ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  image

Հայոց ցեղասպանության հիմնական պատճառները 6 -ն են, իսկ որոնք են դրանք, թվարկեմ հաջորդականությամբ.

  1. Դա ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը ժողովրդի մեջ ձեւավորված մի արատ է, որ պարտադրում էր լինել միշտ հնազանզանդ ու ենթարկվել թուրքական իշխանություններին, քանի, որ դա կարող է բարկացնել թուրքերին:

  2. Երկրորդ պատճառնորից մեկը, դա ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ Էր: Այդ տեսակի մարդիկ չէին կարողացել հավատալ իրենց ուժերին, փորձել են միշտ ստանալ որեւէ մեկի օգնությունը, այստեղից էլ գալիս էր ռուամետությունը եւ թուրքամետությունը: Այս տեսակի մարդիկ հավատացել են, որ ժամանակի ընթացքում թուրքերը կարող են փոխվել եւ դառնալ քաղաքակիրթ:

  3. Երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » հոգեբանությամբ օժտված մարդիկ էին, այսինքն արտահայտվելով եւ պատճառաբանելով « ԻՆՉՈՒ՞ ԵՍ » կարգախոսով: Այսինքն երբ հարեւանին, դրացուն կամ բարեկամին հարկավոր է պաշտպանել թշնամու ոտնձգություններից, նրա մոտ առաջ է գալիս այդ հարցը, ԻՆՉՈՒ՞ ԵՍ, ԹՈՂ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵՆ … Այդ կատեգորիան էր, որ հլու հնազանդ քշվեց Դեր -Զորի անապատներ, չփորձելով դիմակայել թուրքական պահակազորին:

  4. Չորրորդ պատճառներից մեկը շատ է նման նախորդին, սակայն ունենալով առանձնահատկությունները: « ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ» հոգեբանությամբ: Այսինքն` բաժանվելով գյուղերի, դրանք իրենց հերթին գերդաստանների, ընտանիքների, այստեղ կրկնվում է նույն « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » բանաձեւը, միայն ընտանիքի եւ գյուղի մաշտաբով: Այդ պատճառոց Հայոց կոտորածների ժամանակ շատ գյուղեր ու քաղաքների բնակիչներ նախընտրեցին պաշտպանվել սեփական գյուղի կամ քաղաքի պարիսպների մոտ, մոռանալով հարեւան գյուղերի բնակիչներին, չփորձելով միավորված պայքարել թուրքական ու քրդական հրոսակների դեմ: Իհարկե չհաշվենք այն հերոսամարտերը որոնք եղան ՄՈՒՍԱ ԼԵՌՈՒՄ եւ Վանում: Քանի որ, թուրքական իշխանությունների վտանգը կանխազգալով Մուսալեռ բարձրացան մի քանի հայկակա գյուղերի բնակիչներ, եւ հենց այդ միավորված պայքարի արդյունքում նրանք կարողացան գոյատեւել: Այդ պայքարը դարձավ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ, միասնական ուժերով ջարդելով թուրքական կանոնավոր բանակներին:

  5. Հինգերորդ պատճառներից ամենասարսափելին դա ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է, որը արտահայտվում է սեփական շահ ունենալու կարգախոսով: Այդ տեսակի մարդկաց մոտ բացակայում էր ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, գաղափարները, նրանց համար որովայն էր եւ սեփական մաշկը, հարկն եղած դեպքում կարող էր իր շահերի համար զոհաբերել անգամ իր հարազատներին եւ ընտանիքը:

  6. Վեցերորդ պատճառը ամենանողկալին ու վնասակարը դա «ՎԱԽՆ Էր » եւ «ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ »: Վախի հետ էր գալիս է ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, եւ մնացած այլ բացասական երեւույթները` Սուտը, չարությունը, նախանձը, չարախոսումը եւ այլն:

Ժամանակները անցել են, սական այս վեց նշված երեւույթները մնացել են մեր ժողովրդի մեջ ձեւավորվելով դարձել են ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿ: Դա ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ հիմնական տեսակն է: Իհարկե չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի մեջ գտնվեցին մարդիկ, որոնք չեն պատկանում այս վեց տեսակներին, քանի որ նրանց Գաղափարական միտքը այլ չափանիշներ էր ընդունում, այսինքն թվարկենք դրանք: ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Այդ տեսակի անհատականությունները, երբեք բռնանալու եւ հարստահարելու ունակություններ չեն կարող ունենալ: Այդ կարգախոսով օժտված մարդիկ էին որոնք վտանգելով իրենց կյանքը ելան ոտքի եւ զենքը ձեռքին սկսեցին պայքարել Օսմանյան եւ քրդական բանակների դեմ: Դրանք մեր ՖԻԴԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ էին, նրանց համար կարեւոր չէր թե, որ բանակի ու զորքի դեմ էին կռվում, նրանց համար նպատակը մեկն էր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, եւ նրանք հավատում էին ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա: Ապավինում էին իրենց ԳԱՂԱՓԱՐԻՆ:

Արցախյան գոյամարտի ժամանակ ՖԻԴԱՅԻՆ պապերի ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ արյան կանչն էր, որ մեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ոտքի հանեց, պայքարելու իրենց պապերի գաղափարները, նրանց կիսատ գործը ավարտին հասցնելու համար: Գենետիկական հատկություններով փոխանցված արժեքները նորից վերարտադրվեց Ազատամարտիկներ մեջ: Իրենց պապերի Երդումը դարձավ իրենց կարգախոս, ու այդ արժեքները դարձնելով ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳՈՒ ՄԱՍՆԻԿ:

Սակայն այն ՎԵՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, որոնց մասին հիշեցի նախորդում , ժամանակի ընթացքում նոր երանգավորում ստացավ ու զարգացավ:

  1. Առաջին տեսակը, որը ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է ժամանակների ընթացքում շատ չի փոփոխվել, սակայն ձեռք է բերել նոր հատկություններ, այսինքն նա պետք է միշտ խղճահարություն առաջացնի, որպեսզի իրեն խղճան, փորձելով լինել ինչ որ մեկի հովանավորության տակ, որպեսզի իրեն չնեղեն, պետք է ունենա միշտ իր անվտանգությունը ապհովվող ՏԱՆԻՔ, անկախ նրանց թե դա պատություն է, կամ թե անհատականություն: Ինչպես ասում էր անգլիացի գրող` Ջորջ Օրուելը, Այդպիսի ՍՏՐԿԱՄԻՏ մարդկանց կարգախոսն է « ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՈՐՍ ՈՏՔԻ ՎՐԱ, ՔԱՆ ԵՐԿՈՒ »: Իրեն հովանավորողի ԿՈՇԻԿԻ ԽՈԶԱՆԱԿ լինելը նրան կարող է իր գոյի երաշխիք լինել:

  2. Երկրորդ` ՍՆԱՀԱՎԱՏ մարդկանց տեսակը, որոնք երբեք չեն փորձում սեփական ուժերով հասնել որեւ արդյունքի: Ամեն անգամ փորձելով Ստրկամիտ մարդկանց պես ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐ գտնել, այդտեղից էլ առաջանում է Արեւելամետ եւ Արեւմտամետ: Որոնք փորձելու են Եւրոպայից կամ ԱՄՆ- ից կախում ունենալու, իսկ ոմանք էլ Ռուսատանի: ԱՆԱՀԱՎԱՏՆԵՐԸ անկարող են ինքնուրյուն անկարող են իրենց կյանքի անվտանգության համար պայքարել:

  3. Ինչպես արդեն նշել էի երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » գաղափարը որդեգրած մարդիկ են, ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ ի հայտ եկան հայտարարելով « Մինչեւ թուրքը չգա հասնի դռանս մոտ, ես կռիվ գնացող չեմ »: Այդպիսի մարդկանց տեսակը ընդունակ չէ ոչնչի, Թուրքը մինչ իր շեմին կհասներ, նա արդեն ճողոպրած էր լինում, սակայն կարող էր հետագայում կուրծք ծեծել, որ ինքը կռվում էր հայրենիքի ու ժողովրդի համար: Այդպիսի արարածներն էին, որ պատերազմի տարիներին ՔԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻԿՆԵՐ ու ԲԵՆԶԻՆ վաճառելով հարստացան: Այդպիսի մարդիկ էին, որոնք շուկաների մուտքերի մոտ մատնոց ֆռռցնում ու դոլլար առնում ու ծախում: Այդպիսիները տզրուկի պես կպչում էին իրենց զոհին խաբելով ու թալանելով լափում էին:

  4. Իսկ չորրորդ տեսակի մասին, որոնք շարժվում էին « ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ » կարգախոսով ներկա ժամանակներում ամենատարածված տեսակն է, նոր երանգավորումներով, այսինքն բաժանվելով ԽՄԲԵՐԻ: Սկսենք թվարկել այդ խմբերը, ԱՐՑԱԽՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, դրանք իրենց հերթին բաժանվում են, ըստ համայքնրի: Հիմա սկսենք սահմաններից, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ մարզեր եւ Գյուղեր, դրանք առանձին իրենց հոգսերով, հետո գալիս է Արտաշատցի, Էջմիածինցի, Հոկտեմբերյանցի, Ղարաբաղցի ու Ախլքալաքցի եւ այլն սրանք էլ իրենց հերթին բաժանվում են կուսակցությունների, թիմերի, ԹԱՅՖԱՆՆԵՐԻ, անգամ, «ԿՌՈՒԳՆԵՐԻ »: Դրանց մեջ է մտնում նաեւ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, Սիրիահայեր, Լիբանանահայեր, Ֆրանսահայեր, Իրանահայեր եւ այլն, հետո գալիս է Թրքախոս, Քրդախոս, դաշնակցական հնչակյան, ռամկավար, ՀՀՇ-ական, Բարգավաճ ու Հանրապետական, Լեւնական ու Քոչարյանական, ընդիմադիր ու իշխանամետ: Այս կատեգրոիաները մեկը մյուսի նկատմամբ թշնամի է, առիթ բաց չի թողնում իրար կոկորդ կրծելու: Սակայն այս թվարկվածս բաժանումները միայն մի մասն է, քանի որ դրանց մեջ կան կրոնական եւ աղանդավորական, դասակարգային եւ այլ բաժանումներ: Այդ արատավոր բաժանումները ընդունում են իրենց տարբեր կարգախոսները եւ դրոշներ ու ելնում են միմյանց ոչնչացնելու թե ֆիզիկապես եւ թե բարոյապես: Սփյուռքը չի օգնում հայրենիքին, իսկ հայրենիքն էլ Սփյուռքին: (Ամեն անգամ սփյուռքում աղ ու հացով են դիմավորում ՀՀ ԱԶԳԱԴԱՎ ղեկավարներին )

  5. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ կարգախը որդեգրած տականքները ամենավտանգավորն են, Դավաճանությունը անկախ դարաշրջանից անփոխ է մնացել, Քանի որ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ փոխանցվող այդ հատկությունը արմատավորվել է եւ ավելի զարգացել, սակայն նրա պատճառած վնասները միշտ դառնում են աղետալի ժողովուրդի եւ պետության համար: Միջնադարում դավաճանները հանձնում էին ամրոցներ եւ բերդեր, հպատակներին ու ժողովրդին: Հիմա Դավաճանները ծախում են երկրի հարստությունը, ընդերքը, տարածքները, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները` հեռահաղորդակցություն երկաթգիծ ջրամատակարում, էներգետիկա եւ այլն, այդ թվում գործարաններ, տարածքները, անկախություն, բարոյականություն եւ պատիվ: Սակայն Դավաճանության երեւույթը նրա ավելի սոսկալի է երբ վերին օղակներից է: Եթե ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՂԵԿԱՎԱՐԸ, ապա դա ներկայացվում է, որպես ԳՈՐԾԱՐՔ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆՍ, կամ ԱՌԱՋԸՆԹԱՑ: Իսկ եթե նույն հանցանք գործողը ներքեւի օղակներից է, ապա դա կարող են որակել, որպես ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ, եւ բարդելով հարյուրավոր այլ մեղադրանքներ: Գնդակահարությունից մինչեւ ՑՄԱՀ բանտարկություն նրա համար երաշխավորված է: Այս դեպքում ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործած պաշտոնյան արդարացվում է, իսկ շարքային դավաճանը մեղադրվում: Սակայն Դավաճանները իրենց անձնական շահից ելնելով կարող են դավաճանել եւ զոհաբերել նույնիսկ յուրայիններին: Շատ դեպքերում այդպես են անում «ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ »

  6. Վեցերորդ պատճառի` « ՎԱԽԻ » երեւույթը այլ երանգ է: ՇՈՂՈՔՈՐԹԵԼ, ՔԾՆԵԼ: Վերադասի կողմից բռնաբարվելը համարել « ՊՐԻՍՏԻԺ »: Վախենալով, որ տերը կարող է բարկանալ կամ զայրանալ իր անհնազանդության կամ քայլերի համար, այնպես որ, քանի կենդանի է ՏԵՐԸ, պետք է նրան խոնհարվել ու երկրպագել: Այդ ՎԱԽԻ մասին գիտի եւ ՏԵՐԸ, եւ ամեն ինչ անելու է որպեսզի ավելի սարսափելի տեսք ստանա այդ Վախը, որպեսզի անհնազանդները տեսնելով ՎԱԽԿՈՏՆԵՐԻՆ հպատակվեն : ՎԱԽԸ նաեւ վարակիչ ազդեցություն ունի դա փաստ է, ՎԱԽԻ տարածման երկու ձեւ կա, ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ եւ ՀՈԺԱՐԱԿԱՄ: Սակայն պարտադրաբար վախը շուտ թե ուշ նահանջում է:

    Վախի պարտադրումը եւ տարածումը չի կարող ներգործություն ունենալ ԱԶՆԻՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդկանց մոտ, քանի որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ կրող մարդը չի կարող լինել ՎԱԽԿՈՏ եւ ՏԿԱՐԱՄԻՏ, ՍՏՐԿԱՄԻՏ ու ԴԱՎԱՃԱՆ: Ահա այս վեց կարեւորագույն գործոնները, որոնք դարձան ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պատճառ բոլոր դարաշրջաններում ու ժամանակներում:

    Վարդան Հովհաննիսյան Իսպանիա Վ.Հ © VH 24/04/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

18 отзывов на “ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  1. Երկու կետ էլ ավելացնեմ. 1. փրկագինը՝ մեկ կյանք փրկելու համար կիլոներով ոսկի էին կաշառում, որով թուրքերը գնում էին զենք ու ավելի շատ էին կոտորում 2. այն ժամանակվա մեծահարուստները փոխանակ ֆինանսավոր էին հայ ֆիդայիններին զենք զինամթերք տրամադր էին, թուքերին մեծ գումարներ էին մուծում որպես հարկ: Այսօր էլ օլիգարխները չգիտեն, որ իրենց հարստությունը պաշտպանելու համար պետքա սահմանին աջակցեն իրենց փողերով, ոչ թե թուրքական ապրանք ներմուծեն կամ էնտեղ ծաղսեն իրենց փողերը…

    • Շնորհակալություն հարգելի Վարդան, շատ ճիշտ մեկնաբանություն է, ես նույնպես կարող եմ Ձեր թվարկած 6 պատճառներին ավելացնել ևս երկու պատճառ, առաջինը, ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որովհետև պատմության տված դասերից երբեք չկարողացանք դասեր քաղել։ Մեր մեծերի տված պատվիրանների ու խորհուրդների վրա թքած ենք ունեցել, չկարողանալով դրանք պիտանի դարձնել ազգապահպանության և հզորացման համար։ Գարեգին Նժդեհը և հոգեբան Հայկ Ասատրյանը պատահական չեն գրել, որ մեր ժողովուրդը Չհասկացվ մեր լեռների խորհուրդը․․․Չհասկացանք, որ հայոց բարձրավանդակը՝ հայոց լեռները մի բնական անառիկ բերդ էր որը պետք է ընդամենը պահպանել աչքի լույսի պես։ Դա հենց այն բանաձևն էր, որը մեզ կապահովագրեր ցեղասպանություններից ու օտարների ասպատակություններից։ Այսինքն կույր ենք մտավոր և բառացի իմաստով։ Իսկ մյուսը ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, երբ տեսնելով, որ մեր ներսի թշնամին ձեռք-ձեռքի տված արտաքին թշնամու հետ ոչնչացնում է մեր ժողովրդին ու մշակույթը, լեզուն ու սերունդներին մենք խուսափում ենք պատժել նրանց, որովհետև մտածում ենք, թե հայը հային չպետք է սպանի։ Հայի արյունը չի կարելի թափել, հայը հայի վրա ձեռք չի բարձրացնի։ Ու նման ապուշ բաներ․․․ Սակայն մոռանում ենք, որ հենց այդ ՀԱՅԱԴԱՎ հայերի միջոցով ենք տառապում ու մորթվում դարերով։
      « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա » : Րաֆֆի « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ. « Հայրենիքի թշնամուն սպանելը մեղք չէ, թշնամուն չսպանելն է մեղք »: Րաֆֆի
      « Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի
      « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ
      « ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ ԱՆՄՐՑԵԼԻ »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
      «Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք. » Գարեգին Նժդեհ
      « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու »։ Գարեգին Նժդեհ.
      « Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար »։ Հովհաննես Թումանյան
      « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ.

      « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի
      «Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը »: Րաֆֆի

    • Մինչև ցեղասպանությունը Թուրքիայի բանկերի իննսունինը տոկոսը հայերի կառավարման տակ է եղել…
      « Միայն Զմյուռնիայի հարստության իննսուն տոկոսը պատկանում էր հայերին: Այդ վիթխարի հարստության ընդամենը տասը տոկոսը բավական էր՝ հայերի նկատմամբ աշխարհի խղճմտանքը հրեաբար կաշառելու… : Մեծահարուստ հայը այդպես էլ չեղբայրացավ մտավորական հային: Մտավորական հայը այդպես էլ մահացած-նահատակված հերոսից բացի կենդանի հերոսի հետ չեղբայրացավ…
      Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտավորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն՝ կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ:
      Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: Խորհրդածէ՛ք, պարո՛ն արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք — համոզուած եմ — ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ’անձնաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը — թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն:
      Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս պարտուած մասը մարդկութեան»: Գարեգին Նժդեհ

    • « Միայն Զմյուռնիայի հարստության իննսուն տոկոսը պատկանում էր հայերին: Այդ վիթխարի հարստության ընդամենը տասը տոկոսը բավական էր՝ հայերի նկատմամբ աշխարհի խղճմտանքը հրեաբար կաշառելու… : Մեծահարուստ հայը այդպես էլ չեղբայրացավ մտավորական հային: Մտավորական հայը այդպես էլ մահացած-նահատակված հերոսից բացի կենդանի հերոսի հետ չեղբայրացավ…
      Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտավորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն՝ կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ:
      Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: Խորհրդածէ՛ք, պարո՛ն արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք — համոզուած եմ — ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ’անձնաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը — թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն:
      Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս պարտուած մասը մարդկութեան»: Գարեգին Նժդեհ

  2. Аноним:

    Թվարկված պատճառներից թերեվս ամենաէականը անհավատությունն է: Մնացած բոլոր պատճառները գալիս են հենց էստեղից: Ամուր հավատի տեր անհատը եվ կամ ժողովուրդը, երբեք չի կարող լինել ստրկամիտ եվ պատկանել թվարկված մյուս բոլոր հատկանիշներին: Եվ իհարկե, մի շատ կարեվոր բան եվս, ինչը նույնպես գալիս է անհավատությունից: Մեր ժողովուրդը, լինելով քրիստոնյա, այնուամենայնիվ սիրում է հաճախել վհուկների մոտ եվ կատարել նրանց հրահանգները, փոխարեն ապավինելու իր Տեր Աստծուն եվ միայն աղոթքով լուծելու սեփական խնդիրները: Ի՞նչ է ստացվում,մարդը լինելով քրիստոնյա եվ Աստծուն դիմելու փոխարեն, դիմում է իր Հակառակորդին՝ Սատանային: Ճիշտ նույն կերպ վերաբերվում է կյանքում մնացած բոլոր երեվույթներին: Դրա վառ ապացույցն է այն, որ անցյալ դարի սկզբին, սեփական ուժերին վստահելու փոխարեն, վստահեցինք Երիտթուրքերին: Նույն դարի վերջին քառորդում, եվ մինչ օրս, էլի,հույսներս մեզ վրա դնելու փոխարեն, ապավինում ենք Ռուսին,այսինքն, դարձյալ օտարին: Դա նույնն է, որ գնաս հարեվանիդ ասես, գիտե՞ս ինչ, ես իմ տունը չեմ կարողանում կառավարել, արի ինձ օգնի դա անել եվ տունս պաշտպանել: Իսկ դրացին, ինչպես միշտ, իր շահն է հետեվում էդտեղից, ծիծաղելով քո հիմարության վրա: Ամեն ինչ շատ պարզ է. ուղղակի պետք է անդրադարձ կատարենք մեր հոգեվոր վիճակին եվ վերջապես արդարացնենք քրիստոնյաի մեր կարգավիճակը՝ մեր գործերով, ոչ թե միայն խոսքով: Ի դեպ ասեմ, որ 15 թվի կոտորածի ժամանակ, գրեթե բոլոր տներում եղել են ժողովրդի լեզվով ասած՝ ՙՙ թուղթ ու գրեր՚՚, ինչի մասին կարելի է ասել նաեվ այսօր: Ու ամենավատն այն է, որ էդ ամենն արվում է Աստծո անվան տակ: Սա խոսում է մեր ժողովրդի հոգեվոր անտեղյակության եվ տգիտության մասին: Մինչեվ մենք իրապես քրիստոնյա չդառնանք, մենք չենք ձերբազատվի թշնամիներից: Անհասկանալիորեն, այս մասին լռում է հայ եկեղեցին. մինչդեռ, ամեն օր պիտի լույս սփռվեր այս երեվույթի վրա, հաշվի առնելով մեր ժողովրդի արդի մոլորյալ վիճակը: Փոխարենը բեվեռվել ենք աղանդավորության վրա, ինչը գրեթե նույն բանն է: Դժվար է ասել, ո՞րն է ավելի մեծ չարիք պատճառում մարդկությանը, օկուլտի՞զմը, թե՞ աղանդավորությունը: Երեվի թե մեկը մյուսին չեն զիջում իրենց ծանրության տեսակետից:

  3. Սուսաննա Բաղդասարյան:

    Համամիտ եմ հեղինակի ներկայացրած 6 պատճառների հետ:
    Մենք պետք է մեր հույսը մեր վրա դնենք և դասեր քաղենք պատմությունից: Անչափ ահավոր է ճորտամիտությունը…

  4. Shot:

    Վերը նշված պատճառները անբավարար են աննախադեպ, սեփական հողի վրա մորթվելու «իրավունքին» արժանանալու համար: Նշմարված են միայն սարցադաշտի գագաթային հատվածներ-հետեւանքները: Բուն շարժիչները գտնվում են ավելի ստորգետնյա տարածքներում, որտեղից եւ իրենց անսպառ սնուցման աղբյուրներն են գտնում հայ իրականության քաղցկեղային բջիջները:

    • «Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց, թրքությունը իր գոյության ապահովությունը պիտ փնտրի մեր ժողովրդի չգոյության մեջ։ Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ

  5. Եթե այս մարդը հայ է, ապա դժվարանում եմ սրա անձին և մտքից ծնած զազրախոսությանը այլ գնահատական տալուց, քան ասել, որ 6 պատճառ ունեմ այս մարդուն ազգադավ համարելու: Դրանցից առաջինը, այն է, որ սա իր մասնավոր եսը ընդհանրացրել և ամբողջ հայ ազգին իր արշինով է չափել: Մնացած 5 պատճառները ինքներդ էլ կարող եք կռահել: Եթե հեղինակը կցանկանա վիճարկել ասածս, ապա պատրաստ եմ ապացւցել, որ իր բնութագրած հատկանիշները վերաբերվում է բոլոր ազգերին և ընդհանրապես մարդուն և դրանցից և ոչ մեկը մի ամբողջ ազգի ցեղասպանության ենթարկելու հիմնական պատճառը չէր:

    •  « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ

    • ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
      « Ազգերը անմահական չեն։ Եւ եթե մի ազգի մահանա պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազունի

      Երկար փորձագիտական մտորումներից հետո հասկանում ես, որ հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը սարերի ետևում չէ։ Չեմ փորձի պատմական փաստագրությունները ներկայացնել, սակայն բանականությունը չկորցրած հայերը վստահ եմ կհասկանան։ Նախ կցանկանաի նշել Ջորջ Օրուելի արտահայտած մտքերից մեկը « Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտվելն է »: Այն, որ մենք պարտվել ենք, դրա մասին կարծում եմ անառարկելի փաստերը հաստատում են, սակայն որ մենք չենք կարողանալու երբեք ոտքի կանգնել ու փոխել իրավիճակը, դա արդեն փաստ է։ Իհարկե չհաշվենք այն փաստը, որ միակ մարդը, որը կարող է փոխել այս աղետը, դա ես եմ՝ ձեր խոնհար ծառան։ Սակայն կա մի բայց․ ես միայն կհամաձայնվեմ, երբ ազգովի խնդրեն․․․ Կարծում եմ շատերը կհիշեն Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը, երբ հեռանում էր քաղաքականությունից։ Չեմ կարծում, թե ինձ կարժանացնեն այդպիսի պատվի․․․ Այս ամենը իհարկե կատակ էր։ Ինչպես ասացի մենք պարտվեցինք պատերազմում ու պատմության անիվը դժվար թե հաջողվի այլ կողմ պտտել։ Մենք պարտվեցինք բոլոր ոլորտներում և դիվանագիտության ու քաղաքականության մեջ, մշակույթի ու արվեստի, գրականության ու բարոյականության, լրատվության ու պատմության, ազգային որակների ու էթնիկական ծագումնաբանության մեջ։ Հոգեբանական վախճանի մասին արդեն ավելորդ է խոսել։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ «Հայությունը փայտե ժողովուրդ է` անընդունակ նույնիսկ զգալու և երազելու լավ օրերի մասին »: Շարունակիր հղումով։ https://geheniaraqel.wordpress.com/2021/03/23/ազգային-ինքնասպանություն/

    • Սերգեյ Բագրատովիչ Մկրտչյանը գոնե հայերեն գիր ու գրականություն կարդացել է, տեսե՞լ է թե ինչ են գրել հայ մեծերը։

  6. Аноним:

    heriq inqnerd dzez pnoveq heriq….

    • « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում։ Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները` հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը ինքը՝ հայ ժողովուրդը: Կեղծել պատմությունը, ասել է՝ վտանգել նրա հոգեւոր առողջությունը, խեղել հոգին, ծռել նրա զարգացման ճամփան, անիրավել նրա մեծ մեռելներին, ովքեր ընկան, որ հայրենիքը սրբանա ու ապրի, շփոթի մատնել պատմության ենթակայի ներկան եւ խաբել գալոց սերունդներին։ Պատմության դառնադառն դասերից խրատված` նա գիտի այժմ, որ անիրավված ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով։ Չկա ավելի մեծ պղծություն, քան հարազատ ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը »: Գարեգին Նժդեհ

  7. « Ժողովուրդը, որ զուրկ է բարձր իդեալից՝ դատարկ է մարդկայնությունից, եկեղեցին, որ զուրկ է մարդկայնության բարձր իդեալից՝ դատարկ է աստվածային շնչից »: Գարեգին Նժդեհ

    Որպես հոգեբան բազմիցս գրել եմ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԱԽՏԱՆԻՇԻ մասին։ Շատերը այս պանդեմիան՝ ՔՈՎԻԴ-19 համարում են դարի աղետը, սակայն Հայկական Սինդրոմը, որը չի ճանաչում ո՛չ դարաշրջան ո՛չ ժամանակ, ո՛չ էլ սահմաններ, սա ավելի վտանգավոր համաճարակ է՝ գենետիկական ու ազգային որակական տվյալներով։ Հայկական Համաախտանիշը, այսինքն Հայկական սինդրոմը գլխուղեղային ու որովայնային համաճարակ է, այս դեպքում կարելի ասել, որ ուղեղը չի գործում, սակայն լավ գործում են որովայնը ու սեռական օրգանները՝ աճելու և բազմանալու համար։ Հայաստանում և սփյուռքում տեսնում ենք ոչ միայն սեռաքաղց վարակակիրներին, այլև համաճարակին կուլ գնացած առողջ մարդիկ։ Այն որ Հայաստանի քաղաքական դաշտում իր ուրույն տեղը ունի այդ համաճարակը դա անհերքելի է։ Շարունակությունը

    ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

  8. Գիտեք շատերն են փորձում է հայոց ցեղասպանության մասին խոսել փաստերով ու չգիտես ինչ նյութերով, հղումներ անելով ու անուններ տալով։ Այսինքն օրինակի համար, եթե իմացանք այդպես ասած ճշմարտությունը, դա մի բան փոխելու՞ է, կամ դրանից հետո հայությունը լավ է ապրելու՞, կամ հանգիստ է քնելու՞, իհարկե ո՛չ։ Ես որպես հոգեբան լավ իմանալով հայի հոգեբանությունը ու գենետիկական առանձնահատկությունը կարող եմ հաստատել, որ հայերը ամեն ինչ անում են, որպեսզի ոչինչ չանեն։ Այնպես որ ինչպես կասեր Ջորջ Օրուելին․ « Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է»: Այսինքն անիմաստ է փորփրել անցյալը, անիմաստ է գրել կամ մեղավորներ փնտրել, եթե ոչինչ չի արվելու։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Օրինակի համար « Հայ դատի հանձնախումբ » կոչվածը, որը ինչպես գիտենք ստեղծվել է ՀՅԴ կուսակցության կողմից 1941-թվականին Նյու Յորքում: Հիմա խնդրում եմ ասացե՛ք ՀՅԴ կամ « Հայ դատի հանձնախումբ » ի՞նչ օգուտ է տվել Հայաստանին կամ հայ ժողովրդի համար բացի ջուր ծեծելուց։ Ոչինչ չհաշված մի քանի երկրների կողմից ճանաչած Հայոց ցեղասպանությունը, որը ավարտվեց դատապարտելով թուրքերին, ուրիշ ոչինչ։ Արդյունքը կորՑրած Արցախն է ու այս վիճակը։ Գիտեք ինչու՞ է այսպես, որովհետև կեղծիքը, սուտը, վախկոտությունը թագավորեց մեր ժողովրդի մեջ։
    Ես տարիներ առաջ հանդիպեցի իմ ազատամարտիկ ընկերներց մեկի գրած « ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ » հոդվածը որը ճշմարիտ կերպով էր պատկերում հայոց ցեղասպանության մեղավորներին, այդ հոդվածը հազիվ թե տաս հոգի կարդացած լիներ, սակայն հեղինակի գրած նյութերը Արցախյան պատերազմի մասին փաստում էր, որ մենք պարտվելու ենք հաջորդ պատերազմում, նա դեռ երեսուն տարի առաջ էր պնդում, որ Արցախյան հաջորդ պատերազմը մեր համար ողբերգական ավարտ էր ունենալու։ Այնպես որ անցյալը փորփրելու համար նախ կամք ու ազնվություն է պետք ունենալ, երկրորդն էլ գրագետ ու խելացի առաջնորդներ, այլապես դա անկապ բան է ստացվում։ «Այն ժողովուրդը, որի վերնախավը կաշառակեր է, դավաճան, ինքնակոչ, գող և հայրենադավ՝ ո՛չ թե զոհ է, այլ հանցակից »։ Ջորջ Օրուել 15․11․2023

Оставьте комментарий