ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

manvelԵրեկ Ֆեյսբուկյան օգտատերերից՝ Գեհենի Առաքելը իր Ֆեյսբուկյան էջում գրել է հետևյալ գրությունը։

Սովորաբար ես հոդվածներ չեմ գրում, բայց սա կարելի է համարել բաց նամակ՝ իմ Ֆեյսբուկյան ընկերներին։ Վերջերս, «Հայկական ժամ» կայքը գեներալ Մանվելի ընտանիքին վերաբերող մի նյութ էր տպագրել, որին պատասխանելը իր վրա վերցրեց ոճրագործ «պապայի» գենետիկական հատկությունները ժառանգած նրա 15 ամյա աղջնակը, ով՝ ոչ ավել, ոչ պակաս… նամակով սպառնացել էր հաշվեհարդար տեսնել խմբագության աշխատակիցների հետ։ Չուշացավ նաեւ կայքի լրագրող Ալիս Խեչոյանի «Սպառնալիք «Չաքուջի» արհեստանոցից» պատասխան հոդվածը, որի հրապարակումից մեկ օր անց «Հայկական Ժամ»-ը, օգնության ակնկալիքով տեղեկություն տարածեց. Թե Մանվելի ոճրագործները փնտրում են՝ պատժելու կայքի լրագրողին և խմբագրին ( ՀՐԱՏԱՊ. Հայտարարություն հանցագործության մասին Հայկական Ժամ 20 Февраль в 18:35 ): Երբ Ֆրանսիական «Շառլի Էբդո » պարբերականի խմբագրությանի վրա մահմեդական ահաբեկիչների հարձակումից զոհվեցին պարբերականի ծաղրանկարիչները, ֆրանցիացիք, ահաբեկչությանն ի պատասխան, ասացին. ․ «Մենք չենք պատրաստվում հանձնվել, քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ կլինեի»։ Նրանք հրապարակեցին ավելի շատ ծաղրանկարներ քան եղել էր ողջ տարվա ընթացքում։ Ֆրանսիացիները չկոտրվեցին մահմեդական ահաբեկչության առաջ։ Այնպես որ Ֆրանսիական « Շառլի Էբդո » պարբերականի և « Հայկական Ժամ »-ի նմանությունը ակնհայտ է, ուղղակի դեռ ԵԿՄ «մարգարե», « Արցախի հերոս», «սպարապետի» գործը շարունակող՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ոճրագործները, որոնք ԻՍԻՍ-ի իրենց իսլամ եղբայրներից ոչնչով ետ չեն մնում, դեռ չեն հասցրել իրենց սեւ գործն ավարտել։ Ուստի, առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին իմ էջից վերցնել ԵԿՄ- ի «մարգարե» մանվել գրիգորյանի ծաղրանկարները և տարածել ֆեյսբուքում։ Կոչ եմ անում լրատվական կայքերին՝ հետևել Ֆրանսիացիների օրինակին։ Երեկ կապ եմ հաստատել Հայկական ժամ »-ի հետ, Ալիս Խեչոյանը հեռացել է հանրապետությունից՝ խուսափելով Մանվելի Գրիգորյանի ենիչերների ահաբեկչությունից։ Մինչև ե՞րբ պետք է թույլ տանք ոճրագործներին ահաբեկել մեզ։

Գեհենի Առաքել 25/02/2015

ՀԱՅԿԱԿԱՆ   ԺԱՄ   օրաթերթի    հետևալ   հոդվածը    ներկայացնում   ենք   ամփոփոխ

Սպառնալիք « Չաքուջի » արհեստանոցից

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մեր` «Հայկական Ժամ» էլ. կայքի ՖԲ էջին սպառնալից նամակ է գրել Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի 15-ամյա դուստրը` Արփենիկ Գրիգորյանը: Սպառնալիքի պատճառը «Մանվելի տան ստվերային կռիվը» վերտառությամբ հոդվածն էր, որտեղ ներկայացրել էինք Մանվել Գրիգորյանի տիկնոջ ստվերային գործունեությունից մի փոքր հատված:

Իսկ թե ինչ է ստացվել «Չաքուջից» ու Նազիկի խառնուրդից կպատմենք հիմա:

 

Երեւույթն ինքնին արտառոց է, որի համար էլ հարկ ենք համարում պարզունակ բառերով պատասխանել Նազիկի աղջկան` ընկալելու գերխնդիր կա:

IMG_20150211_083431-1024x768

Սիրելի աղջնա’կ, քո նամակի սպառնալից տողերը` «Lsi Axbyurnert tarmacra nor inchvor ban hrataraki ay anuxex qo NMAN in dati tal@ qich a yes Nazik Amiryani axjiknem u du qo graci hamar poshmanelu Es du hamozvac exi Vor qez u qo axbuyrnerin dati enq talu u der hodvac@ der glxin enq jartel u ay anmakardakner. Es gracit hamar shateq danjvelu duq u es mitq@ tvoxner@ exav» տիպիկ բնորոշում են առ այն, որ դու Մանվելի եւ Նազիկի զտարյուն աղջիկն ես: Քանզի այս տողերից երեւում է ինչ դաստիարակություն ես դու ստացել քո վայրի ծնողներից:

 

Սիրելի աղջնա’կ, լրագրողի մասնագիտությունը ճշմարտախոսությունն է, որն այդպես դառնացրել ու զայրացրել է քեզ: Լրագրողի մեղքը չէ, որ ձեր ընտանիքում լրագրողը դիտվում է, որպես «անմակարդակ, անուղեղ» մարդ: Հասկանում ենք քեզ: Ծնողներդ քեզ ուսանել են, որ լրագրողը, ով առնվազն կարդացած, ուսյալ մեկն է, ով ընթերցել է հայ, ռուս, արտասահմանյան դասականներին, օժտված է համարձակությամբ եւ հանդգնում է հասարակության սեփականությունը դարձնել ծնողներիդ արարքները:

 

Փորձում ենք հասկանալ նաեւ, թե ինչու՞ պիտի տանջվենք: Բնականաբար, քեզ մոտ, բալիկ ջան, նստած է այն կարծրատիպը, որ ծնողներդ լավ տանջել, ստորացնել գիտեն մարդուն` ստրուկ Սիմոնից մինչեւ ծեծ, վախ, ընդհուպ սեփական գազանանոցի արջի ու տան պահապան վագրի մոտ հայտնվելը, կամ զենքի սառնությունը զգալ սեփական ճակատին:

Ինքդ էլ ես գիտակցում, որ մեծացել ես այս մեթոդներով ու այսօր էլ նույն ձեւերով ծնողներդ քեզ պահում են կուշտ ու տաք:

 

Սիրելի Արփենիկ, իսկ դու գիտե՞ս, որ ողջ Հայ ժողովուրդը զզվանք է ապրում քո Մանվել հորից, ով անողոք ձեւով գողացավ «Եռաբլուրի» հերոսների փառքն ու դափնիները: Եվ, որ պապայիդ հայտնի ծննդյան օրը, Վազգեն Սարգսյանը խմիչքի ազդեցության տակ, կենաց առաջարկելով բանավոր կերպով գեներալի կոչում պարգեւեց հորդ:

 

Այնպես, որ հենց այս պահին, բռնիր մորդ` Նազիկի ձեռքն ու գնա խոնհարվիր Վազգեն Սարգսյանին շիրիմին, ով կանաչ լույս վառեց հորդ համար` ստրկացնելով ողջ Էջմիածինը, իր տարածաշրջանի գյուղերով:

Վազգեն Սարգսյանի հովանու տակ, հայրդ ռազմի դաշտը թալանեց, հայ զինվորների ծնողների արդար քրտինքը քամեց, սրան էլ ավելացրու հայ գործարարների ամսվա «նալոգն» ու ԵԿՄ-ին պետբյուջեից փոխանցված գումարները, օրվա հարուստ ռեկետը, մի ահռելի չափի գումար է կազմում, որն անգամ պետական գանձարանը չունի:

 

Չնայած այս առասպելական գումարներին, հայրդ հոգով մնաց նույն չոբանը: Նա ծնվել ու մեծացել է անասնապահների ընտանիքում, թերեւս սրանով է բացատրվում այն հագուրդը, որ Մանվել հայրդ մեծ անասնապահական ֆերմա ունի:

«Մարդը գյուղից դուրս է գալիս, սակայն գյուղը նրա միջից դուրս չի գալիս»` հիրավի լավ է ասված:

 

Վերադառնանք լրագրողի կերպարին, սիրելի Արփենի’կ:

Լրագրողը դա մտածողն է: Այսուհետ, երբ լրագրողը բառը որ լսես, կամ լրագրող տեսնես` անմիջապես ոտքի կկանգնես: Թեեւ համոզված ենք, որ իսկական լրագրող տեսած չկաս, հորդ էլ ուսուցանիր սրա մասին: Բացատրի’ր, որ, հա’յր` կովերը գիտության տաճար չեն մտնում: Թե չէ ԱԺ լրագրողները մի մարդու նման ծաղրում են Մանվել հորդ, որովհետեւ մաքուր «չփխելու» բուրդ է ձեռքներն ընկել: Եվ, որ ամենակարեւորն է` պատմական տարեգրությունը լրագրողներն են գրում, բալի’կ ջան:

 

Այնպես, որ դու’ք` Մանվելի ժառանգներդ մտահոգվելու շատ բան ունեք: Մտածեք, որ վաղը հորդ կողմից կեղեքված ժողովուրդը կարող է դուրս գալ հորդ դեմ, ի՞նչ երեսով եք ապրելու, նայելու ժողովրդի աչքերին: Արտագաղթե՞լ: Տարբերակ է, բայց ու՞ր… Ու՞ր պիտի փախչեք ինքներդ ձեզնից: Ուր էլ արտագաղթեք, այնտեղ անպայման մի գերդաստան կգտնվի, ովքեր Մանվելի պատճառով փախել են երկրից: Ի՞նչ պիտի անեք: Բա’, բալի’կ ջան:

 

Իսկ դու հավատում ես երբեմնի գամփռ Մանվել հայրիկիդ, ով այսօր պուդել դարձած վազվզում է ԱԺ միջանցքներով, աչքերով լրագրող ման գալիս, որ դիֆերամբներ ձոնի ու քծնի Սերժ Սարգսյանին, ու վերջինիս շալվարում հարմար տեղավորվելու տեղ գտնի: Ու մեկը չկա, բացի լրագրողից, որ հարցնի. «Ա’յ Մանվել հոպա՞ր, բա էդ դու չէիր, որ մի քանի հարկանի հայհոյանքներ էիր տալիս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ ինչու՞ ես այսօր սիրատոչոր նրան քծնում»:

Տեսնու՞մ ես ինչ գարշանք է շուրջ բոլորդ,  Նազիկի  աղջի’կ…

 Ալիս Խեչոյան      Աղբյուրը  http://hzham.am/սպառնալիք-չաքուջի-արհեստանոցից/

5555

ՀՐԱՏԱՊ. Հայտարարություն հանցագործության մասին

Հայկական Ժամ 20 Февраль в 18:35

ՀՐԱՏԱՊ. Հայտարարություն հանցագործության մասին

Քիչ առաջ, մինչ մեր լրատուի տեղեկացնելը, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարդիկ որոշել են ուղիղ կապի միջոցով հաշվեհարդար տեսնել մեր կայքի լրագրող Ալիս Խեչոյանի եւ կայքի պատասխանատուի հետ. «Մանվելի տան ստվերային կռիվը » եւ « Սպառնալիք « Չաքուջի արհեստանոցից »» վերտառությամբ հոդվածների համար, երբ մեր կազմակերպության գրանցման իրավաբանական հասցեի հարեւանությամբ ապրող բնակիչներն ահազանգեցին խմբագրության հեռախոսահամարին` զգուշացնելով, որ մեզ փնտրում են Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի  հրոսակախումբը, ներկայանալով որպես ԵԿՄ անդամներ:

Տեղեկացնում ենք ՀՀ իրավապահ եւ իրավապաշտպան կառույցների պատասխանատուներին սա ընդունել որպես  հայտարարություն նախօրոք մշակվող հանցագործության մասին եւ, որ դրա ողջ պատասխանատվությունը կկրեն Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը:

 

«Հայկական Ժամ»-ի խմբագրական խորհուրդ   

Աղբյուրը    http://hzham.am/հրատապ-հայտարարություն-հանցագործու/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s