Հայ մտավորականության գտնվելու առավել հավանական վայրի մասին

funny

Այն, որ   Հայաստանում գոյություն ունի մտավորականություն, անվիճելի է։ Աակայն, ոչ ոք նրան չի տեսնում, ավելի ճիշտ՝ ոչ ոք չի զգում նրա ներկայությունը հասարակության մեջ։ Դե, ի՞նչ է մտավորականություն ասածը։ Դա, անշուշտ, բնակչության կրթված և մտավոր մասն է, որի առաքելությունը հոգեվոր և գիտական արժեքների ստեղծելն է, հանրային կարծիք ձևավորելը, իսկ բախտաբաժինը՝ հավերժական ընդդիմություն իշխանության նկատմամբ, բայց նրա գոյատեևության ու լիարժեք գործելու պարտադիր պայմանը՝ իշխանությունից և բուրժուազիայից անկախ լինելն է։ Իշխանության հետ դաշնակցային և, առավել ևս, բարեկամական հարաբերությունները մտավորականության համար սկզբունքորեն անհնարին են և կործանարար, անգամ, եթե այդ իշխանությունը ժողովրդավարական է և օրինական, սակայն, ասվածը պետք չէ ըմբռնել ինրև իշխանության և մտավորակա­նության միջև թշնամական հարաբերությունների անհրաժեշտություն։ Բնավ։ Խոսքը հարատև ընդդիմախոսության մասին է, ոչ՝ ավելին։

Հայ մտավորականներն ըստ էության ռուս-սովետական մտավորականության զավակներն են և երկար տարիներ եղել են նրա փառավոր ավանդույթների կրողն ու պահապանը։ Հիշենք Հենրիկ Իգիթյանին՝ լուրջ ինտելեկտուալին, ումից մեծ տերության լիդերն ու նրա մերձավորները հանգիստ չունեին։ Եկեք՝ հիշենք տասնյակ այլ կարկառուն անուններ, որոնք հասարակության համակեցու­թյան օրենսդիրներ ու կարգավորող էին (այսօր այդ գործառնությունը վարչախմբի կողմից դրված է արքա Ծառուկյանի և նրա պես թիկնեղ մարդկանց ուսերի վրա)։ Որտե՞ղ են նրանք՝ այդ անհատները, որոնք, միասնաբար, մտավորականություն են կոչվում։ Այդ վայրի որոնումները ես պետք է սկսեմ փոքր ինչ հեռվից։

Ուրեմն, Հայաստանում կար « արհեստավարժների » մի կառավարություն, որը գոյատևեց 15 ամիս՝ 1998-99 թթ.–ին։ Դա Քոչարյանի առաջին կաբինետն էր, իր կազմով՝ բավականին հաջող։ Բավական է նշել, որ այնտեղ՝ Արմեն Դարբինյանի առաջնորդությամբ, հավաքվել էին բավականին կրթված ու կարգին երիտասարդներ, որոնց համար, իրենց ինտելեկտուալ մակարդակի շնորհիվ, խորթ էին գանձագողությունը, գողությունը, կաշառակերությունը և այսօրվա մի շարք « առաքինություններ »։ Անշուշտ, « արհեստավարժների » գալով հասարակության արատները բոլորովին չվերացան. Կոռուպցիան չէին վայելում միայն կենտրոնական կառավարության հիմնամասում, իսկ ինչ վերաբերում է պետական իշխանությանը, առհասարակ, ապա՝ նրա հրաշալի պայծառափոխությանը գործն այդպես էլ չհասավ։ Հավանաբար, ազդում էր այն հանգամանքը, որ իրական իշխանությու­նը, այդուհանդերձ, ուժայինների ու նախագահի ձեռքում էր։ Բայց, ամեն դեպքում, պետք է պատշաճը մատուցել Դարբինյանի կաբինետին այն բանի համար, որն այսօր իսկական քաղաքացիական սխրանքի տեսք կունենար։ Ասենք նաև այն, որ այդ ժամանակ առողջացավ տնտեսության վիճակը. արաասահմանյան ներդրումները հասան ռեկորդային նիշին, որոնք, ի դեպ, առ այսօր մնում են չգերազանցած։ Իսկ դա շատ բաների մասին է վկայում։ (Մի կարևոր մանրամասնություն. Ըստ էության, մենք խոսում ենք միջակությունների մասին, բայց, ասենք՝ հետագա կառավարությունների համեմատ « արհեստավարժներն » իրոք պատկերանում էին իբրև երկնքից իջած ինչ-որ հրեշտակների նման մի բան)։

Մի խոսքով, Դարբինյանի ու նրա թիմի մասին կարելի է ասել, որ նրանք այն խավի ներկայացուցիչներն էին, որոնց սովորաբար մտավորականություն են կոչում։ Պաշտոնաթող լինելուց հետո, Դարբինյանն անցավ Ոուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) գլուխ, ուր ևս չդավաճանեց իր բարոյական սկզբունքներին. Այսօր այդ բուհը գործնականում միակն է Հայաստանում, ամբողջովին կոռուպցիայով չվարակված։ Դարձավ պրոֆեսոր, տնտեսական գիտության դոկտոր, իսկ վերջերս էլ՝ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ՝ գիտական աշխատությունների համար, որոնք ոչ ոք չի տեսել։ Կառավարության գծով իր զինակցին՝ էդուարդ Սանդոյանին նա բերեց իր մոտ՝ պրոռեկտորի պաշտոնի, և նրանց՝ երկուսին ինչ-որ բան հաջողվում է անել, ինչպես վկայում են իրազեկ մարդիկ։ Սա, ինչ ասում եմ, լայնորեն հայտնի է և Հայաստանի հասարակությանը, և՝ Մոսկվայում, այնպես որ որևէ նոր կամ վիճելի բան ես չասացի։ Բայց, մտադիր եմ շատ նոր բաներ ասել և այսպիսով պարզել հայ մտավորականության հասցեն։

Եվ այսպես, իմ երկու հոդվւսծները « Политичский класс » АПН — ում և ճքաում բավականին բուռն արձագանք առաջացրեցին։ Ընթերցողների կարծիքները ծայրահեղ հիացած և ծայրահեղ բացասական էին։ Բնականաբար, դրա մեջ որևէ զարմանալու բան չկա։ Սակայն, ընթերցողների բոլոր արձագանքների մեջ հայ մտավորականությանն առավել բնութագրողներն էին Դարբինյանի և Սանդոյանի երկերը։

Ֆինանսների նախկին նախարարը բավարարվեց մի քանի կտրուկ ֆրազերով (ասենք՝ « հեղինակը պարանոիկ է » կամ « այդ ինչպե՞ս լուրջ հրատարակությունը կարող է իրեն թույլ տալ այսպիսի հրապարակում » և այլն), բայց, ահա, նախկին վարչապետն ավելի հեռու գնաց և հանդես եկավ « Политичский класс » -ի հրատարակիչ և խմբագիր Վիտալի Տրետյակովին հղած բաց նամակով։ Վերջինիս մեջ, մասնավորապես, ասվում է, որ հեղինակը պարանոիկ է կամ էլ, անգամ, հայ չէ, որ Տրետյակովը կոպտագույն սխալ է թույլ տվել, հրապարակելով « Հայաստանը թավշե հեղափոխության շեմին » հոդվածը, որ ազգը հզոր է և ազգային քայքայումն անհնարին է, որ թավշե նախագիծը այնքանով է իրական, որքանով անիրական է, և շատ ու շատ այլ հիմարություններ։ Վերջում արտահայտվում է Տրետյակովին ուղղված գրեթե հայրական հորդոր, առ այն որ նա այդուհետ զգուշավոր լինի, իսկ՝ ամբողջ համատեքստը տոգորված է մոլեգին տարակուսանքով ու վրդովմունքով (ի դեպ, նամակը սկսվում է « Ես տարակուսանքի մեջ եմ» նախադասությամբ)։ Հենց այստեղ ես պետք է արտահայտեմ իմ նկատառումները այս հարցի շուրջ։

Նախ, հոդվածում ես չեմ գրել որևէ մարգինալ, վիճելի և արմատական բան։ Ես միայն վերցրել էի հայ իրականության մի քանի փաստեր և դրանց հիման վրա կառուցել ամբողջ նյութը։ Դիցուք՝ ընտանեվարությունը, իբրև՝ պետականության գործոնը, համապարփակ ֆեոդալիզացիայի գործոնը Կոտայքի մարզում (ուր մահապատժի սպառնալիքի ներքո Գագիկ Ծառուկյանի գազանանոցում արգելված են նրա ձեռնարկություններում չարտադրված գարեջրատեսակներ )՝ ողջ երկիրը ֆեոդալականացնելու հեռանկարով հանդերձ, քանզի արքային դարձնում են հանրային քաղաքականության մեջ առաջին դեմքը, բարոյական անկնման գործոնը, որը քայքայում է ազգին և ժամանակին կհանգեցնի անկանխատեսելի աղետների և այլն, որոնց հիման վրա ես հաշվարկել էի, որ Քոչարյան-Սարգսյանի ներխուժումից պատճառած վնասը Հայաստանին գերազանցում է երիտթուրքերի կատարածինը։ Անշուշտ, այս ամենն ընդամենը օբյեկտիվ իրականության արձանագրություն է և Դարբինյանին՝ քաջ հայտնի ( այս­տեղ կարելի է միայն վիճարկել սոսկ վնասի ծավալը և կատարել նոր հաշվարկներ )։ Այդ դեպքում, ի՞նչն է մի անմեղ հոդվածի հանդեպ այդչափ կտրուկ արձագանքի պատճւսռը, մանավանդ, երբ այդ արձագանքի հեղինակը չի կարող չհամաձայնվել հոդվածի հեղինակի հետ և, հավանաբար, հոգու խորքում նրան կողմնակից է։ Բանն այն է, որ հոդվածի հայեցակարգային դրույթներին չհամաձայնել և դրանց դեմ հանդես գալ կարող է միայն կամ ապուշը, ինքնուրույն մտածելու ունակությունից զուրկ, կամ էլ, մեղմ ասած … Պրն. Դարբինյանին անհնար է վերագրել առաջին խմբին, հետևաբար, մնում է միայն երկրորդը…

Իրականում Դարբինյանի երկը Քոչարյանի վարչախմբին ձոնված հավատարմության ներբող է, իսկ այն, թե դա իրոք հավատարմության ներբող է, կասկած չկա, քանի որ նրան ոչ ոք լեզվից չէր քաշել, հետևաբար՝ կարելի էր նաև լռել, ինչպես՝ մյուս նախկին վարչապետները։ Այստեղ է, որ բացահայտվում են մի շարք անպատշաճություններ։ Նախ, ներբողներ գրելը, մանավանդ՝ Շիլլերից հետո, մեղմ ասած, անպարկեշտ զբաղմունք է։ Երկրորդը, երկու անգամ Վիտալի Տրետյակովը եղել է Հայաստանում, և երկու անգամն էլ՝ Դարբինյանի հրավերով, ուստի, այդ հրատարակիչը, հավանորեն, զարմացած է և դրա համար հիմքեր ունի, ի տարբերություն Դարբինյանի, քանզի գիտե, որ « տարակուսանքն » ու « վրդովմունքը », ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ Դարբինյանի մեջ մարդկային հոգու ինտիմ վիճակներ են, որոնք հրապարակավ մերկացնելը, առավել ևս՝ ցանցում, այնքան էլ պատշաճ բան չէ. չէ՞ որ, կարելի էր վերցնել հեռախոսը և զանգահարել հին ծանոթին ու արտահայտել ցավոտ խնդիրները՝ չսարքելով կասկածելի հանրային ներկայացումներ։

Սակայն, համեմատած մտավորականության մյուս նշանավոր ներկայացուցիչների, ինչպես նաև այժմյան կառավարության անդամների հետ, Դարբինյանը կրկին հրեշտակի կարգավիճակում է։ Նրա կոլեգան՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմագիտության դոկտոր, գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը՝ ընդհանրապես կարիքը չի զգում հանրային եղանակով իր լոյալությունը ռեժիմին արտահայտելու, քանզի նա հաստատուն կերպով անդամակցում է Հանրապետական կուսակցությանը։ Փաստորեն, պրն. Սիմոնյանն իբր թե նժդեհական է, իսկ ավելի կոնկրետ՝ նացիստ, լինելով, այնուամենայնիվ, բավականին լայն գիտելիքների տեր անձնավորություն հասարակագիտակւսն մտքի ոլորտում։ Բայց զարմանքի քիչ բան է մնում, եթե ծանոթանանք Սիմոնյանի ստեղծագործությունների ամբողջությւսնը. 1988 թվականին նա հրատարակել է ( երկու այլ հեղինակների հետ միասին) « Արևելյան Հայաստանի պրոլետարիատի պատմությունը» էպիկական բրոշյուրը; 1995-ին՝ «Անդրկովկասի բանվորությունը վարձու աշխատանքի համառուսաստանյան շուկայում XIX դարի վերջում և XX դարի սկզբում » (հավանաբար, այդ աշխատանքը սկսված է եղել դեռ խորհրդային ժամանակներում ); և, վերջապես, 2000 թվականին (այսինքն, երբ Նժդեհի ուսմունքով առաջնորդվող Հանրապետական կուսակցությունն արդեն իշխում էր երկրին)՝ « Զանգեզուրի գոյամարտը »։ Արդյո՞ք չափազանց լայն չէ ապագա ակադեմիկոսի և ԵՊՀ-ի ռեկտորի գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Նրա մի աշխատությունը հեղեղված է կոմունիստական գաղափարախոսությամբ, երկրորդը՝ նույնպես, իսկ երրորդն՝ արդեն նացիզմով։ Մնում է միայն ցանկանալ, որ պրն. Սիմոնյանն այլևս գիտական աշխատություններ չգրի, քանի որ, ինչպես տեսնում ենք, դրանցից օգուտ չկա, բացի նրանից, որ պետք են գալիս միայն մեռած ակադեմիայում հաշվետվությունների համար։ Ահա այսպիսի բաներ։ Իսկ ի՞նչ անել նման դեպքերում՝ լա՞ց լինել, թե՞ ծաղրել՝ յուրաքանչյուրը թող որոշի ինքն իր համար։

Մի խոսքով, այսօրվա դրությամբ մտավորականության կացությունը հետևյալն է.

Դարբինյանը, լինելով « մոսկովյան շշալցման » ինտելեկտուալը և բավականին կարգին, այսպես ասած, չփչացած մարդ, հավատարմության ներբողներ է ձոնում ռեժիմին (Սանդոյանն էլ՝ ձայնակցում );

Սիմոնյանը զբաղված է նացիզմի քարոզով ու տարածումով երկրում և նրա սահմաններից դուրս ( իմիջիայլոց, անհրաժեշտ է տեղեկացնել արտասահմանյան գործընկերներին դոկտոր Սարգսյանի քաղաքական և գաղափարական հակումների մասին, անհեթեթություններից խուսափելու համար, կարծում եմ, այդպես ավելի լավ կլինի),

Իգիթյանը, որից գերտերության առաջնորդը՝ միջուկային ճամպրուկը ձեռքին, փախչում էր, ինչպես նապաստակը՝ գայլից, սկզբունքորեն նույն բանն է ասում, բայց՝ այլ ձևերով. ընտրությունների ժամանակ հրապարակորեն աջակցում է այն ամենին, ինչը իշխանամետ է, և դրւսնով իսկ զորակցում ռեժիմի պահպանմանը, ստեղծագործական միությունները շարքով տողանցում են Քոչարյան-Սարգսյանի առաջ, գիտությունների ակադեմիան արդեն վաղուց է, ինչ վերածվել է նախագահական աշխատակազմի ստորաբաժանմունքի։

Այս ամենը թույլ է տալիս հայտարարել, որ երկրի մտավորականությունը՝ նրա մտածող հասարակությունը հոժարակամորեն հայտնվել է ՌԵԺԻՄԻ ՔԱՄԱԿՈՒՄ, ընդ որում՝ այնտեղ տեղավորվել են, գործնականում, բոլորը, քանզի բոլորին էլ տեղ տրամադրվեց (չէ որ ռեժիմը բաղկացած է երկու բաղադրամասից, հետևաբար՝ քամակը երկտակ է)։

Հարկավ, հայ մտավորականության ողբերգությունը, շատ դեպքերում, պայմանավորված է այլ՝ ոչ քոչարյանական ծագման գործոններով, քանզի այն, ինչը պիտի երաշխավորեր նրա իսկականությունը՝ անկախությունը չքացավ նոր դարաշրջանի սկսվելուն պես։ Հիշեցնեմ՝ ինչպես ցարական Ռուսաստանում, այնպես էլ Խորհրդային Միությունում մտավորականությունն անկախ էր տնտեսապես, քանի որ ռուս ազնվականությունն առավել քան ապահով էր, ընդ որում՝ առանց իշխանության աջակցության՝ մի բան, որ նրան թույլ էր տալիս արտադրել հասարակական միտքը և առաջ մղել այն։ Նույն բանը ճշմարիտ է նաև խորհրդային մտավորականության առնչությամբ։ Եվրոպայում այս խնդիրը լուծվել է հետևյալ կերպ, կապիտալիզմի գալստյան և բուռն զարգացման ընթացքում մտավորականությունը լուծվեց իշխանության և բուրժուազիայի մեջ՝ փաստորեն դադարեցնելով իր գոյությունն իբրև հասարակական մտքի լոկոմոտիվ և հանրային կարծիքի ճարտարապետ։ Թերևս, դա առավել բնական ելքն էր, համենայն դեպս, բնական զարգացումն էր, որ պայմանավորեց այն։ Իսկ, ահա, մեր պարագայում մտավորականությունը, նախ, չի լուծվում իշխանության և բուրժուրազիայի մեջ, քանի որ այնտեղ ուրիշ կարգեր են տիրում և իշխում են բնավ ոչ մտավորական դեմքեր, երկրորդը, նրանք ծառայում են ինչպես՝ մտավորականությանը, այնպես էլ՝ բուրժուազիային՝ մի բան, որ առավել անթույլատրելի է, քանզի այն իր լուրջ դիրքերն է պահպանել հանրային կարծիքի ձևավորման գործընթացում։ Ահա, սա է իսկական այլասերումը։

Հայաստանի մտածող հանրությունն այսօր պետք է կողմնորոշվի մի շատ պարզ հարցում. պիտի որոշի, թե ու՞մ հետ է նա։

Նա պետք է գիտակցի, որ կորցնում է իր հեղինակությունը ժո­ղովրդի աչքում, որը, պատանդ մնալով, այդուհանդերձ պահպանում է իր բողոքի ներուժը և վաղ թե ուշ կասի իր ծանրակշիռ խոսքը՝ պայթյունի համար բավականին էներգիա կուտակելուն պես։ Իսկ դա մտավորականության համար տխուր ավարտ կունենա, քանզի, մերժելով ռեժիմը, հասարակությունն անխուսափելիորեն մերժելու է նաև նրա դաշնակիցներին։ Անշուշտ, քամակը տաքուկ անկյուն է մնալու համար, սակայն, այնտեղ վատ հոտ է՝ մի բան, որ հակահիգիենիկ և էկոլոգիապես վնասակար է դարձնում այդտեղ մնալը։ Երկրորդը, հարկավոր է հեռու մտորել և այդժամ հասկանալի կդառնա, որ այդ քամակը ժամանակավոր ապաստարան է և վաղ թե ուշ այն պիտի որ պայթի, և ամենակարևորն այն է, որ նրա բնակիչները դրանից հետո հասարակական բոմժեր կդւսռնան և՝ նոր իրողություններում ոչ պիտանի տարրեր, եթե միայն մինչ այդ իրենց համար չգտնեն մի պատշաճ անկյուն։ Իմ կարծիքն այս հարցում հետևյալն է. Այդտեղից դուրս գալու ժամանակն է։ Միգուցե, երեկ դեռ շուտ էր, բայց՝ վաղը, հաստատ, ուշ կլինի։ Այնպես որ՝ դա հարկավոր է անել այսօր…

Այժմ, այն մասին, թե ինչպես դա անել։ Ըստ իս, քամակից դուրս գալու գործընթացը պետք է նախաձեռնվի ճիշտ նույն անհատների կողմից, ովքեր այդտեղ մտնելու նախաձեռնողներն են եղել, ասել է, թե՝ հասարակայնորեն նշանավոր ինտելեկտուալների կողմից։ Այդ դերի համար գերազանց կսազեր, ասենք, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, կամ էլ հենց նույն Հենրիկ Իգիթյանը։ Վստահ եմ. գոնե մի քանի կաթիլ արիություն նրանց մեջ պահպանվել է (իսկ դա լի ու լի բավական է ), առավել ևս, որ նրանք ընդդիմախուսում էին մեծ տերության լեգիտիմ առաջնորդին՝ Գորբաչևին, որին այս գանձագողերի հետ ոչ մի կերպ չես համեմատի։ Իսկ, այսօր, հաշվի առնելով, որ նրանք՝ երկուսն էլ զառամյալ հասակի մարդիկ են, և նրանք, գործնականում ոչինչ չեն կորցնում, ապա, կարծում եմ, որ կարելի է քաղաքացիական արիություն և քաղաքացիական կուլտուրա հանդես բերել՝ հասարակության առջև ապաշխարհել սխալ ընտրության համար և նրանից ներողություն խնդրել Քոչարյանի վարչակարգի պատճառած վնասի համար, որին իրենք աջակցել են։ Կարծում եմ, դա միանգամայն բավարար է մտածող հասարակության ուղեղը թափ տալու համար, ստիպելով նրանց վերանայել իրականությունը, ինչպես նաև՝ իրենց տեղը նրա մեջ։

Վերջում կուզենայի ասել հետևյալը.

Ցավալի է գիտակցել, բայց ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ հայ ինտելեկուալներից մտքի մեծ ստեղծւսգործություններ չես ակնկալի, քանզի գիտությունն ու ւսրվեստը՝ հանրային գիտակցության ձևեր են և դրա հայելաձև արտացոլումը (իմիջիայլոց, մտքի մեծ ստեղծագործություններ հայերը չեն ստեղծում մոտ հազար տարի, բայց դա արդեն ուրիշ խոսակցության նյութ է)։ Այնուամենւսյնիվ, կարելի է հայրենի ինտելտուալներից ակնկալել գոնե պատշաճ քաղաքացիական կուլտուրա և պատասխանատվություն։ Դա՝ նրանց պարտքն ու պարտավորությունն է։ « Բանաստեղծ կարող ես դու չլինել, բայց քաղաքացի՝ պարտավոր ես »՝ ասում էր մեծ ռուս բանաստեղծը, և այդ ասույթն այսօր չափազանց ակտուալ է Հայաստանի մտավորականության համար։ Եթե դուք, պարոնայք, ի վիճակի չեք ստեղծել լիարժեք հոգևոր արժեքներ ձեր միջակության կամ անտաղանդության պատճառով (ի դեպ, դա մեղադրելի չէ՝ չի կարելի միջակությունից պահանջել մեծ գործեր, սակայն, կարելի է և պետք է նրանցից պահանջել բարոյականություն, որին հետևելն, ինչպես հայտնի է, չի պահանջում մեծ խելք ու տաղանդ, քանզի դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ քաղաքացիական կամք ), ապա բարի եղեք՝ զբաղվեք ձեր հիմնական առաքելությամբ։

Գագիկ   Սարգսյան   Հատված    Ձոն  ՊԱԶՈԼԻնԻԻ  գրքից 

Երևան   Հեղինակային   հրատարակություն
2007      Ամբողջ   գիրքը   հղումով  ՁՈՆ ՊԱԶՈԼԻՆԻԻՆ

Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ surhandak.wordpress.com կայքին։ Կայքում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով։ Կայքի նյութերը արտատպելու դեպքում պարտավոր է նշել Սուրհանդակ © surhandak.wordpress.com կայքի անունը։

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s