«Գեղցիության»  ողբերգականության  մասին

ara-abrahamyan-panarmenian1-640x344Աշխարհի այնպիսի գլոբալ երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, ժողովրդավարացումը, ճառագայթումը, գլոբալիզացիան, ազատականացումը և այլոք ունեն իրենց զոհերը։ Ցավոք, դրանք անխուսափելի են։ Դրանք, բուն երևույթից կախված, տարբեր են լինում։ Օրինակ, ճառագայթման զոհ ավանդաբար դառնում են չեռնոբիլյան գոտու կամ, առնվազն, Հիրոսիմայի բնակիչները, իսկ ժողովրդավարացմանը զոհ են գնում Իրաքի և հետխորհրդային տարածքի քադաքացիները։ Բայց աշխարհում կա մի երևույթ, որի զոհերը որպես կանոն, ավելի շուտ հիշեցնում են բռնարարների, այլ ոչ թե՝ զոհերի։ Եվ պարզելու համար, թե ինչո՞ւմ է բանը, հարկավոր է քննության առնել այս երևույթը։

Խոսքն ուրբանիզացիայի մասին է։ Թվում է, թե որևէ վտանգ այն չի կարոդ պատճառել մարդկանց, բայց դա առաջին հայացքից է։ Երկրորդ հայացքն արդեն բացահայտում է հիմնահարցը և պարզվում է, որ  ուրբանիզացիան, իրոք, ընդունակ է զոհեր ծնել, որոնք, իրենց հերթին, ի տարբերություն ճառագայթման ու այլոց զոհերի, ոչ թե դրանց նման չեն, այլ իրենք հենց գիշատիչ են դառնում, փչացնում են մարդկանց կյանքը, և  ամենակարևորը՝ խայտառակում են հայրենիքը ուր էլ որ գտնվելիս լինեն։  Չլինելով ամպագոռգոռության սիրահար՝ ինչպես մինչ նշել եմ վերը, ես պետք է հիմնավորեմ հնչեցված հայտարարությունը։ Դրա համար մեզ հարկավոր է ընտրել այս մեդավոր Երկրի երեսին կատարված ուրբանիզացիայի առավել վառ դրսևորումը։ Իմ կարծիքով, և ինձ հետ շատերը կհամաձայնեն, այս դերակատարությանը փայլուն կսազի Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահը, ի լրումն՝ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը։

Եվ այսպես՝ Արա Աբրահամյան։ Անցել է գյուղացու տխուր ու ծանր մանկություն՝ Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանում։ Այնուհետև վրա է հասնում կրակոտ դեռարիությունը, հետո էլ՝ բարի բախտի ու երջանկության փնտրումներով լեցուն պատանեկությունը։ Սրանից հետո թևակոխում ենք ամենայն Ռուսիո ապագա հայոց առաջնորդի երիտասարդությունը և այստեղ՝ մենք տեսնում ենք կասկածելի երևույթներ, որոնց շնորհիվ կարելի է զարմանալ առ այսօր ազատության մեջ նրա մնալու իրողությունից։ Բայց, ինչ  արած, այսպիսի   երկիր  է   այդ  Մեծ   Ռուսիան.  Գողերին  այնտեղ  նստեցնում  են   ընտրողաբար,  ընդ  որում՝  ոչ  առանց  քաղաքական  աստառի։ Ինչպես  և  սպասելի էր, պրն.  Աբրահամյանը  երիտասարդությունից սահունորեն անցնում է հասուն տարիքի մեջ, ձեռքի  հետ ստեղծում է Ռուսաստանի հայերի   միությունը,  իսկ   հետո՝ ձեռք է բարձրացնում ավելի մեծ տրամաչափի գործի վրա. Նախաձեռնում է հայերի համաշխարհային կոնգրեսը,   որն  ասենք,  ճանաչված  չէ  մոլորակի  իրոք պատկառելի և ոչ մի հայի (դիցուք՝ Քերքորյանի, Հովնանյանների5, Ազնավուրի և   շատ  ուրիշների)  կողմից՝ մի բան, որ հիմք է տալիս պրն. Աբրահամյանին, արդեն, կասկածելու  գեղցուն  այդքան  բնորոշ ինքնակոչության   մեջ։ Քիչ  էր  մնում   մոռանայի. պրն. Աբրահամյանն անձնական  կյանքում   նույնպես   ցուցաբերեց  նախանձելի  օպերատիվություն.   նա  ամուսնացած   է   Կրեմլի   նախկին  տնտեսվարի՝ Պավել Բորոդինի  քենիի   հետ։

Բայց, նախ և առաջ,   ուզում եմ   պարզություն մտցնել «գեղցի» հասկացության   իմ վարկածի  մեջ։ Որքան   ես   եմ   հասկանում, գեղցիությանը   պատկանելու   հանգամանքը բնավ կապ   չունի  մարդու ծննդավայրի   հետ։ Իմ   դոկտրինան   ամփոփում է հետևյալը.  գեղցիությունը   հոգու   վիճակ   է և առանձնահատուկ   մտածելակերպ, որոնք էլ   ոչ  մի   տեղ,  չես   հանդիպի,   բացի՝   գեղցուց։   Սա,  նախ  և առաջ,   սեփական  կարևորության   ծայրաստիճան   գերաճած   զգացումն է։  Օրինակ,   թերթերից   մեկին   տված   հարցազրույցում՝ «Ռամկավար» հզոր կուսակցության  հետ իր խզման մասին   (պրն. Աբրահամյանը հանկարծ   դադարեց   ալիմենտներ   վճարել   այս սոլիդ կազմակերպությանը. հավանաբար, այս քաղաքական սեզոնում խնամատարության տակ կառնի մի ուրիշ բան, բացի նացիոնալսոցիալիստական հանրապետական կուսակցությունից) թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է ինքը մտածում այն մասին, որ այդ կուսակցության լիդերն ասում է՝ «Արա Աբրահամյանը ինձ չի հետաքրքրում», ամենայն  հայոց առաջնորդը   պատասխանում է. «Դե, իհարկե,   ես    չպիտի՛  հետաքրքրեմ   նրան,  դա  նույնն  է,  թե  Մալիշևկայի   մի  գյուղացի   սկսեր   հետաքրքրվել  Բուշով»։  Հենց  այսպես՝ ոչ   ավել,  ոչ   պակաս,  գեղցի    լինելով՝  պրն. Աբրահամյանը   գեղցի   է կոչում   մյուսներին,   բայց՛  զարմանալիորեն   հստակ  զուգահեռներ է գցում   իր   և  Միացյալ   Նահանգների նախագահի  անձերի  միջև։

Կա  մի  հիանալի  հայկական  ասացվածք. «Գեղցու  գլուխն   ինչքան  էլ խաշես,   մեկ   է՝   ականջները   հում   կմնան»։ Աա   ասված   է  իսկ  և  իսկ պրն. Աբրահամյանի   մասին։ Նա  իր   կյանքը   ծախսում   է, օրինակ, այսօր,  ասենք՝  Բեռլուսկոնիի   հետ    խոսելու   վրա,  իսկ   հետո  մի  ամիս սպասելով  ժակ  Շիրակին  զանգելու   համար,  իսկ եթե երբեմն նրան պատահում  է  գտնվել  նախագահ  Պուտինի  հետ  միասին  նույն  տեդում, ապա  այդ  օրը   հայերի  միության  նախագահը  որպես  առավել  հիշարժան  իրադարձություն  մտցնում  է  իր  կենսագրության  մեջ։ Այս նույն   հարցագրույցում  պրն. Աբրահամյանն  ասում  է,  նկատի  ունենալով ռամկավարների  գլխին  իջած   երջանկության  մասին՝  հայկական կոնգրեսի   առաջին   համագումարի  բացման  օրը. «Հավանաբար, իրենց կյանքում  նրանք  երբեք  չեն  արժանացել  երկու  երկրների   երկու նախագահների  ներկայությամբ   միջոցառմանը   մասնակցելու   պատվին»։ Ինչպես   տեսնում   ենք,   եթե   պրն. Աբրահամյանի   համար   որևիցե  մի բան   վերերկրային  համարվելու   լինի,    ապա   իրեն   անպայման   կթվա, թե  ճիշտ  նույնպիսի   երջանկություն  էլ  պիտի ապրեն նաև մյուս մահկանացու   քաղաքացիները,  անգամ   նրանք,  ովքեր  թքած  ունեն բոլոր   երկրների   բոլոր  նախագահների   վրա,   ասել   է,   թե՝  իրենց գործով   զբադված   լուրջ   մարդիկ։ Լինելով   մտավորապես   սահմանափակի   մեկը   և   գիտակցությամբ   ու   հոգով՝   գեղցի,  նա  չի  պատկերացնում   իր   կյանքը  առանց   «աշխարհիս   մեծերի»   առջև   խոնարհվելու  և   նրանց   բարեհաճությանն   արժանանալու։ Իսկ այն, որ այս   ջենտլմենի   մտավոր  կարողությունները   վերին   աստիճանի սահմանափակ   են,   առավել   քան   ակներև   է. Բավական   է՝   լսես, թե ինչպես   է  նա  խոսում  ռուսերեն՝ Ռուսաստանում  բազում տարիներ ապրելուց   հետո։  Օրինակ,   նրա   համար գոյություն   չունեն   հոլովներ, սեռեր,   հոլովումներ.  Նա   խոսում   է   այնպես,   ինպես   պատահի։

Կարող է ասել. «Մենք, Ռուսաստանու քաղաքացիներ»։ Կարող է նաև մի ավելի արտառոց բան ասել։ Դեռ ավելին, նա, անգամ, հաջողացնում է քերականական  սխալներ թույլ տալ տեքստ կարդալիս, որոնք գրում է նրա համար   ռուսական  քաղաքական մտքի  լուսատու  Անդրանիկ Միհրանյանը, որն արդեն քանի՛ տարի է, ինչ գտնվում է նրա խնամակալության տակ։

«Աշխարհիս   հզորների», այսինքն, իրականում՝ սովորական մարդկանց (անշուշտ՝ նորմալ մեկի համար) առաջ իր խոնարհության մեջ, որպիսիք բոլոր երկրների նախագահներն են, պրն. Աբրահամյանը սահման չի ճանաչում և արդեն սկսում է խայտառակել ազգը, որին խորթ են այդ «աբրահամյանական» առանձնահատկությունները։ Հատկապես, նրանից՝ առավել   շատ,  բաժին է  ընկնում  նախագահ Պուտինին։ Պրն. Աբրահամյանը  ոչ մի վայրկյան անուշադրության չի  մատնում  նրա անձը, անգամ՝ տխմար հոդվածներ    է   գրում, որոնք   ոչ մի կերպով   չեն  կարող դուր գալ ոչ միայն  Պուտինին, այլև՝ ցանկացած   հասարակ մահկանացուն՝ գեղցիությունը   գիտակցության   ու հոգու մեջ չկրողի։ Ահա, թե ի՞նչ է նա գրում  «Պատմական  հարց։   Ի՞նչ   է բխում Ռուսաստանյան   պետության բազմագգ  և բազմամշակույթ   բնույթից»  հոդվածում  (ավելի ճիշտ, նրա փոխարեն  գրում  է  նրա   խնամաուհին՝   Անդրանիկ   Միհրանյանը,  քանզի, ինչպես  արդեն   ասել   եմ,  պրն.  Աբրահամյաննի   վիճակի  չէ էական  տարբերություն  տեսնել  ուղղական  և  սեռական  հոլովների միջև). «Խոսելով   միջազգային   ահաբեկության   մասին՝  Վլադիմիր  Պուտինն  արդարացիորեն  ընդգծել  է  պատճառների մեջ… »: Կամ՝   նույն   տեղում մի քիչ ներքև. «Ազգամիջյան  հարաբերությունների    խնդրի ողջ սրության բավականին  հստակ  գիտակցումը պետության ղեկավարի կողմից թույլ է տալիս  պնդել, որ… »: Կամ. «Նաշի» երիտասարդական շարժման ակտիվիստների  հետ  հանդիպմանը «Բոչառով ռուչեյ» նախագահական նստավայրում  Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով մարդատյացության և ազգային  անհանդուրժողության հիմնախնդրին, ճիշտ է ընդգծել, որ… »:

Ինչպես տեսնում ենք՝ լիակատար խոնարհություն, բացարձակ համաձայնություն, անվերապահ աջակցություն և համապարփակ քծնանք։ Աբրահամյան-Միհրանյանի   այս  հայտնությունները  չե՞ն  հիշեցնում, արդյոք,  ստալինյան-բրեժնևյան ժամանակների ներբողներ…

Բայց դա դեռ փորձանքի կեսն է։ Երկրորդ կեսը հետևյալն է.

Բանն այն է, որ պրն. Աբրահամյանին հայ մամուլում անվանում են «Պուտինի  կնգա  շուկայի   կարզինկա  բռնող»։ Եթե այդ մասին խոսվում է, ապա  կան  ինչ-որ իրական  շարժառիթներ և, իհարկե, նրանք բազմաթիվ են։   Հայտնի է, որ  Ռուսաստանի   հայերի Միության նախագահը բաց չի թողնում  որևէ  առիթ   իր  հարգանքը  հավաստելու  Ռուսաստանի առաջին զույգին  (դա արտահայտվում է, ինչպես  հավաստիացնում են Հայաստանի գեղցիների  ընկերակությունում, ադամանդների  և այլ նմանատիպ դելիկատեսների մեջ, սակայն, լինելով   անզուգական լպիրշության կրող իր հոգում, ինչը բնորոշ   է  գեղցուն, պրն. Աբրահամյանը  ձգտում է հրապարակայնություն   հաղորդել   այդ զույգին կատարած այցին ևյուրաքանչյուր    սրբազան  նվիրաբերությանը,  որ  հետո  Հայաստանի ամեն մի բնակիչ, լինի դա անասնակերպ թե նորմալ մարդ, անպայման իմանա նրա  հերթական  սխրանքի  մասին  և իր երազներում հիանա կամ մահացու կերպով   նախանձի  իրեն;  մի   խոսքով, պրն. Աբրահամյանը   սնուցում   է տեղեկատվությամբ  իր  անմահ  արարքների  մասին բազմատանջ Հայաստանի   Հանրապետության գոյություն ունեցող բոլոր 29,9 հազար քառակուսի կիլոմետրից  ամեն մի դժբախտ քառակուսի մետրը)։ Եվ, վերջապես, ամենակարևորը. Ունենալով կատաղի հանդգնություն (ինչը նույնպես գեղցիությանը բնորոշ է), պրն. Աբրահամյանը նշան է բռնել ավելի բարձր նշանաձողի. այսօրվա դրությամբ նրա հիմնական ռազմավարական նպատակն է (ինչպես նաև ողջ Ռուսաստանի հայերի Միության) ամուսնացնել իր որդուն (ավելի ճիշտ՝ խորթ տղային) Պուտինի դստեր հետ։ Չեմ կարող ասել, թե ինչպես կվերաբերվի ամենայն հայոց առաջնորդի այս մտադրությանը   հենց  ինքը՝ Ռուսաստանի նախագահը, բայց ասեմ, որ մենք ամենևին  էլ  հիացած  չենք  այսպիսի  հեռանկարից, քանի որ այդ ամուսնությունը   վերջնականապես կկործանի հայոց պետությունը. պրն. Աբրահամյանը   կդառնա բազմաչարչար Հայաստանի այաթոլան և ուղղակի (ակամայից) կուղարկի այն համաշխարհային պատմության աղբանոց։ Կռահում եմ, եվ դա ակնհայտ է, թե    ինչի կվերածվի այս գործարքը երկրի համար, եթե արդեն գոյություն ունեցող պետական իշխանության գանգրենային   ինստիտուներին   հավելվի ևս մեկը՝ այաթոլայի ինստիտուտը, այն էլ՝ Մոսկվայում տեղակայւխյծ։ Միանշանակ կարող եմ հայտարարել. Հայոց քաղաքակրթությունը այդ լուծը չի տանի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ գեղցի Աբրահամյանը իր ողջ կերպարով ուղղակիորեն վարկաբեկում  է  Ռուսաստանի նախագահի և նրա տիկնոջ բարի  անունը,  ապա,  կարծում եմ, որ դա ավելին քան ակնհայտ է (եթե Հայաստանի   բնակիչները  մանրամասնորեն  տեղեկացված են այդ ընտանիքին աբրահամյանական   նվիրաբերումների   արժեքի և  էության վերաբերյալ, ապա, կարծում եմ, դա չափազանց  լուրջ է)։ Մնում է միայն ցավալ, որ Ռուսաստանի  համապատասխան կառույցներն   առայժմ  չեն խորհել   այս ամենի  վերաբերյալ։

Մի խոսքով, իմ կարծիքով, ազնվագույն  պրն. Աբրահամյանի պրիզմայով ես բավականին վառ կերպով ներկայացրեցի «գեղցիության» էությունը։ Միգուցե, ինչ-որ բան    բաց եմ թողել, բայց, այնուամենայնիվ, դա ինձ հաջողվեց։

Բայց, Աստված նրանց հետ, առհասարակ՝ գեղցիների և մասնավորապես՝ պրն.  Աբրահամյանի    հետ։ Թող  ապրեն, գողություն անեն, աշխատեն, զվարճանան։ Այս   գեղցու պատմության մեջ ինձ վրդովեցնում է այլ բան՝ հետևյալը. իբրև իր կյանքի իմաստ ընտրելով կռապաշտությունը և որպես այդպիսին ընտրելով ռուս և հայ նախագահների մարմինները, որոնք էլ նա մերսում է առիթ– անառիթ՝ պրն. Աբրահամյանը «ձեռքի հետ» տարվում է այլօրինակ նողկանքներով՝ մի բան, որ ոչ մի կերպով ներելի չէ նրա համար։ Խոսքը Հայաստանում խիստ կասկածելի քաղաքական տարբերին հովանավորելու մասին է։ Իսկ, էլ ու՛մ կարող է հովանավորել գեղցին, կարծում եմ՝ առավել քան պարզ է։ Փաստորեն, Ռուսաստանի այս քաղաքացին  փողերը գողանում է  Ռուսաստանում, իսկ դրանց մի մասով խնամում է գանգրենածին   ռեժիմի տարբերին, որը կործանարար է Ռուսաստանյան  Դաշնության միակ դաշնակցի՝ հայ ժողովրդի համար։ Լավ կլիներ,  եթե պրն. Աբրահամյանը գիտակցեր իր գործողությունների կործանարարությունը և թույլ չտար, որ Ռուսաստանի ԴԱՇ-ը և դատախազությունը հանկարծ  չսկսեն զբաղվել իր մութ անցյալով ու պղտոր ներկայով։

Արդյոք, կհասկանա՞ դա պրն. Աբրահամյանը։ Իհարկե՝ ոչ, քանզի գեղցու մտածելակերպի առանձնահատկություններից մեկը նրա ծանրաշարժությունն է։ Դիցուք՝ գեղցու ծագում չունեցող խարդախը անմիջապես կզգար վերահաս վտանգը և սոսկալով կանգ կառներ, իսկ՝ տվյալ դեպքում, ավաղ, մենք ուրիշ խարդախի հետ գործ ունենք։

Իսկ, ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Անշուշտ, պրն. Աբրահամյանը կփոխադրվի մի որևէ տեղ՝ Խոդորկոսկուն մոտիկ. Սա այլընտրանք բացառող հեռանկար է։ Անկասկած, ողբալ նրա առթիվ մենք մտադիր չենք ոչ՝ այսօր, ոչ էլ՝ վազը, քանի որ աշխարհում գեղցիները շատ են, որոնցից յուրաքանչյուրը զբաղված է սեփական տխուր ապագան կառուցելու գործով։ Սակայն, մեզ մի այլ բան է հուզում՝ այն, որ նոր բնակավայր փոխադրվելուց և մի ուրիշ կարգավիճակ ձեռք բերելուց առաջ պրն. Աբրահամյանը կհասցնի էլ ավելի շատ սխալներ գործել և խիստ բացասական ազդեցություն կգործի ինչպես Ռուսաստանում հայության վարկանիշի, այդպես էլ՝ երկկողմանի հարաբերությունների վրա։ Այսօր Ռուսաստանում ինձ ասում են, թե հայերը փչացնում են Դաշնության Խորհուրդը (նկատի ունեն Ռուսաստանի սենատում Կալմիկիանի ներկայացուցիչ, հին աֆերիստ Լևոն Չախմախչյանի կողմից դրամաշորթության սոսկալի խարդախությունները)։ Իհարկե, բարդ է ուրանալ այն փաստերը, որոնք անգամ չի հարթում այն հանգամանքը, որ աֆերիստ Չախմախչյանը ոչ թե Հայաստանից, այլ՝ հենց Ռուսաստանից է սենատ պատգամավոր ուղարկվել։ Ի նչ առնչություն կարող է ունենալ Հայաստանի կոմկուսի նախկին ֆունկցիոները Կալմիկիայի ժողովրդի հետ և ինչպե ս կներկայացնի նրա շահերը, կարծում եմ՝ առավել, քան ակներև է, իսկ խոսելն արդեն ավելորդ։

Մի խոսքով, ահա, այսպիսի բաներ… Եկեք, մեզ համբերություն մաղթենք, որպեսզի կարոդանանք ըստ արժանվույն հետ մղենք միակ դաշնակից պետություն անհաջողաբար արտահանված գեղցիների շնորհիվ վրա հասնող ազգային խայտառակությունները։ Սպասենք պրն. Աբրահամյանի դրամայի հանգուցալուծմանը և հուսանք, որ նրա անփառունակ փորձը, այնուամենայնիվ, դաս կլինի մյուսներին, թեպետ և, հարկ է ասել, այս դասը դժվար   թե   որևէ մեկին օգուտ տա, քանզի այդպիսին է մարդու ներքին կառուցվածքը՝  ուշ հասկանալու, և գեղցու՝ առհասարակ չհասկանալու կառուցվածքը։
Հատված Գագիկ Սարգսյանի « ՁՈն ՊԱԶՈԼԻնԻԻ » գրքից

Հեղինակային   իրավունքները   պատկանում   են   surhandak.wordpress.com   կայքին:

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на ««Գեղցիության»  ողբերգականության  մասին»

  1. Թորոս Ալեքսանյան:

    մեծն ֆիլոս Սոկրատ

  2. Թորոս Ալեքսանյան:

    նաև բոլոր ժամանակների մեծագույն հայ իմաստասեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s