ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ

dscf5172Մի քանի ամիս առաջ էր, պատահական Գերմանիայի դաշնությունում ծանոթացա մի մարդու հետ, ասեմ, որ շատ հետաքրքիր մարդ էր, հետո իմացա, թե ինչու են նրանք հայտնվել Գերմանիայում, որոշեցի ներկայացնել հանրությանը, մանավանդ, որ այդպիսի դեպքերը բազմաթիվ են: Նվեր Շահբազյանը և իր կինը՝ Անուշ Սարգսյանը Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի բնակիչներ են, Գերմանիայի Դաշնություն են մեկնել 2014 թվականին իրենց որդու՝ Արթուր Շահբազյանի բուժման նպատակով: Այն ինչ կատարվել էր Շահբազյանների հետ դա մի անմոռանալի մղջավանջ էր թվում, սակայն նրանք անցել են այդ սարսափելի իրականության միջով: Դեպքը տեղի էր ունեցել 2013թ.-ի Դեկտեմբերին, երբ Նվեր Շահբազյանի 7 ամյա որդին՝ Արթուր Շահբազյանը մրսածության պատճառով հայտնվել էր հիվանդանոցում, բանը հասավ նրան, որ երեխային տարբեր հիվանդանոցներ տեղափոխելուց հետո բժիշկները նրա մոտ ախտորոշում են չարորակ ուռուցք՝ մեջքի հատվածում: Ծնողները անելանելի վիճակում էին հայտնվել, պատրաստ էին ամեն գնով փրկել միակ որդու կյանքը: Անհանգստությունը, սարսափը խառնվել էր իրար, սկսվում է վազքը հիվանդանոցից հիվանդանոց՝ վճարելով բոլոր ախտորոշումների ու փորձաքննությունների արժքները, նույնիսկ ավելին: Տարբեր բուժ-հաստատությունների բոլոր բժիշկները միաբերան պնդում էին, որ երեխայի մոտ արյան քաղցկեղ է և կյանքի հավանականությունը հինգ տոկոս է: Չնայած այդ ամենին « Սուրբ Աստվածածին » հիվանդանոցում երեխային վիրահատում են, այն էլ երկու անգամ, « փնտրելով » ինչ-որ բան: Ամեն անգամ վճարելով հարյուր հազարից ավելի դրամ և 95 հազար դրամ էլ անընդհատ՝ ինչ-որ աննպատակ զննումների համար: Երեք ամսվա տաժանակիր տառապանքները ծնողների վրա նստում է 4 միլիոն դրամից ավելի: Սակայն ոչ մի արդյունք: 2014 թվականի մարտի 24 – ին երեխային նշանակում են քիմիոթերապիայի առաջին փուլը, որը պետք է լիներ Մուրացանի հիվանդանոցի համապատասխան բաժնում: Քիմիոթերապիայի նախնական փուլի արժեքը 1 միլիոն դրամ է: Իսկ հետագայում նախատեսվող մի քանի ախտորոշումները և վերականգնողական ծախսերը չհաշված, որոնք գերազանցում են այդ ծախսերը: Ինչպես հասկանալի էր դառնում բժիշկները ամեն ինչ անում էին, որպեսզի ճարահատյալ ծնողներից ավելորդ գումարներ շորթեին:

dscf5167

Մարտի 24 ին նշանակված առաջին քիմիոթերապիան չի կայանում, որովհետև երեխայի հայրը՝ Նվեր Շահբազյանը Մուրացանի հիվանդանոցից առևանգում է իր երեխային, նրան վերաբերող բոլոր փաստաթղթերի հետ միասին: Կարողանում է որդու կյանքը փրկել, զավակին հասցնում Գերմանիա, որտեղ Մարտի 30 -ին գերմանացի մասնագետները ուսումնասիրում են Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքներն ու համեմատելով իրենց կատարած փորձաքննությունների արդյունքների հետ՝ մնում են ապշած: Առաջնակարգ հիվանդանոցների բժիշկների խումբը նոր կատարած փորձաքննությունների ընթացքում պարզում է, որ Արթուր Շահբազյանի մոտ առհասարակ քաղցկեղ գոյություն չունի, այլ թոքի և ողնաշարի հատվածում մի փոքրիկ մկանաթելի առկայութունն է եղել, որը բորբոքվելուց անհանգստացրել էր երեխային: Գերմանացի բժիշկները առանց բարդությունների վիրահատում են նրան ու փրկում երեխայի կյանքը: Սակայն հայ բժիշկների կատարած վիրահատության սպիները հիշեցնում են նրան՝ հրեշավոր հանցագործությունների մասին: Այդպիսով Շահբազյանները կարողանում են վերագտնել իրենց հանգստությունը, իրենց զավակը ողջ առողջ է:

Հարցազրույցը ըստ՝ Վարդան Հովհաննիսյանի Հոկտեմբերի 23 2016 Թ

dscf5156

Մանրամասն Տեսանյութում   

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ»

  1. SVETA:

    AYDPES EL APRUM ENK ,,,,,,, QANİ VOR ARDARUTYUNN VCHAROV E EN EL CXAL …. DRA HAMAR EL KCAXSENK MI AMBOXJ KYANK EV NORIC PART KMNANK….. ES ASHXARHN PITI KANDEL U NORIC KARUCEL …..

  2. VAX QAXCHR JAN ASTVACH ES EREXUN ERKAR TARINERI KYANQ

  3. Аноним:

    մեզ հետ էլ են նման անխիղճ կերպ վարվել , , ախտորոշումը չորրորդ կարգի քաղցկեղ մեջքի հատվածում , որից ես շոկային վիճակում եղա , և Շտապ օգնությունով ուշքի եկա , բա ծնողը նման լուր լսելով ինչ կլինի ,և ասել էին անհապաղ վիրահատում, հետո քիմիա պետք է, լիներ , գնացել ենք Գերմանիա , բոլորը ախտորոշումները , որ արվել էր բժ, կենտրոնում հերքվել էր , բացառցակ գոյացություն չի եղել , դե հիմա ասեք էդ անգրագետ բժիշկներին կանչենք պատասխանտվության ,դատի տանք ??

  4. Аноним:

    …ba vor es patmem voroch ,,xalatavor hrechneri,,-c mer qachacner@.. kulan sarer…! Arajarkum em FB-um stexcel xixchn u demq@ korcrac bazmativ ,,xalatavor dramachortneric pachtpanutyan xumb..!

    • Аноним:

      XNDRUM EM KAROGH EQ AJAKCHEL ANAHITIS GUMAROV BUJMAN HAMAR XNDRUM EM OGNEQ IM 18 amya ANAHITIS ..IRA NPATAKNER@ KISAT CHMNA DZER LUMAN NERDREQ ….AYS DJVAR PAHIN . Անահիտ Կոստանյանը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2012թվականին երեխան գանգատներ է ունեցել, իրենց տեղամասային բուժկետում ախտորոշել են Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ) հիվանդություն: Բուժման ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել և ուղեգրել են Երևան Արյունաբանական ինստիտուտ: Այնտեղ էլ ախտորոշել են արյան քաղցքեղ և երեխան մեկ տարուց ավել ստացել է քիմիաթերապիայի և ճառագայթահարման կուրս: Արդյունքում ոչ մի դրական դինամիկա: Հիմա ոսկրային համակարգում ՝ բոլոր հոդերում ունի սուր ցավեր, դժվարությամբ է քայլում, ցավը տարածվել է արդեն ողնաշարի շրջանում, ռենտգեն նկարները ցույց են տալիս ոսկորների քայքայում: Հայրենի բժիշկները չեն կարողանում ստույգ ախտորոշում ներկայացնել, որպեսզի բուժումը ճիշտ և արդյունավետ լինի: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության կլինիկաներին՝ ստույգ ախտորոշում և բուժման կուրս անցնելու համար, և ստացել են հրավեր: Նախնական ծախսերը կազմում են 11 000 եվրո: Անահիտը հրաշալի նկարում է և երազում է դառնալ մանրանկարչուհի: Սիրելի՛ հայրենակիցներ, ընտանիքը՝ չունենալով միջոցներ, դիմում է ձեր աջակցությանը: Օգնենք աղջկան առողջանալու և իր երազանքն իրականացնելու: ՎՏԲ և ԱՐԱՐԱՏ բանկերում Անահիտի հայրիկի՝ Ռաֆայել Կոստանյանի անունով բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ՝ 16009030917200 ՀՀ դրամ Արարատբանկում՝ 1510029126330149 Եվրո 1510029126330158 ՌԴ ռուբլի 1510029126330101 ԱՄՆ դոլար SWIFT:ARMCAM22 Անահիտի մայրիկի՝Թեհմինեի հեռախոսահամարներն են՝ +37496330034, +37493390057, հայրիկինը՝ +37494157608: https://www.youtube.com/watch?v=EpgR8YbXr2A XNDRUM EM BARI MARDKANC DER LUMAN NERDREQ AGHJKAS BUJUMAN HAMAR NAXAPES SHAT SHNORAKALUTYUN

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s