրան հիշեցնելու կարիք լինի, թե ինչպես ստացվեց, որ Բաքվի Բարձրագույն զինվորական ուսումնարանը ավարտած սպան, լենինյան ու կոմունիստական գաղափարները սրտում` ԿԳԲ-ի գործակալ Սեյրան Օհանյանը հանկարծ դարձավ ազատամարտիկ ու Նժդեհյան գաղափարախոսության կրող:

Սեյրան Օհանյանի 1988 թվականին Գերմանիայից Անդրկովկասյան օկրուգ տեղափոխելը փաստ է, նույնիսկ գրված է իր կենսագրականում: Սակայն ինչն է եղել այդ տեղափոխութան պատճառը կարծում եմ դժվար չէ կռահել: Դրա մասին կան փաստագրություններ ու այդ մասին գրել եմ նաև ես: Հիշեցնեմ, որ 1988 թվականին Արցախյան նոր բռնկվող շարժումը վիժեցնելու համար Խորհրդային Գլխավոր հետախուզական վարչության ( ГРУ ԳՀՎ ) ԿԳԲ ի Անդրկովկասյան բաժինը Խորհրդային բանակում ծառայող կուսակցությանը հավատարիմ հայ սպաներից կազմում են հատուկ դիվերսիոն խումբ, որոնք պետք է ներարկվեին Հայաստանում նոր կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատներում ու ներսից քայքայեին այն, նրանց գործողությունների մեջ էր մտնում նաև ջոկատների հրամանատարների ֆիզիկական ոչնչումը ու ջոկատների ներսում քայքայիչ գործունեություն ծավալելը: Անդրկովկասում ստեղծված հատուկ խումբը պետք է վիժեցներ Արցախյան շարժումը ընդհուպ գնդակահարելով` գաղափարի ու Ազատության մարտիկներին: Իզուր չէր, որ 1988 -ին երբ շատ հայ սպաներին թոշակավորում կամ ծառայությունից հեռացնում էին, հանկարծ Սեյրան Օհանյանին նշանակում են Ստեփանակերտում տեղակայված 336 — րդ մոտոհրաձգային գնդում որպես վաշտի հրամանատար, իսկ մի քանի ամիս հետո գումարտակի հրամանատար: Սխալված չեմ լինի նշել ոճրագործ Կոմսոմոլ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ Սեյրան Օհանյանին դարձնելով կռվող-ազատամարտիկ: Իսկ ինչու էին Վազգնի խոսքը կրկնում թե Ազատամարտիկը քաղաքականությամբ չպետք է զբաղվի, դրանով նա փորձում էր գլխատել Ազատության Գաղափարը կրող մարտիկներին` գաղափարի մարտիկներին Իրենց պետք էր կամ սպանված ազատամարտիկ կամ լռությունը ու նվաստացումը հանդուրժող ծառաներ, այդպես էլ արեցին ու անում են: Կոմսոմոլ Չեկիստները այդպես էլ անում են որդեգրլով սպարապետ կոչված կոմսոմոլի պատվիրանը: Իզուր չէր որ ԿԳԲ ն քրեականներից միլիցիայի ու ԿԳԲ ի լրտեսներից բուծեցին ազատամարտիկներ, որոնք էլ պետք է հետագայում դառնաին այս սպանդանոցի անկյունաքարը: « Որ ազատամարտիկը չպետք է քաղաքականությամբ զբաղվի »: ու շատ անուղեղներ կրկնում են այդ մոլագարի խոսքերը:

Ձերբակալված ազատամարտիկների ռազմաճակատ մեկնելու խնդրագրերը իշխանությունները մերժեցին, կնշանակի՝ որ նրանք նախընտրում են ժողովրդին ու զինվորներին զոհաբերել, սակայն ոչ իրենց իշխանությունը: ԴԱՀԿ-ի պետ Միրհան Պողոսյանի Պանամայի բիզնեսներն ու միլիոնավոր դոլարների կողոպուտը, փաստացի, կոծկվում են իշխանությունների կողմից: Այն ցինիկ հայտարությունը, թե այս՝ « առավել անհեթեթ է , որ պետության համար այս կարևոր ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ զբաղված են պատվեր կատարելով »: Փաստորեն, ինչպես գիտենք, ժամանակին Վազգեն Սարգսյանը կոծկեց իր եղբայր Արմեն Սարգսյանի « Լիզինի » գործարանի աղմկահարույց գործը, կոծկեցին Մանվելի ու Սեյրան Սարոյանի կողմից չեչեն անջատողականներին վաճառած հակաօդային հռթիռների գործը, չհաշված Բալահովիտի ռուսական ռազմապահեստների ու հազարավոր այլ գործեր: Դեռևս Վազգենի կենդանության ժամանակ հսկայական միջոցներ, որոնք կողոպտվեցին հենց նրա հովանավորությամբ, (Քըրք Քրքորյանի նվիրաբերած 70 միլիոն դոլարը) շարունակվեցին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժիկ Ազատիչի օրոք: Ինչո՞ւ քսան տարի անց անգամ՝ հայկական անկախ պետություն ղեկավարները չկարողացան գտնել արժանի դաշնակիցներ. օրինակ Չինաստանը, Իրանը, Հունաստանը, անգամ Լատինա-ամերիկյան կամ Հյուսիս-աֆրիկյան պետությունները, Լիբանանն ու Հորդանանը: Մի բան պարզ էր, որ պետք է տասնամյակներով խաբեին ժողովրդին, որ բացի ռուսներից ուրիշ դաշնակից չենք կարող ունենալ: Իսկ այս պարագայում Ռուսաստանը ոչ թե դաշնակից էր, այլ միայն Տեր, քանի որ տիրոջ կարգավիճակով է շահագործում Հայաստանի իր ռազմաբազանները: Հայաստանի ժողովուրդն է վճարում ռուսների ներկայության համար: Կնշանակի այդ միլիոնավոր դոլարները, որոնք ծախսվում են իբր վարձակալ ռուսների, որոնք պարտավոր էին վերազինել Հայկական բանակը, յուրացվել են: Միայն այն փաստը, որ Խորհրդային Միության իրավահաջորդը՝ Ռուսաստանն է, Հայաստանը ոչ թե պարտք պետք է լիներ, այլ պարտատեր: 1988 -ին Արհեստական երկրաշարժի՝ « Մերկուրի 18 » -ի օպերացիայի փաստն ապացուցված է, և Խորհրդային Միության որպես իրավահաջորդ՝ Ռուսաստանը պարտավոր էր փոխհատուցել այդ աղետի համար որպես իրականացրած ցեղասպանություն: Սակայն ոչինչ չարվեց, դեռ 90-ականների սկզբից ՀՀ իշխանավորները որդեգրեցին ԱԶԳԱԴԱՎ քաղաքականություն: Իզուր չէ, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՊԱՆԴԱՆՈՑ ԷՐ, որովհետև վիրավոր զինվորների համար ոչ պետությունը, ոչ էլ պաշտպանության նախարությունը պատասխանատվություն չի կրում: Վիրավոր ու հաշմանդամ զինվորները լքված են ու առհամարհված, ինչպես եղավ ազատամարտիկների հետ, նրանց օգտագործեցին ու դեն նետեցին: Ազատամարտիկ բարեկամս իզուր չէ, որ անհանգստանում էր՝ անընդհատ շեշտելով անցյալի ու պատմության կեղծելու փաստը: Իզւոր չէ, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է. « Որ ՀԱԿ-ը միանշանակ կողմ է խաղաղապահների տեղակայմանը և տարածքները փաստացի հանձնելուն »: ( 11-04-2015 Լրագիր.ամ ) է Փաստորեն, ինչպես տեսնում ենք, անցյալը կրկնվում է, քանի որ նույն դավաճաններն են, որոնք դղյակներում ու շքեղության մեջ են ապրում, և նույն ընչազուրկ զինվորները, որոնք քսան տարի ապրել են խոնավ հյուղակներում ու նկուղներում, զորակոչվել են բանակ, որտեղ էլ Փնթի գեներալների խիստ հայացքի ներքո խոշտանգվում են ու դառնում հաշմանդամ, դե զոհերի ու ինքնասպանների մասին չասեմ: Ի՞նչ է ստացվում, պատերազմը սկսվեց, ու առաջինը նորից անատամ, խեղճ ու կրակ ազատամարտիկներն են, որոնք երգելով են ճակատ գնում, գնում են ապավինելու մեր զինվորներին: Իսկ թիկունքում հրեշավոր թշնամին է, որը նորից փորձում է սպանել ու կոտրել այդ հայրենասերների ոգին: Անիմաստ զինադադարը, որը սպանում է առաջնագծում կանգնած զինվորներին ու կամավորներին, շարունակում է սպանել նրանց հավատն ու հույսը, ինչպես եղավ 1994-ի մայիսին: Ես կասեի՝ արդեն հայտարարելով զինադադար ՝ շարունակվում է Բիշքեկի դավաճանությունը: Կնշանակի նորից անավարտ պատերազմ թողնել եկող սերունդների գլխին, նորից օգտագործելով ընչազուրկ զինվորին ու ազատամարտիկին, թալանել ու կողոպտել երկիրը, այդ երեխաների հաշվին կառուցել իրենց դղյակներն ու ապարանքները: Ոստիկանությունը, գերհագեցած արդիական միջոցները՝ տեսանկարահանող սարքերից սկսած վերջացրած թռչող նկարահանող սարքերով, թանկարժեք մեքենաները ու ժողովրդին հնազանդեցնելու քիմիական ու լուսային միջոցները, գալիս են համոզելու, որ իշխանությունները ժողովրդի հետ առհասարակ կապ չունեն: Պատերազմի անվան տակ ստացված միջոցները յուրացնելու են նույն տականքները, որոնք արեցին տասնամյակներ առաջ:

Քանի դեռ ժողովուրդը չի հասկացել, որ իր լռությամբ ու անգործությամբ միայն օգնում է թշնամուն, մեր զինվորներն ու ազատամարտիկները զոհվելու են ու այդպես էլ մնալու են անհույս ու շվարած: Իսկ ինչ մնում է գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանին, ապա անգամ նա չի կարող ոչինչ անել, քանի որ ճակատում հաղթում է այն զինվորը, որը թիկունքում հավատարիմ զինակից ունի, որը կպաշտպանի իրեն թիկունքից հարվածողին: Այնպես որ՝ Գարեգին Նժդեհը իզուր չի ասել. «ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ » : « ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Իսկ թշնամուն սպանելու ժամանակը եկել է՝ քանի դեռ ավելի մեծ չարիք չի գործել, քանի դեռ զոհերը չեն շատացել, քանի դեռ մեր զինվորի աչքը չոր է, քանի դեռ հույսը չի կտրել: Ինչպես կասեր մեծն Րաֆֆին. « Հայրենիքի թշնամուն սպանելը մեղք չէ»․ Իզուր չէ, որ իշխանությունները դավաճանության մեջ մեղադրողներին որակավորում են Ադրբեջանի գործակալ, դավաճան ու անգամ թշնամի, ողջ լրատվական միջոցներով սկսում են թմբկահարել «հայրենիքի դավաճանի» մասին:

Ես վստահ եմ՝ այս ակնարկից հետո իմ ազատամարտիկ բարեկամին նույնպես համարելու են ազգի դավաճան ու թշնամի, չնայած, ինչպես նա էր ասում՝ նրան արդեն այդպես որակավորել են, անգամ իր զինակից ընկերներին են պարտադրել նրա մասին հերյուրանքներ գրել: Բայց ինչպես ասաց ինքը, նա վախեցողներից չէ, վախեցել պատերազմի վեց տարիներին, ուր մնաց վախենա հիմա: Այնպես որ, ես գիտեմ որ մեր ժողովրդի մեջ դեռ կան ազնվազարմ հայորդիներ, որոնք կուլ չեն տալիս դավաճանությունը, ինչպես ասում են « Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»:

 

Գեհենի Առաքել 11/04/2016 Ստեփանակերտ     ԱՂԲՅՈՒՐԸ    ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

 

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՎԱԽԵՑԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՂԵՏԸ

  1. Аноним:

    ՍԱՂ ԱՆԱԼԻԶԸ ՏՈՉՆԻՅԱ Ու ՃԻՇՏ։ Իսկ ՍԱ՝ Անդրկովկասյան բաժինը Խորհրդային բանակում ծառայող կուսակցությանը հավատարիմ հայ սպաներից կազմում են հատուկ դիվերսիոն խումբ, որոնք պետք է ներարկվեին Հայաստանում նոր կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատներում ու ներսից քայքայեին այն, նրանց գործողությունների մեջ էր մտնում նաև ջոկատների հրամանատարների ֆիզիկական ոչնչումը ու ջոկատների ներսում քայքայիչ գործունեություն ծավալելը: ՎԵՐԱԲԵՐՎՄԱ ՆԱև ԻՆՁ, ԻՄ ՋՈԿԱՏԻՆ՛։

Оставьте комментарий