Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանի իմպիչմենտը

ojmdPwrVJztkafP-800x450-noPad

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնություն

Ես` « Հայ կանանց ճակատի » անդամ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանս, պահանջում եմ սկսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  իմպիչմենտի գործընթացը։ Կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին մասնակցել իմ այս նախաձեռնությանը և  ստորագրությամբ արտահայտել համաձայնություն ու համերաշխություն իմ պահանջին։  

Սուսաննա Մարգարյան

«Հայրենակիցներ, քաղաքական և տնտեսական ճգնաժամը Հայաստանում հասել է իր գագաթնակետին։ Դա Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած ՀՀԿ-ի անհեռատես հակաժողովրդական և հակապետական գործունեության հետևանքն է: Երկրի խարխլված արտաքին և ներքին անվտանգությունը վերականգնելու համար անհրաժեշտ  են կտրուկ փոփոխություններ: Դա անհնար է իրականացնել առանց  քրեաօլիգարխիկ  ռեժիմի հեռացման»:

Ազատամարտիկ, «Հայ կանանց ճակատ»–ի անդամ 

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ( ԺԱՆՆԱ Դ՛ԱՐԿ )

Ելար՝ միայնակ դրոշդ պարզած,

Արդար ու ազնիվ վեհ գաղափարի,

Քնքուշ աղջիկ էիր, ռազմիկ դու դարձար,

Պայքարն էր ծնել մի նոր Այծեմնիկ։

Ու հիմա, ահա, մի նոր մարտակոչ,

Այս անգամ, սակայն ոսոխը ներսից,

Նորից ելել ես դու մարտի պատրաստ,

Տանջահար ազգիդ Ժաննա դ’Արկ եղիր։

Բայց դու մնացիր միայնակ այսպես,

Մի բուռ մարդկանցով քեզ հավատարիմ,

Ավա՜ղ, այդպես ոչինչ չի փոխվի,

Քանզի ուրացան քո պայքարը վեհ։

Սուսաննա Մարգարյան, բավ է անունը՝

Ոտքի հանելու բանակը քնած,

Սակայն լռում է անգամ հերոսը,

Ճիվաղն է ելել ընդդեմ հանդիման։

Ազգն է մեղավոր, ոչ թե՝ հերոսը,

Որ կորցրեցինք հողն ու պատիվը,

Քանի բռնակալն է երկիրը տիրում,

Հերոսը կմնա միշտ այսպես լքված։

ՎՀ 24/09/2014 Իսպանիա

http://archiveshare.net/v2/11082015/6/2/7/6/9/d2774db88b8b27c04adeef9c25d1d190f2b/ddc0e5f200063db227c7ac1dbaa687b2773c57fc/web/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանի իմպիչմենտը

Оставьте комментарий