ԽԱԲՎԵՑԻՆՔ, ՉԱՐԱՉԱՐ ԽԱԲՎԵՑԻՆՔ…

lavvvv  

Այն, որ 88թվականին սկսված շարժումը եթե կազմակերպված չէր սովետական ԿԳԲ-ի կողմից, բայց սկսվելու պահից օրեր անց արդեն ղեկավարվում էր նրա ծրագրով, նրա գործակալների անմիջական մասնակցությամբ՝ այսօր ոչ ոք կասկածել չի կարող…

Արդեն գիտենք, որ Գորբաչովի կողմից Սովետմիությունը տարվում էր դեպի կործանում: Սակայն դա էլ, պարզվում է, Սովետմիության գլուխ կանգնած դեմքերի կողմից մշակված հատուկ ծարագրի մի մասն էր…

Թուլացած, քանդվող Սովետմիության համար անհրաժեշտ էր մի գլոբալ ծրագիր, ըստ որի, պետք էր այդ փլուզումից հետո թույլ չտվացվեր անջատված հանրապետություններին լիարժեք առանձնանալու և դառնալու կապիտալիստական աշխարհի մաս՝: Պետք էր ամեն կերպ զբաղեցնել, խառանակչություններ սերմանել ազգերի մեջ, մինչև Ռուսաստանի որոշակի ուշքի գալը և ուշքի գալուց հետո, « վայրի կապիտալիզմի » կեղեքումներից հոգնած, անիրավված ժողովուրդներին նորից հավաքել ռուսի կրունկի տակ…

Այս ամենի մասին, թե ինչպե՞ս դա պետք է արվեր և ինչու՞, շատ մանրամասնորեն, իր « ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ՝ « ԳՈՂԳՈԹԱ » ՕՊԵՐԱՑԻԱՆ » հոդվածում գրել է Սովետմիության ԿԳԲ-ի բարձրաստիճան աշխատող, հետախույզ Միխայիլ Լյուբիմովը, որը հրապարակվեց 1995 թվականին՝ «Սովերշեննո Սեկրետնո » թերթում ( https://surhandak.wordpress.com/2015/11/05/միխայիլ-լյուբիմովի-գողգոթա-օպերա/ ):

« Հոդվածում նախկին չեկիստի անունից պատմվում էր ( վերակառուցման )՝ « պերեստրոյկայի » [ իբրեւ ԿԳԲ-ում մշակված ] ՝ « Գողգոթա » ծածկանունը կրող՝ գաղտնի պլանի մասին: Պլանի էությունը հետեւյալն էր. երկիրը պետք էր հասցնել վայրի կապիտալիզմի քաոսայինի հորձանուտ, ժողովրդին ապացուցելու համար սոցիալիստական հասարակարգի անվիճելի առավելությունները, այնուհետեւ, օգտագործելով զանգվածների դժգոհությունը, վերադառնալ նախկին (սոցիալիստական)] կացութաձեւին։ Այս տեքստը շատերի կողմից ընկալվեց որպես ԿԳԲ-ի քաջատեղյակ աշխատակցի խոստովանանք, բանը հասավ նույնիսկ նրան, որ (վերոհիշյալ նյութի հավաստիության վերաբերյալ ) Պետդումայի անունից (պաշտոնական) հարցում ուղարկվեց հատուկ ծառայությանը:(Թարգմանությունը՝ Արմեն Նազարյանի):

( “Википедия. Михаил Любимов“) հտտպ://վիկիպեդիա.որգ. »:

Երկիրը Վայրի Կապիտալիզմի հորձանուտ հասցնելու համար, ըստ այդ ծրագիրը մշակած Անդրոպովի, պետք է հավաքագրվեին և օգտագործվեին տվյալ հանրապետությունների ՏԱԿԱՆՔՆԵՐԸ…

Ես հավատում եմ, որ իրոք գոյություն է ունեցել մշակված այսպիսի մի ծարագիր: Հակառակ դեպքում, հնարավոր չէ, որ որևիցէ մի մարդ, ամենատաղանդավոր արկածային գրողն անգամ, դեպքերի այսպիսի ճշգրտությամբ նկարագրեր այն բոլորը, ինչ որ տեղի պետք է ունենար տարիներ շարունակ, ամբողջ մի երկրի ժողովրդի աչքի առաջ և շարունակվեր ու հասներ մինչև մեր օրերը…

Այո, Կովկասում իր տիրապետությունը երկարաձգելու, հետո նաև ավելի ամրապնդելու համար, անհրաժեշտ էր կովկասի ժողովուրդների մեջ թշնամանքը հասցնել գագաթնակետին և Ռուսաստանը մեջտեղ բերեց Ղարաբաղի հարցը…

Հիշում եմ 90-ական թվականների սկզբին, մամուլին տված իր հարցազրույցում ինչպես էր պատմում Իգոր Մուրադյանի հետ շարժումն սկսած Վաչե Սարուխանյանը, որ Գորբաչովն անձամբ էր կանչել իրենց Մոսկվա և ասել, որ Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշում կայացնելու համար, ինքը պետք է ունենա պատճառներ: Իսկ այդպիսի պատճառ կարող է հանդիսանալ ասենք՝ ժողովրդի մասսայական պահանջը ցույցերի ձևով և այլն…

Եվ նրանք Մոսկվայից վերադառնալով, ձեռնարկում են այդ շարժումը…

Երկրորդ օրից սկսած, շարժմանը փորձ արեցին միանալ, հարթակ բարձրանալ և շարժումը գլխավորել մեր մտավորականներից ոմանք, սակայն բառացիորեն մի քանի օր անց, հանկարծ հարթակում հայտնվեցին անհայտ մարդիկ, ովքեր պետք է բոլորին « իջեցնեին հարթակից » և իրենք հաստատվեին այնտեղ: Ահա թե ինչ են գրում այս մասին ականատեսներից երկուսը.

«2008. Մարտի 12 « Հայոց Աշխարհ»

ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«1988թ. Փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին « Ղարաբաղ » կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի շենքի ճեմասրահում մտավորականներից մեկը, ԿԳԲ-ի գնդապետի հետ մեկտեղ կազմեցին ցուցակը, բերեցին ներկայացնելու ժողովրդին։ Ծիծաղելի էր։ Բացի Վազգեն Մանուկյանից, մնացած անունները բոլորին անծանոթ էին։ Եւ այդ ցուցակը ներկայացրին ժողովրդին քննարկելու եւ « քվեարկելու » համար։ Մինչդեռ ժողովուրդն ընդամենը միտինգավարների կարիք ուներ, ոչ թե « Ղարաբաղ » կոմիտեի»,- հիշում է ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ։

«« Նա ասում էր՝ ( Համո Սահյանը-Ս.Մ.) բանաստեղծը պիտի ժողովրդի կողքին լինի, գնաց Ազատության հրապարակ՝ ճնշումների ենթարկվելու գնով: Բայց ժողովուրդը սխալ ընտրություն արեց: Անկախություն, բայց ինչի՞ց: Ձեռք բերեցինք անկախություն, բայց ումի՞ց անկախացանք և ո՞ւմ ձեռքն ընկանք: Սխալն ընտրությունն էր, որովհետև մենք գանցինք Գորբաչովի տված ճանապարհով: Մեզ հրեցին, տարան էնտեղ, որտեղ պիտի կոտորվեինք: Իրենք ուզում էին Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը մնային իրենց թևի տակ: Բախվեցին իրար, Սումգայիթն էլ իրենք արեցին, որ բաժանեն և իշխեն: Մենք գնացինք լևոնականների դուդուկի տակ, որոնք Մոսկվայի ԿԳԲ-ից հրահանգներ էին ստանում: Հավատացնում եմ ձեզ, որ մի օր հրապարակվելու է ամեն ինչ»,- ասում է բանաստեղծի որդին՝ Ն. Սահյանը:

Հարթակ բարձրացած այս նորերը, որոնց մեծ մասին ժողովուրդը չէր ճանաչում, Սովետմիության ղեկավար, « Գողգոթա » ծրագիրը կազմած Անդրոպովի ասած հենց այն ՏԱԿԱՆՔՆԵՐՆ էին, ովքեր հանդիսանալով գործիք ԿԳԲ-ի ձեռքին, սեփական ազգին տանելու էին դեպի կործանում, իրականացնելով մշակված օտար խաղը…

Կարծում եմ միայն խժդժություններ, թշնամանք հրահրելու միջոցով Կովկասում ամուր ոտնատեղ ապահովելը չեղավ Սովետական ԿԳԲ-ի միակ օգուտը, այլ այն, որ այդ ամենից բացի, հավատալով ազգային զարթոնքին, ինչպես ասում են՝ ջրի երես դուրս եկան բոլոր ազգային ուժերը, բացահայտելով իրենց մինչև վերջ, ինչից օգտվելով էլ? Ամենհայտնիներին, ամենաաչքի ընկնողներին, Սովետական բռնատիրությունը ամենաշատը չնդունողներին, հեշտությամբ, նորից ազգային ՏԱԿԱՆՔՆԵՐԻ, գործակալների միջոցով վերացրեցին մասսայաբար՝ մի մասին ռազմաճակատում, մյուս մասին բոլոր զազրելի ձևերով…

Երկիրը պետք էր մաքրել բոլոր նրանցից, ովքեր ոգեղեն արթանացում ստանալով, ամեն կերպ, կյանքի գնով կպահեին նրա անկախությունը և վտանգ հանդիսանալով, կարող էին վիժեցնել Սովետական ԿԳԲ-ի ծրագիրը…

Այդպես էլ արեցին և շարունակում են անել, արագորեն նախապատրաստելով երկիրը նորից դնելու քիչ թե շատ ուժերը հավաքած Ռուսաստանի տիրապետության տակ …

Եվ որպես վարձատրություն իրենց կատառած ազգակործան ծառայության, Ռուսաստանը, որի ազդեցությունը այս տարիներին միշտ էլ եղել է տարածաշրջանում, աչք փակեց և ուղղակի հովանավորեց այդ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ կողմից ազգային արժեքների թալանն ու նրանց հարստացումը…

Այս ահավոր ծրագրի իրականացումն ապահոված ազգային ՏԱԿԱՆՔՆԵՐԻ համար այսօր էլ դեռ բռունցք բարձրացնողներին պետք է հարց տալ, թե՝.

1- Այդ ինչպե՞ս ստացվեց, որ խիստ կոմունիստական արժեքներով դաստիարակված ԼՏՊ-ն, ով երբեք աչքի չէր ընկել որպես քաղաքականությամբ զբաղվող, որպես ազգային հարցերի ջատագով, այլ եղել էր սովետական ԿԳԲ-ի լեյտենանտ, հետո էլ միայն ԿԳԲ-ին հայտնի « հատուկ առաջադրանքը լավ կատարելու համար » արժանացել ԿԳԲ-ի ավագ լեյտենանտի կոչման, հանկարծ հայտնվեց Ազգային Շարժման ղեկավարի, այնուհետև՝ երկրի նախագահի աթոռին, երկիրը մտածված և հետևողականորեն տանելով դեպի կործանում և թալանելով ու գրպանելով երկրի ամբողջ հարստությունը… ( Իմ որդի Լևոնը թեև կոմունիստական տոմս չունի, բայց ամենաուժեղ կոմունիստից ավելի կոմունիստ է-1989 թվականին հայտարարեց ԼՏՊ-ի կոմունիստ հայրը՝ Հակոբ Տեր Պետրոսյանը ):

2- Ինչպե՞ս եղավ, որ շատ հաճախ մեկ գավաթ սուրճի, կամ գարեջրի համար գումար չունեցող, բոլոր ընկերներից, ծանոթներից, հարևաններից բառացիորեն կոպեկներ մուրացող և այդ կոպեկներով մեծ պարտքեր հավաքած Վանո Սիրադեղյանը հանկարծ հայտնվեց հարթակի վրա, որպես Շարժման ղեկավարներից մեկը ու հետո դարձավ երկրի ՆԳ Նախարար, անպատիժ կերպով իրականացնելով բազմաթիվ հանցագործություններ և դիզելով ահռելի հարստություն…( Պետք է մի 700-800 հոգի գնդակահարեինք- ( 1996 թվականի կեղծված ընտրությունների պատճառով փողոց դուրս եկած ժողովրդի մասին հայտարարեց նա):

3-Ինչպե՞ս եղավ, որ ոչնչով աչքի չնկած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգենը, Արարատից հանկարծ կայծակնային արագությամբ հասավ Երևան և նույն արագությամբ էլ, առանց որևէ մի մարտի մասնակցած լինելու, առանց թշանում դեմ մեկ գնդակ արձակած լինելու, հայտնվեց Պ Նախարարի աթոռին, աջ ու ձախ անխնա թալանելով երկրի հարստություններն ու լցնելով Շվեցարական Բանկերը և անպատիժ կատարելով ամենազազրելի հանցագործությունները, արժանացավ նաև ազգային հերոսի կոչման… (100%-ով էլ անցած լինեք, մեկ է, իշխանությունը չենք հանձնելու: Մենք ենք հաղթել, մենք էլ վայելելու ենք- 1996-ի կեղծված ընտրությունների համար փողոց  դուրս  եկած ժողովրդի  վրա  կրակ  բաց անելուց  հետո  հայտարարեց Վազգենը ):

Ինչպե՞ս պատահեց և պատահակա՞ն է, որ այդ եռագլուխ հրեշի մետաստազները, արդեն 15 տարուց ավելի երկիրը կարողանում են պահել անդունդի հատակին և բացահայտ իրագործել « Գողգոթա » ծրագրի երրորդ փուլը…

Ինչպե՞ս պատահեց այս ամենը, եթե միստիֆիկացիա էր « Գողգոթա » ծրագիրը…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

10.04.2015թ.

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ԽԱԲՎԵՑԻՆՔ, ՉԱՐԱՉԱՐ ԽԱԲՎԵՑԻՆՔ…

  1. hИШУМ ЭМ ВОР КРЮЧКОВЕ АНДЗАМБ Л Т ПЕТРОСЯНИН ЛУБЯНКАИЦ ДУРС ГАЛУЦ hЕТО ПЕТАКАН ЗИЛ ЭР ЧАЙКА ЭР НВИРЕЦ ЕРЕВИ КГБ-BY ЛАВ ЦАРАЕЛУ hАМАР.

Оставьте комментарий