ՍԵՐՈՒՆԴ ԵՆՔ ՓՉԱՑՆՈՒՄ

manvel  vazgen1

Սերունդ ենք փչացնում… Իսկ այդ 3000 երեխաների ծնողները չե՞ն մտածում թե իրենց զավակներին ԵԿՄ-ի ճանկերը տալով նրանց դարձնում են « գեներալ » Մանվելի զոմբիները, որ սպարապետամոլ դարձնելով այդ երեխաներին, վաղը չէ մյուս օրը նրանց հանելու են սեփական ժողովրդի դեմ: Ի՞նչ կարելի է սպասել նրանցից, երբ ազատամարտիկի անվան տակ ( Ասֆալտի ֆիդայինների) թալանեցին եւ կողոպտեցին երկրիը, մինչդեռ իսկական ազատամարտիկները անգամ ատամնաշար չունեն բերանում: Նրանք յուրացրեցին պատերազմի մեր հաղթանակները, յուրացրեցին պետության հարստությունը… Յուրացրեցին մեր անկախությունը, մշակույթն ու արվեստը, հիմա էլ յուրացնում են մեր զավակների ու նրանց ապագան:

Հիմա ել լռենք եղբայր  

ԱՂԲՅՈՒՐԸ  http://topnews.mediamall.am/?id=70356

«Եռաբլուր» պանթեոնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջացառման ժամանակ հանդիսավոր երդում տվեցին պատանի երկրապահները: Նրանք երդվեցին պատրաստակամորեն ծառայել հայրենիքին:

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ այս երդումից հետո բոլոր պատանիները դարձան երկրապաներ: «Այս երդումով մեր երեխաները վստահեցնում են մեզ, որ տեր են մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ապագային: Ես դրանում վստահ եմ և հպարտ եմ դրանով»,-նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ՍԵՐՈՒՆԴ ԵՆՔ ՓՉԱՑՆՈՒՄ»

  1. Արուսյակ:

    Ատամնաշար չունենալը բերանում դեռևս չի նշանակում, որ այդպիսիներն են իսկական ազատամարտիկները: Հնարավոր է նրանց մեջ լինեն այնպիսիները, որ թալանչի, գող, հանցագործ, ստոր սրիկաներ են եղել, ով գիտե, հնարավոր է նույնիսկ ստոր դավաճանական արարք են գործել, սև ուժերի թելադրանքով հերոսների են խփել ու նրանց սխրանքն իրենց վերագրել, ու այդ ստոր արարքներին տեղյակ եղած հայրենասեր մարդիկ նրանց ատամները ջարդուփշուր են արել: Այդպիսիները ձևանում են հայրենասեր ազատամարտիկներ, մինչդեռ ոչ մի սրբություն չեն ճանաչում: Նույնիսկ ամենանողկալի քծնանքներով, նորղկալի շողոքորթությամբ, կեղծ հայրենասիրություն խաղալով` օգտագործում են իրոք կռված, արժանավոր ու ճանաչում վայելող բարձրաստիճան զինվորականների, որ նրանք այդպիսիներին ներկայացնեն, իբրև իրոք կռված ազատամարտիկներ: Օգտագործում են բարի, ազնիվ մարդկանց, թալանում նրանց, նրանց միջոցներով հաստատության տեր դառնում ու նրանց առաջադրած գաղափարները յուրացնելով` վերագրում իրենց, ու սկսում ճանաչում ձեռք բերել հեռուստաեթերներով, իսկ իրենց կյանքի ետ բերած նվիրյալ մարդկանց, ովքեր օգնել են, որ այդպիսիները սովամահ չլինեն` բառիս բուն իմաստով, ունենան պատվով աշխատանք, ճանաչում, ապերախտ այլանդակությամբ հասցնում են մահվան շեմին: Այդպիսի մի ստահակի էլ կարող եք տեսնել /մազածածկ դեմքով է/ սպայի տան` Մոսկովյան 5-ի նկուղային հարկում գործող մարտարվեստի դպրոցում, որի ղեկավարն է այդ սրիկան: Ափսոս, որ այդպիսի նողկալի արարածը տիրապետում է մարտարվեստին կամ ափսոս, որ մարտարվեստին տիրապետողը ստորագույն ապերախտ տականք է: Հետո էլ հորջորջում է, թե ինքը մաքուր է, իրենն է մարտարվեսը ազգային դարձնելու գաղափարը, ու իբր թե ինչ մեծ տառապանքով է հասել արդյուքի ու իրենից հետո թողնում է մաքուր հետք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s