հայ լիդերներից ոչ ոք ազգին օգուտ չբերեց

Հատված   Ձոն   ՊԱԶՈԼԻնԻԻ, ՎԵՐՋԱԲԱՆ

image

Սույն 30 էսսեում ես աշխատեցի առավելագույն լիովին ընդ­գրկել հայ իրականությունը։ Իբրև նյութ ծառայող յուրաքանչյուր մասնավոր դեպք, արտասանած խոսք ու գաղափար ես ձգտում էի դիտարկել որպես մասնավորը ընդհանուրի մեջ, դրանով իսկ բացահայտելով այդ ընդհանուրի էությունը։ Որոշելը, թե որքանով դա ինձ հաջողվեց, իմ գործը չէ։ Սակայն ենթադրում եմ, որ ընթերցողի մոտ, անկախ նրանից համաձայն է թե ոչ իմ գնահատականների և շարադրանքի ոճի հետ, առաջացավ իրականությունը վերաիմաստավորելու պահանջ։ Հենց դա էր այն կարևորը, ինչին ես ձգտում էի։

Գիտակցում եմ, որ իմ աշխատությունը կարժանանա ավելի շատ բացասական գգացումների, քան հավանության։ Ավելին. համարձակվեմ ենթադրել, որ անգամ հավանությունը կլինի ծայրաստիճան լռակյաց, ի տարբերություն պարսավանքների։ Սա­կայն դա քիչ է հուգում ինձ, քանի որ, ինչպես ասացի, գրքի մտահղացումն այլ նպատակներ էր հետապնդում, այլապես կգրեի ռե­ժիմին, դաշնակներին, հանրապետականներին և երկրի այլ դիակներին և գանգրենածին տարրերին հավատարմության ներբող։

Ի՞նչ մնաց ավելացնելու։ Սկզբունքորեն ոչինչ, բացառությամբ որոշ ընդհանրացումների։ Սկսենք Իլհամ Ալիեւի համար հաճելի մի նորությունից։

Սրտի կսկիծով արձանագրում եմ, որ նախկին խորհրդային Ադրբեջանական ԽՍՀ-ի նրա համաքաղաքացիների ջանքերով այսօր Հայաստանում ժողովուրդ չկա, քանի որ « ժողովուրդը ոչ թե մի կերպ մեկտեղ հավաքած մարդկանց ցանկացած միացումն է, այլ՝ միասնությունը բազում մարդկանց, որոնք կապված են միմյանց հետ համաձայնությամբ իրավունքի հարցերում և շահերի ընդհանրությամբ » (Կիկերոն)։ Հայաստանում չկա համաձայնություն ոչ իրավունքի հարցերում, քանի որ քաղաքական վերնախավն ապրում է իրավական դաշտից դուրս, իսկ մնացյալ դեպքերում իրավակիրառումն ընտրովի է, ո՛չ էլ առավել ևս շահերի ընդհանրություն, քանի որ չափազանց տարբեր են օլիգարխների, գյուղացիության, բյուրոկրատիայի, մտավորականության և բնակչության այլ խավերի շահերը։ Եվ ընդհանրապես պատանդ հասարակության մեջ ի՞նչ ընդհա­նուր շահի մասին կարելի է խոսել։ Իսկ թե ի՞նչ է այսօրվա Հայաստանի բնակչությունը այդ մասին Կիկերոնը լռում է։ Ես էլ լռեմ։

Ահա թե ինչ է քաղաքակրթական (ցիվիլիզացիոն) հանցագործությունը և հիրավի ազգային ողբերգությունը։ Ահա թե ինչի կա­րելի է հասնել հաշված տարիներում, եթե միայն լավ ջանալ։ Ռե­ժիմը ջանաց և ողբերգությունը կայացավ։ Իսկ շարունակել ապրել թե ինքնավերացվել, որոշելու է ինքը՜ հայ ժողովուրդը։ Բայց ինչպիսի՞ն են ցիվիլիզացիոն ճգնաժամի հաղթահարման ամենաօպտիմալ ուղիները։

Այս առումով նախ պետք է ասել, որ ռեժիմի տապալումը բարդ կլինի, շատ ավելի բարդ, քան անցյալում կատարվածները, քանի որ քաղաքական գործընթացներում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Սովորաբար կոռումպացված հակաժողովրդական ռեժիմները ԱՊՀ-ում պահպանում են իշխանությունն իրենց ձեռքում ընտրակեղծիքների միջոցով։ Սական պրակտիկան ցույց է տալիս, որ ամեն ինչ սահման ունի, իսկ ժողովրդի համբերությունը պայթելու միտում ունի։ Դա մենք տեսանք Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում։ Հայաստանում բոլոր ընտրությունները, 1995-ից սկսյալ, կեղծվել են։ Ամեն անգամ դա տեղիք է տվել միջազգային հանրության դիտողությունների, յուրատեսակ « դեղին քարտերի » ցուցադրման, ժողովրդի ընդվզումների։ Հետևաբար, գալիք կամպանիաներում դիմել 1995, 1999, 2003 թթ. պառլամենտական և 1996, 1998, 2003 թթ. նախագահական ընտրություների պրակտիկային արդեն, մեղմ ասած, վտանգավոր է։ Պրագմատիկ լինելով, Քոչարյանն ու Սարգսյանը լավ են գիտակցում ժողովրդի կամաարտահայտման արդյուքների ևս մեկ գողացման վտանգը, որը կարող է նրանց համար լինել վերջինը, հետևաբար, այս անգամ նրանք նախապատրաստվել են վերջնականապես և կեղծել են հենց քաղաքական գործընթացը, որի արդյունք է ընտրությունը, դիմելով համաշխարհային քաղա­քական պատմության համար աննախադեպ քայլի ազգի համա­տարած ստորացմանն ու տխմարացմանը։ Հենց ազգն է, որ անցնելով տխմարացման դասընթացը, հնարավորություն է ընձեռելու ռեժիմին կատարելու վերարտադրման հաջողակ գործողություն։ Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում ազգի տխմարացման, ստորացման և նվաստացման դասընթացն այդ մասին բավականաչափ ասվել է քիչ առաջ և դա էր ողջ գրքի լեյտմոտիվը։ Միանգա­մայն բավական է այդ նպատակով հանրային քաղաքականության մեջ առաջին դեմք դարձնել ռեցիդիվիստ-բռնարար, միլիցիայի նախկին սերժանտ, անասնապահ, իսկ այսօր թագավոր Ծառուկյանին ( ի դեպ, պրն. Ծառուկյանը դատապարտված է եղել հենց բռնաբարության մեղադրանքով ), ով իր գողացած ահռելի դրամամիջոցներով կստեղծի երկրում ամենամեծ քաղաքական կուսակցությունը, քաղաքականության մեջ կհաստատի խաղի նոր կանոններ և կխեղաթյուրի քաղաքական իրականությունում նախկինում գոյություն ունեցած բոլոր նորմերն ու հասկացությունները։ Եվ եթե վաղը նա հավաքի կես միլիոն ձայն, դիտորդներից ոչ մեկի մտքով էլ չի անցնի խոսել խախտումների մասին, որովհետև նրա կուսակցությունը 370-հազարանոց է, իսկ բոլոր խախտումները նա արել է ընտրական կամպանիայից շատ առաջ։ Իսկ ոչ ընտրական ժամանակամիջոցի քաղաքական գործընթացների դիտարկումն, ինչպես հայտնի է, միջազգային հանրության և կազմակերպությունների պրակտիկայից դուրս է։

Ազգային տխմարացման աննախադեպ գործընթացում ներգրավված են բոլոր իշխանամետ քաղաքական ուժերը։ Դրանցից յուրաքանչյուրն ունի երիտասարդական կազմակերպություններ՝ քաղաքականության մեջ մի երևույթ, որով տարվում էին միայն նացիստները (հիտլերյուգենդ) և կոմունիստները (կոմսոմոլ)։ Քչերն են ուշադրություն դարձնում այս խոզությանը երիտասարդության բռնի հավաքագրմանը քաղաքականության մեջ, որ իրականում երիտասարդության այլասերում է։ Հիշեցնեմ, որ աշխարհում ոչ մի տեղ չկա նման բան ( խոսքը նորմալ երկրների մասին է) և ոչ մի տեղ որևէ սոլիդ քաղաքական կազմակերպություն, որը բաղկացած չէ հափշտակողներից, ավազակներից և այլ թափթփուկից, իրեն թույլ չի տա ներգրավել երիտասարդությանը քաղաքականության մեջ, քանի որ դրա կարիքը չունի։ Դա անհրաժեշտ է նրան, ով ուզում է խորը արմատներ թողնել քաղաքական իրականության մեջ, իսկ խորը արմատներով շահագրգռված է միայն նա, ով հանցավոր է և ով այլ ելք չունի՝ նրան կենսականապես անհրաժեշտ է մնալ իշխանության ղեկին։

Այսպիսի անպարկեշտ կուսակցական շինարարության շնորհիվ այսօր Հայաստանում կուսակցականների թիվը զգալիորեն գերազանցում է բնակչության թվին։ Իմ զարմուհուն ասպիրանտուրայում անդամագրել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում, աշխատանքի վայրում՝ Հանրապետական կուսակցու­թյան շարքերում, իսկ բնակելի վայրից՝ կրկին «Բարգավաճ Հայաստան»–ում, հետո պարզվեց, որ նա արդեն անդամագրված է և գործը չհասավ երկրորդ կուսակցական տոմսի։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են, և դրանց վնասն այն է, որ հասարակության առողջ տարրերը կորցնում են հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ և դուրս են գալիս քաղաքական իրականությունից։

Քոչարյսյն-Սարգսյան ռեժիմի իրականացրած ազգային տխմա­րացման ամենասարսափելի վնասը մարդկանց ձեռք բերած ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ է։ Մեկն ասել է. « Մի վախեցեք բարեկամներից վատթարագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն, մի՛ վախեցեք թշնւսմիներից վատթարագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն. վա­խեցեք անտարբերներից, որոնց պատճառով են կատարվում բոլոր ողբերգություններն աշխարհում »։ Կարծում եմ, ճշմարիտ խոսքեր են։ Այսօր հայ հասարակությունը դարձել է ծայրաստիճան անտարբեր։ Մարդիկ կարդում են թերթերում հարկային ծառայության հաղորդագրությունները և իմանում, օրինակ, որ թագավոր Ծառուկյանի հինգ խոշորագույն ընկերություն, որոնց առևտրի ծավալը համատեղ կազմում է դոլարային արտահայտմամբ հարյուրավոր միլիոններ, որոնց թվում է տարածաշրջանում ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը, ամենամեծ գինու-օղու-կոնյակի կոմբինատը, բենզինալցման կայանների խոշոր ցանցը և այլն, 2006-ի ընթացքում հարկ են վճարել հաշված կոպեկներ։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե հասարակ, այլ չափ ու սահման չունեցոդ գողության հետ, և այլ որոշիչ գտնելն անհնար է։ Ասենք միայն, որ ֆրանսիացիք նմանօրինակ գողության տասներորդ մասից էլ կխելագարվեին և պարզապես կվերացնեին ռեժիմը։ Բայց հայերն անտարբեր են, հայերը կարծում են, որ ցանկացած դեպքում գողանալու են, ոչ ոք թագավորից ու նրա տերերից լավը չէ, այնպես որ դրա հետ պետք է հաշտվել։ Ի՞նչ կարելի է ասել. սա տիպային մտածելակերպ է պատանդի համար, ով բավարարվում է իր վիճակում, ակնկալելով, որ մեկ ուրիշն է հանկարծ նրան դուրս բերելու այդ վիճակից։

Բայց ի՞նչ կարող ենք ակնկալել ապագայից։

Աա ամենասուր հետաքրքրություն առաջացնող հարց է։ Փաստորեն մեր խոսքն այն մասին է, թե մնալո՞ւ է արդյոք Հայաստանը որպես պետություն և պահպանվելո՞ւ են արդյոք հայերը որպես ազգ, թե՞ նրանք տարալուծվելու են պատմության մեջ, թողնելով իրենց մասին սոսկ հիշողություններ։ Իմ կարծիքով, որպես ազգ և պետություն պահպանվելու համար անհրաժեշտ է երեք պայման կամ դրանցից գոնե մեկը։

Առաջին պայմանն է՝ մտավորականության վերակենդանացումը և նրա կայացումը որպես ինքնուրույն, անկախ (իշխանությունից և օլիգարխներից) և համապարփակ հասարակական միավոր։ Իհարկե, դրան պետք է նախորդի ռեժիմի հանդեպ մտավորականության քծնանքի դադարեցումը, այլ կերպ անհնարին է։ Այս դեպքում կարող ենք խոսել իսկական քաղաքական ուժի ի հայտ գալու հավանականության մասին, որի զորությունն անհ­նարին է գերագնահատել։ Հիշեցնեմ, որ հենց այդպիսի ուժով տապալվեց Խորհրդային Միությունը մեծ կայսրություն լեգիտիմ ղեկավարությամբ։ Այնպես որ ոչ մի դուքան, մանավանդ գանգրենածին, չի կարող սրան դիմակայել։

Երկրորդ պայմանն է ի հայտ գալը մի առաջնորդի, ով օժտված կլինի խելքով, ուժով, քաղաքացիական կուլտուրայով ( այսինքն ոչ թե անձնական, այլ համընդհանուր շահերը հետապնդելու քաղաքական կամքով ), ինչպես նաև այն բանի իմացությամբ, թե ի՞նչ է պետք անել դեգրադացիա վերապրող բնակչություն ունեցող եկրում։ Նման դեպքեր եղել են պատմության ընթացքում, երբ մեկ անհատին հաջողվել է շրջել արատավոր ընթացքներն ու մի քանի տարում հասնել ցնցող արդյուքների։ Հիշենք 1799 թ. Ֆրանսիան և համեմատենք այն 1801-ի հանրապետության հետ առաջին հյուպատոսի ղեկավարությամբ։ Առաջին դեպքում տեսնում ենք հեղափոխականներից տանջահար եղած ազգի ոգու աղետալի վիճակը, անսահմանափակ կոռուպցիան ( Դիրեկտորիայի անդամներն անգամ իրականացնում էին արժեթղթերի էմիսիա սեփական կարիքների համար, ինչը, արդարացի լինելու համար պիտի ասենք, չեն անում Հայաստանում. հավանաբար, դա ավելի շուտ դրամի արժեզրկման վտանգի գիտակցումից է, ոչ թե իշխող տանդեմի պարկեշտությունից, այլապես, կարծում եմ, չէին խորշի դրանից), անհույս աղքատությունը և պատերազմներում քայքայված տնտեսությունը, արտաքին ռազմաճակատում կրած պարտությունները։ Երկրորդ դեպքում տեսնում ենք հաստատուն կանգնած եվրոպական հաղթած տերություն, որում մեկ անհատին հաջողվեց վերադարձնել ժողովրդին նրա արժանապատվությունը, իսկ ամենակարևորը ամուր բազկով հավասարեցնել բոլոր քաղաքացիներին իրավունքների առումով, դրանով իսկ մշտապես ապահովելով ֆրանսիացիների քաղաքական հավասարությունը (ուրեմն նաև տնտեսական), ինչը, ըստ նրա համոզմունքի, այն հիմնականն է, ինչ ցանկանում է յուրաքանչյուր ժողովուրդ։

Երրորդ պայմանն է՝ արտաքին ուժերի միջամտությունը։ Սա քիչ հավանական է Հայաստանի համար, քանի որ Քոչարյան– սարգսյան ռեժիմը սկզբունքորեն գոհացնում է բոլոր կողմերին և դրանով գոհ են համաշխարհային քաղաքական բոլոր կենտրոններում։ Աակայն մեծ տերությունների միջամտությունը Հայաս­տանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին մեղմ ասած, անկանխատեսելի էքսպերիմենտ է, քանի որ անհայտ է, թե միջամտողներն ի՞նչ շահերից են ելնում։

Այդպիսով, հույսը պետք է դնել առաջին երկու տարբերակի վրա։ Իհարկե, իդեալական կլիներ դրանց զուգակցումը, սակայն դրա հավանականությունը ծայրաստիճան փոքր է։ Բայց արժանի լիդերի ի հայտ գալը անխուսափելիորեն կհանգեցնի մտածող խավի վերածննդին, քանի որ նախ և առաջ նա կզբաղվի հասրակական հարաբերությունների հիգիենայի հարցով, դրանցում հաստատելով պատշաճ կարգուկանոն։

Պատմության մեջ անհատի գործոնը լուրջ գործոն է։ Գոյություն ունեն բազում տեսակետներ, որոնք նրա դերը զերոյի են հավասարեցնում։ Սակայն այնուհանդերձ պատմությունը վկայում է, որ անհատից շատ բան է կախված։ Անգամ եթե հավատանք գերմանական ասացվածքին, թե իրադարձություններն ու մարդիկ սոսկ Նախախնամության գործիքներ են, միևնույն է դա չի նսեմացնում անհատի գործոնի նշանակությունը։ Չէ՞ որ ցանկացած դեպքում հայտնի է, որ Նապոլեոնը կառուցեց նոր Եվրոպան և կատարեց դա միանձնյա, իսկ թե նա Նախախնամության գործիք էր թե ոչ՝ կարևոր չէ։ Սակայն այն է վատ, որ կա մի այլ պատմական իրողություն, որից հայտնի է, որ վերջին հազարամյակի ընթացքում հայ լիդերներից ոչ ոք ազգին օգուտ չբերեց (ավելի շուտ վնասը գերակշռում էր)։ Այդպես է եղել միշտ, և Երրորդ Հանրապետությունը բացառություն չէ։ Իսկ այդպես էր, որովհետեւ առաջնորդներից ոչ մեկին չհաջողվեց խեղդել իր մեջ ընտանեվարությունը և ղեկավարվել համընդհանուր շահերով։ Հուսանք, որ երրորդ հազարամյակում այդ հրաշքը տեղի կունենա, և անհատի գործոնը վերջապես կկատարի իր ակնառու դերը հայության պատմության մեջ։

Ի՞նչ է ազգն ակնկալելու նոր առաջնորդից։ Սկզբունքորեն ոչ շատ բան. Քաղաքացիական հասարակության բոլոր անդամների վերադարձն իրենց պատշաճ տեղը (անասնապահերին ֆերմաներ, գանձագողերին բանտ, մտավորականությանը՝ հասարակության ավանգարդ).

Իրավունքի պոզիտիվ էության վերականգնումը, հափշտակիչների էքսպրոպրիացիան (ամենահամեստ հաշվարկներով Հայաստանում մեկ-երկու ամսվա ընթացքում կարելի է վերադարձնել $20 միլիարդ, որ հափշտակվել է ժողովրդի բարիքներից ապօրինի սեփականաշնորհման, հարկերի չվճարման միջոցով ու ծառայել է ֆինանսական կայսրությունների կառուցմանը). բայց ամենակարևորն է գաղափարախոսական դեզինֆեկցիան և հասարակական գիտակցությունից լեշերի բռնի վերացումը։

Սա կնշանակի հասարակական բարոյականության պետու­թյան սուբստանցի վերականգնում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հավասարության (հետևաբար, նաև ժողովրդավարության ու ազատ շուկայի, որոնք իրական սոցիալ-տնտեսական զարգացման գրավականն են) հաստատում։ Այս դեպքում հնա­րավոր կլինի խոսել ընդհանուր շահի ի հայտ գալու մասին հա­սարակության բոլոր շերտերի շահերի միավորման հիման վրա։ Իսկ դա արդեն՝ ժողովրդի առաջնային և հիմնական հատկությունն է, որի կապակցությամբ կարելի կլինի շնորհավորել Հա­յաստանի բնակչությանը։

Այսօր երկրում քաղաքակրթական աղետ է, որը հրահրել է Քոչարյան-Սարգսյան տանդեմը։ Նա չի ընբռնում այս աղետը, հավանաբար, կրթության պակասի կամ էլ իրականությունից կտրված լինելու պւստճառով։ Ազգի առաջնահերթ խնդիրն է գիտակցել աղետի կործանարար հետևանքը և հաղթահարել այն։ Մի քա­նի տարուց հետո դա ուշ կլինի…

Շուտով տեղի է ունենալու երկու ընտրություն։ Կատարել սեփական ընտրությունն ու պաշտպանել այն Հայաստանի ժողովրդի իրավունքն է և պարտականությունը։ Ցանկալի կլիներ, որ այդ ժամանակամիջոցին ժողովուրդը վերանայեր արժեքների շարքը և դուրս վաներ քաղաքական գործընթացներից բոլոր նրանց, որոնց շնորհիվ նա այսօր հայտնվել է այս տխուր իրականության մեջ։ Նաև ցանկալի է, որ նախընտրական քարոզարշավների շրջանում նվազեին խայտառակությունները անասունների զանգվածային մորթի, դհոլ-զուռնայի, ընտրողին տված կաշառքի և այլ ոչ այնքան էլ « եվրոպա-խորհրդական» ակցիաների տեսքով. Չէ՞ որ հասկանալ է պետք, որ ընտրություններին հետևում են ոչ միայն Հայաստանում ապրող անասնակերպերը և նորմալ քաղաքացիները, այլ նաև մնացյալ աշխարհը, և ազգի հերթական խայտառակվելն աշխարհի առջև այս անգամ կլինի վերջնական։ Ցանկանք իմաստություն գոր­ծող իշխանությանը, որպեսզի նրանց խելքն ու խիղճը բավականաչափ լինի սա կռահելու համար և նրանք թույլ չտան հերթական ցոփ խրախճանքը։ Կարծում եմ, կարելի է գեթ մեկ անգամ կյանքում հա­նուն ազգի պատվի և արժանապատվության կատարել այդպիսի խիզախում։

Հայրենիքը կգնահատի դա։

ՁՈն ՊԱԶՈԼԻնԻԻ ПОСВЯЩЕНИЕ  ПAЗОЛИНИ

Գագիկ   Սարգսյան 2007   Գիրքը   ամբողջությամբ  https://surhandak.wordpress.com/2015/01/09/ձոն-պազոլինիի/ 


Հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ surhandak.wordpress.com կայքին։ Կայքում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով։ Կայքի նյութերը արտատպելու դեպքում պարտավոր է նշել Սուրհանդակ © surhandak.wordpress.com կայքի անունը։

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s