Խաչատուրովն ու Գրիշը՝ ՛՛բարդակի կրիշ՛՛…

yuri-588x330

ՀՀ ՊՆ՝ ոչ բարով գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, քեզ երբևէ ասե՞լ են, որ հենց դու քո որդի Գրիշա Խաչատուրովի հետ վռնդվեք բանակից, բանակն ավելի ուժեղ կլինի, զինվորներն ու խաղաղ բնակչությունն էլ՝ ավելի պաշտպանված: Եթե չեն ասել, ես հիմա ասում եմ…

Գեներալ Յուրի, երբևէ հարցրե՞լ ես ՀՀ ՊԲ 3-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ որդի Գրիշիդ՝ ինչու՞ է քո ենթակայության տակ գտնվող Լոռու, Տավուշի մարզերի որոշ զորամասերում կարգուկանոնը բացակայում, սպանության դեպքեր լինում /Արտակ Նազարյան, Լյուքս Ստեփանյան../ և ինչու են հենց այդտեղի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները /Արսեն, Մամիկոն Խոջոյաններ, Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան/ գերի ընկնում, հիմա էլ՝ պայմանագրային ծառայողները սպանվում հակառակորդի կրակոցներից…

Հունվարի 17-ին Ոսկեվան գյուղի սահմանագոտում ադրբեջանական կողմի կրակոցից զոհվեց Տավուշի մարզի նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:

Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանցիների արձակած գնդակից զոհվեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ, 34-ամյա կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը:

Կարծես ադրբեջանցիները ՛՛ճշտում են՛՛, թե գյուղացիներից ովքեր են գնում ցախ հավաքելու, անասուն արածեցնելու, կամ պայմանագրայիններից ովքեր են Տավուշի մարզի գյուղերից ՝ սպանում կամ գերի են վերցնում…

Գրիշա, դու քո շեֆն ու հերը չեք հասկանու՞մ, որ հատկապես սահմանային զորամասերում խիստ կարգուկանոն ու կանոնադրական հարաբերություններ պետք է լինեն: Կամ ինչու՞ ամբողջ սահմանի երկայնքով զգուշացնող, արգելող նշաններ չեք տեղադրում, պաշտպանական ժամանակակից միջոցներով չեք ապահովում, որ մարդը չգնա ցախ կտրելու, մեկ էլ հասկանա, որ Ադրբեջանում է՝ ինչպես գերեվարված ու սպանված Կարեն Պետրոսյանը: Երևի նեղություն էլ չեք քաշել՝ գոնե պահածոների դատարկ բանկաներով պաշտպանական թելագիծ անցկացնել, ինչը սովորաբար զինվորներն անում են…

Չասեք՝ ՊՆ բյուջեում փող չկա: Հեր ու տղա ՛՛մեռաք՛՛՝ բանակն ուտելով. էլ գոմեշի մսեր բերեցիք, էլ պայմանագրային զինվորներին ընկերներիդ հետ վարկերի ու պարտքերի տակ գցեցիք, էլ բանակի բենզինն ու էլի չգիտեմ ինչեր ՛՛կերաք՛՛…

Կամ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանական կողմը այս դիվերսիաներից առաջ որոշ տարածքներ ականազերծեց, դուք տեսաք, բայց չկրակեցիք՝ ինչպես իրենք /Հարցը վերաբերում է նաև ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանին/… ու հիմա դիվերսանտները երբեմն հանգիստ ներթափանցում են հայկական գյուղեր կամ դիրքեր և սպանություններ իրագործում, չնայած՝ կորուստներ էլ են կրում:

Կամ՝ ինչպես եղավ, որ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական կրակագծի տակ գտնվող Ջողազի ջրամբարի մի քանի հազար դոլար արժեցող պոմպը, որը հանելու համար հատուկ ծանր տեխնիկա էր անհրաժեշտ, ապամոնտաժվեց, բայց ոչ դուք ՛՛տեսաք՛՛, որ կրակեիք, ոչ էլ ադրբեջանցիները… Միայն քրեական գործ հարուցվեց ու ՛՛ջրվեց՛՛… Կարող է՞ խաչատուրովա-ադրբեջանական առևտրային հարաբերություններ եք հաստատել, մեկ-մեկ էլ՝ դիվերսիոն-հետախուզական ՛՛ծրագրեր՛՛ եք ՛՛փոխանակում՛՛… անձնական և ՛՛այլ՛՛ շահերի նպատակով:

Ձեռագիրը շատ նման է հայ-թուրքական սահմանը պահող ռուսական ռազմաբազայի գործելաոճին, երբ զորավարժություններից հետո ականներ էին թողել և՝ ոչ մի զգուշացնող կամ արգելող նշան, ինչն էլ դարձել էր մանկահասակ երեխաների մահվան պատճառ:

Այնպիսի տպավորություն է, որ գեներալ Յուրի Խաչատուրովը խաղաղ բնակիչների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը բերել է ռուսական բանակից ու որդու հետ ՛՛շիթիլել՛՛ հայկական բանակում:

Հետաքրքիր է՝ ռազմական գաղտնիքնե՞րն էլ է այդպես անփութորեն պահպանում. Օրինակ ինչպե՞ս է պահպանում իր հրեա կնոջից /հրեաների դեմ ոչինչ չունենք, հարգում ենք, բայց…/ : Եվ ընդհանրապես Հայաստանում կա՞ ներքին անվտանգությունը ստուգող նորմալ գործող մարմին, որը բանակը բիզնես-բարդակ դարձնող պատասխանատու պաշտոնյաներին արագ դուրս վռնդի այնտեղից:

Հ.Գ. Յուրի Խաչատուրով մենք առանց քեզ շատ ավելի անվտանգ կզգանք: Վերցրու ՛՛բարդակի՛՛ կրիշ քո Գրիշին ու՝ դուրս բանակից: Անվտանգության միջոցներ էլ կտրամադրենք՝ պահածոյի մի քանի դատարկ բանկա: Կկախես տանդ շուրջը ու հանգիստ բիլիարդ կխաղաս…Կարող ես տանել կամ հրավիրել նաև Սերժ Սարգսյանին ու քո այն տեղակալներին, ովքեր թաթախված են տարբեր կեղտոտ պատմությունների, կազինոյական տալիք-առնելիքների մեջ:

Միլենա  Միսկարյան Հունվարի 23, 2015

Աղբյուրը  lakmoes.am

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий