ԻՆՉՈՒ՞ ԵՒ Ո՞Վ ՋՆՋԵՑ hayeli.am ԿԱՅՔԸ

9ee36b660e3a728b

Մի քանի օր առաջ համացանցում hayeli.am կայքում հայտնված հոդվածը  «Փոխհրամանատարի  որդին  գլխացավանք   է  եղել  անգամ  հոր  համար» որը, երեւի պատճառ դարձավ, որպեսզի համացանցից ջնջվի այդ կայքը։ Ինչու եւ ովքեր են կանգնած այդ կայքի անհայտացման գործում։ Բարեբախտաբար Ֆեյսբուկյան օգտատերերից մեկը կարողացել էր « Քոպի » անել տվյալ նյութը։ Այնպես որ ներկայացնում ենք ամփոփոխ։

Փոխհրամանատարի ( գնդապետ Զարմիկ Մարկոսյանի ) որդին գլխացավանք է եղել անգամ հոր համար  Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին օրեցոր նոր՝ դաժան մանրամասներ են ի հայտ գալիս։ Հայաստանի հասարակությունը չէր հասցրել ուշքի գալ Գյումրիում կատարված սարսափելի ոճրագործությունից, որի համար կասկածվում է Գյումրիի ռուսական ռազակայանի ռուս զինծառայողը, երբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կախված են գտել 20-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշով: Ձերբակալվել է 4 հոգի եւ սպանության մեջ կասկածվող գլխավոր անձը նույն ինստիտուտի փոխտնօրենի կուրսանտ որդին է։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշակի մանրամասներ ներկայացրել է սպանության մասին, որ հանցագործությունը կատարվել է ալկոհոլի ազդեցության ներքո ու միջանձնային հարաբերությունների խախտման հողի վրա։ Մեր տեղեկություններով, փոխհրամանատարի որդին չորս տարվա ուսանող է եւ ռազմական ինստիտուտ մուտք գործելու առաջին իսկ օրից աչքի է ընկել իր լկտի ու անբարտավան պահվածքով՝ մշտապես ցանկանալով իր թրի տակով անցկացնել բոլորին։ Նրա վարքն անհանդուրժելի է եղել անգամ փոխհրամանատար հայրիկի կոլեգաների համար։ Ինստիտուտի տնօրենի՝ որդուն կարգի բերելու հորդորներին ի պատասխան, փոխհրամանատարը թախանձագին խնդրել է, որ « յոլա տանեն », որովհետեւ ինքն էլ անզոր է իր հաբռգած որդու առաջ ու նրան ինստիտուտ է բերել, որ իր աչքի առաջ լինի ու հնարավորինս հեռու « շառ ու փորձանքից »։ Անպատժելիության եւ ամենաթողության արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Ընդ որում՝ ինստիտուտից մեզ պատմել են, որ Հայկազ Բարսեղյանին դաժանաբար խոշտանգումների են ենթարկել, չբավարարվել երակները կտրելով, կոտրել են նաեւ ողնաշարը եւ ցանկացել պատուհանից ցած նետել, ի վերջո կանգ են առել բարձով խեղդելու տարբերակի վրա եւ ապա միայն հանել մարզահրապարակի պտտաձողից կախել։
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի որդին նույնպես այդ հաստատության սան է, բայց նա չի ցանկանում կատարվածի ողջ մեղքը բարդել հրամկազմի ուսերին։ Թեպետ նա կոչ է անում հնարավորինս խիստ դատապարտել հանցագործներին, նրանց համարելով հինգը՝ նաեւ փոխհրամանատարին, ում հանցագործ հովանավորչության արդյունքում որդին արատավոր բարեքեր է հաստատել եւ ձեռք բարձրացրել
« Հայաստանի հանրաետության վրա, կուրսանտի, ով իր վրա կրում է ՀՀ խորհրդանիշերը », ինչպես նաեւ՝ խստագույնս պատժել նաեւ այն սպաներին, որոնք թերացել են իրենց գործում, բայց հորդորում է կատարվածի համար ամբողջ հրամկազմին չմեղադրել։ Պարոն Արշակյանը մեզ հետ զրույցում խոր ցավ հայտնեց կատարվածի առիթով, ցավակցեց Բարսեղյաններին ու հղում արեց հենց զոհված կուրսանտի հոր խոսքերը․ « Դա մեծահոգի մարդու խոսք էր, ով ասաց, որ չնայած իմ որդին զոհվել է այնտեղ՝ պաշտպանելով իր պատիվն ու արժանապատվությունը, բայց ես չեմ մեղադրում ինստիտուտին, որովհետեւ այնտեղ ձեւավորվում ու կրթվում են Հայաստանի ապագա պաշտպանները »։ Ազատ Արշակյանն ամբողջությամբ կիսում է զոհվածի հոր խոսքերը եւ վստահեցնում, որ ինստիտուտի բազում սպաներ իսկապես հարգանքի են արժանի․ « Պետք չէ այս դժբախտ ու շատ ծանր միջադեպը ամբողջ հայկական բանակի վրա վերածել հիստերիայի »։ Պարոն Արշակյանը մի փոքր ավելի է տեղյակ այդ ինստիտուտի մասին եւ ասում է, որ սպաներն իրոք անգնահատելի գործ են անում։ « Այնտեղ են հավաքված Հայաստանի ու սփյուռքի խիտ ադրենալինով ոչ սովորական պատանիներ՝ պատրաստ դառնալու ասպետներ ու պաշտպաններ։ Շատ կարճ ժամանակ է սահմանված, որ այդ ադրենալինը կարգի բերվի եւ կանոնակարգվի ու կերտեն զինվորական։ Սպայակազմը գերլարված աշխատանք է կատարում եւ պետք է նրանց շնորհակաություն հայտնել » Պարզապես, ըստ մեր զրուցակցի, հասարակության մեջ կատարվող արատավոր երեւույթներից բանակը նույնպես զերծ չէ եւ կատարվածն էլ « հայրեր ու որդիներ » ամենաթողության շարքից է։

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԻՆՉՈՒ՞ ԵՒ Ո՞Վ ՋՆՋԵՑ hayeli.am ԿԱՅՔԸ»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s