ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԱԾ ԿՌՎՈՒՄ ՀԵՐՈՍԸ ԸՆԿԱՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԱՐՏՈՒՄ

սուրհանդակ

ԹՈՂ   ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԴ

Եվ քսանամյա քո նոր պատմության,

Անկախ բայց կախված անդունդի եզրին,

Տառապանքների մի բազում շարան,

Կուլ գնացող այս դարաշրջանին:

 

Պիղծ ու կեղտարյուն ելան ընդերքից,

Ենիչերների վիժվածքը թորված,

Ու գամին   սյունին   անարգանքի,

Հիսուսի   նման   խաչեցին   անձայն:

 

Եվ   գործած   մեղքը   պատիժ   մեզ   դարձավ,

Աղետ,   տառապանք,  սով   ու   դառնություն,

Պատերազմն   հաղթած,   բայց   պարտված   կռվում.

Հերոսը   ընկավ,     սակայն   ոչ   մարտում:

 

Եվ   համբուրեցիր   աջը   դահիճիդ,   

ՈՒ   աստվածացրիր   հերոսի   դափնով,

Սակայն   սխալը   անցած   դարերի,

Չդարձավ   քեզ   երբեք   առաջնորդ:

 

Ու   խրատները   քո   մեծությունների,

Տալով   ոտատակ՝   առաջ    գնացիր,

Պիղծ   « Առաքյալներիդ »   հնազանդ,  հլու,

Ստրուկին    վայել    ապրում    ես   այսօր:

 

Ո՞րն    է   քո   մեղքը,   կհարցնես   գուցէ,  

Լավ   իմանալով    պատասխանը   ճիշտ,

Սակայն   վախով    էլ    կապրես    հարատեւ, 

Թե   որ   ստրու՛կ    ես,   ազատ   չես    լինի:

 

Ազատությունը    պետք   է    վաստակել,

Եվ   ոչ    թե    մուրալ,    լացով    աղերսել,

Բռնակալների    օրենքն    է   այդպես,

Թե   հնազանդ   եղար,    ստրուկ    կդարձնեն:
19/05/2014   ՎՀ © VH 

ֆԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ ԷԻՆ

Ազատամարտիկներ
Վարդան Թաթարյանը, Վոլոդիա Ավետիսյանը, Գեւորգ Գեւորգյանը, Արա Խուդավերդյանը, Սուսաննա Մարգարյանը, Աշոտ Մատինյանը, Հայկ Պետրոսյանը։ Գահիկ Հովհաննիսյան   Արմեն Մկրտչյան , Արմենուհի Մանուկյան, Գեւորգ Հակոբյան, Մայիս Հարութունյան , Գառնիկ Գաբրիելյան, Արսեն Ավետիսյան, Սաշիկ Արսենյան

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԱԾ ԿՌՎՈՒՄ ՀԵՐՈՍԸ ԸՆԿԱՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԱՐՏՈՒՄ

  1. Առանց հուզմունքի չկարողացա նայել այս ֆիլմը, իսկապես ինչպիսի ճիշտ մոտեցում, միայն ազատամարտիկն կարող էր այս առհամարանքը և ցավը։ Իմ ազատամարտիկ ընկերոջ պատրաստված ֆիլմն է, ես կիսում եմ ամեն մի բառն ու շտրիխը, քանի որ իմ ընտանիքում երկու ազատամարտիկ է եղել, խոշտանգաված ու առհամարված, մոռացված ու լքված․․․ Ինչպիսի ցավ պետք է զգաս, երբ այն իրականությունը տեսա այստեղ մի՞թե մենք դեռ պետք է անկախությաւնից ու հզորությունից խոսանք, եթե սա է Հայաստանի անկախությունը, ապա թքած ունեմ ա՛յս անկախության վրա, եթե սա է ազատությունը ապա ողբամ քեզ Հայ ժողովուրդ․․․ Շնորհակալ եմ հեղինակին, որ չի մոռացել ֆիլմում գովազդել « Ազգադավը », քանի որ այս ամենի պատմությունը գրված է Ազգադավում․․․ Շնորհակալություն․․․ Առաջարկում եմ դիտել, այս ֆիլմը իսկ սրտից թույլ հայրենասերներին կառաջարկեի չդիտել․․․ Ուշադրի եղեք ֆիլմում սպարաԾերտի մորաքրոջ խոսքերը « մեր սպարապետը ողջ է և կմնա դարերով »։ Լավ հիշեք այս խոսքերը, քանի նա « ողջ է » մեր ժողովուրդը լինելու է խոշտանգված ու ահաբեկված․․․ Քանի դեռ վազգեն սարգսյանը կոչվում է հերոս « սպարապետը » մեր հայ ժողովուրդը լինելու է միշտ խոշտանգված մանվելների, շմայսների ու նրանց ժառանգների ձեռքին։ ԳՀ © ԱՌ 2015

Оставьте комментарий