ԱԶԳԻ ՎԻԺՎԱԾՔՆԵՐԸ

maxresdefault (1)Եռաբլուրում  երեկվա 13/12.2014 հավաքի կապակցությամբ

Եռաբլուրում երեկ մարդաշատ էր: Հավաքվել էին մոտ 250 ազգային հերոսներ, բայց ինչ հերոսներ… Մուշեղ Սաղաթելյան, Սասուն Միքայելյան… Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանը հրապարակավ նախագահ Սարգսյանին « վիժվածք » է անվանել: Սա պետք է որ պրն Երանոսյանին դրդի իր մեթոդին (ականջ կտրել), սակայն ճիշտ կլինի, որ պրն Երանոսյանը սրա հանդեպ մեկ այլ մեթոդ կիրառի (մեկ այլ բան կտրել):
Զզվելի հավաք էր… Հավաքվում են մարդակերներ (թե քանի հոգու գլուխ է կերել Մուշեղ Սաղաթելյանը, ինչ լափել են լափել հավաքվածներից շատերը` դժվար է ասել) և խոսում են խոտակերությունից: Սա անբարոյականություն է:
Կարծում եմ, « սպարապետ » Վազգեն Սարգսյանի կողմից վերածնած խմբապետությունը պետք է վերացվի: Ոչ ոք իրենց «ազատամարտիկ» համարողներին որևէ բան պարտավոր չէ: Իսկ եթե սրանց ուզածը լափն է և առաջվա լկտիությունը, որպեսզի անեն ինչ ուզեն, ապա սա արդեն մեր գործը չպետք է լինի: Սրանցով պետք է Գասպարյան Վովան զբաղվի, սակայն մինչ այդ պետք է մեկը, որ զբաղվի Գասպարյան Վովայով:
Բացատրել Մյասնիկին, Մուշեղին, Սասունին ու մնացածին այն, որ իրոք նրանք արտոնյալ չեն, նրանք պետք է վեր ընկնեն և ինտեգրվեն նորմալ կյանքի` հնարավոր չէ: Պետք է մի կառույց, որ այս պարզունակ միտքը սրանց բռնի ուժով բացատրի, սակայն այդ կառույցն իր հերթին պետք է անարատ լինի: Իսկ կգտնվի՞ արդյոք Հայաստանում մի կառույց, քաղաքացիների մի խումբ, որոնք կունենան և կամք, և ուժ, և բարոյականություն, և բարոյական իրավունք, որպեսզի կարգի հրավիրեն Մուշեղին ու Սասունին, Մյասնիկին ու մնացածին:
Սա է կարևոր հարցը: Անձամբ ես այս պահին չեմ տեսնում նման ուժ, այսպիսի հատկանիշներով օժտված մարդկանց խումբ: Եվ սա ցավալի է…

Արտյոմ Խաչատրյան 14/12.2014

Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի

http://vahanishkhanyan.wordpress.com/2010/01/20/pakhust/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий