ՄՂՁԱՎԱՆՋ

geheni araqelՀեղինակի`  Գեհենի   Առաքելի   թույլտվությամբ   Սուրհանդակում  տպագրվում   է    ՄՂՁԱՎԱՆՋԻ    մի   մասը,  կարդացեք     եւ   կտեսնեք   թե    այս   տաղանդավոր   ստեղծագործությունը   իրականությանը   ինչքանով   է  համապատասխանում:

ՄՂՁԱՎԱՆՋ

 

Անհատներն են փոխում պատմության ընթացքը:

« Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կշինեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ » ( Մարկ. ԺԴ 58 ):

« Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ հերիք կլիներ: Տաս հոգի եւ բացարձակ հավատք: Կարեւոր չէ, թե քանի հոգի եք: Կարեւորը հավատալն ու հստակ պլան ունենալն է: »  Ֆիդել Կաստրո

ՄՂՁԱՎԱՆՋ

 

Բեռնատարը կանգնեց   դարպասների մոտ, այնտեղից իջան համազգեստով զինվորականներ, դարպասների մյուս կողմում կանգնած ոստիկանները զարմացած հետևում էին, կարծես չէին կարողանում կողմորոշվել: Զինվորականների խմբի ավագը առանձնացավ խմբից և մոտեցավ դարպասներին: Գնդապետի ուսադիրներով հաղթանդամ մարդը մոտեցավ նրանց:

Բարև ձեզ, ողջունեց նա, ժամապահ ոստիկանները պատասխանեցին նրա ողջույնին, ո՞վ է ձեր մեջի ավագը, — բամփ ձայնով հարցրեց նա,

Ես, — պատասխանեց սերժանտը,

Սերժա՛նտ, արագ բացե՛ք դարպասները, — կարգադրեց գնդապետը,

Բայց դուք ո՞վ եք, — զարմացավ սերժանտը.

Գնդապետ Ավետիսյան, — ներկայացավ նա գրպանից հանելով վկայականը, պահեց նրա աչքերի դիմաց, — արագ բացե՛ք դարպասները, — կրկնեց գնդապետը:

Բայց ես չեմ կարող պարոն գնդապետ, — հրաժարվեց սերժանտը, — եթե սպասեք, վերակարգի ղեկավարին իմաց կտամ…

Սերժա՛նտ դու՛ք չլսեցի՞ք հրամանը… Շտապ բացե՛ք, — խիստ տոնով կարգադրեց գնդապետը: Սերժանտը տարակուսում էր, փորձեց ռադիոկապով կապվել վերակարգի ղեկավարի հետ: Գնդապետը ձեռքով նշան արեց, իր զինվորներից երկուսը վազելով մոտեցան ավտոմատները ուղղելով ոստիկանների վրա, — դուք չլսեցի՞ք հրամանը,— բարկացավ նա, — հաշվում եմ երկուսը, նրանք կրակելու են…

Վերակարգի ոստիկանները սարսափած էին և ահաբեկված, երևի ավելի շատ դիմակավորված ավտոմատավորներից նրանք քարացած կանգնել էին, չէին կարողանում անգամ խոսել:

Պարոն գնդապետ մենք իրավունք չունենք, — հազիվ խոսեց մյուս ոստիկանը:

Ես չեմ կրկնելու՛. Բացե՛ք արագ, — բղավեց նա:

Գնդապետի ետևում կանգնած կապիտանը ձեռով նշան արեց, և երկու այլ դիմակավորված զինվոր արագ մագլցեցին դարպասների վրայով և բացեցին դարպասները:

Պարո՜ն գնդապետ, — աղաղակեց սերժանտը,

Ձերբակալե՛ք սրանց, — կարգադրեց գնդապետը և շարժվեց առաջ, զինվորները արագ զինաթափեցին ժամապահ ոստիկաններին, ձեռնաշղթաներ հագցնելով տարան դեպի բեռնատարը: Զինվորականերով լի բեռնատարը մտավ ներս, նորից փակվեցին դարպասները:

Գնդապետը դիմակավորված զինվորներով շրջապատված մտավ առանձնատուն: Մուտքի մոտ կանգնած կապիտանը տեսնելով զինված խմբին շտապեց ընդառաջ,

Ո՞վ եք դու՛ք, զարմացած հարցրեց նա,

Իսկ դուք ո՞վ եք կապիտա՛ն, ինչու՞ չեք ներկայանում ինչպես հարկն է…

Գնդապետի խիստ ձայնը շփոթեցրեց կապիտանին, այդ տարօրինակ զինյալների հայտնությունը անակնկալ էր նրա համար, սակայն նա անմիջապես կարողացավ իրեն տիրապետել, զգաստ կանգնելով զեկուցեց,

Վերակարգի հեթապահ կապիտան Առաքելյան.

Ուրեմն կապիտա՛ն Առաքելյան, այս պահից, կատարում եք միայն իմ հրամանները.

Կներե՛ք, բայց դու՛ք ո՞վ եք, —շփոթված հարցրեց նա,

Կապիտա՛ն ինձ թվում է, որ դուք չհասկացաք հրամանը, — խիստ տոնով շարունակեց գնդապետը, — ամիջապե՛ս հանձնում եք զենքը և վկայականները…

Բայց ի՞նչ իրավունքով, — դիմադրեց կապիտանը,

Ձերբակալել սրա՛ն, — կարգադրեց գնդապետը, և հրամայեց ջոկատի զինվորներին խուզարկել սենյակները: Հերթապահ կապիտանին ամիջապես զինաթափեցին զինվորների ուղեկցությամբ տարան: Գնդապետին մոտեցավ մի լեյտենանտ և զեկուցեց…

Պարոն գնդապետ, երեք հոգու ենք ձերբակալել, կարծում եմ, որ պետք է տեսնեք նրանց, — գնդապետը համաձայնեց, լեյտենանտը հեռացավ քիչ հետո վերադարձավ դիմակավորված զինվորներով, որոնք ուղեկցում էին քաղաքացիական հագուստով երեք տղամարդու,

Ո՞վ եք դու՛ք, ի՞նչ եք անում այստեղ, — խիստ տոնով հարցրեց գնդապետը.

Ես նախագահի անվտանգության հերթափոխի պետն եմ, — կմկմաց նա:

Երևի դիմակավորված զինվորների խումբը նախագահի առանձնատան տարածքում նրանց համար անակնկալ էր, նրանք շփոթված էին ու ահաբեկված:

Ինչու՞ չեք զեկուցում ինչպես հարկն է, — խիստ տոնը սթափեցրեց նրան,

Նախագահի անվտանգության հերթափոխի պետ մայոր Օսիպով.

Ուրեմն մայոր Օսիպո՛վ, այս պահից կատարում եք միայն իմ հրամանները, — շարունակեց գնդապետը, — ամիջապես հանձնում եք ձեր մոտի եղած զենքը և զինամթերքը.

Զինվորներն արդեն զինաթափել են, — կմկմաց մայորը.

Դա լավ է. Ձեր անվտանգության համար են արել, — բացատրեց գնդապետը:

Շը՜ շնորհակալություն, — հազիվ արտաբերեց մայորը:

Դե մայոր, ասացե՛ք հիմա որտե՞ղ է նախագահը, — շարունակեց գնդապետը,

Իսկ հիմա ժամը քանի՞սն է, — վախեցած հարցրեց նա,

Գնդապետը նայեց ձեռքի ժամացույցին,

Հիմա ժամը երեքն է .

Հիմա նախագահը իր ննջասենյակում է, քնած է…

Ավելի լավ, որ քնած է, — ուրախացավ գնդապետը, — ուղեկցիր մեզ այնտեղ…

Մայորի երկու ընկերներին առանձնացրին և տարան, դա ավելի դժվարացրեց նրա վիճակը:

Բայց պարոն գնդապետ, նա այս ժամին քնած է, և մենք իրավունք չունենք անհանգստացնելու նախագահին…

Մայո՛ր այդ դուք իրավունք չունեք, բայց ես ունեմ, — կատակեց գնդապետը, դիմակավորված շքախումբը ծիծաղեց, դա ավելի սարսափեցրեց Օսիպովին:

Այս ներխուժումը և իր ընկերների զինաթափումը ու ձերբակալումը քիչ էր, հիմա էլ այդ լկտի պահելաձևը ու հռհռոցները: Կարծես թե մի բան կատարվում էր, որից ինքը տեղյակ չէր, — նախօրոք զգուշացնում եմ մայո՛ր, իմ հրահանգները չկատարելու դեպքում, իմ զինվորները հրաման ունեն կրակելու, այնպես որ խորհուրդ կտաի ավելորդություններ չանել:

Այո՜ իհարկե պարոն գնդապետ, — հնազանդվեց նա,

Գնդապետը և դիմակավորված զինվորների խումբը մայորի ուղեկցությամբ անցան երկար միջանցքով, ու հասան ննջարանին, դռան մոտ կանգնած ոստիկանը զգաստ կանգնեց և պատիվ տվեց:

Սա՞ է ննջարանը, — հարցրեց գնդապետը,

Այո, պարոն գնդապետ, — շշուկով ասաց նա,

Մայո՛ր, կարող եք հերթապահին ուղարկել հանգստի սենյակ, — կարգադրեց գնդապետը: Զինվորներից երկուսը հերթապահ ոստիկանին ուղեկցեցին:

Առանց թակելու դուռը գնդապետը մտավ ներս, նրա ետևից մայորը և ողջ խումբը: Կիսախավար սենյակի վերջում երևում էր նախագահի հսկա մահճակալը: Գնդապետը մոտեցավ մահճակալին, ձեռքի լապտերով լուսավորեց: Նախագահն քնած էր, երիտասարդ ժպիտը դեմքին, իսկ կողքին կինն էր վերմակի մեջ փաթաթված:

Պարո՜ն նախագա՜հ, — շշուկով ասաց մայորը, — պարոն նախագահ…

Նա փորձում էր արթնացնել նախագահին չցանկանալով խանգարել առաջին լեդիի քունը: Նախագահը դժվարությամբ բացեց աչքերը, տեսնելով իր գլխի վերև կանգնած անծանոթին զարմացավ, ուղղվեց պառկած տեղից և նստեց,

Ի՞նչ եք անում էստե՛ղ, — բղավեց նա, մայոր Օսիպովը ցնցվեց տեղում, չկարողացավ պատասխանել, գնդապետը վառեց սեղանին դրված լամպը, որպեսզի տեսանելի լինի իր դեմքը:

Սե՛րժ Ազատի Սարգսյա՞ն, — խիստ տոնով հարցրեց նա,

Դու՛ ո՞վ ե՛ս, — եղավ պատասխանը,

Հանգի՛ստ երիտասարդ, մի բարձրացրեք ձեր ձայնը.

Դու՛րս կորի, ապու՛շ, — բղավեց նախագահը:

Գնդապետի ուժգին ապտակը, սթափեցրեց, նրան դեմքը այլայլվել էր, աչքերը չռվել էին կատաղությունից. հարցական նայում էր իր թիկնազորի պետին, որպեսզի նա բացատրի թե ինչ է կատարվում, նախագահի ձայնից արթնացած կինը շփոթված նայելով կողքերը, նորից վախից ծպտվեց վերմակի տակ, փորձելով գուշակել իրականությու ՞ ն էր, թե ՞ մղձավանջ:

Սե՛րժ Ազատի Սարգսյա՞ն, — բամփ ձայնով կրկնեց գնդապետը:

Ննջարանում վառվեցին լույսերը, տեսարանը ահաբեկել էր նախագահին, ննջասենյակի բոլոր կողմերում դիմակավորված զինված զինվորականներ էին:

Այո՜, — հազիվ արտասանեց նա:

Դու՛ք պետք է գաք մեզ հետ, — հրամայական տոնով ասաց գնդապետը, — դու՛ք և ձեր կինը, — ավելացրեց նա:

Նախագահը վեր կացավ տեղից, ոտքերն ու ձեռքերը դողում էին այլայլված դեմքը կարծես միանգամից փոխվեց, դեմքը այրվում էր, անհնար էր ճանաչել, կարծես թե քիչ առաջ ինքը չէր երիտասարդ ժպիտով քնածը:

Ռռիտա՜ն ընչի՞ համար գա… Ինչա՞ էղել, — դժգոհ հարցրեց նա:

Ռազմադաշտային դատարանի որոշումն է, — բամփ ձայնով բացատրեց գնդապետը, — դու՛ք և ձեր ընտանիքի բոլոր անդամները այս պահից մեր հսկողության տակ եք…

Ի՞նչ ռազմադաշտային դատարան, — բարձրացրեց ձայնը, հետո երևի հիշելով գնդապետի ապտակը, ամիջապես մեղմացավ, — մայո՛ր, ո՞վ ա սա, — հարցրեց նա իր թիկնազորի պետին, փորձելով նրանից ճշտել թե ով է գնդապետը:

Դիմակավորված զինվորները կանգնել էին ննջարանի անկյուններում, մի մասը խուզարկում էին առանձնատան սենյակները:

Քաղաքացի՛ Սարգսյա՛ն արագացրե՛ք, մենք ժամանակ չունենք, — շտապեցրեց գնդապետը,

Գոնե դուրս կգա՞ք, որպեսզի հագնվեմ, — դժգոհ տոնով ասաց նախագահը:

Ո՛չ, այստե՛ղ, մեր ներկայությամբ հագնվե՛ք, — ասաց գնդապետը, վերցնելով աթոռին դրված սենյակային խալաթը, ձեռքով շոշափեց այն և մեկնեց նրան, — կարող եք գիշերանոցով գալ, ձեր հագուստները կբերեն որտեղ որ պետք է…

Բայց այսպե ՞ս…

Մի անհանգստացեք, քիչ հետո կվերադառնաք, — հանգստացրեց գնդապետը: Գնդապետի վերադառնալ բառը կարծես թե հանգստացրեց նրան, — տեսնես ո՞վ է այս դաժան կատակի հեղինակը, — մտածում էր նախագահը…

Իսկ կարո՞ղ եմ զանգել…

Ո՛չ, արգելված է, ես հրաման ունեմ, — մերժեց գնդապետը:

Առանձնատան մյուս սենյակներից զինվորների ուղեկցությամբ դուրս բերեցին նախագահի ընտանիքի մյուս անդամներին: Հսկայական առանձնատան շքեղությունը և դիմակավորված զինվորների անցուդարձը կարծես պալատական հեղաշրջման տպավորություն էր թողնում: Նախագահի ընտանիքի անդամները սարսափած, քնահարամ, կիսամերկ կանգնել էին միջանցքում և չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում: Նրանց դեմքերի գույնը ճերմակել էր, աչքները չռած հետևում էին դիմակավորված զինվորներին, փորձելով գտնել մի պատասխան: Կարծես « Բարդուղիմեոսյան գիշեր » էր իջել նախագահական առանձնատան վրա: Նախագահը կիսաբաց դռան արանքից տեսավ ընտանիքի մյուս անդամներին և սկսեց աղաղակել,

Ու՞ր եք տանում իմ ընտանիքին…

Քաղաքացի՛ Սարգսյան մի՛ աղմկեք, ձեզ ասացինք, որ քիչ հետո կվերադառնաք, սա միայն ձեր ընտանիքի անվտանգության համար է արվում, — հանգստացրեց գնդապետը, նա հրամայեց որպեսզի միջանցքում կանգնած ընտանիքի անդամներին տանեն անվտանգ վայր: Նախագահի կինը նույնպես միացավ իր զավակներին: ՈՒղեկցող զինվորները դուրս տարան նրանց` նստեցնելով բեռնատարը, հեռացան: Նախագահը մնաց ննջարանում կանգնած, նա կատաղած էր, սակայն փորձում էր հանգիստ ձևացնել:

Իսկ ու՞ր եք տանում, — հանգիստ տոնով հարցրեց նա,

Ես մոռացա ներկայանալ, կներեք, գնդապետ Մամիկոնյան, — ներկայացավ նա,

Գնդապե՛տ Մամիկոնյա՛ն, դու գժվե՞լ էս, գիտե՞ս թե ինչ է՛ս անում, — խիստ տոնով շարունակեց նախագահը, — մոռացե՞լ էս, թե ով է կանգնած քո դիմաց… Դու գիտե՞ս թե քեզ ինչ կանեմ, — սպառնաց նախագահը,

Սարգսյա՛ն, այնպես մի՛ արեք, որպեսզի կարգադրեմ ձեզ ձեռնաշղթաներ հագցնեն. — հանգիստ տոնով ասաց գնդապետը, — եկեք նստենք, հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ, թե ինչ է ձեզանից պահանջվում…

Նախագահը նստեց բազմոցին:

Դե, լսում եմ, ասա…

Սարգսյա՞ն, ինչքանով գիտեմ, դուք շատ հարուստ մարդ եք…

Նախագահը կարծես թե զգաց, որ կարելի է բանակցել, ինչպես ասում են ամեն ինչ իր գինն ունի, և այս գնդապետը բացառություն չէ:

Այո՛ գնդապետ, հարուստ եմ — համաձայնվեց նա, — բայց ավելի լավ կլիներ առանձին զրուցեինք, առանց այս զինվորների…

Չէ, կարիք չկա, ես նրանց վստահում եմ, — ժպտաց գնդապետը.

Այդ դեպքում ասացե՞ք գնդապետ, ինչքա՞ն է ձեզ պետք, 500 հազար 800 հազար, — սկսեց սակարկել նա, — եթե ուզու՞մ եք մեկ միլիոն եվրո, առանձնատուն Մայամիում կամ Կանարյան կղզիներում… Ասացե՛ք ինչքա՞ն և ե՞րբ, գումարը մեկ ժամից այստեղ կլինի…

Գնդապետը սկսեց ծիծաղել:

Չէ՜, դուք ինձ ճիշտ չհասկացաք…

Գնդապետ կարող եմ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել, միայն հիմա թույլ տվեք զանգեմ. — խնդրեց նա,

Իսկ ու՞մ պիտի զանգեք, — հարցրեց գնդապետը,

Ռոբերտին` ընկերոջս.

Ռոբերտ Քոչարյանի՞ն նկատի ունեք, — հարցրեց գնդապետը,

Այո՛, հենց նրան, — ուրախացավ նախագահը,

Այո, կարող եք զանգել, բայց միայն իմ հեռախոսով…

Հա, իհարկե…

Գնդապետը գրպանից հանեց բջջային հեռախոսը և հավաքեց համարը.

Ալյո՜, Սաղաթելյան, ինչպե՞ս ես, — խոսեց գնդապետը, — Քոչարյանը քո մո՞տ է, — հարցրեց նա, — դա լավ է, կարո՞ղ ես հեռախոսը փոխանցել նրան…

Կարծես թե գծի մյուս ծայրում հեռախոսը փոխանցեցին Քոչարյանին: Նախագահը զարմացած էր, աչքերը չռած սպասում էր պատասխանի: Գնդապետը հեռախոսը փոխանցեց նախագահին:

Ալյո՜, Ռոբի՛կ, դու՞ էս, — խոսեց նա, — կարո՞ղ ես կյալ մեր ղոլը…

Նախագահի համար անակնկալ էր գնդապետի գիշերային հեռախոսազանգը այդ մարդուն, որը չգիտես թե այդ ուշ ժամին ինչ էր անում Ռոբերտի կողքին: Նա երկար չխոսեց, անջատեց հեռախոսը և տվեց գնդապետին,

Հիմա ի՞նչ Սարգսյան…

Ռոբերտը ասաց, որ իրան ձեռբակալել են…

Հա՜ ճիշտ որ, մոռացա ասել այդ մասին, — արդարացավ գնդապետը, — Սարգսյան մենք տեղյակ ենք, որ ձեր դեմ մահափորձ է կազմակերպված, ու դրա կազմակերպիչը Արթուր Բաղդասարյանն է ու ԱԱԾ – ի պետ Գորիկ Հակոբյանը, — բացատրեց գնդապետը, — նրանք հիմա ձերբակալված են, սակայն վտանգը դեռ անցած չի, քանի որ նրանք վարձկաններ են վարձել ձեզ մեկուսացնելու համար. Այնպես որ, կարծում եմ մեր հովանու տակ պաշտպանված եք…

Նախագահի համար այդքան անսպասելի նորությունները, որը մեկը-մյուսին հաջորդում էին, սառը ցնցուղի տպավորւթյուն էր թողել.

Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ է կատարվում, — նա բռնել էր գլուխը, կարծես թե ուզում էր արթնանալ այդ սոսկալի մղձավանջից, — գնդապետ, հետո ի՞նչ է լինելու…

Դե՜, Արթուր Բաղդասարյանը այս պահից ցուցմուք է տալիս, իսկ Գորիկ Հակոբյանին մնացել է մեկ ժամ, որպեսզի ինքնասպան լինի, — կատակեց գնդապետը:

Ինչպե՞ս թե ինքնասպա՜ն, — զարմացավ նախագահը:

Այո՛, նա երկու տարբերակ ունի, — ժպտաց գնդապետը, — կամ ինքնասպան է լինելու, կամ էլ դու՛ք կսպանեք նրան…

Այս ի՞նչ է կատարվու՜մ…

Հա՛, Սարգսյան, մոռացա հայտնել, — շարունակեց գնդապետը, — որ ձեր դեմ մեղադրաք է ներկայացրել Գագիկ Հարությունյանը, նա այս պահին ցուցմունք է տալիս…

Ա՜խ, շնե՜ր… Դավաճաննե՜ր… Արթուր Բաղդասարյանին մարդ սարքեցի, որ էսօր իմ դեմ մահափորձ կազմակերպի՞, իսկ Գորիկի՛ն, քավթառ շու՛ն, բա Գագո՞ն, սողու՜ն, ճիշտ են ասում օձը տաքացնողին ա կծում… Գնդապետ դրա՛նք ուղն ու ծուծով հանցագործ են…

Սարգսյան մենակ նրանք չեն, — շարունակեց գնդապետը, — նրանց հետ են մի քանի գեներալներ` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը և Լովա Երանոսյանը… Այնպես որ հնարավոր է մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներ ևս…

Դրա՛նք բոլորն էլ հանցագործնե՛ր են և մարդասպաննե՛ր, — բղավեց նախագահը.

Այո՛, ես դա գիտեմ Սարգսյան, — ժպտաց գնդապետը, — բայց դու՞ք էիք չէ նրանց վերցրել ձեր հովանավորության տակ…

Ո՛չ թե իմ հովանավորության, այլ իմ բռի մեջ էին այդ սրիկաները, — ճշտեց նա, — նրանց փոշիացնելու եմ, դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը…

Կարող եմ ուրախացնել Սարգսյան, նրանք արդեն ձերբակալված են, այնպես որ շուտով կտեսնեք նրանց, — խոստացավ գնդապետը, — սակայն վատը այն է, որ Հովիկ Աբրահամյանին չկարողացան բռնել, նա հասցրել է փախնել…

Ո՞վ, մուկը՜… Ի՞նչ է, նա՞ էլ է դրանց հետ…

Այո՛, նույնիսկ մեզ թվում է թե այդ դավադրության գլխավոր պատվիրատուն նա է, — բացատրեց գնդապետը,

Մուկ էի կարծում, պարզվեց կռի՛ս դուրս եկավ…

Այո՜ այդպես է, — բամփ ձայնով ասաց գնդապետը, սակայն մի անհանգստացեք, նրան շուտ թե ուշ կբռնենք, նրա ընտանիքի բոլոր անդամները արդեն ձերբակալված են… Եթե նորություններ լինի առաջինը դուք կիմանաք…

Շնորհակալ եմ գնդապետ…

Իմիջիայլոց, այս ամենը ձեզ ասացի, որպեսզի համագործակցեք, եթե մեզ չօգնեք, ապա ինքներդ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի…

Հարց չկա գնդապետ, ինչ ինձանից որ պետք է, ապա ես կանեմ,— խոստացավ նախագահը:

Մեզ հայտնի է շատ հանցագործությունների գաղտնիքներ, Ազգային ժողովի պատգամավորների գործած և չգործած մեղքերի մասին դուք լավ տեղյակ եք: Այնպես որ հարգելի Սարգսյան, կարծում եմ դուք ունեք մանրամասն տեղեկատվություն:

Այո՛, ունեմ, շա՜տ լավ էլ ունե՛մ… Նրանց բոլորին հատ առ հատ շանսատակ եմ անելու: Դեռ կիմանան Սերժը ո՞վ ա՜…

Հա՜, իսկ այն գումարների մասին, որը ասում էիք — հիշեցրեց գնդապետը,

Հա՜, փողերը՜… Մի անհանգստացի գնդապետ, ինչքան պետք է կլինի, — խոստացավ նա, — եթե դեմ չես գնդապետ կարող եմ այսօրվանից քեզ նշանակել իմ թիկնազորի պետ:

Գնդապետը սկսեց ծիծաղել:

Չէ՜, շնորհակալություն Սարգսյան, ես արժանի չեմ այդ պաշտոնին…

Ինչու՞ արժանի չես, մեզ քեզ պես նվիրված ու ազնի՛վ հայրենասե՛ր մարդիկ են պետք…

Չէ՜ Սարգսյան, այդ հարցին ավելի լավ է հետո, — թեման փոխեց գնդապետը, — դուք այն ասեք, կարո՞ղ ենք վերադարձնել Հայաստանից թալանված գումարները:

Նախագահը կամուկացի մեջ էր, սակայն կարծես թե տարբերակներ չէր մնում, նա շրջապատված էր դիմակավորված զինված զինվորներով, և ով գիտե թե ինչ են պատրաստվում անել իրեն:

Ես գիտեմ, թե որ պատգամավորը կամ նախարարը, ինչքան գումար ունի, որ բանկերում և ինչպես է այն ձեռք բերել այդ ամենը: Այնպես որ, այդ քսան տարիների կողոպտված գումարները իրենց տոկոսներով կարելի է վերադարձնել:

Դա լավ է Սարգսյան, — ուրախացավ գնդապետը, — իսկ ե՞րբ կարող եք տրամադրել մեզ այդ ինֆորմացիան…

Եթե թույլ տաք մեկ հեռախոսազանգ…

Այո, իհարկե, միայն իմ հեռախոսով…

Բայց ես Սաշիկի համարը չեմ հիշում, — միամիտ ասաց նա, — կինս` Ռիտան գիտի…

Ուզու՞մ եք ձեր եղբորը զանգահարել, — հարցրեց գնդապետը,

Այո՛, սաղ ֆայլերը Սաշիկին մոտն ա, ու մեկ ալ Լյովիկին, այնպես որ պիտի նրանց գտնեմ,

Հասկանալի՜ է Սարգսյան, — գնդապետը ձեռքով նշան արեց թիկունքում կանգնած դիմակավորված կապիտանին, նա իր հերթին մոտ կանչեց զինվորներից մեկին, ինչ որ բան շշնջաց նրա ականջին, զինվորը դուրս գնաց, — Սարգսյա՛ն, ես զինվորական մարդ եմ, այդպիսի բաներից գլուխ չեմ հանում, հիմա կգա մեր իրավաբանն ու կասի, թե ինչ պետք է արվի:

Քիչ հետո ննջասենյակ մտավ այն զինվորը, իսկ նրա հետ դիմակավորված մի լեյտենանտ: Լեյտենանտը մոտեցավ և պատիվ տվեց, համազգեստի տակից ուրվագծվում էր որ նա կին է: Նախագահը զգաստացավ, բարևեց լեյտենանտին, նա գլխի շարժումով պատասխանեց ողջույնին:

Պարո՛ն գնդապետ, ձայնագրիչը միացնե՞մ, — հարցրեց ետևի կանգնած կապիտանը,

Այո՛, կապիտան, այդպես ավելի լավ կլինի, — համաձայնվեց գնդապետը, — լեյտենանտ, եկեք նստեք, այն ինչ ասում է Սարգսյանը, գրի առեք, հետո մեզ կասեք, թե ի՞նչ պետք է արվի… Լեյտենանտը մեր իրավաբանն է, դու ասա ի՞նչ գիտես նա գրի կառնի:

Շատ լա՜վ, — համաձայնվեց նախագահը, լեյտենանտը նստեց բազմոցին, գրպանից հանեց գրիչը և բացեց ձեռքի թղթապանակը, իսկ կապիտանը միացրեց ձեռքի ձայնագրիչը ու դրեց սեղանին:

Կարող ենք սկսել, պարոն Սարգսյան, — վերջապես խոսեց լեյտեանանտը, այո նախագահը չէր սխալվել, որ նա կին էր, սև դիմակի տակից անգամ նկատելի էին նրա գեղեցիկ դիմագծերը: Նախագահը սկսեց խոսել.

Բոլոր ինֆորմացիան, որը հարկավոր է, գտնվում է ինձ մոտ, դրանք թվայնացված են ու կոդավորված շրիֆտներով, դրանք գտնվում են էլեկտրոնային գրադարանում` գաղտնի հասցեներով, այդ ինֆորմացիան բաժանված է երեք մասի, մեկը Սաշիկին մոտն ա, իսկ մյուսը Լովիկին կուշտն ա, երորրդ մասը, ինչքան գիտեմ Շվեցարական բանկի դեպոզիտում ա…

Դիմակավորված կինը արագ-արագ արձանագրում էր նախագահի խոսքերը, փորձելով ետ չմնալ ձայնագրիչից:

Շա՜տ կներեք, պարոն Սարգսյան, իսկ ի՞նչ ինֆորմացիա է այդ ֆայլերում, — ընդհատեց քնքուշ լեյտենանտը:

Նախագահը քմծիծաղեց, կարծես թե երիտասարդ կինը կասկածում էր իր հնարավորությունների և ընդունակությունների վրա:

Կապիտա՛ն, տեսեք, թե ինչպե՞ս կարող եք կապվել Սաշիկ Սագսյանի հետ, — կարգադրեց գնդապետը, կապիտանը գլխով արեց և դուրս եկավ ննջասենյակից, — Սարգսյա՛ն, պարզ խոսա, առանց այն էլ ժամանակ չունենք, — նկատողություն արեց գնդապետը,

Այդ ֆայլերում է գտնվում այն ինֆորմացիան, թե որ պատգամավորը ինչ ճանապարհով, և որքան գումար է աշխատել, — ասաց նախագահը,

Սարգսյան, ոչ թե աշխատե՛լ, այլ թալանե՛լ, — ընդհատեց գնդապետը,

Հա՛, թալանել, — ուղղեց նախագահը, — ուրեմն թե ի՞նչ ճանապարհով է թալանել, ինչքա՞ն և ումից, թե որտե՞ղ, ի՞նչ հաշիվների վրա է պահում այդ գումարները, անգամ ընտանիքի անդամների անուններով բացված հաշվները ու դրանց հաշվեհամարները, ներդրումային ի՞նչ ծրագրերում և բիզնեսով է զբաղված, դրա հետ մեկտեղ, թե ի՞նչ անշարժ գույք ունեն Հայաստանում և արտասահմանում:

Սարգսյա՛ն, Ռոբերտ Քոչարյանի՞նն էլ կա, — ընդհատեց գնդապետը,

Հա՛, նրանն էլ կա…

Բա՜ Սաշիկինն ու Լևոնի մասին նույնպե՞ս…

Չէ՜, նրանց մասին կա, բայց այդ ֆայլերի մեջ չի, — միամիտ բերնից թռցրեց նա,

Բա՜ որտե՞ղ է — խիստ տոնով հարցրեց գնդապետը, նախագահը զգաց, որ սխալ է թույլ տվել, փորձեց շտկել իրավիճակը, — դե նրանց մասին իմ մոտ կա…

Դե՜ դրանից էլ սկսեի՛ր, — բարկացավ գնդապետը:

Պարո՛ն գնդապետ, եթե թույլ կտա՞ք, այս մեկը ավարտենք, նոր կանցնենք մյուսին, — առաջարկեց լեյտենանտը:

Իրավացի ես աղջիկ ջան, կներեք, կարող եք շարունակել, — ներողություն խնդրեց գնդապետը.

Շարունակե՛ք պարոն Սարգսյան, — առաջարկեց աղջիկը, — ասացե՛ք խնդրում եմ, ու՞մ նկատի ունեիք բոլորին ասելով…

Բոլորին նկատի ունեմ բոլորին, — քմծիծաղեց նա, շտկվելով բազմոցին սկսեց թվարկել. — Ազգային ժողովի պատգամավորների՛ն, կառավարության անդամների՛ն, սկսած վարչապետից վերջացրած նախարարներով ու նրանց ենթականներով… Կուսակցություններից սկսած վերջացրած Եհովայի վկաներով…

Պարո՜ն Սարգսյան, Եհովայի վկաններ ասելով, նկատի ունեք նաև կրոնական աղանդները՞, — միամիտ հարցրեց աղջիկը,

Աղջի՛կ ջան, պարզ չե՞մ ասում, — ձայնը բարձրացրեց նա, աղջիկը այլայլվեց ու հուզվեց, անգամ սև դիմակի տակից երևացին նրա արցունքակալված աչքերը: Գնդապետի բամփ ձայնը կարգի հրավիրեց նախագահին, նա ամիջապես մեղմեց ձայնը. Աղջիկ ջան պարզ չե՞մ ասում, — շարունակեց նախագահը, — կուսակցություններից սկսած ՀՀՇ, ՀՅԴ, Օէկ, ՀՀԿ, Բարգավաճ ու Ժառանգություն… Մի խոսքով բոլորը, չթվարկեմ բոլորին… Կուսակցական վերնախավից սկսած, վերջացրած կրոնական աղանդների ղեկավարները…

Աղջիկը արագ-արագ գրում էր նրա ասածները, դիմակի տակից նկատելի էր նրա զարմացած դեմքը.

Սարգսյա՛ն, Հայ առաքելական եկեղեցու մասին էլ կա՞, — հետաքրքրվեց գնդապետը,

Այո՛, հայ առաքելական եկեղեցու և աղանդավորական այլ եկեղեցիների սպասավորների գումարների, նրանց բիզնեսների, շրջանառվող գումարների, նվիրատվությունների, սև փողերի լվացման, օֆշորային գոտիններում ներդրումների մասին և կոնկրետ որտեղ, ինչ ձևով են իրականացնում այդ:

Կներե՛ք, մի բան հարցնեմ, իսկ Գարեգին II-ի մասին էլ կա՞, — հետաքրքրությունից ելնելով հարցրեց գնդապետը:

Ասացի այո՛, բոլորը, այդ թվում նաև՝ Գարեգին II-ը, — դժգոհ ասաց նախագահը:

Դե լավ, եկեք շարունակենք, — առաջարկեց լեյտենանտը,

Բացի Հայաստանի քաղաքական ու հոգևորական գործիչներից, այնտեղ կան Եվրոպայում, Ռուսատանում ու Ամերիկայում ապրող հայերի մասին, որը ինչ բիզնեսով ու հասարակական գործով է գումարներ աշխատում, նրանց կապերի ու նրանց կարողությունների մասին…

Սարգսյա՛ն, ուզում եք ասել, որ տիրապետել եք սփյուռքի ողջ մեծահարուստների տվյալների՞ն, — ընդհատեց գնդապետը,

Չէ՛, մենակ նրանց, ովքեր կեղտոտ բիզնեսով են գումարներ աշխատել, և ում հովանավորությամբ են գործել…

Դա լա՜վ է, կեցցե՛ս Սարգսյան, — գովաբանեց գնդապետը,

Տարածաշրջանը մեծ է Իրան, Հնդկաստան, Բրազիլիա, Ռուսաստան Կիպրոս ու Մալթա, մի խոսքով որտեղ, որ հայեր կան, — իրենից գոհ ավելացրեց Սարգսյանը:

Ննջարան մտավ այն դիմակավորված կապիտանը, որը գնացել էր, մոտեցավ և զեկուցեց,

Պարո՛ն գնդապետ, Սաշիկ Սարգսյանը կապի մեջ է, կարող եք հիմա հեռախոսով խոսել նրա հետ…

Հա՞, դա լա՜վ է, — ուրախացավ գնդապետը ուղղվելով նստած տեղից. Կապիտանը ձեռքի հեռախոսը մեկնեց գնդապետին:

Ա՛յս հեռախոսով պարոն գնդապետ.

Գնդապետը վերցրեց հեռախոսը,

Այլո՜ ո՞վ է, — բամփ ձայնով հարցրեց նա, — Մանուկյա՛ն դու՞ ես… Սաշիկը մո՞տդ է…

Գնդապետը միացրեց հեռախոսի բարձրախոսը և դրեց սեղանին.

Այո, պարոն գնդապետ, — հեռախոսում լսվեց Մանուկյանի ձայնը, — ճիշտն ասած պարոն գնդապետ, նա տղաներին դիմադրություն էր ցույց տալիս, դե նրանք էլ մի հատ տվեցին վզակոթին…

Գնդապետը իր հաստ ձայնով սկսեց ծիծաղել,

Բայց Մանուկյան Սաշիկը կարո՞ղ է չէ խոսել, — հարցրեց գնդապետը,

Այո, իհարկե՛, պարոն գնդապետ, նա հիմա բարձրախոսով մեզ լսում է,

Գնդապետը հեռախոսը հրեց նախագահին.

Խոսա՛ Սարգսյան, Սաշիկը քեզ լսում է…

Սաշի՜կ, դու՞ էս, — հարցրեց նախագահը,

Հա՛ ես եմ, — հեռախոսում լսվեց Սաշիկի ձայնը, նա կարծես չէր կարողանում խոսել, երևի ավելի շատ էր վախեցած, քան իր եղբայրը,

Սաշիկ է՛ն բաները, որ քո մոտն ա, պիտի տաս, որ պիրեն…

Էղա՜վ Սերժո ջան, հունց որ ասես… Սերժ տու՛ լյավ է՞ս…

Հա՜ Սաշիկ ջան, լյավ եմ…

Դու հիմացա՞ր, որ Նարեկին թակալ են, — նա չկարողացավ շարունակել, սկսեց արտասվել:

Գնդապետը անջատեց հեռախոսը, նախագահը խուճապի մեջ էր:

Գնդապետ, Սաշիկի տղուն ինչու՞ են ծեծալ, — հարցական նայեց նրա դեմքին: Նարեկը, Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդին էր:

Դե՜ երևի չի հնազանդվել հրահանգներին, տղերքն էլ մի երկու ապտակ տվել են, — հանգիստ տոնով ասաց գնդապետը,

Բայց Սաշիկը ասաց, որ ծեծել են…

Սարգսյա՛ն այդ թեման փոխի, հազար գործ ունենք, — առաջարկեց գնդապետը.

Բայց Սաշիկը ասաց, որ ծեծել են, — կրկնեց նախագահը:

Սարգսյան ծեծելը հարաբերական է ասված. ծեծե՛լ էլ կա՜, ծեծե՛լ էլ, — կատակեց գնդապետը, — եթե ուզում ես ճիշտն իմանալ, ապա նրա բախտը բերել է, որ ես այնտեղ լինեի ձվերը կտրել կտաի…

Նախագահը ցնցվեց:

Գնդապետ, կարո՞ղ ենք տղամարդու պես առանձին խոսել, — համոզեց նախագահը,

Է՜հ Սարգսյան, — հոգոց հանեց գնդապետը, — տղամա՛րդ ասացիր, միտս եկավ անցած տարի իմ ազատամարտիկ ընկերներին, նրանք մեռան կոկորդ պատռելով, որպեսզի տղամարդու պես նստես ու հետները խոսես…

Գնդապետը քմծիծաղեց,

Գնդապետ, խնդրում եմ միասին առանձին զրուցենք, — փորձեց համոզել նրան, խնդրելը նախագահի համար կարծես խորթ բան էր, ավելի լավ էր ինքնասպան լինել, քան թե նման բան խնդրել մի քոսոտ գնդապետից:

Ինչի՞ մասին, Սարգսյան, եթե ասելու բան կա՞, կարող ես ասել…

Դե՜ այն, որ սկզբից պայմանավորվել ենք…

Գնդապետը զամացած դեմք ընդունեց:

Սարգսյա՛ն, մենք բան ենք պայմանավորվե՞լ…

Դե՜ են փողերի էլի՞.

Հաա՜, ուզում ես կաշառե՞լ Սարգսյան, — գնդապետը սկսեց ծիծաղել…

Չէ՜, կաշառելս ո՞րն է, ես էդպիսի՛ բան ասացի՞… Բա ես չասացի, որ դու իմ թիկնազորի պետը կլինես…

Հաա՜, այդ մեկը՞, — մտաբերեց գնդապետը,

Դե՛ միանգամից ասեմ, որ քեզ բարձր աշխատավարձ կտամ, գեներալի կոչում, եթե ուզենա՞ս կարող եմ պաշտպանության նախարար նշանակել.

Յաա՜, Սարգսյա՜ն, պարզվում է այդքան հնարավորություննե՞ր ունեմ, — ուրախացավ գնդապետը,

Չէ՜ գնդապետ, ավելին կունենաս, քան կարող ես պատկերացնել, — ճշտեց նախագահը,

Իսկ է՛ն բանից կարա՞մ անեմ, — կմկմաց գնդապետը, — է՛ն որ ջահելանում են…

Ցողունային պատվաստում պարոն գնդապետ, — հիշեցրեց դիմակավորված լեյտենանտը,

Հա՜, է՛դ մեկից, — համաձայնվեց գնդապետը,

Հա՜, բա ոնց, կարող եմ զանգել Արա Աբրահամյանին, հենց այս շաբաթ կարող եք թռնել Հարավային Կորեա:

Գնդապետը բամփ ձայնով սկսեց ծիծաղել…

Չէ՛ Սարգսյան, ես վստահ եմ, որ այդ օդանավը օդի մեջ կպայթի, — կատակեց գնդապետը, — չէ՜, ավելի լավ է էսպես մնամ, թե չէ որ ջահելանամ պիտի ջահել կնիկ առնեմ…

Սենյակում դիմակավորված զինվորները սկսեցին ծիծաղել, նախագահին ավելի սարսափեցրեց այդ ծիծաղը, նրան կարծես ծաղրում էին անցնելով ամեն սահման: Նա ահաբեկված շուրջը նայեց, արդյոք նա հիմա ի՞նչ կարգավիճակում է, նախագա՞հ է, թե՞ մեղադրյալ:

Ննջարանի դռները բացվեցին և քաղաքացիական հագուստով մի երիտասարդ շրջապատված դիմակավորված թիկնազորով մտավ ներս: Գնդապետը և նստած լեյտենանտը ամիջապես ոտքի կանգնեցին, նա ժպտալով մոտեցավ և ողջունեց ներկաներին, ձեռքով բարևեց գնդապետին, այնուհետև ձեռքը պարզեց նախագահին: Երևում էր, որ նա էր բոլորի ղեկավարը:

Բարև ձեզ, — քաղաքավարի ասաց նա: Նախագահը խոնարհվեց և բռնեց նրա ձեռքը, — ապրե՛ս Սարգսյան, ինձ արդեն զեկուցել են, որ համագործակցում եք և օգնում մեզ…

Հա՜ բա ոնց, մեր երկրի ու ժողովրդի համար եմ անում…

Դա լա՜վ է, ժողովուրդն ու հայրենիքը ձեզ կգնահատի, — կատակեց նա: Նախագահին դուր չեկավ նրա այդ տոնը, սակայն նա այլ տարբերակ չուներ, նա իր տան մեջ գերի էր, իսկ ընտանիքը՝ պատանդ:

Պարո՛ն մայոր, Սարգսյանը մեզ ասել է, թե այդ Ֆայլերը ինչպես կարող ենք ստանալ, — զեկուցեց գնդապետը: Արդեն ամեն ինչ պարզ էր, երիտասարդը մայոր էր, բայց ո՞վ էր, դեռ մնում էր անհասկանալի:

Դե՜ եկեք նստենք, ժամանակը կարճ է, արդեն լույսը բացվում է — ասաց նա և առաջարկեց նստել: Գնդապետը և դիմակավորված աղջիկը նստեցին իրենց տեղերը, երիտասարդը տեղավորվեց գնդապետի մոտ՝ բազմոցին: — Նարինե ջան, ե՛կ այստեղ նստի, — առաջարկեց իր շքախմբի հետ եկած դիմակավորված զինվորական համազգեստով աղջկան, օրիորդը տեղավորվեց երիտասարդի և գնդապետի արանքում, — Սարգսյան, Նարինեն մեր նոտարն է, ծանոթացի՛ր, — ներկայացրեց նա,

Շա՜տ ուրախ եմ, — ժպտաց նախագահը, աղջիկը գլխի շարժումով ողջունեց նրան: Սև դիմակի արանքից երևում էին նրա կապույտ ու ջինջ աչքերը:

Կարող ենք սկսել, — ասաց երիտասարդը, աղջիկը սեղանին դրեց ձեռքի թղթապանակը, բացեց և այնտեղից հանեց մի փաստաթուղթ.

Պարոն Սարգսյան, այստեղ մի քանի փաստաթուղթ կա, որ պետք է ստորագրեք, — վերջապես խեսեց քնքուշ ձայնով աղջիկը.

Ի՞նչ փաստաթուղթ, — զարմացավ նա, դեմքի արտահայտությունից երևում էր, որ նա խուճապի մեջ է, նրա բերանը չորացել էր, հազիվ էր կարողանում խոսել: Երիտասրդը պատվիրեց կանգնած կապիտանին ջուր տալ նրան: Կապիտանը գնաց, քիչ հետո վերադարձավ ջրով լի գավաթով, նա գավաթը մեկնեց նախագահին, նա դողացող ձեռքերով վերցրեց և սկսեց կում առ կում խմել, նա կարծես այդ մեկ ժամվա մեջ ծերացել էր, մեջքը կորացել էր, դեմքին իջել էր ծերությունը, ձեռքերի դողը նրան մատնում էին. որ վախեցած է: Սրտի աշխատանքը արագացել էր, կարծես թե ուր որ է կրծքի տակից պոկվելու է ու դուս թռնի: Դեմքի սպիտակությունը նրան հանգուցյալի էր հիշեցնում:

Կապիտա՛ն, բժիշկն ու՞ր է, — հարցրեց երիտասարդը.

Ես հիմա պարոն մայոր, — նա դուրս եկավ, քիչ հետո վերադարձավ զինվորական համազգեստով, դիմակավորված կնոջ հետ, որի ուսին կախված էր զինվորական սանիտարական պայուսակը, նա մոտեցավ և լուռ պատիվ տվեց:

Բժշկուհի, խնդրում եմ տեսեք, թե ինչ է հարկավոր, — պատվիրեց երիտասարդը: Գնդապետի հրահանգով զինվորները բացեցին ննջասենյակի պատուհանները, որպեսզի օդափոխվի սենյակը:

Բժշկուհին ամիջապես գործի անցավ, պայուսակից հանեց ականջակալները և սկսեց լսել սրտի աշխատանքը: Սենյակում լռություն էր, միայն լսվում էր նախագահի սրտի բաբախը: Բժշկուհին պայուսակից հանեց մի քանի դեղահաբեր և մեկնեց նախագահին:

Սա պետք է խմեք, հասարակ վալերիանա է, — պատվիրեց նա, — ուղղակի դուք հուզված եք, դրանից է…

Բժշկուհի, վտանգավոր բան չկա՞, — անհանգստացավ երիտասարդը.

Ոչ, պարո՛ն մայոր, ուղղակի նա հուզված է, հիմա կանցնի, սակայն լավ կլիներ, որպեսզի ճշնումն էլ չափեի…

Լա՜վ, եթե այդպես է, ուրեմն ճնշումը կսպասի, — դժգոհեց երիտասարդը, — բժշկուհի այստեղ մնացե՛ք, մինչև վերջացնենք…

Բժշկուհին պատիվ տվեց և կանգնեց նախագահի կողքին, — Նարինե ջան թող այս փաստաթղթերը ստորագրի, քանի որ դրսում սպասում են… Իսկ մնացած հարցերը երկրորդական են, — կատակեց նա: Նախագահի վրայով մի սառը քրտինք անցավ, կարծես թե դաշույնի մի հարված էր, ինչպե՞ս թե, իր առողջությունը հիմա դաձել է երկրորդակա՞ն: Մի ինչ- որ քոսոտ երիտասարդ մայոր իրեն ծաղրում է այսքան մարդկանց ներկայությամբ, և նա ասաց, որ դրսում իրեն սպասում են, բայց ովքե՞ր են սպասում, այդ հարցը տանջում էր նրան: Այս հանելուկները, որոնք մեկը մեկից անակնկալ ձևով գալիս էին և թրատում էին նրան: Իր ընտանիքի անդամների անհայտանալը, այս դիմակավորված զինվորականների անց ու դարձը, այս հաստամարմին գնդապետի և այս լկտի մայորի ցինիկ կատակները, էլ չհաշված Սաշիկի ու Լովիկի ձերբակալությունները և այդ տարօրինակ դավադրությունների պատմությունը:

Դիմակավորված օրիորդը նորից թղթապանակից հանեց փաստաթուղթը և մեկնեց նախագահին:

Պարոն նախագահ, պետք է ստորագրեք այստեղ, քնքուշ ձայնով ասաց նա, — այստեղ գրված է, որ նախագահի մամուլի նոր խոսնակ եք նշանակում այս մարդուն…

Իսկ ո՞վ է այդ մարդը, — հազիվ հարցրեց նա.

Ես նրան լավ եմ ճանաչում, — մեջ մտավ երիտասարդը, — դու ստորագրի, հետո կիմանաս, թե ո՛վ է նա…

Նախագահին ուրիշ տարբերակ չէր մնում, նա դողացող ձեռքը մոտեցրեց թղթին և ստորագրեց: Աղջիկը թղթապանակից հանեց ևս երկու փաստաթուղթ ու տվեց նրան:

Սրանք նույն փաստաթղթից է, — բացատրեց օրիորդը, — ուղղակի ամեն փաստաթուղթ կազմված է երեք օրինակից:

Նախագահը աչքի պոչով նայեց թղթերին, փորձեց նմանեցնել առաջին գրվածքին, իրոք որ նման էին, առանց վարանելու ստորագրեց երկու օրինակները: Աղջիկը նորից թղթեր հանեց:

Էլի՞ կա՜, — զարմացավ նա,

Այո՛, այս մեկ փաստաթուղթը, որ նշանակում եք ձեզ նոր պաշտոնակատար` Կարինե Կարապետյանին, — բացատրեց օրիորդը,

Է՛դ ո՞վ ա՜, — զարմացավ նախագահը.

Դե՜ դա մեր Կարինեն է, շատ լավ մասնագետ է իրավաբանականն է վերջացրել, կրթված աղջիկ է, — բացատրեց երիտասարդը,

Նախագահը ստիպված, առանց երկարացնելու ստորագրեց երեք օրինակները: Աղջիկը հանեց հաջորդ փաստաթուղթը,

Այս մեկ փաստաթուղթը, որ առողջական խնդիրների պատճառով մեկնում եք բուժման, — բացատրեց օրիորդը, — դրանք, ինչպես և մյուս փաստաթղթերը երեք օրինակից են,

Ի՞նչ առողջական, — ոգևորվեց նախագահը.

Ո՞նց թե՜, բա բժիշկը չասե՞ց որ ճնշումդ պիտի չափի, — զարմացավ երիտասարդը, — ճնշումը վատ բան է Սարգսյան, նրա հետ խաղալ չի կարելի, ճնշումից մարդիկ ինֆարկտ են ստանում…

Արդեն ամեն ինչ պարզ էր, չստորագրել փաստաթղթի տակ, կնշանակի տարօրինակ հանկարծամահություն:

Իսկ իմ ընտանիքն ու՞ր է, — հանկարծ հիշեց նա,

Բոլորն էլ լավ են ու առողջ, — բացատրեց երիտասարդը, — այնպես որ շուտով կտեսնեք նրանց:

Դա արդեն բացահայտ սպառնալիք էր, որը նետեցին իր երեսին:

Իսկ եթե ես չստորագրե՞մ այս թղթերի տակ, — փորձեց հրաժարվել նախագահը.

Սարգսյա՛ն, եթե դու չստորագրես, ապա Արթուր Բաղդասարյանը արդեն ստորագրել է, — քմծիծաղեց երիտասարդը, — պակասում է միայն բժշկի ստորագրությունը, այն էլ ինչպես տեսնու՛մ ես բժիշկը քո կողքին կանգնած է…

Սարգսյա՜ն, հիշու՞մ ես Շանթ Հարութունյանին, հոգեբուժարան գործուղելու պատմությունը, — շարունակեց գնդապետը, — այնտեղի բժիշկը թիկունքիդ ետևում կանգնած է…

Ներկաները սկսեցին ծիծաղել: Դա ավելի ահաբեկեց նրան, հրաժարվել համագործակցել, կնշանակի հոգեբուժարան գործուղվել… Աստվա՜ծ իմ. ինչքա՞ն մեղք եմ գործել, որ միակ հույսի պատուհանն ես անգամ փակել: Իսկ իմ ընտանիքին ի՞նչ է սպասում… Ես փորձեցի տալ նրանց աշխարհքի բոլոր վայելքները, շռայլության հաճույքների մեջ գոհացնել… Իսկ հիմա պարզվում է, որ այդ ամենը մի գրոշի արժեք չունի: Իսկ այն տականքները, որոնք շրջապատում էին ինձ` Արթուր Բաղդասարյան, Գագիկ Հարությունյան, ու մնացած կռիսները… Հիմա համոզված եմ, որ էն Րաֆֆին այս ամենը տեսնելով զվարճանում է, ո՞վ գիտե, միգուցե այս ամենի ետևում նա է կանգնած: Իսկ դավաճա՜ն Վահան Հովհաննիսյանը, նա պետք է, որ տեղյակ լիներ այդ դավադրությունից, նա պետք է իմ ականջները լիներ, սակայն նա էլ Հուդայի նման երեսուն արծաթով ծախվեց: Իսկ Հայրիկյանը՞… Հնարավոր է, որ նա լիներ այս ամենին խառնված: Հովիկ Աբրահամյա՜ն, ա՜խ Մու՛կ- Մու՜կ, քեզ դեռ այն ժամանակ պիտի սատկացրած լինեի, որպեսզի կռիս չդառնաիր… Բայց հնարավոր է, որ գնդապետը խաբած լիներ, նա ասաց, որ Մուկը փախած է, դա նշանակում է, որ Մուկը երբեք չի հանդուրժի այս դավադրությունը, նա գիտի, որ մենք մի նավակում ենք, իմ խորտակումը կլինի նաև իր վախճանը… Չէ՜, Հովիկ Աբրահամյանը խորամանկ մարդ է, նա մատնոց ու շարիկ ֆռռցնող է, ղումարբազ, այնպես, որ հաստատ մի բլեֆ կանի, նա չի կարող իր քսան տարիների թալանած հարստությունը ցփնել սրանց ռեխներին, նա գիտի, որ կկործանի իրեն, եթե հանձնվի սրանց, կզրկվի ամեն ինչից, անգամ լույսի երեսից… Դա լա՜վ է, ուրեմն հույսեր կան, որ գնդակը կանցնի մեր խաղադաշտ, հարկավոր է ուղղակի ժամանակ շահել, փորձել նրանց դուդուկի տակ պարել, մինչև հնարավորություն լինի ոտքի կանգնել: Ես հարյուր տարվա չեկիստ եմ, իզուր չէ, որ ինձ Նարիմանով են ասել, հիմա պիտի փորձեմ իրենց կանոններով խաղալ… Իսկ գնդապետը Լևոնից ոչինչ չասեց, Տեր-Պետրոսյանը երևի չգիտի սրա մասին, կարծում եմ. որ նա լավ հասկանում է, որ իր պոչը իմ ոտքի տակ է, կարծում եմ, որ կփորձի ինձ օգնել, որպեսզի իր կեղտերը չբացահայտվի ու դուրս չգա ջրի երես:

Բայց ի՛նչ սխալ արեցի, որ սրանց ասացի ֆայլերի մասին, հիմա նրանք ինձ ոչինչ չեն կարող անել, քանի այդ ֆայլերը իմ ձեռքին է… Լա՜վ էր գոնե չասացի, թե ինչպես կարող են ստանալ դրանք, միայն թե Սաշիկը՜… Ա՜խ, իզուր շտապեցի Սաշիկին ասել, որ ֆայլերը սրանց տա, գոնե է՛դ ախմախը մի քիչ ուղեղը աշխատացնի ու հասկանա, որ ֆայլերը տալով կարող է մեզ դատապարտել կործանման… Քանի ֆայլերը մեզ մոտ են, նրանք մեզ ձեռք չեն տա, ուրեմն մնում է Սաշիկի հետ կապվել, որպեսզի նրան հասկացնեմ, թե ինչ պետք է անի: Հիմա հարկավոր է ժամանակ ձգձգել մինչև Մուկը մի բան անի… Հովիկը շատ գումար ունի և ծանոթություն, հանցագործ աշխարհը նրա հովանու տակ է, ոնց էլ լինի, մի բան կմտածի… Կա՛մ քաղաքացիական պատերազմ, կա՛մ սահմանային կռիվներ… Եթե հարկ լինի, նա Աֆրիկայից ու Աֆղանստանից կարող է վարձկաններ բերել: Սրանց սատկացնել է պետք քանի դեռ ուշ չէ, ժողովուրդը, որ զգաց ազատության համը, ապա դեմները առնել չի լինի, ձնագնդիկի պես գնալով կմեծանա: Նրանք դեռ չգիտեն. թե ինչի եմ ընդունակ: Վատը այն է, որ Սաշիկին ասել եմ, որ ֆայլերը տա, ինչպե՞ս համոզեմ, որպեսզի թույլատրեն Սաշիկին հետ կապվել: Եթե գնդապետին չկարողացա համոզել, ապա այդ երիտասարդին դժվար կլինի: Մի ճար գտնեմ, նրանց խաբեմ, ասեմ Սաշիկը կոդերը չգիտի, բայց տեղը գիտի, գուցե նրան կարողանամ հասկացնել, որ ֆայլերը չտա…

Սակայն Սաշիկը վախեցած էր երևում, մանավանդ, որ Նարեկին ծեծել էին… Հաստագլու՜խ անասու՛ն, հազար անգամ ասացի էշություն չանես… Կամ էլ ու՞մ մտքովն էր անցնում, որպեսզի պայմանավորվեի նրա հետ հեռախոսային կոդավորված բառերի դեպքում նա հասկանար իր անելիքը…

Դե՜, եթե Մուկը ազատության մեջ է, դա լավ է, ոնց էլ լինի նա Արա Աբրահամյանի միջոցով մի բան կձեռնարկի… Բայց Ռուսական Կագեբեն տեղյակ չէր: Ինչպես երևում է Պուտինը սրանց առջև կանաչ լույս է վառել, որպեսզի էսպիսի բան անեն, թե չէ սրանք առանց Կրեմլի դաբռոյի չէին շարժվի: Ո՞նց էի մոռացե՜լ, ախր Ալիևի հետ մենք վաղուց պայմանավորվել էինք, որ եթե իշխանափոխության փորձեր լինեն մեր երկրներում, ապա պետք է վերսկսենք պատերազմը, այսինքն դրանով կշեղենք ներքին քաղաքական ընդվզումները: Նրա դեմքին պայծառություն երևաց. Դրա մասին մոռացել էի, հիմա պետք է ժամանակ շահել, իսկ առաջին հերթին Սաշիկի հետ կապվել:

Սարգսյա՜ն, Սարգսյա՜ն, դու լսու՞մ ես, — նա թիկունքին զգաց գնդապետի ձեռքի ծանր հարվածը, ամիջապես սթափվեց:

Հա՜, հա՜ լսու՛մ եմ, — շփոթված ասաց նա, արթնանալով մտքերից, — ես թույլ եմ, շատ վատ եմ զգում, խնդրում եմ մի կես ժամ հանգիստ տվեք…

Գնդապետը նայեց երիտասարդին, կարծես սպասում էր հրամանի:

Չէ՛, թող փաստաթղթերի ստորագրությունը վերջացնի նոր, — ասաց երիտասարդը,

Նախագահը ընկճված էր, թուլացել էր ու կծկվել, իրականում նա ձևացնում էր, որպեսզի ներկաների մոտ խղճահարություն առաջացնի:

Լա՜վ, շարունակեք, եթե այդպես է պետք, — ձևացնելով ասաց նա.

Շարունակենք, պարոն Սարգսյան, — առաջարկեց օրիորդը` ներկայացնելով հաջորդ փաստաթուղթը, — սա՛, որ գնալու եք բուժման մեկ շաբաթով…

Նախագահը մեծ դժվարությամբ էր ստորագրում փաստաթղթերի տակ, լավ հասկանալով, որ միևնույն է, եթե նա կարողացավ այս իրավիճակից դուրս գալ, ապա այդ ստորագրությունները իրավական ոչ մի ուժ չէին կարող ունենալ: Բացի այդ էլ, նա թքած ունի ցանկացած ստորագրության և օրենքի վրա: Աղջիկը թղթապանակից հանեց հաջորդ փաստաթուղթը ու դրեց նախագահի դիմաց: — Հաջորդ փաստաթուղթը, որ նշանակում եք անվտանգության խորհրդի նոր նախագահ` մայոր Գրիգորյանին, — ներկայացրեց օրիորդը,

Է՛դ ո՞վ ա…

Զարմացավ նախագահը,

Դա ե՛ս եմ Սարգսյան, — ներկայացավ երիտասարդը, — հա՜, եթե միանգամից գեներալի կոչում էլ տաիր, դեմ չէի լինի, — կատակեց նա: Բոլոր ներկաները սկսեցին ծիծաղել,

Ես դե՛մ չեմ, — փորձեց իրավիճակից դուրս գալ Սարգսյանը,

Գրիգորյան, եթե այդպես է, ինչու՞ ենք ուշացնում, — ուրախացավ գնդապետը. — Սարգսյանը քանի համաձայն է, կարող ենք… Նարինե ջան կարո՞ղ ես մաքուր թղթի վրա ձևակերպել, Սարգսյանը կստորագրի,

Գնդապե՛տ դրա ժամանակը չէ, — դժգոհեց երիտասարդը,

Լա՜վ էլ ժամանակն է, — պնդեց գնդապետը, — թե չէ ո՞նց կլինի, ես գնդապետ մարդ, մայորի հրամաններն եմ կատարում…

Գնդապե՛տ մի խանգարե՛ք, թողեք վերջացնենք, — նախատեց երիտասարդը,

Դե՜, եթե այդպես է թողեք ես դուրս գամ, որպեսզի ձեզ չխանգարեմ, — նա ելավ տեղից, կանգնած կապիտանի ականջին ինչ որ բան շշնջաց, կապիտանը դուրս գնաց:

Լա՜վ, եկե՛ք շարունակենք, — առաջարկեց երիտասարդը,

Գրիգորյան, մի բան էլ ասեմ ու վերջ, — նորից ընդհատեց գնդապետը, — եթե մեր լեյտենանտը ձեզ հարկավոր չէ, թող գա ինձ հետ…

Նարինե ջան ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես գլուխ հանել, — հարցրեց երիտասարդը,

Այո՛ պարոն մայոր, — ասաց օրիորդը,

Դե, ուրեմն կարող եք գնալ լեյտենանտ, — թույլատրեց նա,

Գնդապետը լեյտենանտի հետ դուրս գնացին, քիչ հետո գնդապետը վերադարձավ ժպիտը դեմքին ու նստեց իր առաջվա տեղը: Նախագահի համար տարօրինակ էր այդ գնդապետի դեմքի պայծառությունը, նա այս մի քանի ժամ է ինչ շրջապատված է սպառազինված ու դիմակավորված մարդկանցով, սակայն չէր հաջողվել տեսնել և ոչ մեկի դեմքը, չհաշված գնդապետի և երիտասարդ մայորի:

Կներեք պարո՛ն մայոր, թույլ կտա՞ք Սարգսյանին մի հարց տամ,— նորից ընդհատեց գնդապետը,

Տու՛ր, գնդապետ, — դժգոհ ասաց երիտասարդը,

Սարգսյան կարո՞ղ է կոնյակ ունենաք այստեղ, — հարցրեց նա,

Այո՛ ունեմ, պահարանում է, — զարմացավ նա,

Ձեր թույլտվությամբ կաո՞ղ ենք վերցնել…

Այո՛, իհարկե՜…

Գնդապետը գլխով նշան արեց, զինվորներից մեկը պահարանը բացեց, մեկ շիշ կոնյակ վերցրեց և մոտեցավ գնդապետին, նա վերցրեց շիշը սկսեց շուռումուռ տալ,

Ինչ էլ լա՛վ կոնյակ է, ֆրանսիակա՜ն է, — ուրախացավ նա,

Պարո՛ն գնդապետ հայկական էլ կար, եթե ուզու՞մ եք հայկական բերեմ, — ասաց զինվորը,

Չէ՜, սա՛ թող մնա, ավելի լա՜վ…

Զինվորը հեռացավ իր առաջվա տեղը:

Գնդապե՛տ, եթե ուրիշ հարցեր չկան, թույլ կտա՞ք շարունակենք,— դժգոհ հարցրեց երիտասարդը,

Ինձ կներե՛ք, կարող եք շարունակել, — համաձայնվեց գնդապետը:

Սարգսյանը ինչ որ սպասումներ ուներ, ո՞վ գիտե կարող է հիմա այս պահին մտնեն ներս և ասեն, որ սա մի չար կատակ էր, կամ էլ իր կողմակիցները կարողացել են շտկել իրավիճակը:

Ինչ ուզում է լինի Հովիկ Աբրահամյանը չի կարող լքել իրեն, եթե նա ազատ է, ուրեմն հաստատ Թուրքիա անցած կլինի, այնտեղ նա կարող է ավելի ազատ գործել, իզուր չէր իմ 2008 թվականի նախաձեռնած Ֆուտբոլային դիվանագիտությունը, կարծում եմ, որ Աբդուլլահ Գյուլը, կարող է օգնել մեզ, ինչքան չլինի նա իմ արած լավությունը չի մոռանա: Թուրքերի հետ ավելի հեշտ կլինի բանակցել, քան է՛ս խոզերի… Գյուլը շատ լավ հասկանում է, քանի դեռ ես իշխանության գլխին եմ Հայոց Ցեղասպանության հարցը մնալու է վերջին պլանում, իմ իշխանակալության դրաով է պայմանավորված: Նա չի ուզենա, որ նորից Ցեղասպանության ու հողային պահանջատերների հարց բարձրանա, այնպես որ նա ամեն ինչ կանի, որպեսզի ես շարունակեմ կառավարել:

Իսկ դավաճանների՛ն ես գիտեմ, թե ինչ կանեմ, նրանց չեմ սատկացնի, այլ բո՛մժ եմ սարքելու, մանավանդ Գագիկ Հարությունյանի՛ն ու Արթուր Բաղդասարյանի՛ն: Այնպես եմ անելու, որ հենց իրենց ընտանիքի անդամները մատներով իրենց աչքերը հանեն, դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը: Իսկ է՛դ հաստագլուխ գեներալներին հաստատ կնվիրեմ Ալիևին, թուրքերը լա՜վ կուրախանան… Մանվե՜լ, Մանվե՜լ, մոռացա՞ր ա՛յ հաստագլուխ էշ, թե ո՞նց էիր Վազգենից հետո ոտքերս պաչում, որպեսզի քեզ ներեմ… Սա՞ էր քո պատասխանը, անաղուհաց քրդի՛ շուն… Բա՜ Արթուր Բաղդասարյանը՞, քե՜զ հացի տեր դարձրի, որ օձի պես կծե՞ս… Բա՜յց տեսնե՞ս Բակո Սահակյանը ի՞նչ է մտածում. նա այս դավադրությունից եթե տեղյակ լիներ, ապա մի բան կաներ… Հաստատ տեղյակ չէ, է՛ս մի քանի թափթփուկները ոչինչ չէին կարող անել… Միևնույն է, ես հզոր եմ, և դա գիտեն նրանք և դրա համար են այս ներկայացումը սարքել, որպեսզի ինձ կոտրեն… Բայց մոռանում են, որ ե՛ս եմ, ե՜ս… Սերժը կոտրվող տղա չի, հին չեկիստ եմ է՜. « чекист должен иметь холодную голову, горячее сердце » они еще узнают кто такое Нариманов… Сукини дети… Ձեր նմաններին ե՞մ փտացրել բանտերում, մանավանդ է՛ս թիզուկես մայորը, իրենից գոհ նստել է հրամաններ է արձակում:

Սարգսյա՜ն, դու՛ք վա՞տ եք զգում, — երիտասարդի ձայնը սթափեցրեց նրան:

Հա՜, քիչ վատ եմ զգում, — ձևացրեց նա, — ուզում եմ Սաշիկի հետ խոսել, տեսնեմ ընտանիքս ոնց է

Սարգսյան այդ հնարավորությունը կլինի, եկեք վերջացնենք այս թղթաբանությունը, — առաջարկեց երիտասարդը:

Աղջիկը թղթապանակից հանեց հաջորդ փաստաթուղթը.

Այս մեկ հրամանագիրը, որ արձակում եք Ազգային Ժողովը, և երկու ամսից հայտարարում նոր պատգամավորական ընտրություններ,— բացատրեց օրիորդը,

Բա՜յց ես չեմ կարող դա անել, — արդարացավ նախագահը, — դրա համար պետք են լուրջ պատճառներ և փաստեր

Ներս մտավ դիմակավորված կապիտանը, որին գնդապետը հանձնարարական էր տվել. մոտեցավ, գնդապետի ականջին ինչ որ բան շշնջաց, գրպանից հանեց թերթով փաթաթված մի կապոց և տվեց նրան: Գնդապետի դեմքը ավելի պայծառացավ, իսկ դա ավելի էր նյարդայնացնում նախագահին:

Ո՛վ գիտե, միգուցէ՞ Սաշիկն հասցրե՞լ է նրանց տալ ֆայլերը, և դրա համար էլ զեկուցեցին գնդապետին,

Սարգսյան դու՛ ստորագրիր այդ հրամանագիրը, հետո կտեսնենք կա՞ն պատճառներ, թե՞ ո՛չ, — հրամայական տոնով ասաց երիտասարդը:

Երկարացնելը ավելորդ էր, նախագահը ստորագրեց հրամանագիրը:

Ննջարան մտավ դիմակավորված լեյտենանտը իր թղթապանակը ձեռքին, գնդապետը նրան աչքով արեց, աղջիկը գլխով համաձայնության նշան արեց,

Աստղիկ ջան, ե՛կ նստիր քո տեղը, — առաջարկեց գնդապետը, աղջիկը նստեց բազմոցին, թղթապանակից հանեց մի թուղթ և տվեց գնդապետին, նա սկսեց աչքի պոչով ընթերցել, կարծես թե հետաքրքիր բան էր գրված, նա սկսեց ժպտալ, — Աստղիկ ջան, իսկ երեք օրինակի՞ց է, — հարցրեց նա,

Այո՛ պարոն գնդապետ, ինչպես պատվիրել էիք, — նա թղթապանակից հանեց մյուս օրինակները և տվեց օրիորդին: Դիմակավորված օրիորդը աչքի տակով նայեց լեյտենանտի բերած գրությունը,

Այո Աստղիկ ջան, լավ է, — ասաց նա, օրիորդի դիմակի տակից նկատելի էր նրա ժպիտը, նա այդ փաստաթղթերը դրեց իր թղթապանակը:

Երիտասարդը զարմացած նայում էր, փորձելով կռահել, թե ի՞նչ է կատարվում, որից ինքը տեղյակ չէ:

Գնդապե՛տ, ինչոր բան է կատարվու՞մ, — զարմացած հարցրեց նա, աղջիկները սկսեցին ծիծաղել,

Չէ՜, ամեն ինչ նորմալ է, պարոն Գրիգորյան, կարող եք շարունակելՕրիորդը թղթապանակից հանեց հաջորդ փաստաթուղթը, և դրեց նախագահի դիմաց.

Պարոն Սարգսյան, սա ա՛յն փաստաթուղթն էր, որի մասին ասացի, այն դեռ չեք ստորագրել, — բացատրեց նա, — Անվտանգության խորհրդի նոր նախագահի` գեներալ Գրիգորյանի նշանակման հրամանագիրը

Երիտասարդը վերցրեց օրինակներից մեկը և սկսեց կարդալ,

Աստղիկ ջան, տեքստը սխալ է կազմված, պետք է լինի մայոր, — ճշտեց նա,

Չէ՛, պարոն Գրիգորյան, ամեն ինչ ճիշտ է, — համոզեց օրիորդը, — ուղղակի թղթերը ետ ու առաջ էի դրել:

Նա թղթապանակից հանեց մեկ օրինակ և տվեց նրան: Երիտասարդը սկսեց կարդալ « Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայոր` Գագիկ Գրիգորյանին պարգևատրել « Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » 1-ին աստիճանի մեդալով, տալով նրան Գեներալի աստիճան: Հայաստանի Հանրապետության նախագահ` Սերժ Ազատի Սարգսյան:

Ներկաները բոլորը սկսեցին ծափահարել:

Գնդապե՛տ սա քո՛ ձեռքի գործն է չէ՞, — բարկացավ նա,

Չէ, իմ սարքածը չէ, պարոն գեներալ, սա Սարգսյանի նախաձեռնությունն է, — կատակեց նա, ծիծաղը ավելի բորբոքվեց, — դե՜ Սարգսյան շուտ արա ստորագրի, որպեսզի կոնյակը բացենք

Դա կարծես ավելի ուրախացրեց նախագահին, քանի որ նա այդպես կարող էր ժամանակ շահել: Նա առանց երկարացնելու ստորագրեց հրամանագիրը,

Միանգամից այս փաստաթու՛ղթն էլ ստորագրեք, — առաջարկեց օրիորդը:

Կոչումի և նշանակման հրամանագրերը ստորագրված էին, բոլորը սկսեցին ծափահարել: Գնդապետը ոտքի կանգնեց, գրպանից հանեց կապիտանի բերած փաթեթը, այնտեղից հանեց գեներալի ուսադիրները և մեկնեց երիտասարդին:

Դե՜ պարոն գեներալ, շնորհավորում եմ, — նրանք մտերմաբար համբուրվեցին, — գեներա՛լ ջան, իրո՛ք այն վաստակել ես ու արժանի՛ եսՍարգսյան ասեմ, որ մեր մայորը Արցախյան պատերազմի սկզբից մինչև վերջ ճակատային գծում է կռվել, այնպես որ, մի բան էլ ուշացել ենք

Բոլորը ոտքի վրա ծափահարում էին ու շնորհավորում նորանշանակ Ազգային Անվտանգության խորհրդի գեներալին,

Ես էլ սրտանց շնորհավորում եմ պարոն գեներալ, — ասաց նախագահը պարզելով ձեռքը, — իրո՛ք արժանի եք

Կապիտա՛ն եթե գավաթներ բերե՞ս կարող ենք ֆրանսիական կոնյակով նշել, — ասաց գնդապետը նախագահի ետևում կանգնած կապիտանին, — եթե իհարկե մեր գեներալը դեմ չէ

Չէ՜ իհարկե դեմ չեմ, — համաձայնվեց երիտասարդը, — մեկ գավաթը վնաս չի տա:

Կապիտանը պահարանից բերած գավաթները դրեց սեղանին,

Պարոն գնդապետ, աղջիկների համար էլ շամպայն եմ բերել, — ասաց կապիտանը, — եթե Սարգսյանը դեմ չէ կարող ենք բացել,

Չէ՜, իհարկե դեմ չեմ, — համաձայնվեց նախագահ.

Կապիտանը պայթեցրեց շամպայնը և լցրեց աղջիկների գավաթները, գնդապետը լցրեց կոնյակը, բոլորը խմեցին:

Լա՛վ, եկեք ավարտենք այս թղթաբանությունը, դեռ շատ գործեր ունենք անելու, — ասաց գեներալը:

Նախագահը ստորագրեց մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացրել էր դիմակավորված գեղեցկուհին: Կարծես թե ամեն ինչ ստորագրվեց, աղջիկը փակեց թղթապանակը և տվեց գեներալին:

Սարգսյանի մտքում միայն ֆայլերն էին, քանի որ դրանք էին իրենց ապահովության ու անվտանգության միակ երաշխիքը:

Քանի ֆայլերը ինձ մոտ է, ապա կարող եմ օգնություն սպասել մարդկանցից, որոնք կախում են ունեցել ինձանից: Ես նրանց չեմ կարող տալ այդ հնարավորությունը, քանի որ կզրկվեմ իմ հզորությունից: Այդ ինֆորմացիան էր, որը եկամուտ է բերում ինձ և իմ անվտանգության երաշխիքը դա է:

Մեր ստեղծած hամակարգը երբեք թույլ չի տա իշխանափոխություն կամ հեղափոխություն, այս վարչախումբը և վերնախավը սվիններով կդիմավորեն ցանկացած ոտնձգություն իրենց գույքի և սեփականության հանդեպ, այնպես որ արյան մինչև վերջին կաթիլը կռիվ կտան, միայն թե պահեն իրենց ունեցվածքը: Իսկ դա իմ անվտանգության երաշխիքն է, և ուզե՛ն, թե չուզե՛ն ինձ հետ հաշվի են նստելու, հիմա պետք է լռել ու սպասել, թե ինչպես կզարգանան իրավիճակները:

Պարոն գեներալ, դու՛ք խոստացել էիք, որ կարող եմ խոսել եղբորս` Սաշիկի հետ, — ասաց նա,

Հա՜ իհարկե, կարող եք խոսել, — խոստացավ նա, — գնդապետին ես ասել եմ, նա կօգնի այդ հարցում: Դե՜ ես պետք է գնամ, ինձ կներեք, շատ գործեր կան, — նա հրաժեշտ տվեց և իր շքախմբով հեռացավ: Գնդապետը իր ջոկատով մնաց ներսում:

Սարգսյա՛ն գեներալը ասել է, որ ուզում եք Սաշիկի հետ խոսել, մեկ ժամից միայն, Սաշիկը ճանապարհին է, հարմար չէ հիմա, հենց որ տեղ հասնեն ինքը կզանգահարի, բացատրեց գնդապետը:

Ռադիոկապով կանչեցին գնդապետին, նա առանձնացավ, քիչ հետո մոտեցավ կապիտանին, նրան ինչ որ հանձնարարականներ տվեց:

Գնդապետ ընտանիքս ինչպե՞ս է, — հուզված հարցրեց նախագահը.

Սարգսյա՛ն մի քսան րոպեից ուղղաթիռը այստեղ կլինի, պատրաստվե՛ք, որ ուղևորության ենք գնալու, — ասաց գնդապետը,

Ի՞նչ ուղևորություն, ի՞նչ բան

Սարգսյան, ինչ է չե՞ք ուզում ձեր ընտանիքին տեսնել, — զարմացած դեմք ընդունեց գնդապետը,

Ուզու՜մ եմ, — համաձայնվեց նա,

Դե՜ ուրեմն լռե՛ք, — գնդապետի հրամայական տոնը դուր չեկավ նախագահին:

Ի՞նչ են պատրաստել, ի՞նչ են ուզում անել, ու՞ր են ուզում տանել, և այն էլ ուղղաթիռով:

Արդեն լուսացել էր, սակայն ամեն ինչ սովորականի պես խաղաղ էր, երևի ոչ մեկ չգիտեր, թե ինչ է կատարվել այս պատերի ներսում: Բայց ո՞նց եղավ, որ իր ստեղծած շղթայակապ այդ համակարգը չկարողացավ ապահովվել իր անվտանգությունը: Մեկ գիշերվա մեջ փլուզվեց այն անհաղթարելի թվացող բուրգը, որի գագաթին ինքն էր: Գնդապետի ասելով ձերբակալվածները պետք է որ շատ լինեն, դա նշանակում է, որ իմ ստեղծած կայսրությունը փլուզվեց և ինչպես երևում է դեռ շատ արյուն է հոսելու, այս մսաղացի պես կսկսի պտտվել ու կործանել մի համակարգ, որը տասնամյակների արդյունքում էր ստեղծվել: Չէ որ իմ հովանու տակ էին գտնվում բոլոր քաղաքական կուսակցությունները իրենց ընդիմադիր թևերով, հասարակական ու բարեգործական միությունները. Ազգային ժողովը ու կառավարությունը, բանակն ու ոստիկանությունը, անգամ սփյուռքի միություններն ու հոգևարական կառույցները, դրան գումարած քրեական և հանցագործ աշխարհը: Ի՞նչ է ստացվում, միթե՛ սա լինելու է իմ կայսրության վերջակետը: Ես ստեղծել եմ մի այնպիսի հասարակություն, որը խաչասերված է, և ինձանից հետո անգամ կշարունակվի դասակարգային մի պայքար, որը հողմապտույտի պես կկործանի ամեն ինչ, անգամ քարը քարին չի մնա: Ինչպես ասում էր Լյուդովիկոս XVրդը` После меня хоть потоп… Այնպես կլինի, որ եղբայրը դուրս կգա եղբոր դեմ, հայրը որդու, և կլինի եղբայրասպան պատերազմ ու քաոս, դա կլինի արդար փոխհատուցում ձեր անհնազանդությանը, ես կնզովեմ այն աշխարհից ձեր կառուցած երկիրը: Միևնույն է ես հզոր եմ, և դու՛ք դա լավ հասկանում եքԵս հարուստ եմ աստղաբաշխական թվերի հզորությամբ, եթե պետք լինի գետնին կհավասարացնեմ Հայաստանը, մատիս մի շարժումով վարձկանների բանակներ կգան ու արյան մեջ կխեղդեն ձեր անհնազանդության ու դավաճանության համար:

Այս նոր Ոսկե երիտասարդությունը, որի կնքահայրը ես եղա, զենքով և արյունով է պահելու իր հարստությունը, անկախ նրանից, թե դա ժառանգություն է ստացել, թե կողոպտել է, միևնույն է, դու՛ք դժվար թե կարողանաք կանգնել հարուստների առջև, դուք ստրուկ եղե՛լ եք, ու ստրուկի իշխանությունը երկար չի կարող ձգվել: Դեռ չգիտե՛ք, թե ո՞վ է ՍերժըՁեր իսկ մարմնի կտորները մասնատելու եմ և խցկեմ ձեր իսկ բերանները, որպեսզի կշտացնեմ ձեր քաղցըԷ՛ն ժամանակ կհիշեք այս ամենը, ա՛յս ծաղրանքըԱ՛յ քոսոտներ կյանքու՞մ էիք Ֆրանսիական կոնյակ տեսել, երևի չգիտեք, որ այդ կոնյակի մեկ շիշը 15 հազար դոլլար էՀիմա տեսա՞ք համը, ա՛յ չտեսներՏասնյակ այսպիսի շշերի մեջ եմ լցելու ձեր արյունը, մանավանդ ձեր գեներալիԲայց գնդապետը ասաց, որ Սաշիկին ինչ որ տեղ են տանում և միայն մեկ ժամից կարող եմԱսա գոնե է՛դ դանդալոշը՛ մոռացած լինի, թե որտե՞ղ են ֆայլերըԱ՜յ մարդ վախը ի՞նչ բան է, պահի տակ չզգացի, թե ինչպես բերնիցս թռցրեցի ֆայլերի պահը: Լա՜վ, եղածը եղած է, տեսնենք թե Մուկը ինչ անակնկալ է մատուցելու սրանցԵթե ուղղաթիռը գալու է, ապա նշանակում է, որ սրանք բավականին ուժեղ են, ինչպես ասում են, չպետք է թերագնահատես թշնամուդՉէ՜, ոնց էլ լինի Աբդուլլահ Գյուլի ու Ալիևի հետ պայմանավորվածությունը ուժի մեջ է, եթե նրանք իմանան իմ այս վիճակի մասին, հաստատ ինձ օգնության կհասնեն: Իսկապես Հայրիկյանը` ճիշտ էր ասում ռուսներին հավատալ պետք չի, նրանք ինձ դավաճանեցին, թե չէ կարող էին ինձ մի կես բերան իմաց տալ սրա մասին:

Կարող ա՞ գնդապետը բլեֆ էր անում, թե Գորիկ Հակոբյանն ու Արթուր Բաղդասարյանն իմ դեմ են դուրս եկելՉէ՜, Գորիկից չէ, բայց Արթուր Բաղդասարյանից ամեն ինչ սպասելի է, ով ասում էր բա՛նս խիյար ա, նա աղը առնում ու վազում էր մոտը: Հարկավոր է ժամանակ շահել, տենաս Աստված ինչի՞ ինձանից երես թեքեց, ախր ի՞նչ մեղք եմ գործել, ով էլ լիներ իմ տեղը նույնն էր անելուԱսա ա՛յ ժողովուրդ, ի՞նչ եք ուզում, մի կտոր հաց էիք լափու՛մ, հիմա դրանից էլ կզրկվեք

Բայց որ գումար ու ֆինանս կա ձեռիս դա լավ ա՜, միայն հնարավոր է գտնել մեկին, որը կարողանա ինձ օգնել այստեղ: Չեմ կարծում, որ չկա մեկը, որը չի ուզում Երևանի քաղաքապետ դառնալ, կամ ապարանքներ ու փող ունենալ: Միայն թե հարկավոր է առիթ գտնել, գոնե որևէ մեկի հետ առանձնանալ, գուցե հնարավո՞ր լինի փախնել, հա՜, այդպես էլ կանեմ:

Պարոն գնդապետ թույլ կտա՞ք զուգարան գնալ, — հարցրեց նա, գնդապետը նստել էր բազմոցին և ծխում էր,

Կապիտա՛ն ուղեկցեք Սարգսյանին, — կարգադրեց նա, — Սարգսյան նախօրոք զգուշացնում եմ, ավելորդ գլխացավանք չստեղծեք մեզ

Ներկաները սկսեցին ծիծաղել:

Կապիտանը ուղեկցեց նախագահին, առաջինը մտնելով լոգարան ստուգեց, նոր հրավիրեց ներս,

Սարգսյան, դուռը չեք կարող փակել, — զգուշացրեց նա, — ես դռան մոտ կսպասեմ

Ինչպե՞ս թե չեմ կարող փակել, — զարմացավ նա,

Կարգն է այդպես, — բացատրեց կապիտանը,

Իսկ որտեղի՞ կարգն է այդպես, — դժգոհեց նախագահը,

Բայց գնդապետը ձեզ նախօրոք չզգուշացրեց, որպեսզի գլխացավանք չստեղծեք, — հանգիստ տոնով բացատրեց կապիտանը,

Այո՛, բայց ես միայն ուզում եմ

Սարգսյա՜ն, եթե հաճելի է կարող ես ժամապահի հետ մտնել, — ննջարանի ծայրից բղավեց գնդապետը,

Նախագահը ստիպված հնազանդվեց և մտավ:

Աստվա՜ծ իմ, այսպես անհնար է, նրանք հետևում են իմ ամեն մի քայլը: Եթե ուղղաթիռը եկավ ու ինձ տարան, ապա այնտեղից ես չեմ կարող երբեք փախնել: Չեմ կարծում. որ սրանք ուղղաթիռով մոտիկ տեղ են տանելու, նշանակում է հեռու տեղ ենք գնալուԳնդապետը ասաց, որ վարձկան մարդասպանները ինձ են փնտրում, երևի նրանք վախենում են, որ ճանապարհին դարանակալած կլինեն, այդ պատճառով է այս զգուշությունը: Բայց սրանց շարժ ու ձևից չեմ կարծում, որ նրանք դարանակալումից են խուսափում, սրանց լկտիությունը չափ ու սահման չունի, ծաղրում են, գոնե տարիքս հաշվի առնեն: Հետաքրքի՞ր է, Քոչարյանից լուր չկա, տենա՛ս Ռուբիկը հիմա որտե՞ղ է ու ի՞նչ է անում:

Չեմ կարծում, որ նրան այսքան շուտ կարող են բռնել, նա հեշտ հանձնվողներից չի, հո հիմար չի՞ իր քսան տարվա թալանածը մի վայրկյանում սրանց տա, նա Աֆրիկայում ոսկու ու ադամանդի հանքեր ունի, Ռուանդայից կամ Սոմալիից մի երկու հարյուր վարձկան կբերի ու գնա՜ցԷ՛ս ճիվաղները, որ մի երկու զինված նեգր տեսան, հաստատ կմտնեն իրենց ծակերըԱրաա՜, դու՛ք կրակի՛ հետ եք խաղու՞մԱ՜յ ողորմելինե՛ր, դեռ ձեզ ցույց կտամ, ազատամարտի՞կ էք գլխիս խաղումԷնպես անեմ, որ անգամ պատմությունը ձեզ չհիշի, ա՛յ բոմժերՍաղի՛դ գլխից խփել եմ տալու, անխտիր բոլորին, հիվանդ, հաշմանդամ չեմ նայելուԿռվե՞լ էս, կռվող տղա՞ էսԴու՛զ ճակատին, առանց ներում բեկումիԴրանց ընտանիքներին էլ կուղարկեմ գրողի ծոցըՉէ՜, ավելի լավ է Քյալբաջար, չոր ու ցամաք լեռների մեջ թող սատկեն: Սակայն հիմա դա երկրորդական հարց է, պետք է գտնել մեկին, որը կարող է օգնել ինձՄիգուցէ այն բժշկուհի՞ն կարող է օգնել: Այո՜, լավ միտք է, կարելի է փորձել, հարկավոր է ուշագնաց լինել, ինձ կառանձնացնեն, իսկ թռիչքն էլ կհետաձգենԼա՛վ միտք է, հենց այդպես էլ կանեմ:

Նա դուրս եկավ պետքարանից և քայլեց դեպի գնդապետը, ճանհապարին ամբողջ հասակով մեկ տապալվեց գետին, նրան ուղեկցող կապիտանը և զինվորները անգամ չհասցրեցին բռնել, նա ընկավ և գլուխը հարվածեց գետնին: Բոլորը շտապեցին օգնության:

Բժի՜շկ, — բղավեց կապիտանը և շտապեց բարձրացնել նախագահի գլուխը: Լավ էր, որ նա ընկել էր գորգերի վրա, թե չէ ուղեղը դուրս կթափեր. Ընկել էր անզգայացած, բժշկուհին սկսեց ստուգել զարկերակը, կարծես թե դանդաղ էր աշխատում: Նախագահը փակել էր աչքերը և անզգայացել: Բժշկուհին օգնություն էր ցուցաբերում զննելով նրա սրտի աշխատանքը: Գնդապետը անհանգիստ էր, սպասում էր, որպեսզի բժշկուհին բացատրի, թե ինչ է պատահել:

Բժշկուհի ինչպե՞ս է նա, — հարցրեց գնդապետը,

Վտանգավոր ոչինչ էլ չկա, պարոն գնդապետ. Նյարդային վիճակից է, հիմա կանցնի, — հուսադրեց նա,

Դրսից լսվեց ուղղաթիռի ձայնը. Նախագահական առանձնատան բակում վայրեջք էր կատարում ուղղաթիռը:

Պարո՛ն գնդապետ, ուղղաթիռը այստեղ է, — զեկուցեց զինվորներից մեկը,

Շատ լավ, էլ չենք ուշացնի, պատգարակ բերեք, նրան պատգարակով կտանենք, բժշկուհի՛, կարծում եմ, որ վտանգավոր ոչինչ չկա,

Ինչպես հրամայեք պարոն գնդապետ, — համաձայնվեց նա: Նախագահի դեմքին դրեցին թթվածնի դիմակը,

Զինվորներեը բերեցին պատգարակը, և նախագահին դրեցին վրան:

Կապիտա՛ն, կմնաս այստեղ քո խմբով, — կարգադրեց գնդապետը, — կապի մեջ կմնանք

Լսու՛մ եմ պարոն գնդապետ

Գնդապետը մի քանի տասնյակ զինվորներով տեղավորվեցին ուղղաթիռում, իրենց հետ վերցնելով նախագահին: Ուղղաթիռը հռնդյունով օդ բարձրացավ:

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՀԵՏԵՒՅԱԼ    ՀՂՈՒՄՈՎ

http://ru.scribd.com/doc/222095433/ՄՂՁԱՎԱՆՋ

Aohv-wyAIsk

 

 

 

 

 

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՄՂՁԱՎԱՆՋ

Оставьте комментарий