ՄԻԽԱՅԻԼ ԼՅՈՒԲԻՄՈՎԻ « ԳՈՂԳՈԹԱ » ՕՊԵՐԱՑԻԱՆ » ԻՐՈՂՈՒԹՅՈՒ՞Ն ԷՐ, ԹԵ՞ ՄԻՍՏԻՖԻԿԱՑԻԱ…

3306« Անցյալը պետք է գիտենալ ոչ թե՝ պատճառով, որ այն անցել է, այլ որովհետեւ հեռանալով՝ այն չի կարողացել վերացնել իր հետեւանքները »:(Մ. Ժվանեցկի)

Խնդրում եմ ստորեւ շարադրվածը ընկալել որպես թարգմանչի ներածական խոսք` Մ. Լյուբիմովի՝ « Պերեստրոյկայի գաղտնի պլանը` « Գողգոթա » օպերացիան, հոդվածի` հայերեն թարգմանության հրապարակման համար:

Արմեն Նազարյան

Մի շարք հանդիպումների ու զրույցների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ մեր ջահելները եւ (ոչ միայն ռուսերենից հեռու ) ընթերցող

հայրենակիցներից շատերը տակավին տեղյակ չեն Մ. Լյուբիմովի` վերոհիշյալ ( « Պերեստրոյկայի գաղտնի պլանը` «Գողգոթա» օպերացիան ») հոդվածից։ Հաշվի առնելով, որ հոդվածի փաստագրական կամ մտացածին լինելուց անկախ, այն ինքնին հրատապ իմացական հետաքրքրություն էր ներկայացնում, ես օգտակար համարեցի այն թարգմանել հայերեն եւ որոշեցի ներկայացնել հայրենակիցներիս ուշադրությանը։

Սույն ներածականը, կարծում եմ, հարկ է սկսել ռուսերեն Википедия -ից արված հետեւյալ մեջբերումից (թարգմանությունը իմն է) ՝.

« … Միխաjիլ Լյուբիմովը իր՝ « ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ` « ԳՈՂԳՈԹԱ » ՕՊԵՐԱՑԻԱՆ » — հոդված- միստիֆիկացիան հրապարակեց 1995 — թվականին՝ « Սովերշեննո Սեկրետնո » թերթում, ինչը աղմկոտ սկանդալի պատճառ դարձավ : Հոդվածում նախկին չեկիստի անունից պատմվում էր (վերակառուցման)՝ « պերեստրոյկայի » [ իբրեւ ԿԳԲ-ում մշակված ]` « Գողգոթա » ծածկանունը կրող՝ գաղտնի պլանի մասին: Պլանի էությունը հետեւյալն էր. Երկիրը պետք էր հասցնել վայրի կապիտալիզմի քաոսայինի հորձանուտ, ժողովրդին ապացուցելու համար սոցիալիստական հասարակարգի անվիճելի առավելությունները, այնուհետեւ, օգտագործելով զանգվածների դժգոհությունը, վերադառնալ նախկին (սոցիալիստական)] կացութաձեւին։ Այս տեքստը շատերի կողմից ընկալվեց որպես ԿԳԲ-ի քաջատեղյակ աշխատակցի խոստովանանք, բանը հասավ նույնիսկ նրան, որ ( վերոհիշյալ նյութի հավաստիության վերաբերյալ ) Պետդումայի անունից ( պաշտոնական ) հարցում ուղարկվեց հատուկ ծառայությանը:

( “ Википедия. Михаил Любимов “) http://ru.wikipedia.org. https://ru.wikipedia.org/wiki/Любимов

Հոդվածի թարգմանությունն ավարտելուց հետո երկար ժամանակ ծանր ու թեթեւ էի անում, թե` թարգմանչի կողմից սույն հրապարակման ներածական խոսքին ո՞ր վերնագիրն է արդյոք ավելի պատշաճ՝. « ԾՐԱԳՐՎԱԾ Փորձությունների Ուղեցույց ՞», թե՞ ՝. « Պարտոկրատիայից Դեպի Կլեպտոկրատիա Տանող « «Ճանապարհային Քարտեզ »» :

Ի վերջո հանգեցի վերեւում տեղադրածս վերնագրին`« Ադյո՞ք Միխայիլ Լյուբիմովի`…  « Գողգոթա »  օպերացիան » իրականություն էր, թե ոչ »:

Ոորովհետեւ ավելի ճիշտ կլինի որ յուրաքանչյուր ընթերցող ինքն իր համար որոշի վերնագրում տրված հարցի պատասխանը։

Հոդվածի թարգմանիչ եւ ներածական խոսքի հեղինակ՝ Արմեն Նազարյան

Լյուբիմով, Միխայիլ Պետրովիչ (ծնվ. 1934 թ. ) — սովետական հետախույզ, լրտեսական ժանրի գրող ]

( http://ru.wikipedia.org/wiki/Любимов,_Михаил_Петрович )

(Թարգմանչի ներածական խոսք.)

“…Обрядился в демократа Брежневский « пират »,

Комсомольская бригада Назвалась программой « Взгляд »…

Перестроиться не сложно, Только вот ведь в чем беда:

Перестроить можно рожу, Ну а душу — никогда. “

Игорь Тальков из песни “МЕТАМОРФОЗА-2“)“

Ինչքան շատ ենք հեռանում 1988-ից, այնքան ավելի ու ավելի՝ անցած-գնացածը երազ է թվում. Հետաքրքիր, բայց` խորհրդավոր; պերճախոս, բայց` անավարտ; հաճելի, լավատեսական սկիզբ, ու` խառը, մի տեսակ` ցավալի, անցանկալի շարունակություն ունեցող, դառն ու անախորժ` երազ (գոնե` մեզանից ոմանց համար)… ։

Հիմա էլ շատ պարզորոշ հիշում եմ, որ 88-ի ամենասկզբում, փետրվարյան հանրահավաքների ոգեշունչ օրերին, ես չէի կարողանում ձերբազատվել այն տագնապալի զգացումից, թե ինչ-որ գերհզոր ուժեր, մեզ, իբրեւ մարիոնետների՝ օգտագործում են իրենց գլոբալ խաղերում։ Շատ շուտով ( բառացիորեն՝ ամիսներ անց ), շրջապատում արդեն գրեթե չկար վերլուծությունների ու մտորումների հակում ունեցող որեւէ մեկը, որ համոզված չլիներ, թե ծավալվող բուռն իրադարձություններն ընթանում են նախօրոք մշակված, շատ բարդ, բայց եւ` շատ կոնկրետ սցենարով։

Իհարկե որոշակի վկայություններ կամ շոշափելի փաստեր, որոնք կապացուցեին այս « հիպոթեզը », ոչ մեկը չուներ. Բոլոր վարկածները սոսկ եզրահանգումներ էին, հիմնված մի քիչ՝ պատմական փորձի, մի քիչ՝ արտաքին աշխարհի մակերեսային երեւույթների, իսկ ավելի շատ` երեւացող` ընթացիկ դեպքերի, ու՝ դրանց տրվող գնահատականների տեսական-սիրողական վերլուծությունների վրա։ ավելի համառոտ`. այդ ամենը հիմնվում էր միայն սառը դատողության վրա։

Ինքներդ դատեցեք. հանկարծ, երեկվա կոմերիտական ակտիվիստը, որը, ոչ ավել — ոչ պակաս՝ Պետհամալսարանի ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղար էր, օրը ցերեկով, բազմահազարանոց հանրահավաքի առջեւ բառիս բուն իմաստով հայհոյում է ոչ ավել — ոչ պակաս՝ հանրապետության գաղտնի ոստիկանության՝ (այսինքն՝ ամենակարող ԿԳԲ — ի ) պետին, երկրի վարչապետին, ռազմական պարետին եւ այլն, ու՝ օ՜ զարմանք, հաջորդ իսկ օրը, նույն այդ երիտասարդը, նույն տեղում, ողջ-առողջ նույն բանը կրկնում է էլ ավելի թունդ տոնայնությամբ։

Նմանատիպ զարմանահրաշ ներկայացումները, որտեղ ժամերով ծաղր ու ծանակից մինչեւ հայհոյանքներով ու նզովքներով հագեցած ելույթներ էին հղվում օրվա պետական իշխանության կառույցներում բարձրագույն ու միջանկյալ պաշտոններ զբաղացնող կոմ-կուսակցական ու սովետական չնովնիկների հասցեին, կրկնվում էին օրեց-օր։

Բնականաբար, ներկաներից ոչ բոլորն էին հավատում, որ այդ շատ ճղճղան, աշխույժ, բայց բավականին վտիտ ու կոլոտ կոմսոմոլը, ինչպես նաեւ հավաքների մյուս կազմակերպիչները ամեն օր՝ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին՝ առյուծի սիրտ էին ուտում։ Ոչ բոլորն էին անգամ ենթադրում, թե նա կամ նրանցից որեւէ մեկը ընդունակ էր մեն-մենակ պատառ-պատառ անելու սարսափազդու հաստատության նույնիսկ կես դրույքով աշխատող հավաքարարուհիներից որեւէ մեկին։ Բայց միտինգային բազմության համար այնքան հաճելի ու ցանկալի էր էդ ջահել ավանտյուրիստի հայհոյանքի տարափն ու ատելության մաղձը, որ հիմնական զանգվածը չէր էլ ուզում խորանալ կասկածելի մանրամասների մեջ. ինչպես նաեւ չէր ուզում ինքն իրեն հարց տալ, թե ինչ հրաշքով եւ ինչու պետք է ոստիկանության շարժակազմերը խրախուսեն ջահերով՝ գիշերային կրքոտ բողոքի երթերն ու հակակառավարական հանրահավաքները։ Իհարկե, որոշ « խելոքներ » երբեմն ճգնում էին կարկամ ու անհեթեթ բացատրություններ տալ, ասելով, թե, որովհետեւ, ասենք, «՝ Յուզբաշյանը ( ԿԳԲ-ի պետը ) ծագումով ղարաբաղցի ա », կամ ՝ «ուժային կառույցներում՝ (դատախազություն, միլիցա, ՕՄՕՆ), համ էլ ՝ ՑԵԿԱ -ում ու ՍովՄին-ում, լիքը ղարաբաղցիներ կան…» եւ այլ նման անհեթեթություններ։

Նախօրոք մշակված, բարդ, բայց եւ` կոնկրետ սցենարի մասին վարկածները միմյանցից հիմնականում տարբերվում էին նրանով, թե մեզնից, այսինքն այդ տնայնաբույծ « վերլուծաբաններիցս », ով՝ ում, այսինքն, ինչ ուժի էր վերագրում այդ խրթին սցենարի հեղինակային իրավունքը: (Ի միջի այլոց, հնարավոր «սցենարիստների» հիպոթետիկ ցուցակը բավականին ընդարձակ էր, այն ընդգրկում էր գաղտնի ու հայտնի տարբեր կառույցներ՝ սկսած « սիոնիստներից », « մասոններից » ու ամերիկյան ԿՀՎ-ից, վերջացրած՝ « պան-թուրքիզմով », « պան-իսլամիզմով », ու` ռուսական, ավելի ճիշտ, այն ժամանակ, դեռեւս, խորհրդային՝ ԿԳԲ-ով): Իսկ ընդհանուրն այն էր, որ այդ « կարծեցյալ » « սցենարիստներից » ոչ մեկի շահերը, փաստորեն, չէին համընկնում մեր` հայերիս շահերի հետ, ու վերլուծությունների արդյունքում արվող գրեթե բոլոր պրոգնոզները [ կանխատեսումները ] պեսի միստական էին, այսինքն՝ նույն՝ ոչ հայանպաստ արդյունքին էին հանգում:

Բայց, արի ու տես, որ, ի զարմանս եւ` հուրախություն մեզ, դա չէր կոտրում որեւէ մեկի՝ պայքարելու վճռականությունն, այլ՝ ընդհակառակը, ավելի էր բորբոքում բոլորի խելահեղ պատրաստակամությունը` կռվելու … թեկուզ … ամբողջ աշխարհի դեմ:

Արդյո՞ք մենք էինք խիստ անպատրաստ, կամ անհամբեր, թե՞ որովհետեւ խաղն այդպես էր մտածված, հիմա է′լ չեմ կարող վստահորեն ասել, սակայն մի բանում համոզված եմ, որ մեր (այսինքն, հավաքական իմաստով՝ հայության, եթե իհարկե կարելի է պայմանականորեն այդպես ձեւակերպել ) բոլոր քայլերը ուղղակի միակ հնարավոր քայլեր էին, մենք ուրիշ ելք չունեինք, քան շարժվել այդ անհայտ ու առեղծվածային «սցենարիստի» գծած «ճանապարհային քարտեզի» հիման վրա։

Այսպիսով, բոլորս պատրաստ էինք` ակամա, ընդունել մարտահրավերը, ու ` ակամա, … խաղալ մեզ համար անհայտ ու անորոշ պայմաններով այդ խաղը … ։

* * *

Չեմ կասկածում, (եւ՝ փառք Աստծո, որ այդպես է), թե՝ չնայած մեր տված բազմաթիվ զոհերին, այսօր էլ դեռ ապրում են շատերը, ովքեր դեռեւս 1989 — 1990 թթ. Արդեն կռահում էին, որ ինչպես Մոսկվայի «ռեֆորմատորների», այնպես էլ տեղական չուբայսա-գայդառային շօկօ-թերապիստների` ՀՀՇ-ի առաջնորդների, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների մասին հնչող կրակոտ ճառերն ու ճռճռան կարգախոսները՝ սոսկ դեմագոգիկ հեքիաթներ էին:

Այսօր արդեն պարզ է, որ՝ ինչպես եւ նախատեսված էր, դրանք լուծեցին երկու խնդիր.

Առաջին`. ) 70-ամյա « խորհրդավոր » նիրհից հանկարծ զարթնած-վեր-թռած զանգվածի «քթից»` հարմար բռնելու եւ, առանց շոշափելի բարդությունների, նրան, այդ զանգվածին, ոնց որ ռուսն է ասում՝ — “ до последней нитки ” (մինչեւ վերջին թելը ) քըսպըլելու նպատակով , — դեպի կլեպտոկրատական « կըզարան » քարշ տալու խնդիրը ։

Եվ ` երկրորդ. ) Ազատ աշխարհի « քթից » հարմար բռնելու եւ նրան խաբել- հիմարացնելու խնդիրը, թե՝ տեսեք-տեսեք մենք արդեն գիտենք, որ մարդակերությունը` վատ բան է, արդեն pseudo- ( կեղծ )- սոցիալիզմի ծառից իջել ենք ու, էլ, ոչ` միմյանց, ոչ էլ՝ ձեզ, չենք պատրաստվում խժռելու:

(Ասենք, ինչ վերաբերվում է երկրորդ մասին, իհարկե « ազատ աշխարհի » գիշատիչները հաճույքով իրենց բաժինը ավարը առան. Ու « հիմարացած » ձեւացան բայց դե, դա արդեն ուրիշ կինոյից է, որին հիմա չենք անդրադառնա…)

Հենց այդ ժամանակ էր, որ տեղի էր ունենում զանգվածների համակրանքը վայելող, նրանց ոգեշնչման առիթը հանդիսացող ու երկրի քաղաքական ղեկին անշրջելիորեն հավակնող ՀՀՇ-ի` Հայոց Համազգային Շարժման, աստիճանական կերպարանափոխման ու այլասերման նախապես պլանավորած գործընթացը, որի արդյունքում այն պիտի վերածվեր համայն հայության Հիմարացման Հանելուկային

Շարժման, եւ Հայաստանի` իսկապես ինքնիշխան ու անկախ պետականության կայացման խնդիրը անորոշ ժամանակով հետաձգեր, դնելով իրենց գործած մեղքերով ու հանցագործություններով ծանրացրած տիտանական այդ բեռը գալիք սերունդների ուսերին։

Այդուհանդերձ, մի տեսակ ինտուիտիվ մակարդակի ֆանտաստիկ վստահություն կար բոլորիս մեջ, գուցե, առ այն, որ Աստվածային ինչ-որ հրաշք-ձեռնարկների ու մեր ժողովրդի ոգեղեն վճռականության շնորհիվ, ի հեճուկս բոլոր տեսակի բացասական-ռեալիստական պրոգնոզների ու տրամաբանական աննպաստ մոդելների, մեզ հաջողվելու է օգտվել աշխարհի հզորների հակասություններից` ու արդյունքում հաղթելու ենք, … « մեկ է, … մեր հաղթանակը անխուսափելի է…»: Եւ դա, անկեղծ ասած, ամենից հիասքանչն ու զարմանալին էր…

* * *

P.S. Ի դեպ, նաեւ, արդեն այդ օրերին էր որ, ուշադիր դիտորդները, հետեւելով երկրի քաղաքական ղեկավարման լծակներին տիրացած եւ օրենսդիր ու գործադիր մարմինները վերից վար գրաված՝ դատարկագլուխ, բայց ավանտյուրիստ ու ճարպիկ ստահակներին, արդեն զարմացած կրկնում էին (ոմանց ասելով` իբր թե՝ Վանոյի ) արտահայտությունը , թե՝ . « եղբայր, դեռ բոլորովին վերջերս հանրապետությունում հաշված թվով բոզ ( անառակ ) կար, բա լավ, էսքան բոզի տղերքը ( անառակի ) մեզ մոտ որտեղի՞ց հայտնվեցին…»։

Իսկ գուցե Մ. Լյուբիմովի այս հոդվածը ինչ որ չափով կպատասխանի տրված հարցին …

* * *

А вокруг, как на парад, Вся страна шагает в ад Широкой поступью..” …

Игорь Тальков (:из песни “РОДИНА МОЯ“)

Վերջաբանի փոխարեն

Ոչ շատ հեռու անցյալում հրապարակածս ` «Հիշել, թե չհիշել» հոդվածում ես մի հարց էի շոշափել, որը, ըստ էության, բաղկացած էր երկու մասից. ինչպե՞ ս բացատրել այն հանգամանքը, որ`.

— ա) շատերը հսկայական ջանք ու միջոց են ներդնում, վերականգնելու համար անհիշելի ժամանակներում տեղի ունեցած, ( կամ չունեցած ) իրադարձությունների ու երեւույթների, անգամ` աննշան մանրամասները.

Մինչդեռ` մե՞նք, —

— բ) մենք հաճախ՝ մատը-մատին չենք ուզում խփել` պարզելու համար հենց երեկ գլխներիս եկած վթարի «ուղն-ու-ծուծը» [էությունը] ։ Ինչու՞…

«Պատմական ժամանակաշրջանի» առումով, բառացիորեն` «երեկ», մեզ հետ տեղի ունեցած սարսափելի ` կատակլիզմների ու զայրացուցիչ մետամարֆոզների վերաբերյալ հրապարակվող սակավաթիվ վկայություններն ու փաստերը չեն ենթարկվում պատշաճ վերլուծության, չեն քննարկվում անհրաժեշտ մանրակրկիտությամբ. Շատ հաճախ, ընդհակառակը, այս ամենը, անթաքույց դիտավորությամբ, լղոզվում է ու հրվում-գցվում` անլուծելի առեղծվածների շարքը։: Եւ, որ ամենակաեւորն է, ոչ հեռու անցյալում տեղի ունեցած այդ ձեռակերտ ավերածությունների ու նողկալի կողոպուտի` կազմակերպիչներն ու իրագործողները, ոչ միայն չեն ստանում արժանի պատիժը, (որը պետք նշանակեր ավազակների թալանածի բռնագրավում ու նրանց ազատազրկում), այլեւ չեն ստանում գոնե` իրենց արժանի քաղաքական գնահատականը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր առանց ֆինանսական միջոցների անհնար է որեւէ բնույթի քաղաքական պայքար վարել։ Դրա հետեւանքով, նրանք՝ այդ չարագործները, գործի դնելով ժողովրդից գողացած ու պետական գանձագողությամբ կուտակած իրենց հարստությունը, հենց սկզբից ձեռք գցելով պետական կառավարման ղեկը, մեկընդմիշտ, անբաժանաելիորեն տիրում են նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտին։

Տեսնենք, թե այս ամենի մասին տեղեկանալուց հետո ինչ կասի նոր սերունդը …

Թարգմանիչ եւ ներածական խոսքի հեղինակ ՝ Արմեն Նազարյան

Հատված « Գողգոթա » Օպերացիան վեպից

1983 թ.-ի փետրվարյան մռայլ երեկո էր. Ես հեռատեսիլ էի դիտում։

Ժամանակները խաղաղ էին այդ օրերին, թեպետ մթնոլորտը ներծծված էր մի տեսակ՝ զուսպ սպասումով. 1982-ի նոյեմբերին մեռել էր Բրեժնեւը եւ Անդրոպովը ընտրվել էր Կենտկոմի Գլխավոր Քարտուղար։

Հնչեց հեռախոսազանգ, օրվա ընթացքում դրանք շատ էին: Բայց երբ վերցրի հեռախոսափողը եւ լսեցի զանգահարողի ձայնը, անորոշ հուզմունք զգացի։ հեռախոսափողում հնչեց՝.

— Բարի երեկո, Միխայիլ Պետրովիչ, չճանաչեցի՞ք։

— Ներեցեք, տեղը չեմ բերում, — պատասխանեցի չոր (չեմ

սիրում երբ չեն ներկայանում):

— Մի՞ թե չեք հիշում ձեր ներկայացրած վերլուծական

գրությունները՝ կանխատեսումներով։

Զրուցակիցս կարճատեւ դադար տվեց, հնարավորություն ընձեռելով ինձ՝ շոկային վիճակից դուրս գալու։

— Յուրի Վլադիմիրովիչ, դու՞ք եք։

Այդ էր պակաս,.. Ինչպե՞ս կարող էի մոռանալ այն չարաբաստիկ գրությունները, չէ որ ամեն ինչ սկսվեց հենց դրանցից։ 1980-ին ես ղեկավարում էի ՊԱԿ Գլխավոր Վարչության Կանխատեսումերի բաժինը (ներկայումս այն վերանվանվել է Արտաքին Հետախուզության Բաժին): Հենց իր՝ Անդրոպովի ցուցումով, իմ բաժնում սկսվեց ԽՍՀՄ – ի զարգացման բոլոր հնարավոր տարբերակների վերլուծական կանխատեսման գործընթացը՝ արեւմտյան ամենա-ժամանակակից հաշվիչ մեքենաների կիրառմամբ։ Գործի էին դրվել ոչ միայն ՊԱԿ-ի, Պաշտպանության նախարարության, (հատկապես՝ Գլխավոր Հետախուզական Վարչության ), Պետ-Պլանի ու Նախարարների խորհրդի ինֆորմացիոն համակարգերը, այլ նույնիսկ երկրի սուրբ-սրբոցը հանդիսացող՝ Կոմկուսի Կենտկոմի՝ Կառավարման Ավտոմատ Համակարգը (АСУ- ЦК КПСС ):

Աշխատանքներում կիրառվում էին ամերիկյան եւ հայրենական ամենաժամանակակից մեթոդները, ծրագրերում հաշվի էին առնվում արտաքին ու ներքին բազմահազար գործոններ, որոնց ազդեցությունը վճռորոշ էր ԽՍՀՄ զարգացման գործում։

Որոշ տարբերակներ դեն նետելուց հետո, արդյունքում, իմ սեղանին մնաց տասը տարբերակ. Դրանք բոլորը ավարտվում էին` երկրում լիակատար քաղաքական ու տնտեսական աղետով, եւ՝ ոչ մի բարենպաստ ելք։ Խոստովանում եմ, որ դա ինձ համար անսպասելի էր։

Ոչ առանց որոշ տարակուսանքի, ես փոխանցեցի փաստաթղթերը վարչության պետին՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կրյուչկովին, որը պահանջկոտ, սակայն արդարամիտ մարդ էր։ Վլադիմիր Ալեքսանդրովիչը փաստաթղթերը իր մոտ պահեց երկու շաբաթ, ( ինչը խիստ հազվադեպ էր պատահում ), եւ վերջապես, հոգոց հանելով՝ դրանք վերադարձրեց ինձ։

— Դուք անձամբ կզեկուցեք Նախագահին, — սառը հրահանգեց նա։

Ակնհայտ էր, որ Կրյուչկովը չէր ցանականում ինքն իրեն հարվածի տակ դնել, չէ որ հայտնի բան է. Ռուսիայում գույժը տեղ հասցնող լրաբերներին միշտ էլ գլխատում էին։

Արդեն հաջորդ օրը Յասենեվոյում գտնվող մեր շտաբ-բնակարանից ես մեկնեցի Լուբյանկա, Նախագահի ընդունարանը: Նա ինձ նորմալ ընդունեց, արտակարգ ուշադրությամբ լսեց, չնայած, անկեղծ ասած, ես սպասում էի սուր քննարկման ու նույնիսկ, ավերիչ քննադատության՝ վատ կանխատեսումների համար ։

Նա լուռ էր, սակայն բարյացկամ ճանապարհեց ինձ։

Եվ հենց այդ էր պատճառը որ ես խիստ զարմացա, երբ երկու շաբաթ անց ինձ կանչեցին կադրերի վարչություն ու ազատեցին աշատանքից՝ աշխատածս տարիները լրանալու պատրվակով։ Ընդ որում, Անդրոպովի ստորագրած հրամանի համաձայն, ես դուրս էի նետված ՊԱԿ-ռեզերվից ու նույնիսկ զրկված էի գերատեսչական պոլիկլինիկայից օգտվելու իրավունքից, ինչն արդեն արտասովոր դաժանություն էր …

— Միխայիլ Պետրովիչ, հիմա իհարկե ուշ ժամ է, սակայն չէի՞ք կարող, արդյոք, ինձ մոտ գալ։

— Իհարկե, Յուրի Վլադիմիրովիչ, — անմիջապես պատասխանեցի ես։

(Հուզմունքից սիրտս սկսեց շատ արագ բաբախել. Էլ ուրիշ ի՞նչ կերպ կարձագանքեր թոշակառուի մեկը, որին աղբանոց են գցել, ու մեկ էլ հանկարծ…), — ուղիղ Լուբյանկա պիտի գա՞մ։

— Ոչ, Կոլպաչնի : Կոնսպիրացիայի նկատառումով` մեքենա չեմ

ուղարկում։ Ստուգեք, հետեւներիցդ հո` « պոչ » չկա: Լա՞վ :

— Ճիշտ այդպես, Յուրի Վլադիմիրովիչ, — երկարամյա

ծառայությունը հետախուզությունում սովորեցրել է ինձ խուսափել ավելորդ հարցերից, մանավանդ՝ հեռախոսով ։

Սոցիալիստական երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ անցկացրած բանակցություններին մասնակցելու նպատակով, ես շատ էի եղել Կոլպաչնի նրբանցքում գտնվող ներկայացուցչական առանձնատանը, որտեղ մի ժամանակ ապրել էր »СМЕРШ» – ի շեֆը, Ստալինի մահից հետո գնդակահարված՝ Վիկտոր Սեմյոնովիչ Աբակումովը։

* * *

Մի ժամ անց ես արդեն սեղմում էի առանձնատան մուտքի կոճակը։ Ի խորին զարմանս ինձ, դուռն իմ առջեւ բացեց ինքը՝ Անդրոպովը։

— Չեք սառե՞լ։ — Նա մեղմ ժպտաց։ Մենք անմիջապես անցանք երկրորդ հարկ, ընկուզենու փայտից պատրաստված կահույքով ու գրքերով լի գրապահարաններով կահավորված՛ առանձնասենյակ, տեղավորվեցինք բազկաթոռներում։ Յուրի Վլադիմիրովիչը անմիջապես միացրեց սամովարը եւ բուֆետից հանեց չորաբլիթներն ու գալեթները։

— Դեհ, ինչպե՞ս եք ձեզ զգում թոշակի անցած վիճակում։

— Ոնց ձեզ ասեմ, այ` պոլիկլինիայից էլ դուրս գցեցին։

— Ես գիտակցաբար աշխատեցի ձեզ չեիստական միջավայրից մեկուսացնել, — Անդրոպովը ժպտաց, — Դուք ինձնից հո շատ չե՞ք նեղացել։

Ես լռեցի։

— Դե, այդ դեպքում ներեցեք ինձ։ Դուք հասկացա՞ք, ձեզ ինչի համար ազատեցին։

— Կարծում եմ, կանխատեսումներիս պատճառով, — ուղիղ պատասխանեցի ես, ակնկալելով փոթորիկ։

— Ձեր հիանալի կանխատեսումերի, — ուղղեց Սնդրոպովը, անասելի զարմանք պատճառելով ինձ։ — Ավելի սարսափելի բան ես երբեւէ չէի կարդացել, դրանից հետո անկեղծ ասած, մի քանի օր չէի կարողանում քնել։ Սակայն, դրանք վերջ դրին իմ վարանումներին։ Ելք չկա։ Դուք պատրա՞ստ եք կատարելու արտակարգ կարեւորության իմ առաջադրանքը։

— Անկասկած, — պատասխանեցի ես՝ միանգամայն անկեղծ, քանի որ, ազնվորեն պիտի խոստովանվեմ՝ միշտ աստվածացնում էի Անդրոպովին։

— Ես այս հարցը ձեւի համար տվեցի, — ժպտաց Յուրի Վլադիդրովիչը, — Փառք Աստծո, ձեր կյանքի ու ձեր տրամադրությունների մասին ես ամեն ինչ գիտեմ։ Գուցե ավելին, քան, նույնիսկ, դուք՝ ինքներդ :

Այս վերջին մասի վերաբերյալ, ես կասկած չունեմ։ Թոշակից հետո շոշափելիորեն զգացի, որ ակտիվագույնս «մշակման» եմ ենթարկվում, բնակարանս «լսում են», ու կյանքս ամբողջապես վերահսկվում է արտաքին դիտարկմամբ։

— Այն ամենն ինչ կանխատեսել էիք, սարսափելի ճշմարտություն է, — շարունակեց Անդրոպովը։

— Այդ գործընթացը անշրջելի է, դեռ Լեւ Դավիդովիչ Տռոցկին էր կանխատեսում կուսակցության քայքայումն ու թերմիդորը։ Մեր՝ ձեզ հետ միասին, ռազմավարական խնդիրն է՝. վերականգնել իրական սոցիալիզմը, ձերբազատվելով անցյալի բոլոր նստվածքաշերտերից։

— Իսկ դուք վստա՞հ եք, որ դա է պետք մեր ժողովրդին, — հարցրեցի ես, որոշ գաղափարական հանդգնություն դրսեւորելով:

— Ես համոզված եմ նրանում, որ այս երկիրը ստեղծված է հանրության կոլեկտիվ համակեցության ( ապրելակերպի ) համար: Ժողովրդի մեծամասնությունը կարող է ապրել ոչ այլ կերպ, քան միայն ի հաշիվ եռանդուն ու տաղանդավոր փոքրամասնության։ Անհնար է ստիպել, որ այս զանգվածն աշխատի։ Ավելին, այն անմիջապես սկսում է խռովվել։ Ո՞րն է ելքը։ Ոչնչացնե՞լ համարյա ամբողջ ժողովրդին։ Բայց դա ստալինշչինա (ստալնականություն) է։ Մնում է միակ ելքը՝. ստեղծել նոր հասարակություն։

— Ներեցեք ինձ անկեղծության համար, Յուրի Վլադիմիրովիչ, բայց ձեր առաջին քայլերը՝ որպես գլխավոր քարտուղար, իմ կարծիքով, չնչին չափով անգամ ուղղված չեն դրան։ Մի՞թե կարծում եք, թե անբաններին փողոցներում որսալով ու աշխատանքի գալու ժամը խստորեն հաշվառելով, մենք կդրդենք մարդկանց սոցիալիզմի կառուցմանը։ Իսկ օղու գնի իջեցման մասին ձեր որոշումը, որ ժողովրդականություն նվաճեց զանգվածների մոտ …

— Ցինի՞կ է, — հարցրեց Անդրոպովը ժպտալով։

— Այո՛, — բռնկվեցի ես։

— Ձեզ համար պարզվեց մեր ռազմավարական նպատակը, սակայն դուք առայժմ չեք հասկացել, թե որոնք են դրան հասնելու ուղիները։ Համակարգը մեռել է. այն վերականգնել՝ հնարավոր չէ, եւ դրա կարիքն էլ՝ չկա. ինչների՞ս է պետք կենդանի դիակը։ Խնդիրը հետեւյալն է. պետք է վերջնականապես ոչնչացնել այն, եւ նրա փոխարեն կառուցել իսկական սոցիալիզմ, որին կսատարեր ողջ ժողովուրդը։ Ողջ ժողովուրդը, ընդ որում՝ ազատ ընտրություններով։

— Խոսովանում եմ, որ այքնան էլ լավ չեմ հասկանում ձեզ, Յուրի Վլադիմիրովիչ։ Արդյո՞ք դա, այսինքն՝ ժողովրդի սոցիալիստական էնտուզիազմին հավատալը, վտանգավոր « մանիլովշչինա » չի [(անգործության մատնող անիմաստ ու երազկոտ ինքնախաբեություն ) ] ։

— Այ հենց էյստեղ է, որ մենք անցնում ենք օպերացիայի բուն էությանը։ Սոցիալիզմի հանդեպ սերը մեզ մոտ կաճի ու կհասունանա՝ կապիտալիզմի նկատմամբ ատելություից։ Դրա համար ձեզ հանձնարարվում է կազմել ԽՍՀՄ-ում կապիտալիզմի ներդրման ծրագիր, ընդ որում ոչ թէ փափուկ, շվեդական սոցիալ -դեմոկրատական բնույթի։ Մենք պետք է երկիրը գցենք վայրի, սանձարձակ կապիտալիզմի գիրկը, որտեղ տիրում է ջունգլիների օրենքը։

Նախագահը ուշադիր նայեց ինձ։

— Ես ամեն ինչ հասկացա, Յուրի Վլադիմիրովիչ։ Բայց արդյո՞ք դա շատ մեծ փորձության չի վերածվի մեր ժողովրդի համար։

— Իհարկե, անասելի մեծ, սակայն ուրիշ ելք չկա։ Մի՞թե դուք գտնում եք, որ մեր խղճուկ քարզչությունը ի վիճակի է ատելություն արթնացնելու կապիտալիզմի նկատմամբ։ Միայն սեփական փորձը. Որպեսզի զգաս գաթայի համը, պիտի այն ուտես — դա դեռ պապաշան՝ Ֆրիդրիխն է գրել [ նկատի ուներ Էնգելսին ] ։ Ձեր տրամադրության տակ եմ դնում իմ բոլոր ծածկագրերը, լսումների, արտաքին դիտարկումների իրավունքը եւ անհրաժեշտ գործակալական ցանցը։ Բնականաբար, թե այստեղ, եւ թե՝ արտասահմանյան բանկերում մեր ունեցած հաշիվները։ Դուք այդպես էլ կմանք ստվերում, քողարկամիջոցները ինքներդ կընտրեք, ըստ հանգամանքների… Հավանու՞մ եք իմ սիրած չորաբլիթները, Միխայիլ Պետրովիչ։ Դուք կարծես ոչինչ չեք ուտում… Յուրի Վլադիմիրովիչը ակնոցների տակից ակնդետ նայում էր ինձ։

— Այո, իմ ուղեղը արդեն պտտվում է այն հարցի շուրջ, թե ինչպես լավագույնս սա կազմակերպել …, — հանուն քաղաքավարության, վերցրի չորաբլիթն ու սկսեցի այն թեթեւակիորեն կրծել։

— Դե ինչ, թող պտտվի, իսկ մի ամսից, երեկոյան ուղիղ ժամը 9-ին ես ձեզ կսպասեմ այստեղ, օպերացիայի վերաբերյալ նախնական ուրվագծերով։

Յուրի Վլադիմիրովիչը գրկեց ուսերս ( նման բան երբեք չէր եղել ) ու աստիճաններով տարավ ներքեւ։

— Ի՞նչ հետաքրքիր նորություն կա մեր մշակույթում, — հարցրեց նա շարժման ընթացքում, ցանկանալով ազատել մեր զրույցը որոշ պրոֆեսիոնալ միապաղաղությունից։

— Վերջերս նայեցի «Ռազմաճակատը՝ Թշնամու Թիկունքում» ֆիլմը, — նկատեցի ես, —

նկարահանված Սեմյոն Կուզմիչի ( ՊԱԿ-ի նախագահի տեղակալ՝ Ցվիգունի ) վեպի հիման վրա: Տիխոնովը շատ լավն էր այնտեղ։

— Վյաչեսլավը «Ռազմաճակատի…» համար հատուկ մրցանակ ստացավ Տալինում՝ Համամիութենական 15-րդ կինոփառատոնում։ Մենք էնտեղ Գաբրիլովիչին ու Յուտկեվիչին էլ մրցանակներ տվեցինք լենինյան թեման էկրանում մարմնավորելու համար։ Ինչքան հակասական է աշխարհը՝. Ե′ւ` Շտիրլիցը, ե′ւ` Լենինը, էկրանի վրա՝ լրիվ ֆիկցիա են, լիակատար կեղծիք։ Իրական կյանքում ոչ մի նման բան չի եղել։ Ահա քեզ ողջ համակարգի արժեքը։

Յուրի Վլադիմիրովիչը դուռը բաց արեց ու ես փողոց ելա։

* * *

Թող ների ինձ ընթերցողը, բայց էթիկական բնույթի նկատառումերից ելնելով, ստիպված եմ գործակալների իրական անունները չհիշատակել, նաեւ, շրջանցել զուտ պրոֆեսիոնալ տեխնոլոգիաներին վերաբերող մանրամասները։

Յուրի Վլադիմիրովիչի հետ գաղտնի հանդիպումեր ես ունեցել եմ մինչեւ նրա մահը, իմ կյանքում, իրապես, ամենատխուր օրը. օպերացիան մանրակրկիտ մշակվում էր, պլանը նա ստորագրեց մեռնելուց փոքր ինչ առաջ։

Օպերացիայի` որի ծածկանունն էր « Գողգոթա », պլանը տրոհվում էր չորս մասի.

1) գոյություն ունեցող քաղաքական-տնտեսական կառուցվածքի համակարգված կազմաքանդում; 2) հեղաշրջում եւ « վայրի տեսակի » կապիտալիստական համակարգի հարկադի′ր ներդրում; 3) քաոսի ու անտերության ուղղորդված տարածում, որպես` իշխանության դեմ գազազած զանգվածի պայքարի մոբիլիզացիայի միջոց՝ սոցիալիստական լոզունգների ներքո; 4) ողջ ժողովրդի կողմից օժանդակության արժանացած սոցիալիստական հեղափոխություն, կոմպրադորային բուրժուազիայի եւ նրա հետ կապված քաղաքական-տնտեսական կառուցվածքների ռադիկալ ոչնչացում։

— Իհարկե, ես կարող էի արդեն հիմա դե′ն նետել բոլոր հարգելի դինոզավրերին՝. ե′ւ Չեռնենկոյին, ե′ւ Գրիշինին, ե′ւ Սոլոմինցեւին, ե′ւ Շչերբիցկուն՝ Կունաեւի հետ միասին. սակայն մեր պլանը պետք է ապուշության որոշ երանգ ունենա։ Ամեն դեպքում, առաջին փուլում անհրաժեշտ է այդ թանկագին ծերուկներին պահպանել ղեկավարությունում. դա ժողովրդի մեջ կբորբոքի կիրքը դեպի բարեփոխումերը. Մենք նրան [(ժողովրդին)], կարծես, կպահենք զուգարանում, որտեղ մինչ այդ ինչ որ մեկը արդեն ահագին ջանք է թափել։ Ընդհանրապես, որոշ իմաստով, առաջինն՝ ամենից պատասխանատու փուլն է, քանի որ մենք պետք է կյանքի կոչենք այն ուժերին, որոնք հիմա խոր ընդհատակ են մտցրած։ Ըստ էության, ինչո՞վ է տարբերվում սոցիալիզմը կապիտալիզմից. կապիտալիզմը, ժողովրդավարություն ու ազատություն հռչակելով` ազատություն է տալիս մարդկային բոլոր ամենա-մութ բնազդներին, իսկ հոմո-սապիենսը, հարգելի Միխայիլ Պետրովիչ, ի դժբախտություն բոլորիս, շահապաշտ է, եսամոլ, ստոր եւ բոլորովին ընդունակ չի կոլեկտիվ համակեցության ։ Գործող համակարգում, մենք կոշտ ու ծայր աստիճանի` անհմուտ, ճնշեցինք հոմո-սապիենսի ստոր հոգին մամլիչի մեջ . այդ պատճառով էլ, հավատացեք ինձ, բավական է փոքր-ինչ բացենք փականը, եւ ամբողջ կեղտը անմիջապես կպոռթկա ամենավերեւ։

— Բայց, այնուամենայնիվ, ո՞վ կգլխավորի առաջին էտապը, — հարցրի ես Յուրի Վլադիմիրովիչին, չնայած, արդեն, մանրամասն աչքի անցկացնելով ԿԵՆՏԿՈՄ-ի ԱՀՎ-ից (Ավտոմատ Համակարգման Վարչություն) ստացած խիստ գաղտնի «անձնակազմի » ցուցակը մոտավորապես պատկերացնում էի այն հովատակներին, որոնց վրա նա պետք է գրավ դներ։

— Ինչքան բախտավոր ենք, որ գործնականում մեր համակարգում չկան կրթված քաղաքագետներ ու տնտեսագետներ. բոլոր ԲՈՒՀ — երում սոցիալիզմի (որը` ինչպես ձեզ քաջ հայտնի է, մեզ մոտ` չկա) քաղաքատնտեսության, դասավանդումը, լիովին ձեւախեղել է մեր, նույնիսկ, ասենք՝ Աղամբեկյանի կամ Շատալինի նման հայտնի ակադեմիկոսների ուղեղները. մի ամբողջ սերունդ կպահանջվի, հասկանալու համար տնտեսության էությունն ընդհանրապես, եւ շուկայականը՝ մասնավորապես։

Մեր երկրում՝ քաղաքականություն նույնպես չկա. քաղաքականություն համարվում են անդրկուլիսյան ապարատային ինչ-որ խաղեր։ Այսպիսով առաջին փուլը կղեկավարի Գորբաչյովը, ում ես վաղուց եմ պատրաստում այդ դերի համար. համեմատատաբար երիտասարդ ու պատվախնդիր մարդ է (նկատեք, որ ես ընդհանրապես տանել չեմ կարող այն զինվորներին, որոնք չեն երազում գեներալ դառնալ, այդպիսիք տեղ չունեն քաղաքականությունում.), Դուբչեկի՝ « մարդկային դեմքով սոցիալիզմի » տիպի շատ գրավիչ գաղափարներով։ Ի դեպ, հիշում եք չէ ՞, թե ձեզ հետ միասին, ինչ փառահեղ ձեւով խեղդեցինք այդ « պրահյան գարունը »։ Գորբաչյովին շատերն են քննադատում. պնդում են թե` շատախոս է, անվճռական։ Առաջինի առթիվ՝ կառարկեմ. իսկ ինչ է, Ցիցերոնը շատախոս չէ ՞ր. մի՞թե դա խանգարում էր նրա՝ իբրեւ քաղաքական գործչի, ժողովրդականությանը։ Ինչ Ցիցերոն. Վերցրեք թեկուզ մեր Իլյիչին։ Համեմատաբար կարճատեւ կյանքի ընթացքում նրա ելույթներն ու գրվածքները ինչքան մեծ ծավալ են կազմում։ Ընդհակառակը, ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը պաշտում է շատախոսներին, որոնք խոստանում են կաթնառատ գետեր ու երկնային մանանա։ Ինչ վերաբերվում է անվճռականությանը, դա նույնպես զազրախոսություն է. Ուղղակի, Միխայիլ Սերգեեւիչի ընկալմամբ, քաղաքականությունը՝ տարբեր խմբավորումների միջեւ անվերջ մանեւրելն է, ինչը միանգամայն բնական է խորհրդային կոփվածքի քաղաքական գործչի համար։

— Հաձայն եմ, Յուրի Վլադիմիրովիչ։ Բացի այդ, Գորբաչյովը մեր հաղթաթղթերից միակն է, ում արեւմուտքը կարող է ընդունել։ Նա հոյակապ վարվելակերպ ունի, միշտ եւրոպականին վայել հագնված է, կարծես, միակ թերությունը` իր բոլոր ենթականերին « դու » — ով դիմելն է…

— Բավականին նուրբ դիտարկում էր, Միխայիլ Պետրովիչ. Բայց « դու »- ի առթիվ մի անհանգստացեք. Անգլերենում « դու » — չկա, ու այդ անվիճելի թերությունը ոչ մի չափով չի անդրադառնա մեր գլխավոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ ունենալիք հարաբերությունների վրա։ Ի դեպ, դուք մոռացաք Ռաիսա Մաքսիմովնայի մասին։ Պետք է խոսոտովանեմ, որ մեր բոլոր երիտասարդ առաջնորդերի կանանց մեջ ամենից ավելի նա է ինձ դուր գալիս, իր նրբագեղությամբ ու ճաշակով, ու հենց դա էլ կկործանի Գորբաչյովին. Չէ որ մեր ժողովուրդը տանել չի կարող առաջնորդների գեղեցիկ հագնված կանանց։

— Այնուամենայնիվ, Յուրի Վլադիմիրովիչ, ես դեռ որոշ չափով տատանվում եմ… Արդյոք, ավելի լավ է` ինչի՞ց սկսել առաջին փուլի բարեփոխումները։

— Մի ձեւացրեք, թե անուշադիր եք, Միխայիլ Պետրովիչ, ես ինքս արդեն հիմնականում նախանշել եմ դա։ Ընդ որում այնքան լուրջ, որ նույնիսկ Վոլոդիան ([ այդպես նա անվանում էր իր հավատարիմ օգնականին՝ Կրյուչկովին ]- հեղ. ) հավատաց աշխատանքային կարգապահության փրկարար դերին … — Յուրի Վլադիմիրովիչը ուրախ ծիծաղեց, ու ես ակամա գոհունակություն զգացի նրա` փոքր ինչ վարդագույն երանգ ստացած դեմքի առթիվ։ — Գորբաչյովն ու իր ողջ կորիզը պետք է անմիջապես վարկաբեկեն կուսակցությունը Ռուսաստանի համար ամենա-ապուշ ձեռնարկով՝. Ալկոհոլիզմի դեմ պայքարով։ Ուրախալի է, որ Միխայիլ Սերեգեւիչը չի չարաշահում այն, իսկ այ Լիգաչյովը, չնայած սթափ կենսակերպի կողմնակից է, բայց երբեմն՝ սայթաքում է. սակայն՝ ազնվագույն մարդ է, հենց նրա ուսերին էլ կդրվի հակա-ալկոհոլային կամպանիայի քարոզչությունը, եւ հետեւաբար, կուսակցության լիակատար վարկաբեկումը։ Հիշեք, Միխայիլ Պետրովիչ, հարբեցողության դեմ պայքարը չպետք է լինի թղթային, ինչպես մեզ մոտ կուսակցությունում ընդունված է. Պետք է արմատախիլ արվեն խաղողի այգիները, պետք է կազմաքանդվեն գինու- օղու գործարանները. Կուսակցությունից հանե՛լ, դաշխատանքից դու՛րս վռնդել, նույնիսկ դատե՛լ ու բա՛նտ նստեցնել՝ փողոցում անսթափ վիճակում հայտնվելու համար։ « Գողգոթայի » սկիզբը պետք է նշանավորվի ծայրահեղ իդիոտիզմով — դա չափազանց կարեւոր է։

Այստեղ էլ մենք բաժանվեցինք։

Յուրի Վլադիմիրովիչի մահը 1984-ի փետրվարին՝ կրծոտում է սիրտս մինչ այսօր։ « Գողգոթայի » իրականացման համար բարենպաստ նախադրյալներ ստեղծելու նպատակով, ( չէ՞ որ՝ գիշերն ինչքան խավար է, այնքան աստղերն ավելի պայծառ են ), իշխանության ղեկին դրվեց Չեռնենկոն, ով, տարին չլրացած՝ մահացավ։ 1985 թվի Ապրիլյան Պլենումը մենք լրիվ անց կացրինք « Գողգոթա » ծրագրին համապատասխան։ Գլխավոր քարտուղար ընտրվեց Գորբաչյովը։ Դեռեւս Չեռնենկոյի օրոք, 1984-ի դեկտեմբերին, Մարգրեթ Թեթչերի հետ հանդիպմանը` Գորբաչյովը ներկայացնում էր ԽՍՀՄ-ը Անգլիայում:

Նրա համար համապատասխան միջազգային համբավ ստեղծելու նպատակով, ես, օտար անվան տակ, նախօրոք մեկնել էի այնտեղ, անգլիական կառավարությունում ու արքունիքում՝ ՊԱԿ-ի ազդեցության գործակալական ցանցի հետ հանդիպումների։ Անգլիային մենք սովորաբար օգտագործում էինք խորհրդային առաջնորդներին վարկաբեկելու համար՝. Օրինակ ժամանակին այնտեղ գործուղվել էր Ալեքսանդր Շելեպինը, ՊԱԿ-ի նախկին շեֆը, Բրեժնեւի մրցակիցը, որին, մեր օգնությամբ, ընդունեցին հզոր հակախորհրդային ցույցերով, ինչը բնականաբար այնքան խարխլեց նրա դիրքերը, որ շուտով նրան հանեցին Քաղբյուրոյից։ Քանի որ մեր մեթոդը հայտնի էր դարձել անգլիական հատուկ ծառայություններին, սիպված էինք գնալու լրիվ հակադարձ գործողություների։ Մադամ Թեթչերին ներշնչել էին, թե Գորբաչյովի հասցեին արտասանած նրա բարի խոսքերը կնպաստեն Քաղբյուրոյի վերջնական կազմալուծմանը, ու կխարխլեն խորհրդային իշխանությունը, ինչի առթիվ նա անչափ ուրախ էր, եւ այդ պատճառով ամենափայլուն ձեւով գովազդեց Գորբաչյովին։

1985 թվականի Ապրիլյան Պլենումն, ինքնին, անցավ առանց որեւէ անսպասելիությունների։ Իհարկե ծերունիների խումբը, որը Գրիշինի վրա էր գրավ դրել, բավականին խլրտաց, սակայն երեք առաջնորդների իրար հաջորդած մահերը թույլ չտվին Կենտկոմի` նույնիսկ ամենաթուլամիտ անդամներին, տրամադրվել նրան սատարելու։ Պլենումում մեծ դեր խաղաց Գռոմիկոն. նախապես, մեր գործակալական ցանցի միջոցով, նրան անընդհատ հաղորդվում էր, թե Գորբաչյովը շատ մեծ ուշադրությամբ է վերաբերվում նրա ունեցած փորձառությանը՝ ոչ միայն արտաքին, այլեւ` ներքին քաղաքականության մեջ ( Գռոմիկոն երկրից բոլորովին տեղյակ չէր, եւ հաճախ էր զարմանում Քաղբյուրոյում, որ որոշ քաղաքներում միս չկա ) ու հույս ունի հենվելու նրա վրա։

Այսպիսով, երկրի գլուխն անցավ Գորբաչյովը, նրան գերազանց աջակցում են Լիգաչյովն ու Ռիժկովը, որը, բարեբախտաբար, իրեն համարում է լավ տնտեսագետ, ինչպես եւ բոլոր մեր տնօրենները, որոնք կարողանում են միայն կենտրոնից փող ուզել եւ աջ ու ձախ հրամաններ տալ։ Առայժմ պարզ չի, ուր շարժել Շեվարդնաձեին, որ բոլոր վրացիների պես էմոցիոնալ է։ Ինչպես երեւում է, նրա ուսերին պետք է դնել Արեւմուտքի հետ հարաբերությունները. Կարելի է պատկերացնել, թե ինչ տպավորություն կստեղծի այդ պոռթկուն վրացին արեւմուտքի սառը պրագմատիկների մոտ։

Հեղինակի օրագրից

ԳԿՉՊ — ն ([ГКЧП]) նախատեսված է եղել « Գողգոթա » ծրագրով եւ անձամբ Անդրոպովի կողմից հաստատվել է, որպես երկրորդ փուլին անցնելու չափորոշիչ միջոց։ Այդ սուր գործողության իրականացումը դրվել էր Կրյուչկովի վրա, որը պետք է ԳԿՉՊ -ի ախագահի պաշտոնը առաջարկեր Բորիս Նիկոլայեւվիչին։ « Վոլոդյան հոյակապ կազմակերպիչ է, — ասում էր Յու.Վ.- ն , — սակայն նա միայն հեղափոխությունները ճնշելու փորձ ունի ( նկատի ուներ 1956 — ին Հունգարիայի դեպքերը, որտեղ Կրյուչկովը աշխատում էր դեսպան Անդրոպովի հետ ), եւ չունի հեղաշրջումների փորձ. Այդ պատճառով խնդրում եմ նրան հսկողության տակ պահեք, թե չե ամբողջ գործը կտապալի«։

Այդպես էլ եղավ, ապարատային դպրոցն իր դերը խաղաց։ Փոխանակ միանգամից նախագահի տեղը առաջարկեր Ելցինին, Կրյուչկովը ԳԿՉՊ- ի՝ խուճապի մատնված մյուս անդամների ճնշման տակ, սկսեց ամեն ինչ հանդարտեցնել ու համաձայնացնել Գորբաչյովի հետ։ Էստեղ մենք բախվեցինք կատարելապես նոր երեւույթի՝. չնայած Սպիտակ Տան [ խոսքն իհարկե՝ Մոսկվայի Սպիտակ Տան մասին է ] ու Կրեմլի միջեւ առկա սուր հակասություններին, ոչ ոք չէր ուզում առճակատման գնալ ու միմյանց հետ հարաբերություններ փչացնել։ Ելցինը գրում էր՝. «Ես կարծում եմ, եթե Գորբաչյովը Ելցին չունենար, նա ստիպված պիտի լիներ հորինելու մեկին… Ես կկռվեմ Գորբաչյովի համար »։ Սակայն համաձայն « Գողգոթայի » , Գորբաչյովն այլեւս պետք չէր։

Օգոստոսյան այդ օրերին իմ ենթականերից ոչ մեկը չքնեց։ Մենք սլանում էինք Կրեմլից Սպիտակ Տուն, եւ ետ, բոլոր ուժերով փորձելով նրանց հարաբերություններն ավելի սրել։ Առանց կեղծ համեստության պիտի խոստովանեմ, որ ես` անձամբ կազմակերպեցի օպերացիայի գլխավոր խթանը. նստեցրի Ելցինին տանկի վրա, եւ նրան հիշեցրեցի, թե որքան վճռական էր գործում Իլյիչը։ Հենց այդ ժամանակ էլ Ելցինը ԳԿՉՊ-ին օրենքից դուրս հայտարարեց, դրանով իսկ խիստ վախեցրեց բոլորին, եւ դարձավ դրության տերը։ Իմ երկրորդ քայլ նույնպես հաջող ստացվեց՝. ես գրազ բռնեցի Բորիս Նիկոլաեւիչի հետ` մի արկղ ժիգուլեւյան գարեջրի վրա ( ի դեպ, նա տանել չէր կարողանում արեւմտյան արտադրության գարեջուր ), որ Գորբաչյովը չի լուծարի կոմկուսը, — էստեղից էլ՝ Ելցինի ճնշումը Գորբաչյովի վրա՝ Գերագույն Խորհրդի նստաշրջանում, ԳԿՉՊ-ի ձախողումից հետո, եւ վերջապես, կոմունիստական կուսակցությունն արգելող նրա հրամանը (նա բնականաբար իր գարեջուրը ստանալու հույս ուներ, բայց ես նրան արդարացիորեն մատնացույց արեցի գրազի պայմանների խախտման փաստը )։

Յու.Վ.- ը Կոլպաչնի եկավ գտնվելով արդեն շատ վատ վիճակում, հրաժարվեց թեյից ու պառկեց թախտին։

— Ես ինձ ինչ որ լավ չեմ զգում։ Փառք Աստծո, « Գողգոթայի » պլանն արդեն ստորագրել եմ. Բայց` բերեք ռեալիստ լինենք. Ամեն մարդու պես՝ ես էլ կարող եմ սխալվել ու ոչ ճիշտ կանխատեսում անել։ Ավելին, ես համարում եմ հիմարություն՝ « Գողգոթայի » յուրաքանչյուր կետի դոգմատիկ կատարումը, մանավանդ երկրորդ ու երրորդ փուլերում, որոնք նշանավորվում են քաոսով եւ անկանխատեսելիությամբ։ Սակայն ինձ համար միանգամայն պարզ է, որ Ելցինի օրոք վայրի ռեֆորմների անցկացումը պետք է դրվի մտավորականի վրա, ցանկալի է՝ հրեական ազգությամբ ( չնայած իր իմաստնությանն ու մտքի ճկունությանը, Յու. Վ.-ը հին դպրոցի «շրջանավարտ» էր, այնտեղ « հրեա » բառը համարվում էր անհարիր պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգուն ), կամ աղավաղված մռութով ու անպետք ազգանունով մեկի վրա։ Հիմա ինձ համար դժվար է անուն տալ, բայց մեզ մոտ մեծ թվով գիտահետազոտական ինստիտուտներ են բազմացել. Հենց էնտեղ էլ փնտրեք այդ տեսաբանին, դրանցից այնտեղ շատ կան, ու բոլորն էլ պայթում են սնապարծությունից։ Նա պետք է սկսի ռեֆորմները, ու իր պես ոչ մի փորձ չունեցող « խելոքների » թիմ հավաքի։ Ինչի համար է դա անհրաժե՞շտ։ Յուրաքանչյուր գործնական փորձ ունեցող մարդ կսկսի դատել իր սեփական փորձից ելնելով, իսկ տեսաբանի համար խնդիրը շատ ավելի հեշտ է։ Կվերցնի Հայեկի կամ նույնիսկ Ջոն Ստյուարտ Միլի հատորյակը եւ տեղն ու տեղը այն կյանքի կկոչի։ Ռեֆորմները պետք է լինեն կտրուկ եւ դաժան՝ ժողովրդի առումով։ Խորհուրդ եմ տալիս ձեզ վերըն թերցել Օ՛ Հենրիին կամ Ջեկ Լոնդոնին։ Նրանց մոտ ոսկի որոնողները շատ փառավոր կերպով միմյանց կոկորդ են կրծում։

Մտավորականը մեզ պետք է նրա համար, որ հետագայում հեշտ լինի նրա դեմ ժողովրդի ցասում հրահրելը, ժողովուրդը մինչեւ հիմա էլ չի սիրում շլյապա ու ակնոցներ կրողներին։ Այս ամենը պետք կլինի երրորդ ու չորրորդ փուլերում, խնդրում եմ զերծ պահեք այդ ընկերներին մահապատժից, բայց պատժամիջոցի ժամկետը՝ պետք է լինի ոչ պակաս քան տասը տարի։ Անհրաժեշտ է նաեւ պրագմատիկ-տնտեսավարներով, մի քիչ , « ջրիկացնել » տեսաբաններին, որպեսզի… Հիշու՞մ եք, Կռիլովի մոտ ինչպես էր. « Մի անգամ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը …» . Այ, դրանք էնպիսի շուկա կսարքեն, որ բոլորը վախից կոռնան !

Հ Ու Յ Ժ Գ Ա Ղ Տ Ն Ի ԱՐՏ. N 490 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԱՆԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Մեր կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ Խորհրդային Միության պատմության վրա խաչ դրվեց, եւ երկրի ողջ զարգացումը ճանաչվեց որպես շեղում։ Սկսվեց Մոսկվայում ու Լենինգրադում փողոցների ակտիվ վերանվանման գործընթացը ( վերացված անվանումները վերադարձնելը նախատեսված է չորրորդ փուլում ), սակայն այդ գործընթացը, չնայած մեր ջանքերի, օժանդակություն չստացավ գավառում։ Դա բացատրվում է նրանով, որ ժողովուրդը այնտեղ բավարար չափով կրթված չէ, շատերը գտնում են, որ իշխանության ղեկին դեռ Լենինն է, ու չէն հասկանում, թե ինչի՞ համար է պետք առաջնորդի արձանները քանդել։ Մեզ չհաջողվեց Գորկու, Մայակովսկու, այլ սոցռեալիստների գրքերի հրապարակային հրկիզումներ կազմակերպել, մենք նաեւ որոշեցինք դամբարանից դուրս չհանել Լենինի աճյունը, Վոլկովյան գերեզմանոցում թաղելու նպատակով, այլ մշակեցինք մի քանի միջոցառումների շարք, որոնք պիտի զանգվածներին ավելի հեղափոխական վիճակի հասցնեին։ Մենք մեծ հաջողության հասանք հեռուստատեսությունում, շնորհիվ զանազան պրեզենտացիաների ու ամերիկյան գովազդների լայն հեռարձակման, ինչը սնանկացած ժողովրդի վրա ճիշտ այն ազդեցությունն ունի, ինչ` կարմիր գույնը ցուլի վրա։ Մեր մշակած մեթոդի համաձայն կտրուկ աճեց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ եւ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ բառերի օգտագործման հաճախությունն ու շարունակական կրկնությունը։

Արդյունքում հասարակության մեծ մասը այս բառերը արդեն համարում է հայհոյանք, « անիծյալ դեմոկրատը » դարձավ ամենից տարածված արտահայտությունը։ Վարկաբեկված է նաեւ « պատրիոտիզմ » [հայրենասիրություն], հասկացությունը, ինչը ներկայումս նույնացնում են բռիության, անգամ՝ խուլիգանության հետ, շնորհիվ Անպիլովի աղմկոտ ելույթների։ Հեռատեսիլով կանոնավոր կերպով, շարունակ խոշոր ու մանր սրիկաներին որպես ազնիվ բարերարներ ցուցադրելն ու ներկայացնելը ավերիչ ազդեցություն է թողնում հոգեւոր արժեքների վրա, որոնք դեռեւս պահպանվել են բնակչության մոտ։ Շարունակվում են օկկուլտային գիտությունների խրախուսումը, Կաշպիրովսկու, Չումակի ելույթները, Հնդկաստանից մեր միջոցով բերվել են կրիշնայականներ, հրավիրվել են նաեւ ամերիկյան քարոզիչներ, ձեռնարկված են նաեւ այլ միջոցներ՝ հասարակության կոնֆեսիոնալ [ դավանանքային ] քայքայման ուղղությամբ։ ԶԼՄ-ներով անընդհատ կանոնավոր կերպով անց է կացվում կամպանիա, հասարակությանը ներշնչելու նպատակով այն, որ միակ արժեքավոր բանը կյանքում՝ փողն է։ Մեծ օգնություն են ցույց տալիս մեզ վալյուտային [ արտարժույթային ] պոռնիկները, որոնք երիտասարդ սերնդին պատմում են, թե ինչպես պետք է ապրել։ Սակայն պիտի խոսովանենք, որ մեզ չհաջողվեց լրիվ չափով ապահովել աղաղակող պոռնոգրաֆիայի ներթափանցումը հեռատեսիլ, մասնավորապես՝ մանկական սեքսի, անասնասեքսի ու նեկրոֆիլիայի մասով։

Օգոստոսյան իրադարձություններից հետո մեր խնդիրը նախ եւ առաջ հասարակությանը լիակատար սնանկացման հասցնելն էր։ Յուրի Վլադիմիրովիչը թերագնահատեց մեր տնտեսագետ-տեսաբանների ավերիչ տաղանդը. Գործնականում, երկու տարում « Գողգոթայի » երկրորդ փուլի բոլոր կետերը կատարված էին ու երրորդ փուլի անհրաժեշտությունը վերացավ. այն օրգանապես սկսվեց արդեն Բելավեժյան համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Պետք է նշել, որ վերջինս [( Բելավեժյան համաձայնագիրը )] « Գողգոթայով » նախատեսված չէր։ Քանի որ Յու.Վ.-ն նոր հասարակությունը պատկերացնում էր Խորհրդային Միության շրջանակներում։

Մի քանի անգամ Անդրոպովի հետ մեր անձնական զրույցներում ես շոշափել եմ ԽՍՀՄ -ի հնարավոր տրոհման, Միջին Ասիայում ու Կովկասում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ Ղրիմի ու Դոնբասի համար, հնարավոր պատերազմների մասին միտքը, վերջապես, սահմանների վերաձեւման պատճառով ԽՍՀՄ-ի տարածքում երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը։

— Ամեն ինչ հնարավոր է, — ասում էր Յու. Վ.- ն, -Մենք « Գողգոթայում » տալիս ենք մագիստրալային ուղղությունները եւ չենք կարող միշտ կանխատեսել, սակայն ես չեմ կարող պատկերացնել, որ նոր առաջնորդներն այնքան հիմար կգտնվեն, որ վերջին էտապին կմոտենան ամենա-արյունահեղ մեթոդներով։ Եթե մենք չհավատանք մարդկանց, մենք չենք կարող նոր հասարակություն կառուցել։

Եւ, այնուամենայնիվ, Յու. Վ.-ն մաքուր մարդ էր ու` իդեալիստ։ Բայց նույնիսկ ես, լրտեսության կեղտոտ ոլորտում իմ իրազեկությամբ հանդերձ, չէի կարող պատկերացնել, թե ավարտական փուլին մենք կմոտենանք այդպես ահագնորեն. ազատ գներ, պետական ու մասնավոր ընկերությունների կողմից` բնակչության կողոպուտ, ինֆլյացիա [(արժեզրկում]), լայնատարած կոռուպցիա, արտոնությունների դեմ պայքարի կարգախոսի ներքո՝ գողություն ու հարստության կուտակում, երկրի լիակատար քրեականացում, այս ամենը՝ համաձայն, « Գողգոթայի », պետք է իրականացվեր քաան տարվա ընթացքում, բայց մենք գերակատարաեցինք պլանը ու հաջողությունների հասանք արդեն՝ 1993-ին։ Առանձնապես հաջող էր ընթանում արտոնությունների դեմ պայքարի կամպանիան, որի արդյունքում արտոնությունների ցանկը մի քանի անգամ աճեց, ինչը ծայր աստիճանի զայրացրեց ժողովրդին։ « Գողգոթայում » մեծ նշանակություն էր տրվում հանցագործության աճին, մեր դժվարությունը նրանումն էր, որ Ռուսաստանում խոշոր խաբեբաներ ([աֆերիստներ]) — գրեթե չէին մնացել, բոլորին նստեցրել էին, փոխարենը խուլիգաններն ու մանր-մունր գողերը` վխտում էին ամենուր։ Այդ կապակցությամբ դեռեւս Անդրոպովի կյանքի օրոք, մենք ստեղծեցինք ՊԱԿ — ի հատուկ դպրոցներ, ուր մանրակրկիտորեն նախապատրաստում էին « բարձր որակավորման » մաֆիա, ում նույնիսկ օտար լեզու էին սովորեցնում, այն հաշվով, որ նրանց ապագա գործերն ամբողջ աշխարհն են ընդգրկելու։

Մենք մարտական շատ մոտ կապեր հաստատեցինք ԿՎՀ-ի հետ, որը, մեր իսկ խնդրանքով, արագորեն իրեն ենթարկեց Արեւելյան Եւրոպայի բոլոր երկրները. ընդհանրապես, այն բանից հետո, երբ Գորբաչյովին հաջողվեց նախկինում սարսափած Արեւմուտքի մոտ ցրել բոլոր վախերը, արտաքին աշխարհի բոլոր իրադարձությունները հանգում էին հետեւյալ պարզ բանաձեւին՝. « Արեւմուտքը ստիպում է, իսկ մենք զիջում ենք », իսկ ժամանակ առ ժամանակ ավելի արդյունավետ բանաձեւի՝. « Մենք զիջում ենք, իսկ Արեւմուտքը չի հասկանում ՝ ինչու՞, եւ շփոթվում է »։ Այսպիսի քաղաքականության համար իդեալական ֆիգուր էր Անդրեյ Կոզիրեւը, թեպետ նա խիստ ենթակա էր տարբեր իրարամերժ հովերի, ու մենք միշտ չէ, որ վստահ էինք հաջողության մեջ։ Սակայն Կոզիրեւը մի հրաշալի հատկություն ուներ. նա ծառայում էր հավատարմորեն, ու նայում էր նախագահի բերանին ([ որսում էր նախագահի բերանից դուրս եկած ամեն խոսքը ]), դրա համար նրա վրա ազդեցությունն իրականացվում էր նախագահի շրջապատից։

Միեւնույն ժամանակ մենք խիստ վախենում էինք, որ նոր ղեկավարները ընդհանրապես կմոռանան պետականության մասին ու դրան կընտելացնեն նաեւ ժողովրդին ( իսկ ի՞նչ կլիներ այդ դեպքում վերջին փուլի հետ ): Դրա համար մտցրինք այսպես ասած՝ « հանկարծակի վրա պրծնելու տակտիկան », այսինքն արեւմուտքի դեմ անսպասելի ու չարդարացված ելույթներ ունենալու մարտավարությունը, մասնավորապես մեր ծախու մամուլը շատ էր գրում Իռլանդիայում Շեննոնի օդակայանում տեղի ունեցած սկանդալային պատմության մասին, երբ նախագահը դուրս չեկավ ինքնաթիռից` Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման։ Լրագրողները բացատրեցին դա նախագահի հանրահայտ թուլությամբ ( ինչը, ես արդեն գրել եմ, որ հորինվածք էր՝ ֆիկցիա ), իսկ իրականում դա մեր կողմից խորը հաշվարկված քայլ էր. ինչի՞ պիտի մեծ տերության նախագահը իջներ ցած, ինչ որ մի հոտած իռլանդացու հետ հանդիպման համար. Ի վերջո, սա ինքը կարող էր բարձրանալ ինքնաթիռ, իրենից մեծ բան չէր ներկայացնում։

Հեռակա ստրատեգիական պլանում մեր արտաքին քաղաքականությունը հանգում էր հետեւյալին. մեր մաֆիայի, մեր խաբեբաների ու ընդհանրապես, մեր թափառող քաղաքացիների՝ դեպի արտասահման ներթափանցման շնորհիվ, ստիպել Արեւմուտքին մի նոր « երկաթյա վարագույր » քաշել, հնարավոր է, նույնիսկ մի պատ շարել՝ բեռլինյան պատի պես, բայց չինական պարսպի երկարության։ Դրանով իսկ Աեւմուտքը խոստովանագիր կստորագրեր իր բոլոր ժողովրդավարական նվաճումների լիակատար ձախողման մասին եւ մեզ կհանձներ քաղաքական լուրջ հաղթանակը, որը կապահովեր նոր սոցիալիզմի տրիումֆը։

Սակայն եթե մենք ինքնաքննադատ գտնվենք, եղել են նաեւ վրիպումներ։ Հոկտեմբերյան իրադարձությունների բնույթի միջոցառումներ, տանկերով, բարիկադներով, Սպիտակ Տան գնդակոծությամբ (« Գողգոթայով » նախատեսվում էր Կրեմլը ), մենք նախատեսում էինք անցկացնել անմիջապես նախքան չորրորդ փուլին անցումը, այսինքն, նաեւ, օգտագործել, մեր սադրանքի արդյունքում՝ նախագահի կողմից սահմանադրության խախտման փաստը, եւ ընդդիմության ավազակային ելույթը, որպես առիթ՝ երկու կողմերի ջախջախման եւ իշխանության զավթման համար։ Հոկտեմբերյան իրադարձությունները մեզ հանկարծակիի բերեցին. Քանի որ այդ պահին մեր կողմից՝ նոր կառավարության համար գործակալական ցանց, դեռեւս, չէր նախապատրաստվել։ Մեր մարդիկ, բնականաբար, մեզ կանոնավոր կերպով տեղեկացնում էին Ռուցկոյի, Խասբուլատովի, Անպիլովի, Բարկաշովի ու այլոց շրաջապատի մասին, ընդգծելով նրանց խուլիգանական ու նույնիսկ բանդիտական նախասիրությունները, եւ ընդդիմության մեծ մասը նույնպես մեր կողմից էր վարկավորվում, « Ձեն » ([ Օր ]) թերթը գերազանց կատարում էր քաղաքացիական պատերազմի հրձիգի իր դերը։ Ասենք, ստիպված էինք վճարել նաեւ հակառակորդ ճամբարի ծայրահեղությունների համար, ինչպիսիք էին մասնավորապես՝ « Իզվեստիա » եւ « Սեվոդնյա » թերթերը։

Միեւնույն ժամանակ մենք եկանք եզրակացության, որ անբարիշտ ընդդիմությունը, չնայած դեպի սոցիալիզմ ունեցած իր անգիտակից հակումներին, հազիվ թե ավարտական փուլում կարողանա մեզ համար հենարան դառնալ։ Նրա առաջնորդների մեծ մասը աղմկարարության ու հիստերիայի հակումներ ունեին, մեծ տարածում ուներ անորոշ համազգեստ կրելը, ինչը բավականին ընդգծված չափով՝ կառնավալ էր հիշեցնում, ամբողջ շարժումը ներծծված էր մի տեսակ անբնական կրոնական ոճի էքստազով, ինչը վերջնական փուլում անպայման հակադրվելու էր մեր նպատակներին։ Առանձնապես ծանր ու ընկճող տպավորություն թողեց վարկաբեկիչ նյութերով լի ճամպրուկները պատշաճ ձեւով իրացնելու` Ռուցկոյի անկարողությունը, նյութերը մենք էինք հավաքել հատուկ նրա համար, թե՝ ամբողջ երկրով մեկ, եւ թե՝ արտասահմանում։ Ասենք, դեմոկրատների կողմը նույնպես անկարող գտնվեց կոմպրոմատի հետ աշխատելու հարցում, չնայած նրանց մեջ, գեներալի տանիքի ներքո, ներդվել էր տաղանդավոր կազմակերպիչ, փաստաբանների միության նախկին քարտուղար Յակուբովսկին։ Թեեւ 1993-ի Հոկտեմբերյան իրադարձությունները մեզ համար անսպասելի էին, մենք դրանց մեջ ներգրավվեցինք անմիջապես։ Ռուցկոյի իշանության գալու դեպքում քաղաքական իրավիճակի զարգացման առաջին իսկ կանխատեսումը հստակորեն ցույց տվեց, որ՝ մենք կարող ենք ստանալ գորբաչյովյան ժամանակաշրջանի տարբերակ, այսինքն « Գողգոթա » օպերացիան կգլորվի երկրորդից առաջին փուլ, ինչը մեզ ձեռնտու չէր։

Քանի որ Պաշտպանության նախարարության բարձր աստիճանավորները տատանվում էին ու չէին ուզում միջամտել կոնֆլիկտին, ստիպված, հուսալի գործակալների միջոցով, գլխավոր բանակային ֆիգուրներին խոստացվեց մի-մի հատ ամառանոց եւ երեք տանկ, հետագայում արտասահմանում կարծր արտարժույթով իրացնելու պայմանով։ Ասենք, Ելցինի՝ զինվորականների հետ հանդիպմանը ամեն ինչ արդեն պատրաստ էր, սակայն կոնսպիրացիայի շահերից ելնելով, զինվորականները մի փոքր քննարկեցին այդ հարցը նախագահի հետ, իբր որոշ անզիջողականություն դրսեւորելու միտումով։ Երկրորդ փուլում մենք հանդիպեցինք մի երեւույթի, որը չէր դիտարկվել կանխատեսումներից եւ ոչ մեկի ընթացքում։ Համաշխարհային պրակտիկայում ամեն կառավարություն անում է ամեն ինչ հանուն նրա, որպեսզի ժողովրդին դուր գա, բնականաբար, ներառյալ, նաեւ դեմագոգիկ խոստումներ տալը։ Սակայն թե Գայդառի, եւ թե Չեռնոմիրդինի կառավարությունները մշտապես կտրում էին այն ճյուղը, որի վրա նստած են, ու անում էին ամեն ինչ, որպեսզի իրենցից վանեն ժողովրդին։ Իսկ կսկծալից ու լացակումած դեմքերով, մոմերը ձեռքներին եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ կանգնելու անհեթեթ փորձերը, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ, բնակչության մոտ բացի քրքիջից ուրիշ որեւէ զգացում չէին արթնացնում։

Մի կողմից դա հեշտացնում էր ռեժիմի վարկաբեկմանն ուղղված մեր միջոցառումները, մյուս կողմից — ավելորդ տեղը արագացնում էր երկրորդ փուլի անցումը ու չհիմնավորված կերպով մոտեցնում էր մեզ հանգուցալուծմանը։

Յու. Վ.-ն` Կոլպաչնի նրբանցքի գողտրիկ առանձնատան մեր վերջին հանդիպմանը, սոսկալի տեսք ուներ։ Եւ ես չէի կարողանում նրան նայել առանց ներքին ցավ զգալու։

— Ես չեմ ուզում նոր հասարակության հստակ բնորոշումները տալ, սակայն ինձ համար միանգամայն պարզ է, որ նրանում վճռական դեր է խաղալու չինովնիկությունը։ Լենինն իր ժամանակին վճռորոշ սխալ է թույլ տվել. Հորինելով « պետական մեքենան ջարդելու » սկզբունքը, նա ուղղակի չէր հասկանում բյուրոկրատիայի բնույթը, որը՝ ում ասես, պատրաստ է ծառայելու։

Հավատացեք ինձ, հենց որ մենք հայտարարենք՝ « ԿՐՃԱՏԵՆՔ ԱՊԱՐԱՏԸ » կարգախոսները ու սկսենք շուկայական ռեֆորմները, բոլոր բյուջետային կազմակերպությունները, ներառյալ բանակն ու ՊԱԿ-ը, սոսկալի կվախենան, ու ակտիվ դիմադրություն ցույց կտան դրանց։ Եկեք չընկնենք մոլորության գիրկը, փորձելով այդ դիմադրությունը բացատրել գաղափարական պատճառներով։ Ուղղակի յուրաքանչյուրը կվախենա իր աթոռը կորցնելուց։ Այսինքն, շատ շուտով, ապարատը կդառնա վայրի կապիտալիզմի ռեժիմի ամենա-նվիրված կողմնակիցը, կուռճանա մի քանի անգամ, կզգա կաշառակերության համը ու ընդհանրապես վեր կբարձրանա քաղաքական կուսակցություններից… — Անդրոպովը մտորեց։

— Ես որոշ կասկածներ ունեմ, Յուրի Վլադիմիրովիչ. Իսկ նոր

պետության մեջ մեզ քաղաքական կուսակցություններ արդյո՞ք պետք են։ Մենք այնքան ենք հաջողել` ԽՍՀՄ-ի բնակչությանը քաղաքականությունից օտարելու մեջ, որ՝ արժե՞ արդյոք վերականգնել այդ շատախոս եւ անօգնական ինստիտուտը։ Դե, հենց պառլամենտը նույնպես … հիշու՞մ եք, դեռ Մարքսն էր գրում, թե « դա` պառավ կնիկների հավաքույթ է »:

— Քաղաքականության որոշ տեսանելիություն` պետք է պահպանել, — նկատեց Յու. Վ-ը,- Թեկուզ Արեւմուտքի առջեւ կարգին տեսքով երեւալու համար։ Սակայն ընդհանուր առմամբ ես ձեզ հետ համաձայն եմ. պետք է կառավարի խելացի եւ բարձրորակ ապարատը, այլ ոչ թե փողոցի շատախոսները … Աստված իմ, ոնց եմ ատում էդ չաչանակ-քաղաքագետներին։ Հավատացեք, մեր պառլամենտը իրեն մի որեւէ ապուշ անվանում կտա, ինչպես ասենք օրինակ՝ « վեչե » (էստեղ նա իհարկե չկռահեց)… կներեք, ես ինձ այսօր վատ եմ զգում. Ցտեսություն …

Դա մեր վերջին հանդիպումն էր։

Դեհ, ընթերցողն ինձանից վերջին փուլին՝ նոր սոցիալիզմին, անցման նկարագիր չի սպասում. ես չեմ պատրաստվում մերկացումներ անել` գեներալ Կալուգինի կամ Սուդոպլատովի ոճով. Կոնսպիրացիայի օրենքներն ինձ համար սուրբ են մնում։ Չեմ ուզում մրցել նաեւ անտիուտոպիայի կլասիկների` Զամյատինի, Օռուելլի ու Կաբակովի՝ հետ. իմ խնդիրը՝ « Գողգոթա » օպերացիան մինչեւ վերջ ռեալիզացնելն է։ Միայն մի բան կասեմ. այս տողերը գրում եմ Նախագահի անվտանգության պետ գեներալ Ա. Կորժակովի՝ շատ լավ ու հուսալի մարդու, գաղտնի բունկերից. Հենց նոր մենք ռուսական ձեւով տոնեցինք « Գողգոթայի » 12-ամյակը, ու հետն էլ « պերեստրոյկայի »` սկսվող տասնամյակը։ Պատրաստվում ենք դեպի Չեչնյա գործուղման։ Մնացած բաների մասին կիմանաք հետագայում, եթե հեռատեսիլը չանջատեն։

ru.wikipedia.org/ 

http://www.peoples.ru/science/history/michael_lubimov/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s