ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԻՑ

Մովսես Արազի ԱՐԵՒԸ

Լսու՞մ էք… սպասեցէ՛ք մի փոքր. ես ձեզ կը պատմեմ բոլորը սկզբից…

Գնու՞մ էք… լա՛ւ, ես կը պատմեմ ծաղիկներին ու խոտերին…

Սիրու՛ն կակաչներ, լա՛ւ լսեցէք արեւի պատմութիւնը…

Աղջիկս հիւանդ էր…

Գիտէ՞ք, նա էլ ձեզ նման մի ծաղիկ էր` նախշունիկ դէմքով, ոսկեգանգուր մազերով:

Աղջիկս հիւանդ էր…

Բժիշկը եկաւ, իջաւ մեր բնակարանը: Նա տխուր էր: Ինչու՞… Հա՜, յիշում եմ, նա չէր սիրում ներքեւի յարկերը…

Նա իջաւ ներքեւ, նայեց իմ աղջկան, նայեց սենեակի պատերին.

Խոնաւ է, ասաց, պիտի փոխէք բնակարանը, պիտի արեւկող սենեակ ճարէք…

Քանի՞ երեխայ ունէք, հարցրեց:

Երեքն էին. Երկուսը մեռան, մնաց այս մէկը… Ազատէ՛ք իմ աղջկան. նա մեր տան հոգին է ….

Նա ինչ-որ դեղ գրեց ու տխուր դէմքով դուրս գնաց:

Հայրիկ, ի՞նչ գրեց բժիշկը, հարցրեց աղջիկս:

Արե՛ւ գրեց, սիրելի՛ս, արե՛ւ գրեց, որ փայլի քեզ վրայ ու ազատի ցաւից:

Ու այն օրը գնացի արեւ փնտռելու. Գնացի շատ հեռու` քաղաքի ծայրը, ու գտայ արեւկող մի բնակարան:

Սիրու՛ն կակաչներ, արեւի՛ զաւակներ, աւելի լաւ չէ՞ր լինի` ձեզ մօտ բերէի իմ ոսկեծամիկ աղջկան: Դուք նրան կը զուգէիք կարմիր ու կանաչ… Բայց, հա՜, գիտեմ, դուք նրան հաց չէիք տայ… Դուք սնւում եք վաղորդեան ցօղով…

Լսէ՛ք, ես դեռ չեմ վերջացրել…

Միւս առաւօտ պիտի տանէի աղջկաս արեւի տուն, բայց երբ լուսացաւ, նա ինձ կանչեց, ձեռքս բռնեց ու փակեց աչքերը..
Յետոյ եկան մարդիկ ու տարան նրան…

Ու երբ ոսկեծամիկ աղջիկս հեռացաւ մեզնից… Ես դարձայ արեւի հիւանդ: Ես գնում էի, նստում փոքրիկ գերեզմանի մօտ ու սպասում արեւածագին… Ու մի օր էլ դիմեցի արեւին.

Հզօ՛ր արեւ, ասացի, մի մեծ գանգատ ունեմ քեզնից. ինչու՞ դու մի շողք խնայեցիր իմ աղջկան, ինչու՞ սպանեցիր ու տարար նրան:

Նա տխրեց ու մթնեց:

Գնա՛, ասաց, յայտնի՛ր աշխարհին, ասա՛` վերեւի յարկը արեւի շողքերը խլեց, ստուեր ձգեց ներքեւի յարկին ու սպանեց այն ոսկեհեր աղջկան…

Մովսէս Արազի Երևան, « Հայաստան» 1970

Եւ   ահա  այս  տեսանյութում   նույն   է, մեր   ժողովրդի   գլխից   կտրել են   անգամ   արեւր   լույսը, Եվ   մենք  գիտենք ու  լռում    ենք․․․ Կրկնելով անցյալի   սխալները,  դատապարտում   ենք   մեր   զավակներին

   

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s