ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ

dscf5172Մի քանի ամիս առաջ էր, պատահական Գերմանիայի դաշնությունում ծանոթացա մի մարդու հետ, ասեմ, որ շատ հետաքրքիր մարդ էր, հետո իմացա, թե ինչու են նրանք հայտնվել Գերմանիայում, որոշեցի ներկայացնել հանրությանը, մանավանդ, որ այդպիսի դեպքերը բազմաթիվ են: Նվեր Շահբազյանը և իր կինը՝ Անուշ Սարգսյանը Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի բնակիչներ են, Գերմանիայի Դաշնություն են մեկնել 2014 թվականին իրենց որդու՝ Արթուր Շահբազյանի բուժման նպատակով: Այն ինչ կատարվել էր Շահբազյանների հետ դա մի անմոռանալի մղջավանջ էր թվում, սակայն նրանք անցել են այդ սարսափելի իրականության միջով: Դեպքը տեղի էր ունեցել 2013թ.-ի Դեկտեմբերին, երբ Նվեր Շահբազյանի 7 ամյա որդին՝ Արթուր Շահբազյանը մրսածության պատճառով հայտնվել էր հիվանդանոցում, բանը հասավ նրան, որ երեխային տարբեր հիվանդանոցներ տեղափոխելուց հետո բժիշկները նրա մոտ ախտորոշում են չարորակ ուռուցք՝ մեջքի հատվածում: Ծնողները անելանելի վիճակում էին հայտնվել, պատրաստ էին ամեն գնով փրկել միակ որդու կյանքը: Անհանգստությունը, սարսափը խառնվել էր իրար, սկսվում է վազքը հիվանդանոցից հիվանդանոց՝ վճարելով բոլոր ախտորոշումների ու փորձաքննությունների արժքները, նույնիսկ ավելին: Տարբեր բուժ-հաստատությունների բոլոր բժիշկները միաբերան պնդում էին, որ երեխայի մոտ արյան քաղցկեղ է և կյանքի հավանականությունը հինգ տոկոս է: Չնայած այդ ամենին « Սուրբ Աստվածածին » հիվանդանոցում երեխային վիրահատում են, այն էլ երկու անգամ, « փնտրելով » ինչ-որ բան: Ամեն անգամ վճարելով հարյուր հազարից ավելի դրամ և 95 հազար դրամ էլ անընդհատ՝ ինչ-որ աննպատակ զննումների համար: Երեք ամսվա տաժանակիր տառապանքները ծնողների վրա նստում է 4 միլիոն դրամից ավելի: Սակայն ոչ մի արդյունք: 2014 թվականի մարտի 24 – ին երեխային նշանակում են քիմիոթերապիայի առաջին փուլը, որը պետք է լիներ Մուրացանի հիվանդանոցի համապատասխան բաժնում: Քիմիոթերապիայի նախնական փուլի արժեքը 1 միլիոն դրամ է: Իսկ հետագայում նախատեսվող մի քանի ախտորոշումները և վերականգնողական ծախսերը չհաշված, որոնք գերազանցում են այդ ծախսերը: Ինչպես հասկանալի էր դառնում բժիշկները ամեն ինչ անում էին, որպեսզի ճարահատյալ ծնողներից ավելորդ գումարներ շորթեին:

dscf5167

Մարտի 24 ին նշանակված առաջին քիմիոթերապիան չի կայանում, որովհետև երեխայի հայրը՝ Նվեր Շահբազյանը Մուրացանի հիվանդանոցից առևանգում է իր երեխային, նրան վերաբերող բոլոր փաստաթղթերի հետ միասին: Կարողանում է որդու կյանքը փրկել, զավակին հասցնում Գերմանիա, որտեղ Մարտի 30 -ին գերմանացի մասնագետները ուսումնասիրում են Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքներն ու համեմատելով իրենց կատարած փորձաքննությունների արդյունքների հետ՝ մնում են ապշած: Առաջնակարգ հիվանդանոցների բժիշկների խումբը նոր կատարած փորձաքննությունների ընթացքում պարզում է, որ Արթուր Շահբազյանի մոտ առհասարակ քաղցկեղ գոյություն չունի, այլ թոքի և ողնաշարի հատվածում մի փոքրիկ մկանաթելի առկայութունն է եղել, որը բորբոքվելուց անհանգստացրել էր երեխային: Գերմանացի բժիշկները առանց բարդությունների վիրահատում են նրան ու փրկում երեխայի կյանքը: Սակայն հայ բժիշկների կատարած վիրահատության սպիները հիշեցնում են նրան՝ հրեշավոր հանցագործությունների մասին: Այդպիսով Շահբազյանները կարողանում են վերագտնել իրենց հանգստությունը, իրենց զավակը ողջ առողջ է:

Հարցազրույցը ըստ՝ Վարդան Հովհաննիսյանի Հոկտեմբերի 23 2016 Թ

dscf5156

Մանրամասն Տեսանյութում   

Рубрика: Uncategorized | 5 комментариев

ՄԻԱՄԻՏ, ԱԽՄԱԽ, ԱՆՎԵՐՋ ԽԱԲՎԵԼ ՍԻՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ …

71c6f9db-2cf3-4891-8693-85a09e28d320_cx0_cy2_cw0_w987_r1_s_r1Սվետլանա   Մարգարյանը   իր    Ֆեյսբուքյան  էջում    գրում   է:

Այ Բրաբիոն ծաղիկ ման եկող ժողովուրդ
Բա այսքան տարի էլի չհասկացա՞ք, բա այսքան տարի ձեզ դաս չեղա՞վ, ուղեղներդ սկի կես գրամ էլ չմտա՞վ, որ նոր նշանակված վարչապետով, ամեն կարգի պոլի փեդով ուրախանալ պետք չէ, հույսեր կապել պետք չէ, ձեզ վրա էլի նորից ծիծաղել տալ պետք չէ 
Հասարակ, շաա՜՜տ հասարակ, նույնիսկ ուշիմ երեխային հասկանալի այս 25 տարի կրկնվող ներկայացումն էլ չես հասկանու՞մ, ժողովուրդ: Չես հասկանու՞մ, որ սա էլ ճիշտ ու ճիշտ 98 թվի Վազգենի սարքած « հեղաշրջման » մեկ ուրիշ տարբերակն է: Որ երբ դանակը ոսկորին է հասնում ու արդեն հոգուն հասած ժողովուրդը ափերից սկսում է դուրս գալ, « հեղաշրջում » են կազմակերպում մավազակները, որ խաբեն քեզ, նորից կուտ տան ու էլի մի քանի տարիներ հույսով ապրեցնեն՝ երկարաձգելով ազգակործան այս 25 տարվա օտարահպատակ ազգակործան իրենց իշխանությունը 
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ԷԼ, ԷԼԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ « ՀԵՂԱՇՐՋՈՒՄ » Է, նույն ձևով, նույն պայթյունավտանգ իրավիճակում և նույն նպատակի համար 
Իրոք հավատում ե՞ս ժողովուրդ, որ 25 տարի քեզ խաբած, քեզ բռնաբարած, քեզ տեռորի ենթարկած, քեզ անխնա թալանած, քո լավագույն զավակներին աջ ու ձախ գնդակահարած ու բանտերը լցրած այդ երկրաքանդիչ, ազգակործանիչ, թալանչի, գող թայֆան էշ է այդքա՞ն, կամ էշի ականջում քնա՞ծ, որ թույլ տա, էլ չեմ ասում՝ ինքը բերի ու իր ձեռքով իր իսկ գլխին նշանակի մի էնպիսի վարչապետ, որ սկսի բոլոր գող ավազակներին բանտերը լցնել 
ԼԵՎՈՆԱՔՈՉԱՐՅԱՆԱՍԵՌԺԱԿԱՆ հանցագործ, հակահայ, ջհուդա ԿԳԲ -ական կլանի կռիշը հանդիսացող Պուտինն էլ է է՞շ, թե հանկարծ ազնվացել է ու իր բալիկների գլխին պատժիչ մահակ է ուղարկել 
Վայ, ժողովուրդ, վայՈ՞նց ես հավատում հեքիաթների, որոնք հենց ինքդ էլ հյուսում ես, քո իսկ փրկության հույսով: Մոսկովից եկած պապա Պուտինի սիրելի զավակը բա կգա ու ձեռք կբարձրացնի՞ նույն Պուտինի սապոգը Հայաստանում ամրացնոգ հայի ապօրինածին վիժվածքների վրա, թե՞ կգա փրկիչի դեր կատարելու նույն այն թայֆայի համար ( թայֆայի, ոչ թե քեզ համար, ժողովուրդ) , որի անդամներից մեկն էլ ինքն է, որի հարստությունը դիզվել է հենց այդ նույն ռուս ու հայ թայֆայականների թողտվությամբ ու հովանավորությամբ 
ՄԻԱՄԻՏ, ԱԽՄԱԽ, ԱՆՎԵՐՋ ԽԱԲՎԵԼ ՍԻՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՓԵՇԴ ԼԱՅՆ ԲԱՑ ԱՐԱ, ՇՈՒՏՈՎ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԻՔԸ ՍԿՍԵԼՈՒ Է ԼՑՎԵԼ ՓԵՇԴ, ՄԻՆՉ ԵԵԵԵ՜՜՜՜՜՜՜Վ…. ՄԻՆՉԵՎ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՍ ՄԻ « ՓՐԿՉԻՑԴ » ԷԼ ՀԻԱՍԹԱՓՎԵՍՀԵՏՈ ԽԱՂԻ ՄԵՋ ԿԴՐՎԻ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ, ԹԱՐՄԸ, ՉԿԵՂՏՈՏՎԱԾ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԽԱՄԱՃԻԿ ՈՒ ԱՅՍՊԵՍ՝ ՏԱՌԱՊԱՆՔԴ ԿՀԱՎԵՐԺԱՑՆԻ ՆԵԽԱՀՈՏ ՈՒՌՈՒՍԸ ՔՈ ԱՊՕՐԻՆԱԾԻՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ 
ԽԵԼՔԻԴ ԿԵՆԱՑԸ ԼԻՆԻ..

 Աղբյուրը    Սվետլանա   Մարգարյան   Սվետլանա Մարգարյան

Рубрика: Uncategorized | 3 комментария

Խաչատուրովն ու Գրիշը՝ ՛՛բարդակի կրիշ՛՛…

yuri-588x330

ՀՀ ՊՆ՝ ոչ բարով գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, քեզ երբևէ ասե՞լ են, որ հենց դու քո որդի Գրիշա Խաչատուրովի հետ վռնդվեք բանակից, բանակն ավելի ուժեղ կլինի, զինվորներն ու խաղաղ բնակչությունն էլ՝ ավելի պաշտպանված: Եթե չեն ասել, ես հիմա ասում եմ…

Գեներալ Յուրի, երբևէ հարցրե՞լ ես ՀՀ ՊԲ 3-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ որդի Գրիշիդ՝ ինչու՞ է քո ենթակայության տակ գտնվող Լոռու, Տավուշի մարզերի որոշ զորամասերում կարգուկանոնը բացակայում, սպանության դեպքեր լինում /Արտակ Նազարյան, Լյուքս Ստեփանյան../ և ինչու են հենց այդտեղի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները /Արսեն, Մամիկոն Խոջոյաններ, Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան/ գերի ընկնում, հիմա էլ՝ պայմանագրային ծառայողները սպանվում հակառակորդի կրակոցներից…

Հունվարի 17-ին Ոսկեվան գյուղի սահմանագոտում ադրբեջանական կողմի կրակոցից զոհվեց Տավուշի մարզի նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:

Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանցիների արձակած գնդակից զոհվեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ, 34-ամյա կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը:

Կարծես ադրբեջանցիները ՛՛ճշտում են՛՛, թե գյուղացիներից ովքեր են գնում ցախ հավաքելու, անասուն արածեցնելու, կամ պայմանագրայիններից ովքեր են Տավուշի մարզի գյուղերից ՝ սպանում կամ գերի են վերցնում…

Գրիշա, դու քո շեֆն ու հերը չեք հասկանու՞մ, որ հատկապես սահմանային զորամասերում խիստ կարգուկանոն ու կանոնադրական հարաբերություններ պետք է լինեն: Կամ ինչու՞ ամբողջ սահմանի երկայնքով զգուշացնող, արգելող նշաններ չեք տեղադրում, պաշտպանական ժամանակակից միջոցներով չեք ապահովում, որ մարդը չգնա ցախ կտրելու, մեկ էլ հասկանա, որ Ադրբեջանում է՝ ինչպես գերեվարված ու սպանված Կարեն Պետրոսյանը: Երևի նեղություն էլ չեք քաշել՝ գոնե պահածոների դատարկ բանկաներով պաշտպանական թելագիծ անցկացնել, ինչը սովորաբար զինվորներն անում են…

Չասեք՝ ՊՆ բյուջեում փող չկա: Հեր ու տղա ՛՛մեռաք՛՛՝ բանակն ուտելով. էլ գոմեշի մսեր բերեցիք, էլ պայմանագրային զինվորներին ընկերներիդ հետ վարկերի ու պարտքերի տակ գցեցիք, էլ բանակի բենզինն ու էլի չգիտեմ ինչեր ՛՛կերաք՛՛…

Կամ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանական կողմը այս դիվերսիաներից առաջ որոշ տարածքներ ականազերծեց, դուք տեսաք, բայց չկրակեցիք՝ ինչպես իրենք /Հարցը վերաբերում է նաև ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանին/… ու հիմա դիվերսանտները երբեմն հանգիստ ներթափանցում են հայկական գյուղեր կամ դիրքեր և սպանություններ իրագործում, չնայած՝ կորուստներ էլ են կրում:

Կամ՝ ինչպես եղավ, որ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական կրակագծի տակ գտնվող Ջողազի ջրամբարի մի քանի հազար դոլար արժեցող պոմպը, որը հանելու համար հատուկ ծանր տեխնիկա էր անհրաժեշտ, ապամոնտաժվեց, բայց ոչ դուք ՛՛տեսաք՛՛, որ կրակեիք, ոչ էլ ադրբեջանցիները… Միայն քրեական գործ հարուցվեց ու ՛՛ջրվեց՛՛… Կարող է՞ խաչատուրովա-ադրբեջանական առևտրային հարաբերություններ եք հաստատել, մեկ-մեկ էլ՝ դիվերսիոն-հետախուզական ՛՛ծրագրեր՛՛ եք ՛՛փոխանակում՛՛… անձնական և ՛՛այլ՛՛ շահերի նպատակով:

Ձեռագիրը շատ նման է հայ-թուրքական սահմանը պահող ռուսական ռազմաբազայի գործելաոճին, երբ զորավարժություններից հետո ականներ էին թողել և՝ ոչ մի զգուշացնող կամ արգելող նշան, ինչն էլ դարձել էր մանկահասակ երեխաների մահվան պատճառ:

Այնպիսի տպավորություն է, որ գեներալ Յուրի Խաչատուրովը խաղաղ բնակիչների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը բերել է ռուսական բանակից ու որդու հետ ՛՛շիթիլել՛՛ հայկական բանակում:

Հետաքրքիր է՝ ռազմական գաղտնիքնե՞րն էլ է այդպես անփութորեն պահպանում. Օրինակ ինչպե՞ս է պահպանում իր հրեա կնոջից /հրեաների դեմ ոչինչ չունենք, հարգում ենք, բայց…/ : Եվ ընդհանրապես Հայաստանում կա՞ ներքին անվտանգությունը ստուգող նորմալ գործող մարմին, որը բանակը բիզնես-բարդակ դարձնող պատասխանատու պաշտոնյաներին արագ դուրս վռնդի այնտեղից:

Հ.Գ. Յուրի Խաչատուրով մենք առանց քեզ շատ ավելի անվտանգ կզգանք: Վերցրու ՛՛բարդակի՛՛ կրիշ քո Գրիշին ու՝ դուրս բանակից: Անվտանգության միջոցներ էլ կտրամադրենք՝ պահածոյի մի քանի դատարկ բանկա: Կկախես տանդ շուրջը ու հանգիստ բիլիարդ կխաղաս…Կարող ես տանել կամ հրավիրել նաև Սերժ Սարգսյանին ու քո այն տեղակալներին, ովքեր թաթախված են տարբեր կեղտոտ պատմությունների, կազինոյական տալիք-առնելիքների մեջ:

Միլենա  Միսկարյան Հունվարի 23, 2015

Աղբյուրը  lakmoes.am

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

ՊՂԾՈՒՄ ԵՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

tumanyan

Մարդիկ ավելի լուրջ գործերով են զբաղված

Մոտ երկու շաբաթ առաջ Հ2-ի «Լրաբեր» ծրագրով ներկայացված ռեպորտաժում Հ.Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, խոր ափսոսանք հայտնելով, տեղեկացրեց, որ այլեւս կարող ենք կորուսյալ համարել Թբիլիսիի Վոզնեսեցկայա 18 հասցեում գտնվող Թումանյանի տունը, որտեղ Ամենայն Հայոց բանաստեղծն ապրել է շուրջ երկու տասնամյակ։

Թումանյանի թբիլիսյան տան շուրջ ստեղծված իրավիճակը նորություն չէր. այն շուրջ 13 տարվա պատմություն ունի։ Այսինքն՝ Թբիլիսիում հայկական հետքը ջնջել-վերացնելու վրացական կողմի ակտիվ նախաձեռնությունների շարքում հայոց բանաստեղծի տունը «աճուրդի հանելու» մտադրությունը հայտնի էր վաղուց։ Եւ ահա Թբիլիսիի քաղաքապետարանը 25 հազար դոլար պարտքի դիմաց Թումանյանի տունը զիջեց վրացի մի օլիգարխի։
Թվում է, թե լուրն առնելուն պես, թեկուզ աններելի ուշացումով, Հայաստանի գրողների միությունը կփորձի իրավիճակը շտկելու ելք գտնել։ Թվում է, ՀԳՄ-ն հանդես կգա հայտարարությամբ, խնդրելով հայրենի կառավարությանը միջոցներ ձեռնարկել բանաստեղծի տունը վերադարձնելու նախկին կարգավիճակին։ Կամ թեկուզ, օգտագործելով հայ-վրացական կապերը, ինչի մասին շարունակ ազդարարում է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, միության ղեկավարությունը կջանար հանդես գալ ինքնուրույն նախաձեռնությամբ։ Ասենք, կփորձեր համոզել վրաց գործընկերներին իրենց իշխանություններին փոխանցել Հայաստանի գրողների մտահոգությունը կատարվածի վերաբերյալ։
Սակայն ահազանգից հետո էլ Հայաստանի գրողների միությունը մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել։ Կարծես խոսքը ոչ թե Թումանյանի, այլ ինչ-որ անհայտ մեկի մասին է։ Ում է պետք այն միությունը, որը ի վիճակի չէ, ավելին, ջայլամային դիրք ընդունած, չի ցանկանում հանդես գալ պահանջատիրոջ կեցվածքով եւ տեր կանգնել իր մեծությանն ու նրա «ինչքին»։
Լեւոն Անանյանը շատ է սիրում եւ տեղի-անտեղի շարունակ օգտագործում է «զանգահար» բառը։ Բա ո՞ւր էիք 13 տարի։ Այն, որ անցած տարիներին թիֆլիսահայությունը եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Խոսրոեւը «քնած» էին ձեւանում, իհարկե, ներելի չէ, բայց ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց որտե՞ղ էր ՀԳՄ-ն, որին դեռեւս 13 տարի առաջ էր հայտնի Թբիլիսիի իշխանությունների կողմից Թումանյանի տունը ծախելու գործընթաց սկսելու մտադրության մասին։
ՀԳՄ նախկին նախագահ Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքը զբաղված էր միության վարձակալած տարածքների եւ կից սրճարանի գումարները հավաքելով։ Հասկանալի է՝ Թումանյանի տան 25 հազարանոց պարտքը փակելու գումարը առանձնացնելը անհնար էր։ Բայց ի՞նչն էր խանգարում Մաթեւոսյանին, որին 20 րոպեում Վանոն ՀԳՄ նախագահ կարգեց, վերջինիս անհագստացնել այդ հարցով։ Միթե ամենազոր Վանոյին 25 հազար գտնելը դժվար էր։
Ավելին, Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, շուրջ 10 տարի զբաղեցնում էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը եւ ստեղծել էր «Թումանյան» հիմնադրամ։ Ցանկության դեպքում կարելի էր այս հիմնադրամից տարեկան չորս անգամ 25 հազար «քամել» եւ նպատակաուղղել Թումանյանի տան պարտքերի մարմանը։
Թումանյանի թոռնուհու Իրմա Սաֆրասբեկյանի կեցվածքն էլ անհասկանալի է։ Քաջատեղյակ էր Թիֆլիսի քաղաքապետարանի ծրագրած ծածուկ գործարքին։ Սակայն պապենական տունը կորցնելու վտանգն անտեսելով, շարունակ զբաղված էր թանգարանի տնօրենի ընտրություններում իր նախընտրելի թեկնածուին անցկացնելու, ընդհանրապես այդ աթոռի շուրջ տեւականորեն աղմուկ-աղաղակ բարձրացնելու գործով։
Սակայն դառնանք մեր օրերին, այսինքն՝ 2001-ին, երբ ՀԳՄ նախագահ դարձավ Լեւոն Անանյանը։ Եւ ութ տարի անընդհատ հպարտանում է, թե իր ջանքերով կազմակերպած ամենամյա գրական մարաթոնների միջոցով լցրել է ՀԳՄ բյուջեն։ Ընդ որում, խոսում է 300 հազար դոլարի մասին, որը իբր բանկում հաստատուն մնում է, իսկ տոկոսներով ամսական «թոշակ» է տալիս գրողներին։ Նաեւ ազդարարում է, թե ինչ հերոսական ճիգեր գործադրեց գրողների պոլիկլինիկան հետ բերելու համար։
Մինչդեռ այդ ճիգերը պետք էր գործադրել Թումանյանի տունը փրկելու համար։ Կամ գրական դաշտը մակուլատուրայով լցնելու, պահեստներում գրքաթափոնը փտեցնելու փոխարեն կարելի էր գրական ֆոնդից մասնահանումներ կատարել Թումանյանի տան պարտքերի մարման նպատակով։
Ի դեպ, մեր տեղեկություններով, այսօր արդեն նշված 300 հազար դոլարից բանկում մնացել է ընդամենը 80 հազարը։ Սա ի գիտություն միության անտեղյակ անդամների, որոնք վստահ են, թե ՀԳՄ գանձարանը լիքն է։
Այժմ արտառոցի մասին։ Տարիներ առաջ Լեւոն Անանյանը իր ծառայողական «Վոլգան» փոխարինեց արտասահմանյան թանկարժեք մեքենայով։ Եւ գիտեք այդ հարցում ո՞վ օգնեց։ Նույն ինքը, Վրաստանի գրողների միության կին նախագահը։ Նրա ամուսինը, որն զբաղվում է արտերկրից ներկրվող մեքենաների առքուվաճառքով, կնոջ միջնորդությամբ բավարարեց նրա հայ գործընկերոջ խնդրանքը եւ Անանյանին վաճառեց շուկայականից ցածր գնով նշված մեքենան, որի զեղչված գինը Անանյանը տարբեր տեղերում տարբեր կերպ է ներկայացնում՝ 15-25 հազար դոլար։
Իսկ մենք կարծում էինք, թե ՀԳՄ ղեկավարությունը տարիներ առաջ Վրաստանում կազմակերպված պոեզիայի շաբաթվա շրջանակներում քննարկում էր նաեւ Թումանյանի տան խնդիրը լուծելու հարցը։ Կամ երբ ամեն տարի Անանյանի հրավերով Հայաստանի գրական համաժողովներին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանում Վրաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, մեր գրողները կերուխումի ժամանակ նաեւ Թումանյանի տան շուրջ ստեղծված իրավիճակն էին քննարկում։
Մինչդեռ պարզվում է, հայ-վրացական գրական կապերը շատ պրոզայիկ են եւ սահմանափակվում են ընդամենը մեքենայի շահավետ առքուվաճառքով։
Արդյունքում Թումանյանի տունը «փլվեց»։ «Ի փառս» գրական միջակությունների անձնական բարեկեցության։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐԸ  ԻՆՉՈՒ ՉՓՐԿԵՑԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Ո՞Վ ԷՐ ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆԸ, ՉԱՐԻ՛Ք ԷՐ Թ՞Ե ԲԱՐԻՔ

Без названия

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԽՈՐԱԳՐԻ ՀՅՈՒՐԸ` Վերժինե Մովսիսյանն  է,   որ    Հրանտ   Մաթեւոսյանի  կինը։

Վերժինե  Մովսիսյանին ճանաչողները շատ են, սակայն սակավաթիվ են նրանց կողմից տրվող բնութագրերը: Նրան գիտեն և՜ Հովհաննես Թումանյանի գերդաստանում, և՜ ակադեմիայում, և՜ մտավորականության ամենալայն շրջանակներում, և բոլորը միաձայն ասում են մեկ բան. Վերժիկը փողոցային է, խուլիգան, որը փորձանք ու դժբախտություն է տարածում ամենուր, ուր հայտնվում է: Ընդ որում, որպես քայլող ողբերգություն, քանդում է այն ամենը, ինչ պատահում է նրան կյանքում՝ լինի դա մեծն Թումանյանի թանգարանը, թե էն խեղճ Հրանտ Մաթևոսյանի ընտանիքը: Պետք է նշել, որ տիկին Վերժիկին բնութագրել որպես ազգային խայտառակություն` այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ նա կանանց սեռի և ընդհանրապես տիեզերական խայտառակություն է: Բայց քանի որ չունենք համապատասխան խորագրեր, ստիպված ենք Վերժինե Մովսիսյանի մասին խոսել «Ազգային խայտառակության պատկերասրահի» շրջանակում:

Իսկ բացեիբաց խոսել Վերժինե Մովսիսյան երևույթի մասին` մեր հասարակությունում այնքան էլ ընդունված չէր, քանի որ միաժամանակ հոլովվում էր նաև Հրանտ Մաթևոսյանի անունը, որը շատերի համար հեղինակություն է: Իսկ թե իրականում ինչ էր կատարվում գրողի ընտանիքում, այդ նույն մարդկանց կա՜մ չէր հետաքրքրում, կա՜մ գաղափար չունեին: Անգամ շշուկներ կային, թե խեղճ գրողին փակում էին սենյակում՝ թողնելով անհաց ու անջուր, մինչև հերթական գործը չգրի ու չապահովի ընտանիքի տիկնանց եկամուտը:

Չգիտեմ, թե արդյոք լուրջ ավանդ ունի՞ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության մեջ, սակայն հստակ կարելի է ասել, որ այն չարիքը, որ հասցրին հայ հասարակությանը նրա անվան շնորհիվ անցաթուղթ ստացած կանայք՝ Վերժինե Մովսիսյանն ու մոր կրկնապատկեր դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը, իսկապես ֆանտաստիկ էր: Այն ժամանակ, երբ Հրանտ Մաթևոսյանը Գրողների միության նախագահն էր, նրա տիկինը ստանձնել էր միության իրական տիրոջ դերը: Երբ հայ գրողները ման էին գալիս ծակ կոշիկ-շալվարներով, տիկինը միության շենքի տարբեր սենյակներ տալիս էր վարձակալության, հասույթը՝ գրպանում, առանց մի լումա անգամ հատկացնելու իրական տերերին: Նմանապես և այն գումարները, որ գրողներին էին նվիրաբերում Սփյուռքի գաղութները, դառնում էին տիկնոջ սեփականությունը: Այսպես, երբ կաթողիկոսը միությանը նվիրեց 20000 դոլար, տիկինն անմիջապես թաթը դրեց վրան՝ հայտարարելով. «այս ողորմելիները (գրողները) կարծում են, թե սա իրենցն է. սա միայն ու միայն Հրանտինն է»: Հրանտ Մաթևոսյանի մահից հետո անգամ, տիկինն իրեն զգում էր տեր ու տնօրեն, իսկ միության նախագահի ավտոմեքենան շահագործում ըստ հայեցողության: Ոչ մեկը չէր կարողանում տիկնոջը ստիպել վերադարձնել պետական գույքը, ու միայն այն բանից հետո, երբ արդեն նոր նախագահ Լևոն Անանյանը սպառնում է, թե կբացահայտի նրա բոլոր անօրինություններն ու չարաշահումները, հնարավոր է լինում այն հետ ստանալ:

Վերժինե Մովսիսյանը, լինելով անհագուրդ ցանկությունների տեր և չբավարարվելով կենդանի դասականի «ընտելացմամբ», ձեռք է զարնում ժամանակի քննությունն անցած ու անմահության պանթեոնը մեկընդմիշտ նվաճած մեկ այլ դասականի «սեփականաշնորհմանը»: ՀՀՇ-ի կառավարման տարիներին, երբ թամբին էին հայտնվել հիմնականում գրողական արմատներ ունեցողները, որոնց համար Մաթևոսյանն անվիճելի հեղինակություն էր, Շողերն էլ, իր սիրելի Վանոյի «դաբրոյով», ոչ ավելի, ոչ պակաս` Ազգային Ժողովի պատգամավոր, Վերժինե Մովսիսյանի թուրը, բնականաբար, կտրում էր: Եվ մի՞թե կարող էր գրող ու պատգամավոր ունեցող ընտանիքի տիկինը նրանցից պակաս դիրք գրավել: Իհարկե, ո՜չ: Ըստ այդմ, տիկնոջ քմահաճույքին ընդառաջ գնալով` բացվում են Թումանյանի տուն-թանգարանի դռները, և թանգարանային գործից կիլոմետրերով հեռու Վերժինե Մովսիսյանը, որ գաղափար անգամ չուներ, թե ինչ է գիտական, արխիվային ֆոնդերի հետ աշխատանքը և բազմաթիվ մեծ ու փոքր մանրուքներ, 1997թ. ապրիլի մեկին նշանակվում է թանգարանի տնօրեն:

Իբրև մեծ «տնտեսվար», իբրև գրող «սեփականաշնորհած» կին` տիկին Վերժինեն հղանում է մի հանճարեղ գաղափար. սեփականաշնորհել Թումանյանի տուն-թանգարանը. ինչու՞ իր նման կինը չպիտի ունենա քաղաքի լավագույն առանձնատունը. դե, Թումանյանին էլ մի անկյուն կհատկացվի, իհարկե, հո չի՞ թողնի դրսում. ինքը մեծահոգի է: Այդ նպատակով մեր տիկինը Մշակույթի նախարարություն է ներկայացնում թանգարանի շենքի գնահատման վերաբերյալ մի տեղեկանք, ուր այդ վիթխարի շենքը գնահատված էր ընդամենը 9106951 դրամ՝ քսան հազար դոլարից պակաս: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ հհշականները, որոնց ամենասիրած զբաղմունքը հանրապետության ունեցվածքը մեջ-մեջ անելն էր, չէին զլանա և կնվիրաբերեին թանգարանի շենքը սիրելի գրողի կնոջը, եթե անհապաղ բողոքի ձայն չբարձրացնեին գիտության, մշակույթի, արվեստի ճանաչված գործիչները: Բողոքի նամակներ են հղում Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, Վարազդատ Հարությունյանը, Անահիտ Սահինյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և այլք, որոնք զգուշացնում են մշակույթի նախարար Արմեն Սմբատյանին և հետ պահում այդ քայլից:

Բայց դա չի ընկճում տիկնոջը: Չկարողանալով դե-յուրե սեփականաշնորհել թանգարանը` որոշում է դե-ֆակտո այն դարձնել իրենը: Թանգարանը դառնում է ընտանեկան բիզնես: Մուտքի տոմսերի վաճառքից, էքսկուրսիաներից, բազմապիսի ծառայությունների տրամադրումից ստացած շահույթը գրպանում է «սեփականատերը», մինչև նրա վրա սկսում են ուշադրություն դարձնել իրավապահ մարմինները: Դատախազությունում հարուցվում է քրեական գործ, սակայն թայֆայական կապերի շնորհիվ, այն սվաղվում է: Հետագայում ևս երկու քրեական գործ է հարուցվում` դարձյալ տիկնոջ ապօրինությունների փաստերով: Սակայն, սրանք դեռ ծաղիկներն էին…

Բարձրանում է հերթական սկանդալը: Մշակույթի նախարարի և նրա հովանավորյալի թույլտվությամբ թանգարանում ֆիլմի նկարահանումներ են իրականացվում, ընդ որում` դրվագներից մեկը նկարվում է մեծ բանաստեղծի անկողնում, ֆիլմում կային ճաշկերույթի տեսարաններ, որտեղ օգտագործվում են թանգարանային ցուցանմուշները: Բայց այստեղ ավելի հետաքրքիր է թանգարանի տնօրեն կոչեցյալի պահվածքը. հասարակության բարձրացրած բողոքի ձայնը ո՜չ թե զղջման, ամոթի զգացումներ է առաջացնում տիկնոջ հոգում, այլ միայն ու միայն` զարմանք ու արհամարհանք. արժե՞ր, արդյոք, աղմուկ բարձրացնել հնամաշ կահույքի, տեսքից ընկած անկողնու սպիտակեղենի, ինչ-որ նոյի թվի ամանեղենի ու մոխրամանների պատճառով: Ավելին, նորաձևության հետևորդ տիկինը պատրաստվում է փոխել անգամ թանգարանային արժեք հանդիսացող գորգերը, քանի որ դրանք «հնաոճ էին»…

Ինքն իրեն դնելով շենքի տիրոջ տեղ՝ տիկին Վերժինեն քանդել է տալիս երկրորդ հարկի հիմնական պատը՝ խորդանոց սարքելու նպատակով, պատրաստվում է վերացնել Թումանյանի ընտանիքի սենյակը: Նրա տնօրինության օրոք թանգարանից մի շարք իրեր են անհետանում, որոնց թվում՝ քանդակագործ Չորեքչյանի հեղինակած Օլգա Թումանյանի բրոնզե կիսանդրին, Թամար Թումանյանի արծաթե վզնոցը և այլն: Թանգարանային նմուշները անհետանում էին, իսկ դրանց տեղը հայտնվում … կատուներ… Կարելի է հատուկ սոցիոլոգիական հարցում անցկացնել, թե աշխարհի ո՞ր տուն-թանգարաններում են կատուներ պահում. գուցե արդյունքում Թումանյանի տուն-թանգարանը, տիկին Վերժիկի շնորհիվ, գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Տիկին Վերժինեի հերթական «հանճարեղ» նախաձեռնությունը թանգարանի տարածքում սրճարանի բացումն էր, ինչը հնարավորություն կտար զգալիորեն ավելացնելու «դուքանի» վերածված թանգարանից ստացվող եկամուտները, սակայն, այս անգամ էլ, դարձյալ այդ «ախմախ ինտելիգենտները» խանգարում են իրենց բողոքներով և ծրագիրը կրկին ձախողում: Իհարկե, չբացված սրճարանին որոշ չափով փոխարինում են բանաստեղծի ճաշասենյակում անցկացվող բանկետները, որոնք միայն կարելի է երևակայել, թե բաքոսյան ինչպիսի խրախճանքների էին վերածվում:

Իհարկե, այդքան «նախաձեռնությունների» հեղինակ թանգարանի տնօրենը, հասկանալի է, «բազմազբաղությունից» ելնելով, «ստիպված էր» անտեսել «Վերնատան» և «Անուշ» պոեմի 100-ամյակը, թանգարանի հիմնադրման 50-ամյա և բազմաթիվ այլ հոբելյաններ: Էլ չասած, որ տիկնոջ մուտքի օրից դադարում են ամենամյա «թումանյանական ընթերցումները», թանգարանը դադարում է թումանյանագիտական կենտրոն լինելուց, փակվում է գիտական աշխատանքով զբաղվողների համար նախատեսված սրահը:

Ուշագրավ է, որ 1999թ. ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, իր մահվան նախորդ օրը իր վերջին նամակ-ցանկության մեջ միանում է թանգարանի գիտխորհրդի մյուս անդամների խնդրանք-պահանջին, որ Վերժինե Մովսիսյանը հեռացվի թանգարանից: Դրանից մեկ տարի անց, իբրև բողոքի նշան, գիտխորհրդի կազմից դուրս են գալիս բոլոր թումանյանագետները: Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, որ առանց աշխատավարձի ծառայում էր թանգարանում որպես խորհրդական, հրավիրում է մամուլի ասուլիս ու պատմում տնօրենի կամայականությունների, ֆինանսական կոպիտ խախտումների մասին: Տիկին Վերժինեն անմիջապես նրան ազատում է աշխատանքից՝ հայտարարելով` «քանի ես այստեղ եմ, Թումանյանի սերունդներից ոչ մեկի ոտքը էս դռնից ներս չի մտնի»: Այդպես Թումանյանների համար մեկընդմիշտ փակվում են իրենց պապի տուն-թանգարանի դռները, այն դեպքում, երբ այդ շենքը կառուցվել էր նրանց օգնությամբ, ցուցանմուշների 80 տոկոսը դարձյալ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր: Ընդհանարապես, տնօրեն դառնալու օրից, Վերժինե Մովսիսյանը շարքով-կարգով աշխատանքից ազատում է հին կադրերին, որ իրենց գործին նվիրված թումանյանագետներ էին՝ փոխարինելով գործին անտեղյակ մարդկանցով, որ չէին կարողանում անգամ էքսկուրսիաներ անցկացնել. բայց դե, կարևորն այն էր, որ «իր կադրերն էին»:

Այնպես, ինչպես տաղանդավոր ամուսնու դափնիներն էին հասնում տիկին Վերժինեին, այդպես էլ` թանգարանի ձեռքբերումները վերագրվում են «նախաձեռնող» տնօրենին: Այդպես, Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգումը տիկին Վերժինեն համարում էր իր «հունարը», բանաստեղծի 125-ամյակին նվիրված ցուցադրությունը, որ պատրաստվել էր դեռևս 1994թ-ից, թանգարանի աշխատակից Նաիրա Ազարյանի ջանքերով, ևս Վերժինե Մովսիսյանի անձնական վաստակն է հայտարարվում: Ընդ որում, այս ցուցադրության նախապատրաստման համար վարչապետի կողմից տրամադրում է 16 հզր դոլար, ինչը գործունյա տնօրենը, բնականաբար, գրպանում է, իսկ Նաիրա Ազարյանի տարիների աշխատանքը յուրացնում՝ ներկայացնելով իբրև իր տքնանքի արդյունք, կազմակերպում հատուկ ցուցադրություն, ստանում շնորհավորանքներ ու պարգևներ Մշակույթի նախարարությունից: Ընդհանրապես, տիկին Վերժինեի կարծիքով, ինքն է թանգարանը թանգարան դարձրել՝ մոռանալով, որ ստացել է վեց պատրաստի, կահավորված սենյակ, «Վերնատան» սենյակը, «Անուշ» համայնապատկերը, ցուցանմուշների 80 տոկոսն էլ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր:

Տասնամյա պայքարի արդյունքում` Վերժինե Մովսիսյան կոչեցյալին, ի վերջո, մի կերպ ազատում են տնօրենի պաշտոնից, քանի որ վաղուց անցել էր 65-ի շեմը, բայց, ինչպես պարզվում է, անհնար է լինում նրանից ազատվել: Մշակույթի նախարարությունը, որը վերը նշված ցանկացած արարքի համար պարտավոր էր պատժել ու հեռացնել, պարգևատրում է նրան ոսկե շքանշանով: Նկատի ունենալով մի քանի ներքաղաքական նրբություն, կարելի է ասել, որ ավելի հակապետական, ավելի անբարոյական քայլ նախարար Հասմիկ Պողոսյանը (խոշորագույն կենսաբան) չէր կարող անել: Թվում էր, թե թանգարանը գոնե այդ գնով կազատվի հոգեհանից, բայց, պարզվում է՝ ոչ. Վերժինե Մովսիսյանից ամբողջ կյանքի ընթացքում Հրանտ Մաթևոսյանը չկարողացավ պրծնել, ուր մնաց թե` հանգուցյալ Թումանյանը կարողանար:

Նոր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը վերածվում է թատերականացված բեմադրության: Թումանյանի ընտանիքի, ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության առաջադրած թեկնածուի՝ Թումանյանի մասին գիտական լուրջ հետազոտությունների, հրապարակումների և մենագրության հեղինակ, բանասիրության թեկնածու Սուսաննա Հովհաննիսյանի փոխարեն անցկացնում են Վերժինե Մովսիսյանի դրածո Նարինե Թուխիկյանին: Նա, լինելով հեռուստալրագրող, չուներ Թումանյանին վերաբերող ոչ մի հրապարակում, չուներ ո՜չ ղեկավար, ո՜չ էլ թանգարանային աշխատանքի փորձ (հայտնի է միայն, որ նա Վահագն Հովնանյանի «պրոտեժեն» է, ինչը հասկանալի է դառնում, եթե հիշենք, որ Վերժինե Մովսիսյանի հիմնական հովանավոր Արմեն Սմբատյանը ևս անցաթուղթ ստացավ իր կնունքի քավոր Հովնանյանի ձեռամբ): Ի դեպ, մրցույթի արձանագրություններն ու ձայնագրությունները հենց նույն օրը ջնջում են, որպեսզի հնարավոր չլինի դատական կարգով բողոքարկել պատասխանները: Իսկ նորընծա տնօրենի առաջին գործը թանգարանում դառնում է այն, որ Վերժինե Մովսիսյանին նշանակում է իր տեղակալ: Ղեկավարվող, վստահելի «տնօրենի» պաշտոնակատարի նշանակումը տիկին Վերժինեի համար կյանքի ու մահվան հարց էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ ջրի երես չհանել տասը տարվա ապօրինություններն ու հանցագործությունները:

Ամուսնու հեղինակության հաշվին բարձր ատյանների հովանավորությունը վայելող «Ուստիանը» հիմա էլ շարունակում է «թագավորել» թանգարանում: Նրա անմիջական հովանավորներն էին Մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը, նախարար Հասմիկ Պողոսյանը (դարձյալ Արմեն Սմբատյանի դրածոն), որոնց համատեղ ջանքերով էլ հնարավոր դարձան տնօրենի մրցույթ կոչված խեղկատակության կազմակերպումն ու ցանկալի թեկնածուի անցկացումը: Ընդ որում, Հասմիկ Պողոսյանն անգամ հայտարարում է, թե «թանգարանի մասին խոսելը կարող է վնասել մեր պետականությանը՚: Իսկ պետականությանը վնաս չէ՞, արդյոք, նման մարդկանց ներկայությունը այդպիսի հաստատությունում: Պետականությանը վնաս չէ՞ արտոնություններ տալ մի գժի, որ շահարկում է ամուսնու անունը: «Չգիտե՞ք ում հետ գործ ունեք. դուք իմ վրա չեք կարա», իսկ մահից հետո դարձյալ շարունակում էր հոլովել նրա անունը. «կարծում եք Հրանտը որ չկա, ինձ էլ պաշտպանող չկա՞՚»:

Իհարկե, պաշտպանող կա. ինչպե՞ս կարող է չլինել, ինչպե՞ս կարող է այդքան ապօրինություններ գործած մարդն առանց պաշտպանների շարունակել պաշտոնավարել Թումանյանի տուն-թանգարանի նման հաստատությունում: Ինչպե՞ս կարող էր առանց պաշտպանի թանգարանի տնօրեն դառնալ մի մարդ, որ տնօրեն բառն անգամ գրում էր «տնորեն», որ գաղափար անգամ չուներ թանգարանից, որ կարող էր գրադարանի 8000 գրքերը խոնավության մեջ փչացնել ու ասել, թե «ոչինչ, կչորանան ու էլի նախկին տեսքի կգան»:

Հետգրություն. Երբ ծանոթանում ես Վերժինե Մովսիսյանի կերպարին, նոր ես հասկանում, թե ինչու՞ էր Հրանտ Մաթևոսյանը միշտ վիզը ծուռ, խեղճ ու կրակ. ինչո՞ւ էր միշտ քաշված ու անվստահ: Երբ Մաթևոսյանին հարցնում էին, թե «ինչու՞ չդարձաք մեր Չինգիզ Այթմատովը», գրողը պատասխանում էր. «Ո՞վ ունենա Վերժիկի նման կնիկ, որ մի հատ էլ Այթմատով դառնա»…

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ 9/ 12 / 2008 22:04

Աղբկուրը  Վիշապը՝ Հրանտ Մաթևոսյանի վզին

Рубрика: Uncategorized | 2 комментария

ՀՈԳԻՆ ԾԱԽԱԾ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ

garegin ter  armen

 

Այն որ Հոլանդիայում հոգեւոր ծառայություն իրականացնող Տեր Արմեն Մելքոնյանին   պաշտոնազուրկ   են արել, իսկապես մտահոգիչ է, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին վաղուց իրականացնում է հակահայկական ու հակաաստվածային գործունեություն: Երկար տարիներ բնակվելով Եվրոպայում ականատես եմ եղել ու լսել տարբեր պատմություններ, որը կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի շատերին: Այնպես որ բացելով փակագծերը ներկայացնեմ մի քանի փաստ, որի անմիջական մասնակիցը ես եմ եղել: Առհասարակ ես չեմ խուսափի անուններ տալ, որովհետեւ այդպիսի հոգեւրականների պատճառով է, որ շատերը հեռանում են Հայ Առաքելական եկեղեցուց: Այսպիսով մի յոթ տարի առաջ Իսպանիայում նշանակվեց հոգևոր առաջնորդ, Տեր Սասուն Կ. Զումրուխտիանը նրա հետ ծանոթացա ու հենց առաջին իսկ հայացքից հակակրանք ու զզվանք զգացի, մենակ չասեք թե առաջին հայացքը բավական չէ մարդկանց ճանաչելու համար: Տեր Սասուն Կ- ի հետ ծանոթացա Իսպանիայի Վալենսիա քաղաքում մատուցած պատարագից հետո, նրա հետ առանձնազրույցում պարզեցի, որ նրան տեղափախել են ԱՄՆ- ից, նա իր խոսակցության ընթացքում իրանահայերին անվանեց « ՊԱՐՍԿԱՀԱՎ » դա ինձ զարմացրեց, հոգեւրականի պահվածքին անհարիր էր, չնայած որպես հայ հոգեւորական նորմալ է, որովհետեւ դա արդեն սովորական երեւույթ է դարձել: Այն հարցիս, որ կարող է պսակադրություն իրականացնել, նա ասաց, որ երկու հազար եվրո արժե որպեսզի Բարսելոնից գա Վալենսիա եւ իրականացնի պսակադրությունը: Նույն գումարը նա պահանջել էր քույրիկիս որդու պսակադրության համար: Չնայած, որ քույրիկիս որդու պսակադրությունը կատարվեց ավելի պատշաճ կարգալույծ եղած մեկ հայ հոգեւորականի մասնակցությամբ: Ավելի հետաքրքիրը առջեւում է: Ուրեմն պատարագի օրը, որը անց է կացվում ամիսը մեկ անգամ Վալենսիայում, այսինքն կաթոլիկ եկեղեցիներից մեկը իր մարդասիրական հարգանքը ցուցաբերելու համար, անվարձահատույց թույլատրում է այնտեղ հայերին պատարագ մատուցել: Դե Տեր Սասունը որպես Իսպանիայի թեմի առաջնորդ անց է կացնում պատարագը: Այդպիսի պատարագներից մեկի ժամանակ Տեր Սասունը չի ներկայանում, եկեղեցում հավաքված ժողովրդին ներկայացնում են, որ Տեր Սասունի առողջական վիճակը վատացել է եւ նա չի ժամանելու պատարագին: Սակայն նույն պահին զանգահարում է ընկերներիցս մեկը, որի որդու հարսանիքն էր, ու ասում է, որ Տեր Սասունը իրենց հարսանիքին ներկա է ու իրականացնելու է պսակադրությունը: Այդպիսով Տեր Սասունը առողջ ու բարձր տրամադրությունով մեկ ուրիշ քաղաքում, որը ընդամենը 60 կիլոմետր էր հեռու Վալենսիայից անց է կացնում պսակադրությունը, իսկ ժողովուրդը անհամբեր իրեն է սպասում: Այն որ ժողովրդին խաբեցին ու ճամփու դրեցին դա աններելի է: Ընկերոջս ասելով նորից երկու հազար եվրո գումարի դիմաց: Գոենե Տեր Սասունը ամոթ ունենար ու խոստովաներ, որ այդ երկու հազար եվրոն ավելի կարեւոր է քան եկեղեցում սպասող հավատացյալներրը, իսկ այն որ նա կարող էր պսակադրությունը անել պատարագից հետո կարծում եմ առարկող չէր լինի:

Հետաքրքիրը այն է, որ Հալեպահայ իմ հարազատները նմանատիպ պատմություններ էին պատմում հայ առաքելական հոգեւրականների մասին, որ ԲՈՇԱՅԻ պես ընկնում են դռնեդուռ ու փող հավաքում: (1) Այսինքն գնում են իբր տները աղոթք ու օրհնություն անելու, սկզբից հարուստների տներում, հետո մնացածի, իսկ միջին ունեւրների համար արդեն աղոթքը վերջանում է ու սկսում են մրթմրթալ ու միայն խաչ հանել, այն էլ ծուլորեն: ( 2) Իսկապես ծիծաղելի է, քանի որ Րաֆֆու ստեղծագործություններից շատերում ներկայացված է այդ հոգեւորականների մասին, ուղղակի համեմատելով Րաֆֆու ժամանակաշրջանը հասկանում ես, որ նրանց համար ժամանակը չի փոխվում: Իզուր չէր, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ « սրբազանը » հայտարարում էր, որ « ով քրիստոնեա չի հայ չի » : Այդպեսով իրենք իրենց անգրագետ հալով փորձում են իրենց կամքը թելադրել ժողովրդին, մոռանալով, որ իրենք են խավարամիտը, ոչ թե հասարակությունը: Կամ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որը իր տգետ նախագահին անվանում է խորիմաստ ու տաղանդավոր:

Տեր Արմեն Մելքոնյանի հետ ծանոթացել եմ մի քանի ամիս առաջ Գերմանիայի քաղաքներից մեկում անցկացրած պատարագից հետո, ճիշտն ասած երկար ժամանակ էր ներկա չէի եղել հայկական պատարագի, սակայն Տեր Արմեն Մելքոնյանի անցկացրած պատարագը լավ եմ հիշում, պատարագի ընթացքում բազմիցս հիշատակվում էր Գարեգին կաթողիկոսի անունը օրհնանքի բարեմաղթանքներով պարուրված: Հետո ինձ հոգեւորական ծանոթներիցս մեկը ասաց, որ դա պատարագի արարողակարգն է՝ միշտ օրհնել կաթողիկոսին: Առհասարակ հիասթափություն ապրեցի եւ խոստացա երբեք չմասնակցել այսպիսի պատարագների, որտեղ միշտ հիշվում է, ինչպես իմ ընկերն է ասում. « Աստվածապիղծ Գարեգին Բին » Չնայած իմ կարծիքով պետք է փոխվի ոչ միայն պատարագի ձեւը այլեւ եկեղեցական սահմանադրությունը ու կարգը;

Այն որ Հայ հոգեւորականները փողեր են աշխատում հոգին ու իրենց պատիվը ծախելով փաստ է, օրինակ Հոլանդիայում ընկերս նույնպես հանդիպեց հայ հոգեւորականների կառուցած անանցանելի պատնեշին, նրանք այնքան ու այնպիսի փաստաթղթեր ու տեղեկանքներ են պահանջում, որ նույնիսկ Հոլանդիայի միգրացիոն ծառայությունը դիմացները ղալաթ է արել, այնպես որ նա ստիպված եղավ իր աղջկա պսակադրությունը կատարել Հոլանդական եկեղեցում, նույնը կատարվում է Շվեդիայում, երեխային՝ հայկական եկեղեցում կնքելու համար չորս հազար կրոն են պահանջում հայ հոգևորականները, Գերմանիայում ծանոթի միջոցով երեխային հնարավոր է կնքել չորս հարյուր եվրոյով:

Ամենահետաքրքիրն այն էր. որ մի քանի ամիս առաջ ցանկացա կնքել իմ զավակներին, հետո ծանոթի միջոցով ասացին հնարավոր է երեք հարյուր հիցուն եվրոյով, սակայն փորձեցի երեխաներիս կնքել Իսպանական կաթոլիկ եկեղեցում, փաստաթղթերը ներկայացրեցինք ու նշանակեցին մկրտության օրը, սակայն իսպանացի քահանան զանգեց եւ խնդրեց այցելել իրեն, իմ զարմանքը այն եղավ, որ նա զանգահարել էր Հայկական հոգեւր առաջնորդարան ու այնտեղ իրեն ասել էին, որ իմ զավակները չնայած ծնվել են Իսպանիայում, սակայն պատկանում են Հայկական Առաքելական եկեղեցուն, ու իսպանացի քահանային առաջարկել են չկատարել մկրտության արարողությունը, քանի որ մենք հայկական եկեղեցու « Այցելուներ » « клиенты » ենք ; Կաթոլիկ եկեղեցու քահանան զարմացել էր հայ առաքելականների պատասախանից, քանի որ клиенты բառը նրան խորհելու առիթ է տվել: Հետո ես բացատրեցի, որ նրանք չեն սխալվել, որովհետեւ մենք ոչ թե հայկական եկեղեցու հպատակներ ենք կամ հավատացյալներ, այլ « клиенты » ենք, որը միայն վճարում է իրենց ծառայության համար: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցու քահանային զարմացրեցի հայ հոգեւորականների ջիփերի ու Բենթլիների լուսանկարները ցույց տալով, երեւի նա կյանքում չէր պատկերացնում, թե հոգին սատանային ծախած հոգեւորականը ինչպես է լինում:

Մի խոսքով չնայած հայկական եկեղեցու արգելքին իմ երեխաններին կնքեցի կաթոլիկ եկեղեցում, առանց որեւէ կոպեկ վճարելու, քահանան ավելի ուրախ էր, որ փոքրիկները մկրտություն են ստանում իրենց եկեղեցում: Այն որ հայ հոգեւրականները վաղուց իրականացնում են ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, դա փաստ է, իզուր չէ, որ Ապրիլյան պատերազմից ամիջապես հետո, Լեւոն ու Սաշիկ Սարգսյանները այցելել են Գերմանիա ու այնտեղից ստացել հայկական համայքի հավաքած գումարը, ու նրանց դիմավորողների մեջ են եղել Գերմանիայի հայ հոգեւորականները: Չնայած որ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները բուժվում են Գերմանիայի հիվանդանոցներում նրանց այցելելու ժամանակ չեն գտել:

Այնպես որ փորձել եմ գտնել, թե ինչու՞ հայ Առաքելական եկեղեցին դարձավ այդպես նյութականացված, հարցիս պատասխանը տվեց Առաքելական եկեղեցու կարգալույծ արված քահանաներից մեկը, նրա ասելով դա սկսվեց Վազգեն Ա կաթողիկոսից հետո, այսինքն Գարեգին Ա-ի ժամանակներից, իսկ Գարեգին Բ- ն այն ավելի ապականեց: Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ հայ հոգեւորականները զրկվեցին թոշակից ու վճարվելուց, նրանց մնում էր հավատացյալների ու բարերարների գրպանի վրա հույս դնել, այդ էր պատճառը, որ քահանաներից շատերը ունեն բիզնեսներ ու առեւտրի կետեր, չհաշված անօրինական հասարակաց տները ու խաղատները:

Կարծում եմ հիմա  պաշտոնազուրկ  արված Տեր Արմեն Մելքոնյանը պետք է շարունակի աշխատել ավելի նոր եռանդով, քանի որ Գարեգին Բն կաթողիկոս չէ, այլ ահաբեկիչ, եւ ահաբեկիչը չի կարող կարգալույծ անել իր պարտքը կատարող հոգեւրականին, ինչ վերաբերվում է պատարագին, ապա հույսով եմ Տեր Արմեն Մելքոնյանը պատարագի ժամանակ այլեւ չի տա Գարեգին Աստվածապիղծի ( ըստ Գեհենի Առաքելի ( 3) ) անունը: Իսկ թե ինչու՞ են Հայաստանի հոգևոր ու քաղաքական այրերը « Սասնա ծռերի » պայքարը համարում հակաօրինական, որովհետեւ օրենքի ողջ խստությամբ նրանք պահում են իրենց իշխանությունը, օգտագործելով եկեղեցին, հոգեւրականներին ու նրանց հավատարիմ կուսակցական աղբը:

 

Վարդան Հովհաննիսյան 19/08/2016

( 1 ) Ի՞նչ արած, վարդապետ, —պատասխանեց ճարահատյալ երեցփոխանը. —դժբախտաբար մեր ձեռքում չէ ծնուցանելը և մեռուցանելը…:

Իրա՜վ է, ձեր ձեռքերում չեն դրանք, — խոսքը փոխեց վարդապետը, — բայց այնպիսի հնարներ կան ձեր ձեռքերում, որ կարող են հոգևոր արդյունքները առատապես բխեցնել:

Որպիսի՞ հնարներ, — հարցրուց երեցփոխանը, աչքերը լայն բացելով:

Օրինակ, գերեզմանաքարերի վրա խաչ օծել տալ, պատարագ մատուցանել տալ, ահա այսպիսի բաներ կարո ՜ղ եք ժողովրդին խրախուսել և հորդորել` կատարել տալու:

( 2) Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։)

( 3) Գարեգին Բ-ին պետք է կոչել Գարեգին Ազգադավ: ԳՀ © ԱՌ

 

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ

  image 1920թ.-ի սեպտեմբերի 17-ին

Ես Դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը:

Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին… Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:

Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:

Լսիր, մի ավելորդ, գուցէ և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է. Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ և ես հասա քո կանչին: Ասա, ժողովուրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում ոչ: Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա:

Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով կաշառված բոլշևիկները՝ քո գերեզմանափորները, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ: Քանի, քանի անգամ քո կինն ու երեխան կռվներից վերադառնալիս փաթաթվել են ձիուս վզով, համբուրել ձեռներս «փաշա ջան» կանչելով: Քանի, քանի անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից կոտորածից: Ինչ շուտ մոռացար իշխան Ղազարին, որի զորքերին պատերիդ տակից եմ քշել, վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը: Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլևս չի լսվի «ԱԺԴԱՀԱ ՓԱՇԱ» անունը, կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել, այն ժամանակ հայացքդ կբարձրացնես Խուստուփին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիս թույլ արձագանքը կպատասխանի քեզ: Գուցե մի օր էլ թշնամուց հալածական սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ հանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրա իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արյուն լացես:

Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և Կապանը, և Գենվազը, և Գողթանը, և Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:

1920 սեպտ. 17

Խուստուփյան   լեռներ   ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԺԴԵՀ

Աղբյուրը Ազատամարտիկի Հիշատակարան

Рубрика: Uncategorized | Оставить комментарий