ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՆԱՄԱԿԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

 azatamartik07

Բարև   Ձեզ,  պարոն Իլհամ Ալիև: Այս նամակը  գրում  է  Ձեզ Ղարաբաղյան պատերազմի վետերաններից մեկը. Իմ անունը Քաջազուն Հայրապետյան է: Երևի շատ զարմանալի կթվա, բայց ես ժամանակին կռվել եմ ադրբեջանական ուժերին դեմ: Մի խոսքով հարցը այն չէ, թե ինչու՞ և ինչի՞ համար ենք կռվել, հարցը քաղաքական հարթությունից փոխադրենք հումանիտար և մարդասիրական հարթություն Չնայած, որ քաղաքական առումով երկուսս էլ խաբված զոհի կարգավիճակում ենք. Դուք` Ձեր հոր կողմից, իսկ ես` մեր վայ իշխանությունների: Մի խոսքով անցածը ետ չես բերի, իսկ ապագան մշուշոտ է և անկանխատեսելի: Պարոն նախագահ, Իլհամ Հեյդարովիչ, ինչքանով գիտեմ` Դուք ֆինանսապես և տնտեսապես ապահովված մարդ եք, խնդրում եմ մի քիչ գումարով օգնեք ինձ և իմ ընկերներին, որպեսզի գոնե կարողանամ պրոտեզներս փոխեմ: Ոտքս կորցրել եմ պատերազմում, առաջին կարգի հաշմանդամ եմ, պետության տված թոշակը հազիվ բավարարում է միայն դեղորայքին, չհաhշված անօթևան եմ և վարձով եմ մնում, մի ամիս սրա տանը մյուս ամիս նրա տանը, արդեն քսանհինգ տարի է այս վիճակին եմ, այդքանից հետո էլ կոմունալ ծախսերն են խեղդում, ջրի և լույսի վարձի չվճարելու համար արդեն չորս տարի է, ո՛չ լույս ունենք, ո՛չ էլ ջուր: Երեխաներին էլ ուսման վարձերը չվճարելու համար համալսարանից հեռացրեցին: Իսկ իմ ընկերները ավելի վատ վիճակում են, նրանցից շատերը մահացան Բոմժության դժվարություններից ու հիվանդություններից, իսկ ապրողները անգամ իրենց բուժման ծախսերը չեն կարողանում վճարել, բոլորը մնացել են առանց ատամնաշարի, մի խոսքով բոլորս Բոմժից էլ վատ վիճակում ենք հայտնվել: Չնայած որ մենք պատերազմը իբր թե հաղթեցինք, սակայն պարտվեցինք բարբարոսի ճակատամարտում: Բարբարոսները չասեմ, թե ովքեր են, կարծում եմ, որ արդեն գուշակեցիք… Այո դրանք ձեր քաղաքացիներն են, որոնք Ադրբեջանի քաղաքացի լինելով, եկան ու զավթեցին մեր անկախությունը, թալանեցին և խոշտանգեցին մեր ժողովրդին: Դուք բազմիցս նշել եք, որ ռոբերդ քոչարյանն ու սերժ սարգսյանը մեր քաղաքացիները չեն, այլ ձերն են, ու մեր Ոճրագործ խեղկատակի ցանկությամբ նրանք եկան և սկսեցին իրենց թալանը, ո՞վ գիտե, եթե նրանք չլինեին միգուցե մենք հաշտ և խաղաղ ապրեինք: Քանի որ շատ բաներ ղեկավարներից է կախված` ղեկավարն է թշնամություն և թշվառություն սերմանում իր շուրջը, նա է խոշտանգում և ոչնչացնում ժողովրդին: Չեմ կարծում, որ Դուք վատ ղեկավար եք. Մեր ղեկավարների պես սառնասիրտ ու ոճրագործ: Մի խոսքով, պարոն նախագահ, եթե կարողանաք մի քիչ օգնել մեզ` վետերաններիս, շատ երախտապարտ կլինեինք, կամ գոնե մեր երեխանների ուսման վարձերը մասամբ վճարեյիք, մենք մերը ապրել ենք: Այս քսանհինգ տարիներին չկարողացանք մի լավ բան տեսնել մեր այս Ազգադավ իշխանություններից: Այս քսանհինգ տարուց ավելի է մեզ` Ազատամարտիկներիս խոշտանգել են, ոչնչացրել, ոչ միայն մեզ, այլ ողջ հայ ժողովրդին, սփյուռքահայերին: Հարգելի նախագահ, ակնկալում եմ Ձեր դրամական օգնությունը, որը կթեթևացնի գոնե վճարել պետական հարկերը, թե չէ մինչև տարվա վերջ չենք ձգի: Իսկ եթե կարողանայիք մեզ ձեռք մեկնել, ազատվելու այս հրեշավոր իշխանություններից, ապա կարող ենք վարձահատույց լինել: Ձեզ կվերադարձնենք ձեր երկու քաղաքացիներին ` իրենց գերդաստաններով, և ՀՀ առաջին նախագահ` լևոն տեր-պետրոսյանին էլ վրադիր: Կարծում եմ շատ ադրբեջանցիներ, բանները սրած սպասում են դրանց: Հարգելի՛ Իլհամ Հեյդարովիչ, կցանկանայի մի խորհուրդ տալ. այն սահմանին կանգնած զինվորները մեղք չունեն, որ այդպես սպանվում են, եթե դուք կռիվ ունեք, ապա ձեր կռիվը մեր դեմ չպետք է լինի, այլ մեր գեներալների և իշխանավորների: Նրանք են ձեր թշնամին, գնացեք նրանց հետ կռիվ արեք, զինվորներին ու ժողովրդին սպանում եք, որ ի՞նչ լինի: Հարկն եղած դեպքում մենք էլ ձեզ կաջակցենք… Այնքան կրքոտ Խանումներ ու Բաջիներ ունենք, որ Ձեզ և Ձեր թիմին փեշքեշ կանենք, կուղարկենք, որ ուրախացնեն: Օրինակի հերմինե նաղդալյանը. Լավ կրքոտ խանում է, ժպիտն էլ միշտ տեղը, էլ չասեմ մեր մշակույթի ու սփյուռքի նախարարներին, այնպես որ ձեր Մեջլիսն էլ, Մինի- Մեջլիսն էլ կբավարարեն, օֆ չեն ասի… Հա՛մ ձեզ օգուտ կլինի, հա՛մ էլ մեզ… Ասել է թե կարելի է փոխշահավետ գործարք կնքել, կարող ենք Ղարաբաղի փոխարեն ձեզ վերադարձնել Ղարաբաղի ողջ ղեկավարությանը, հանձինս բակո սահակյանի և արթուր աղաբեկյանի: Մի խոսքով, Ղարաբաղի կառավարությունը ձեզ փեշքեշ… Դրան կարող ենք ավելացնել սպիտակցի հայկոյին ու շոու բիզնեսի մեր աստղերին` MP -3 ից սկսած, վերջացրած Շպռօտով, Գարեգին Բ-ն էլ վրադիր:

Իլհամ Հեյդարովիչ, տեսեք շատ փոխշահավետ առաջարկ եղավ: Ակնկալում եմ Ձեր դրական պատասխանը նաև դրամական աջակցությունը:

Հարգանքներով` Արցախյան պատերազմի I կարգի հաշմանդամ` Քաջազուն Հայրապետյան, էջմիածնի շրջան` գյուղ Արշալույս

05/04/2015

Փաստը    արձանագրեց   Գեհենի Առաքելը   5/04/2015

azatamartik07azatamartik07

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s