Հարցազրույց Գեհենի Առաքելի հետ

geheni araqel,

Բարեւ ձեզ պարոն Առաքել, նախքան հարցազրույցը սկսելը կցանկանաի պարզել, թե մինչ ,, Մղձավանջը ,, գրելը դուք հանդես եք եկել ձեր իսկական անուն ազգանունով, ի՞նչն էր պատճառը, որ նախընտրեցիք հանդես գալ գրական այս կեղծանունով…

Ճիշտ գուշակեցիք, Գեհենի Առաքել կեղծանունը ես ընտրել եմ իմ ընկերների առաջարկով, քանի որ նրանք հենց սկզբից առաջարկում էին հանդես բերել զգուշություն, քանի որ պատմության հիմնական հերոսները քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են եւ վստահ էինք, որ այս պատմությունը նրանց համար սառը ցնցուղի տպավորություն կթողնի, եւ պարզ բան է, որ մեր` Հայաստանյան իրականության մեջ նման հանդուգն գրվածքների համար մեր իշխանավորները չեն կարող հանգիստ նստել, այսինքն միջոցներ ձեռք կառնեն քրեական երանգավորում տալով հեղինակին մեկուսացնել, անկախ այն բանից, որ սա մի պատմություն է, որը իրականությունից գրեթե չի տարբերվում: Ինչպես ասացի արդեն իմ ընկերներից շատերը առաջարկում էին զգուշությամբ վերաբերել այս պատմության հրապարակմանը, պատմությունը գրվել է տարվա սկզբին, սակայն նոր որոշեցինք խմբագրել համացանցում, քանի որ պետք է հաշվի առնեիննք որոշ հարցեր, որոնք կախված էին քաղաքական իրավիճակից:

Պարոն Առաքել, իսկ բացի Մղձավանջից ուրիշ ստեղծագործություններ ունե՞ք,

Այո ունեմ շատ են սակայն հանրության դատին չեմ ներկայացրել, քանի որ գիրք տպելը բավականին թանկ հաճույք է Հայաստանում, մանավանդ որ ֆինանսական հնարավորություններս հազիվ է բավարարում հոգալու կենցաղային հարցերը: Սակայն եկող տարվա մեջ ԱՄՆ-ում կտպագրվի իմ գրվածքների մի մասը, չգիտեմ արդյոք հնարավոր կլինի Հայաստանյան ընթերցասերներին գնել այդ գրքի օրինակները, այդ մասին դեռեւս չեմ պայմանավորվել Ամերիկյան իմ ընկերների հետ:

Պարոն Առաքել ,, Մղջավանջ ,, պատմությունը շատ կարճ ժամանակահատվածում ունեցավ բավականին ընթերցողներ, ինչո՞վ էր պայմանավորված նման հետաքրքրությունը նման փոքրիկ պատմությանը:

Ծիծաղ

Բանը այն է, որ պատմությունը ներկայացնում է Հայաստանի քաղաքական իրական պատկերը, պատմության հերոսի մենախոսությունների շարքը, ոչնչով չի տարբերվում իրական պատկերից: Քաղաքականությունը մեզ մոտ` Հայաստանում, առաջնային պլանում է եւ քաղաքական թեման ժողովրդի առօրյայի հիմնական մասն է: Քաղաքական իրավիճակի փոփոխությունները անմիջական ազդեցություն են ունենում ժողովրդի սոցիալական, ընտանեկան, եւ բարոյահոգեբանական գործոնների վրա: Այն միջավայրը, որտեղ ապրում ենք, իրոք սարսափելի է… Չեմ ուզենա կրկնել թռուցիք դարձած բառը ,, Գաղջ Մթնոլորտ ,, Մեզ մոտ այն իրավիճակն է, որ քաղաքական գործիչների ցանկացած քայլ ժողովրդի վրա ազդեցություն է թողնում բացասական առումով, ուստի ժողովրդի երազանքների մի մասը արտահայտված է ,,Մղձավանջում,, երեւի հենց դրանից է, որ ընթերցողների հետաքրքրությունը ավելի մեծ էր, քան կարող էի պատկերացնել: Չմոռանանք, որ ժողովրդի ընկճվածության ու հուսահատության չափանիշը արդեն հասել է գագաթնակետին: Սուտ քաղաքական հեղափոխությունների ֆոնի վրա հանդես են գալիս այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ժողովրդին զրկել են անգամ երազելու հույսից, ուստի ,, Մղձավանջը ,, կարծես թե նրանց համար սփոփանքի մի լիցք է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ…

Պարոն Առաքել, հետաքրքիր է իմանալ, թե ո՞րն է Մղձավանջի նպատակը, Արդյոք հրապարկելով Մղձավանջը ի՞նչ եք ցանկանում հաղորդել ընթերցողին:

ԾԻԾԱՂ

Բանը այն է, որ վերջին երկու տասնամյակներում նկատելի է, որ մեր երիտասարդ սերունդը առհասարակ կտրվել է գրքերից եւ ընթերցանությունից, նրանց կարդացածը միայն Ֆեյսբուքյան լատինատառ քոմենթներն են, կամ էլ անիմաստ էրոտիկ հրապարակումները: Մեր ընթերցասեր ժողովուրդը դարձել է անկիրթ մի ամբոխ, որը ոչ կարդալ է սիրում, ոչ կարողանում է գնահատել իսկական արժեքները: Մեր պատմության եւ գրականության տիտանների թողած ժառանգությունը կերազեին ունենալ ցանկացած ժողովուրդներ, այնպես որ փոխարենը առաջ գնալու մենք ընկղմվեցինք միջնադարի Ֆիոդալական խավարի մեջ, որտեղ բացի փողից ուրիշ արժեքներ գոյություն չունեն: Հարուստի առջեւ խոնհարվելը դարձնելով իրենց համար ուսմունք եւ սկզբունք… Ուստի ,, Մղձավանջը,, հրապարակելով իմ նպատակն է, որպեսզի գոնե բերնեբերան փոխանցվող այս պատմությունը կարող հետաքրքրություն առաջացնել այդ անկիրթ ու չկարդացող երիտասարդների մոտ, այսինքն մի պահ կտրվելով ռեստորաններում իրենց կարդացած ճաշացանկից կարող են կարդալ ,,Մղձավանջը ,, եւ հասկանալ, որ բացի իրենց որովայնից ու ամորձներից շրջապատում ուրիշ արժեքներ էլ կան: Որ միեւնույն է գալիս է մի ժամանակ, որտեղ մարդ պատասխան է տալիս իր արած գործերի համար, անկախ նրանից, թե որտեղ կամ ինչ կարգավիճակում է…

Ես ուրախ եմ, որ ,, Մղձավանջի ,, արագ տարածումը համացանցում մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ ընկերներս հաղորդում էին, որ Ֆեիսբուքյան հաղորդագրություններով տարածում են վիրուսներ… Կարծում եմ, որ Հայաստանի ներկա համակարգի` ԿԳԲ-ի ձեռքի գործն է: Իսկապես եթե դա այդպես է ուրեմն լավ նշան է, քանի որ իշխանությունները նման ձեւով փորձում են կանխել ,,Մղձավանջի,, տարածումը հասարակության մեջ, սակայն դրանով նրանք նպաստում են պատմության տարածմանը: Ինչպես ժողովուրդն է ասում ,, Արգելված պտուղը ավելի քաղցր է ,, Այնպես որ ,, Մղձավանջը ,, իր նպաստաբեր գործը սկսել է: Այսինքն իշխանության ներկայացուցիչները մինչեւ արգելք դնելը, նախօրոք կարդացել են պատմությունը, դրանք էլ իրենց հերթին առաջարկելու իրենց վերադասին կամ մտերիմներին: Ես վստահ եմ, որ ,,հասցեատերը,, կստանա այս մեսիջը, եւ իր համար հետեւություններ կարող է անել: Բանը այն է, որ Հայաստանյան իրականության մեջ բամբասանքների համար ավելի շատ գումարներ են ծախսվում, քան իրական լուրերի: Քաղաքական էլիտայի համար ավելի հետաքրքրական կլինի ,,Մղձավանջը,, քանի որ նրանք անգամ արձանագրում են իրենց ՇԵՖԵՐԻ հասցեին հնչեցրած ցանկացած արտահայտություն եւ առիթի դեպքում կարող են օգտագործել նրան վարկաբեկելու եւ տակը փորելու համար, այդ առիթով գոնե նրանք հետաքրքրությունից ելնելով կարող են կյանքում առաջին անգամ կարդալ այս փոքրիկ պատմությունը : ,,Մղձավանջում,, մենախոսությունների իրական պատկերի նկարագիրը ավելի գայթակղիչ է դարձնում հերոսին, քանի որ պատկերը ամբողջանում է պատմության վերջնամասում, Չնայած որ պատմության վերջում ,, Չարի վերջի ,, ավարտը վիրտուալ բնույթ է կրում, սակայն պատմության ավարտը դեռ առջեւում է:

Պարոն Առաքել ինչպես հասկացա ,, Մղձավանջը ,, դեռ ավարտված չէ…

Ճիշտն ասած չէի ուզենա այդ մասին երկար խոսել, կասեմ որ հիմա աշխատում եմ Մղձավանջի շարունակության վրա: Այնպես որ ,,Մղձավանջը,, կարդացած մարդկանց համար դա անակնկալ է լինելու, քանի որ այնտեղ զարգացումներն ու տեսարանները ավելի բուռն են լինելու, քան պատմության սկզբնամասում, այնպես որ միայն այսքանը:

Շնորհակալություն, պարոն Առաքել հարցազրույցի համար ցանկանում ենք առողջությունը եւ ստեղծագործական վերելքներ…

Շնորհակալություն

Հարցազրույցը… Վ. Հովհաննիսյան 14/07/2014

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Հարցազրույց Գեհենի Առաքելի հետ»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s