Գանգրենածին  ռեժիմի  կադրային  քաղաքականության էության մասին

dzon  pozoliniՆվիրում եմ Հայաստանի
մտածաղ հասարակությանը

Քոչարյանա-սարգսյանական ռեժիմի կադրային քաղաքականությունը, հարկավ, նույքան գարշելի է, որքան՝ իշխող տանդեմից բխող մնացած բոլոր բաները։ Բավական է՝ մարդ նայի նրանց շրջապատող անձանց դեմքերին, և իսկույն կարելի է ընկնել ծայրագույն վհատության մեջ…

Եթե վերլուծելու լինենք Հայաստանի ղեկավարությանը դիմագիտության տեսանկյունից, ապա՝ մասնագետի մեջ իսկույն կմահանա կյանքի հետաքրքրությունը։ Անիրազեկներին ասեմ, որ դիմագիտությունը մարդու խառնվածքը՝ նրա դեմքով ուսումնասիրող գիտություն է։ Աշխարհում շատ աշխատություններ են ստեղծվել այս ուղղությւսմբ, բայց առանձնակի հետաքրքրություն են ներկայւսցնում Շոպենհաուերի և Լոմբրոզոյի երկերը։ Կանգ առնենք վերջինիս վրա։

Չեզարե Լոմբրոզո (1835-1909)՝ իտալացի հոգեբույժ և մարդաբան։ Քրեաբանության բնագավառում դիմել է հանցագործի անձի ուսումնասիրմանը՝ ելնելով այն ենթադրությունից, որ նրա մոտ առկա են առանձնահատուկ անատոմիական-ֆիզիոլոգիական հատկանշաններ։ Դատապարտյալների մարդաբանական չւսվտւմների հիման վրա նա հետևության է հանգել առանձնահատուկ ֆիզիկական դիմագծեր (քիթ, ճակատ, ծնոտներ, այտոսկրներ և այլն) ունեցող բնածին հանցագործի գոյության մասին։ Լոմբրոզոյի՝ բնածին հանցավորության սսղյուսակը, նրա ասելով, բնութագրում է անձի ատավիստական հատկանիշները, որն ի ծնե օժտված է հանցավոր հակումներով։ Ասվածին ավելացնեմ, որ, հանցավոր հակումների մասին խոսելիս, հարկավոր է անկյունաքար դարձնել, կրկին, բարոյական հայեցակողմը, քանի որ բարձր բարոյականություն կրող մարդը, բնականաբար, չի խախտի նրա նորմերը և, հետևապես, նաև՝ իրավականները։ Այսպիսիով, դուրս է գալիս, որ ցանկացած իրավախախտում՝ իր ոլորտից ու ծանրությունից անկախ, սկիզբ է առնում բարոյական նորմերի խախտումից։ Հետևաբար, դիմագիտական վերլուծությամբ կարելի է բացահայտել մարդու նաև բարոյական կերպարը՝ շատ չխորանալով Լոմբրոզոյի աղյուսակի մեջ։

Իսկ, առհասարակ, դիմագիտությունը բարդ բան է, առանձնապես բարդ է Լոմբրոզոյի տեսությունը, և էսսեի շրջանակներում նրա մեջ խորանալը գործնականորեն անհնար է։ Ասեմ միայն, որ նրա տեսությունը նշանակալի ծառայություն է մատուցել Մուսոլինիին և Հիտլերին՝ իրենց երկրներում հանցավոր աշխարհի վերացման գործում։ Ես կասկած ունեմ, որ Միխայիլ Սահակաշվիլին միանգամայն սատարում է իտալացի գիտնականի այդ հայեցակարգին՝ մի բան, որն իրեն օգնում է հաջողությամբ պայքարել Վրաստանի հանցավոր հանրության դեմ։ Բայց և այնպես, ուզում եմ մի երկու խոսք ասել դիմագիտության մասին մի այլ տեսանկյունից։ Նրանց համար, ով հեռու է խնդրո առարկայից և թերա հավատորեն է վերաբերվում մարդու՝ իր դեմքից կախված հնարավոր նողկալիությանը, ասեմ լոկ մի բան. նայեցե’ք Գյոթեի, Վագների, Հեգելի կամ ձեզ ծանոթ ցանկացած կարգին մարդու դիմանկարին ու նրանց համեմատեք, ասենք՝ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի), կամ էլ՝ արքա Ծառուկյանի, կամ թեկուզ Սերժ Սարգսյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի և շատ ու շատ այլոց լուսանկարների հետ։ Կարծում էմ՝ տարբերությունը վիթխարի է, ամեն ոք կկարողանա ինքնուրույն, առանց գիտելիքների պարզել ու վերլուծել շատ մանրամասներ ու դրանց ամբողջությունը՝ հանգելով, ընդսմին, այն համոզմունքին, որ դիմագիտությունն՝ առհասարակ և Լոմբրոզոյի տեսությունը՝ մասնավորապես բավականին արժանի են, որ դրանց ականջ դնենք։

Եվ, ահա, ականջ դնելով դրանց՝ ուզում եմ մոտիկից դիտել իշխող տանդեմի՝ ոչ առաջին էշելոնի որոշ դրածոներին, քանզի նրանց մասին ամեն ինչ բոլորին պարզ է։ Եկեք, նայենք օմբուդսմեն Արմեն Հւսրությունյանին։

Արդեն այն փաստը, որ այս աֆերիստ-կարիերիստի անվանն արդեն վաղուցվանից ամրակցվել է « Դոլար » մականունը (քանի որ, ինչպես վկայում են իրազեկ մարդիկ, նա առանց կաշառքի, անգամ, հարազատ հոր համար ոչինչ չի անի ), պերճախոսում է այն մասին, որ նրան, թերևս, կարելի էր ուր ասես նշանակել, միայն թե՝ ոչ այս պաշտոնին։ «Տիար» Հարությունյանը ժամանակին աշխատել է Ռուս-հայկական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, որտեղ այլասեռություն էր արմատավորել տոտալ կաշառակերության տեսքով, որից հրաշքով ազատագրվեցին։ Բարեբախտորեն, այդ ազատագրումն անցավագին եղավ, որովհետև Դոլարին տարան ռեկտոր՝ Կառավարման ակադեմիա։ Այս կերպարի գռեհիկությունն ու ստորությունը չէին կարող աննկատ մնալ երկրի ղեկավարության համար, և հենց որ ուժի մեջ մտան սահմանադրական փուիոխությունների անցումային դրույթները, որոնք մտցվել էին հատուկ՝ գործող իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից ձերբազատվելու համար, իսկույն ևեթ այդ թափուր տեղի համար առաջադրեցին տիար Հարությունյանին։ Ես անկարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ այս անձնավորությանը նայելիս։ Հուսով եմ՝ դրան տեսած մարդիկ կհասկանան ինձ ու 100% կհամաձայնեն մարդկային անբարոյականության այս կարկառուն նմուշի մասին իմ ասածին։

Անդրադառնանք մի այլ օրինակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին, ով արդեն ո՚րերորդ տարին է, ինչ խայտառակում է հայությունը՝ այս բարձր պաշտոնում, ասենք, նաև՝ ամենուր, ուր կուղարկի նրան « կուսակցությունը »։ Խայտառակում է նա, որովհետև այլկերպ չի կարող քանզի այսպիսին է նրա բնությունը։ Դեռևս 90-ականների սկզթներին այս կոմպոզիտորը՝ կոսներվատորիայի պրոռեկտոր (ինելու օրոք՜ ակսել էր այցի գալ ԱՄՆ, ուր հաճելի հարաբերություններ հյուսեց Հովնանյանների գերդաստանի հետ։ Հարաբերություններն այս այնքա՛ն խորացան, որ ապագա դեսպանը որոշեց այնտեղ մկրտվել՝ երկրորդ անգամ ( կամ էլ՝ երրորդ անգամ, մկրտությունների թիվը չեմ կարող ասել )։ Ինչպես հասկանում եք, սույն ձեռնարկումը մտահղացվել էր մուլտիմիլիոնատեր կնքահոր՝ Վահագն Հովնանյանի խաթեր համար։ Հովնանյանների հովանավորյալ ուսանողներից մեկը, որը ներկա էր պրն. Սմբատյանի կրկնակի մկրտությանը նվիրված հրավերքին, պատմեց ինձ, թե նույնիկ հարցրել է. «Արմեն Բագրատովիչ, Դուք ի՛նչ է, մինչև հիմա չե՞ք կնքվել », որին խոշորագույն սիմֆոնիստը (ի դեպ, նրան նույնիսկ հաջողվում է խայտառակել սիմֆոնիկ երաժշտության ժանրը, քանզի նա գրում է այն որակի սիմֆոնիկ երաժշտություն, որն ընդհանրապես գրել չի կարելի) պատասխանել էր, թե մանուկ հասակում մկրտված էր, բայց իբր չէր հիշում դա ու համարում էր, որ հասում տարիքում հարկավոր է նորից կնքվել։ Բայց, դա դեռ ցավի կեսն է (ասել է, թե՝ կնքահոր ունեցվածքային և այլ հնարավորությունների խաթեր համար կրկնակի մկրտության փաստը)։ Այնուհետև, անդադար Սմբատյանը Մոսկվայից բերում է իր տիկնոջ ողջ գերդաստանը (բնականաբար՝ Հովնանյանների հաշվին), ներառյալ զառամյալ զոքանչին ու իր զավակներին, ուր իրենք՝ բոլորով ևս դարձի են բերվում ի քրիստոնեություն՝ հերթական անգամ։

Ինչպես և հարկ է ենթադրել, Աստծո հանդեպ այսօրինակ սրտահույզ վերաբերմունքը պիտի որ ինչ-որ կերպ դրսևորվեր իրականության մեջ։ Եվ, ահա, այն իրավ դրսևորվեց. այդ խայտառակ իրադարձությունից տառացիորեն մի տարի անց, կոմպոզիտոր Սմբատյանը նշանակվեց կոնսերվատորիայի ռեկտոր՝ դուրս գրված Տիգրան Մանսուրյանի՝ հիրավի կոմպոզիտորի ու արվեստի մարդու փոխարեն։ Այնուհետև, Հովնանյանները մի բարի խոսք էլ ասեցին. ԵՒ, ահա՝ պրն. Սմբատյանը դարձավ կառավարության անդամ է՝ մշակույթի նախարարի պաշտոնում։ Մի քանի տարով վերադառնալով կոնսերվատորիա ( ի դեպ, նախարար աշխատելիս, նա պահպանեց նաև ռեկտորի իր պաշտոնը ) և, հավանաբար, դժգոհ լինելով իր բախտաբաժնից ( քանզի՝ քոչարյանա-սարգսյանական Հայաստանում բարձր դիրքեր գրավելու համար ինքն ուներ ամեն անհրաժեշտ բան. չէ՞ որ, պրն. Սմբատյանին խորթ չէ

Խնդրում եմ ուշադրություն դարձնել ներկայացված ջենտլմենների ֆիզիոնոմիաներին։ Պատգամավոր-օլիգարխ Սամվել Ալեքսանյան… Զարմացնում է նրա դեմքի արտահայտության ազնվականությունն ու վեհ ոգեշնչվածությունը… Իսկ ինչ վերսւբերում է Սերժ Սարգսյանի եղբայր՝ կատաղի հանրապետական պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, ապա, նրան ուսումնասիրելիս, կարելի է հայտնաբերել էական վտփոխություններ նժդեհականության մեջ, որը վերածվել է արդեն, կարելի է ասել, նեոնժդեհականությանը։ Նեոնժդեհականության սկզբունքային դրույթներն են՝ արտասահմանյան դեսպանների փչացում (կա արդեն մի կործանված ճակատագիր՝ ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն էվանսը), ռուսաստանյան գողական աշխարհի հետ սերտ հարաբերություններ, որի հետևանքներով երբեմն մարդիկ են մահանում, Կալիֆորնիա նահանգի հարկային մարմինների հետ խնդիրներ և դրանց լուծումները դիվանագիտական առաքելությունների օգնությամբ։ Եվ, վերջապես, չի կարելի չհիանալ Հովիկ Աբովանով։ Ինչպես և բոլոր կատաղի հանրապետականներն ու նեոնժդեհականության հետևորդները, նա չէր կարող հետ մնալ ստեղծագործական գործունեության այնպիսի ձևերից, ինչպիսիք են, ասենք, մաքսակետերի ղեկավարությունը այստեղից բխող բոլոր հետևանքներով

Ոչ մի արատ, այնպես որ՝ նա չէր կարող գոհ լինել իր ճակատագրից՝ մնալով սոսկ ռեկտոր)՝ կոմպոզիտորը վերստին « վզի փաթաթվեց » և դեսպան նշւսնակվեց՝ Մոսկվա։ Մի խոսքով, մինչև այս օրը, այդ շորթիչը, ընդհատակյա կոմերսանտը, գանձագողը և, վերջապես, արվեստների « ֆյուռերը » շարունակում է մնալ բարձր դիրքերում և, միաժամանակ, որևէ բանի հետ չհամեմատվող վնաս հասցնել պետության գործին և, առհասարակ, հայությանը։

Իսկ, ինչ վերաբերում է հայոց հողում այս արարածի ծննդյան հետևանքներին, ապա ասեմ, որ դրանք բավականին ողբալի են. ժամանակին ԽՍՀՄ-ի երաժշտական ուսումնական հաստատությունների առաջատար եռյակի մասը կազմող Երևանի կոնսերվատորիան (Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաներից հետո), այսօրվա դրությամբ, գոյություն չունի։ Պրն. Սմբատյանը այդտեղ բացարձակ այլասերում է արմատավորել. Դասախոսները կաշառք են առնում ուսանողներից, այսինքն՝ վճարովի եղանակով են նրանց հետ պարապում. իրականում պետության կողմից վճարվող յուրաքանչյուր դասը $ 50 է նստում ուսանողի վրա։ Ավելին, նա առ այսօր խնամակալում է այս բուհը և շարունակում թունավորել այնտեղի մթնոլորտը։ Ամեն տարի՝ ընդունելության քննությունների շրջանում Սմբատյանը ժամանում է Երևան և վեհանձնաբար ճեմում կոնսերվատորիայի առջևով՝ դրանով իսկ հասկացնելով, որ հենց ինքն է այդ բազմաչարչար հիմնարկության փաստացի տերն ու տիրակալը։ Կապում է կասկածելի գործարքներ, մի խոսքով, կարծես՝ ոչ մի տեղ չի էլ գնացել։ Իսկ կոնսերվատորիան կործանվում է. Արտաբյուջետային միջոցները պարզապես հափշտակվում են, դոցենտի դրույքն, ընդամենը, 25 հազար դրամ է, այսինքն՝ փաստորեն ավելի պակաս, քան հանրակրթական դպրոցներում, քանի որ այդ փողերն ուղղվում են ուրիշ նախագծերի համար, որոնք, բնավ, առնչություն չունեն ուսումնական հաստատության հետ ու առավել քան հայտնի են երկրի բոլոր իրավապահ կառույցներին։

Մի օր ես վերլուծեցի Սմբատյանի դիմանկարը՝ ըստ Լոմբրոզոյի աղյուսակի և որոշ հետևությունների հանգեցի, որոնց մասին չարժե պատմել անհաղորդներին։ Միայն ասեմ, որ Դոլար-Արմենը՝ Հայաստանում մարդու իրավունքների պահապանը նրա համեմատ, բարձր բարոյականության կրող մեկն է։ Ահա, այսպիսի՛ բաներ…

Իմ հիշատակած այս երկու անձնավորությունները համարվում են իբր «ինտելիգենտ մարդիկ»։ Եվ, առաջին հայացքից, կարելի է ասել, որ իրոք ունեն այդ տիպի մարդկանց բոլոր արտաքին հատկությունները։ Սրանք գոնե չեն խայտառակվի ինչ-որ մի հրավերքի ժամանակ, ասենք, Եվրոպայում կամ մի այլ տեղ։ Ուրեմն՝ էլ ինչ կարելի է ասել ռեժիմի մյուս դրածոների մասին և ի՞նչ են դրանք իրենցով ներկայսսցնում՝ թող որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն մտածի։ Արդ, չէ որ ես զննության համար ընտրել էի դրանց մեջ ամենակարգիններին՝ ի դեմս երկու Արմենի՝ Դոլարի ու Սիմֆոնիստի.

ՀԱՏՎԱԾ ՁՈն ՊԱԶՈԼԻնԻԻ ПОСВЯЩЕНИЕ ПAЗОЛИНИ ԳՐՔԻՑ

Արտյոմ Խաչատրյան 2007 Երևան Հեղինակային հրատարակություն
Ձոն ՊԱԶՈԼԻնԻԻ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “ Գանգրենածին  ռեժիմի  կադրային  քաղաքականության էության մասին

  1. Hakob M.:

    Via Smbat Akopyan. Մենք, քիչ ունենք Հայաստանում պրոֆեսիոնալ կառավարիչներ, իսկ դա անմիջապես կապված ե Հայասպանի կարգավիճակից, մեր ազգի պրոֆեսիոնիալնալները, իրեց հայրենին ում, Չ՝ունենալով գիտելիքների իրականացման հնարավորություն աշխատում են ուրիշ երկրներում…
    Չ՝ունենք նորմալ կառավորություն, ովքեր կունենային ցանկություն, իրենց հայրենանվեր աշխատանքով մնան պատմության մեջ, որպես կառուցողներ: Հակառակը ի շնորհիվ թուրք ս սարգսյանի, ունենք թալանչիներ և երկրի քայքայիչներ, որոնց մասին ամբողջ հայ ժողովուրդը գիտի: Իսկ Ո՞վ ե տեսել որ աղվեսի բնում կաքավը ձու դնի: Ապրելով Հայաստանից դուրս և տեսնելով ինչքա՞ն տաղանդավոր հայեր աշխատումեն ուրիշ ազգերի զարգացման համար, նոից ես մտածում, երբ է գալու ժամանակը, որ Հայրենիքը հետ կ կանչի իր տաղանդավորներին, հարազատ հայրենիքը կառուցելու և զարգացնելու : Համոզված եմ, Հայաստանից դուրս ապրող հայը (սփյուրքում), գոնե մեծամասնությունը հաստատ, ունեն հենց այդ ցանկությունը:
    Իհարկե, կարելի է հարց ուղղել, Իսկ եթե լավ հայ են, ինչու՞ չեն վերադառնում Հայաստան:
    Կասեմ միանշանակ, ոչ բոլորն են կարողանում տանել այն ԱՆԱՐԴԱՐՈւԹՅՈւՆՆԵՐՆ որը տիրում Հայաստանում: Հարգելի ընթերցող կարելի է անվերջ գրել , բայց ցավալի ե, որ լսողը չ՝կա, նրանք բոլորը խուլ և համր են, երբ խոսքը վերաբերվում է Հայաստանի բարելավման մասին: Իսկ այդ տականքները, երբ խոսքը գնա իրենց անձնական հարստությունները ավելացնելուն դժվար թե անտարբերություն ցուցաբերեն ու Չ’ լսեն: Հարազատ Հայենակիցներ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԳԱԼԻՔ 2016 ՆՈՐ ՏԱՐԻՆ, հյուս ունենանք, որ վերջապես կգա ժամը ու կտեսնենք մեր ժողովուրդին սրտացավ կառավորություն: Բոլորիս էլ ցանկանում ենք տեսնել ԻՍԿԱՊԵՍ ՀԶՈՐ, ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ:

  2. Hakob M.:

    Via Smbat Akopyan. Մենք, ափսոս քիչ ունենք Հայաստանում ՊԱՐԿԵՇՏ կերտվածքով, պրոֆեսիոնալ կառավարիչներ, իսկ դա անմիջապես կապված ե Հայասպանի կարգավիճակից, մեր ազգի պրոֆեսիոնիալնալները, իրեց հայրենիքում, Չ՝ունենալով գիտելիքների իրականացման հնարավորություն աշխատում են ուրիշ երկրներում…
    Չ՝ունենք նորմալ կառավորություն, ովքեր կունենային ցանկություն, իրենց հայրենանվեր աշխատանքով մնաին պատմության մեջ, որպես կառուցողներ: Հակառակը ի շնորհիվ թուրք ս սարգսյանի, ունենք թալանչիներ և երկրի քայքայիչներ, որոնց մասին ամբողջ հայ ժողովուրդը գիտի: Իսկ Ո՞վ ե տեսել որ աղվեսի բնում կաքավը ձու դնի: Ապրելով Հայաստանից դուրս և տեսնելով ինչքա՞ն տաղանդավոր հայեր աշխատում են ուրիշ ազգերի զարգացման համար, նորից ես մտածում, երբ է գալու ժամանակը, որ Հայրենիքը հետ կ կանչի իր տաղանդավորներին, հարազատ հայրենիքը կառուցելու և զարգացնելու : Համոզված եմ, Հայաստանից դուրս ապրող հայը (սփյուրքում), գոնե մեծամասնությունը հաստատ, ունեն հենց այդ ցանկությունը:
    Իհարկե, կարելի է հարց ուղղել, Իսկ եթե լավ հայ են, ինչու՞ չեն վերադառնում Հայաստան:
    Կասեմ միանշանակ, ոչ բոլորն են կարողանում տանել այն ԱՆԱՐԴԱՐՈւԹՅՈւՆՆԵՐՆ որը տիրում Հայաստանում: Հարգելի ընթերցող կարելի է անվերջ գրել , բայց ցավալի ե, որ լսողը չ՝կա, նրանք բոլորը խուլ և համր են, երբ խոսքը վերաբերվում է Հայաստանի բարելավման մասին: Իսկ այդ տականքները, երբ խոսքը գնա իրենց անձնական հարստությունները ավելացնելուն դժվար թե անտարբերություն ցուցաբերեն ու Չ’ լսեն: Հարազատ Հայենակիցներ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԳԱԼԻՔ 2016 ՆՈՐ ՏԱՐԻՆ, հյուս ունենանք, որ վերջապես կգա ժամը ու կտեսնենք մեր ժողովուրդին սրտացավ կառավորություն: Բոլորիս էլ ցանկանում ենք տեսնել ԻՍԿԱՊԵՍ ՀԶՈՐ, ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ:

Оставьте комментарий