Մարդաորսի շրջանակներում

ara   khudaverdyan

Հունվարի 20 — ին, ինչպես հաղորդեցին Ֆեյսբուկյան շատ օգտատերեր Հայաստանի Հանրապետությունում սկսվել է « Մարդկանց որս » : Քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու եւ պատճաբանելու, փողոցից առեւանգում են քաղաքացիների: Տեսանյութը հայտնվեց Ֆեյսբուկյան էջերում, պարզ նկատվում է, որ առեւանգողները ոստիկաններ են:
Երեկ` նույն ժամանակ 19 . 30 սահմաններում Աշտարակի` Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանի մեքենան սկսել է հետապնդել ոստիկանության մեկ մեքենա: Երևան — Աշտարակ խճուղու վրա նրան մի քանի տեղ կանգնեցնում են ՃՈ-ն եւ ստուգում փաստաթղթերը: Նա շարունակել է ճանապարհը, մինչեւ Մուղնի` բենզալցակայան: Երեւանից հետապնդող ոստիկանական մեքենայից դուրս են գալիս երկու ոստիկան, առանց ներկայանալու, պահանջում են Արա Խուդավերդյանին ներկայցնել անձը հաստատող փաստաթուղթ, համոզվելով, թե ով է, պահանջում են իրենց հետ գնալ ոստիկանական բաժանմունք: Հիշեցնենք, որ Արա Խուդավերդյանը, Արցախյան պատերազմի հերոս հրամանատարներից է, որը Հիմնադիր խորհրդարանի պագամավոր է, քաղաքական կուսակցություններից ոչ մեկի անդամ չէ: Այդպիսով ոստիկանները Արա Խուդավերդյանին պահանջում են գնալ իրենց հետ, ընդհուպ վեճի են բռնվում: Արա Խուդավերդյանը զանգահարում է Աշտարակի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներից մեկին, ճշտելու, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ նրանց է մոտենում Ճանապարհային ոստիկանության մի մեքենա: Մեքենայից իջած քաղաքացիական հագուստով մարդը ներկայանում է որպես Աշտարակի քրեական հետախուզության աշխատակից եւ պահանջում, որ իրենց հետ գնա ոստիկանություն, պատճառաբանելով, որ դա իր վերադասի կարգադրությունն է:
Պատահարը ավարտվում է նրանով, որ Արա Խուդավերդյանի հեռախոազանգից հետո ոստիկաններին հրաման է տրվում հեռանալ: Անգամ Աշտարակի ոստիկանապետը` զանգահարելով իր ոստիկանի հեռախոսին, խնդրում է զրուցել Արա խուդավերդյանի հետ: Նրանց հեռախոսազրույցում Աշտարակի ոստիկանապետը ներողություն է խնդրում` պատճառաբանելով, որ սխալմունք է եղել:

Ինչպես տեսնում ենք պատահարը դա պատահականություն չէր, քանի որ կարելի էր տարբեր ձեւերով ներկայացնել կամ մեկնաբանել միջադեպը: Սակայն զերծ ենք մնում մեկնաբանություններից, միայն կարելի է նշել, որ Քաղաքական հետապնդումները Ազատամարտիկների ու ՀՀ քաղաքացինների հանդեպ կրում է անօրինական և հակասահմանադրական բնույթ:

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий