ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  image

Հայոց ցեղասպանության հիմնական պատճառները 6 -ն են, իսկ որոնք են դրանք, թվարկեմ հաջորդականությամբ.

  1. Դա ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը ժողովրդի մեջ ձեւավորված մի արատ է, որ պարտադրում էր լինել միշտ հնազանզանդ ու ենթարկվել թուրքական իշխանություններին, քանի, որ դա կարող է բարկացնել թուրքերին:

  2. Երկրորդ պատճառնորից մեկը, դա ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ Էր: Այդ տեսակի մարդիկ չէին կարողացել հավատալ իրենց ուժերին, փորձել են միշտ ստանալ որեւէ մեկի օգնությունը, այստեղից էլ գալիս էր ռուամետությունը եւ թուրքամետությունը: Այս տեսակի մարդիկ հավատացել են, որ ժամանակի ընթացքում թուրքերը կարող են փոխվել եւ դառնալ քաղաքակիրթ:

  3. Երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » հոգեբանությամբ օժտված մարդիկ էին, այսինքն արտահայտվելով եւ պատճառաբանելով « ԻՆՉՈՒ՞ ԵՍ » կարգախոսով: Այսինքն երբ հարեւանին, դրացուն կամ բարեկամին հարկավոր է պաշտպանել թշնամու ոտնձգություններից, նրա մոտ առաջ է գալիս այդ հարցը, ԻՆՉՈՒ՞ ԵՍ, ԹՈՂ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵՆ … Այդ կատեգորիան էր, որ հլու հնազանդ քշվեց Դեր -Զորի անապատներ, չփորձելով դիմակայել թուրքական պահակազորին:

  4. Չորրորդ պատճառներից մեկը շատ է նման նախորդին, սակայն ունենալով առանձնահատկությունները: « ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ» հոգեբանությամբ: Այսինքն` բաժանվելով գյուղերի, դրանք իրենց հերթին գերդաստանների, ընտանիքների, այստեղ կրկնվում է նույն « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » բանաձեւը, միայն ընտանիքի եւ գյուղի մաշտաբով: Այդ պատճառոց Հայոց կոտորածների ժամանակ շատ գյուղեր ու քաղաքների բնակիչներ նախընտրեցին պաշտպանվել սեփական գյուղի կամ քաղաքի պարիսպների մոտ, մոռանալով հարեւան գյուղերի բնակիչներին, չփորձելով միավորված պայքարել թուրքական ու քրդական հրոսակների դեմ: Իհարկե չհաշվենք այն հերոսամարտերը որոնք եղան ՄՈՒՍԱ ԼԵՌՈՒՄ եւ Վանում: Քանի որ, թուրքական իշխանությունների վտանգը կանխազգալով Մուսալեռ բարձրացան մի քանի հայկակա գյուղերի բնակիչներ, եւ հենց այդ միավորված պայքարի արդյունքում նրանք կարողացան գոյատեւել: Այդ պայքարը դարձավ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ, միասնական ուժերով ջարդելով թուրքական կանոնավոր բանակներին:

  5. Հինգերորդ պատճառներից ամենասարսափելին դա ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է, որը արտահայտվում է սեփական շահ ունենալու կարգախոսով: Այդ տեսակի մարդկաց մոտ բացակայում էր ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, գաղափարները, նրանց համար որովայն էր եւ սեփական մաշկը, հարկն եղած դեպքում կարող էր իր շահերի համար զոհաբերել անգամ իր հարազատներին եւ ընտանիքը:

  6. Վեցերորդ պատճառը ամենանողկալին ու վնասակարը դա «ՎԱԽՆ Էր » եւ «ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ »: Վախի հետ էր գալիս է ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, եւ մնացած այլ բացասական երեւույթները` Սուտը, չարությունը, նախանձը, չարախոսումը եւ այլն:

Ժամանակները անցել են, սական այս վեց նշված երեւույթները մնացել են մեր ժողովրդի մեջ ձեւավորվելով դարձել են ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿ: Դա ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ հիմնական տեսակն է: Իհարկե չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի մեջ գտնվեցին մարդիկ, որոնք չեն պատկանում այս վեց տեսակներին, քանի որ նրանց Գաղափարական միտքը այլ չափանիշներ էր ընդունում, այսինքն թվարկենք դրանք: ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Այդ տեսակի անհատականությունները, երբեք բռնանալու եւ հարստահարելու ունակություններ չեն կարող ունենալ: Այդ կարգախոսով օժտված մարդիկ էին որոնք վտանգելով իրենց կյանքը ելան ոտքի եւ զենքը ձեռքին սկսեցին պայքարել Օսմանյան եւ քրդական բանակների դեմ: Դրանք մեր ՖԻԴԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ էին, նրանց համար կարեւոր չէր թե, որ բանակի ու զորքի դեմ էին կռվում, նրանց համար նպատակը մեկն էր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, եւ նրանք հավատում էին ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա: Ապավինում էին իրենց ԳԱՂԱՓԱՐԻՆ:

Արցախյան գոյամարտի ժամանակ ՖԻԴԱՅԻՆ պապերի ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ արյան կանչն էր, որ մեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ոտքի հանեց, պայքարելու իրենց պապերի գաղափարները, նրանց կիսատ գործը ավարտին հասցնելու համար: Գենետիկական հատկություններով փոխանցված արժեքները նորից վերարտադրվեց Ազատամարտիկներ մեջ: Իրենց պապերի Երդումը դարձավ իրենց կարգախոս, ու այդ արժեքները դարձնելով ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳՈՒ ՄԱՍՆԻԿ:

Սակայն այն ՎԵՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, որոնց մասին հիշեցի նախորդում , ժամանակի ընթացքում նոր երանգավորում ստացավ ու զարգացավ:

  1. Առաջին տեսակը, որը ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է ժամանակների ընթացքում շատ չի փոփոխվել, սակայն ձեռք է բերել նոր հատկություններ, այսինքն նա պետք է միշտ խղճահարություն առաջացնի, որպեսզի իրեն խղճան, փորձելով լինել ինչ որ մեկի հովանավորության տակ, որպեսզի իրեն չնեղեն, պետք է ունենա միշտ իր անվտանգությունը ապհովվող ՏԱՆԻՔ, անկախ նրանց թե դա պատություն է, կամ թե անհատականություն: Ինչպես ասում էր անգլիացի գրող` Ջորջ Օրուելը, Այդպիսի ՍՏՐԿԱՄԻՏ մարդկանց կարգախոսն է « ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՈՐՍ ՈՏՔԻ ՎՐԱ, ՔԱՆ ԵՐԿՈՒ »: Իրեն հովանավորողի ԿՈՇԻԿԻ ԽՈԶԱՆԱԿ լինելը նրան կարող է իր գոյի երաշխիք լինել:

  2. Երկրորդ` ՍՆԱՀԱՎԱՏ մարդկանց տեսակը, որոնք երբեք չեն փորձում սեփական ուժերով հասնել որեւ արդյունքի: Ամեն անգամ փորձելով Ստրկամիտ մարդկանց պես ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐ գտնել, այդտեղից էլ առաջանում է Արեւելամետ եւ Արեւմտամետ: Որոնք փորձելու են Եւրոպայից կամ ԱՄՆ- ից կախում ունենալու, իսկ ոմանք էլ Ռուսատանի: ԱՆԱՀԱՎԱՏՆԵՐԸ անկարող են ինքնուրյուն անկարող են իրենց կյանքի անվտանգության համար պայքարել:

  3. Ինչպես արդեն նշել էի երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » գաղափարը որդեգրած մարդիկ են, ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ ի հայտ եկան հայտարարելով « Մինչեւ թուրքը չգա հասնի դռանս մոտ, ես կռիվ գնացող չեմ »: Այդպիսի մարդկանց տեսակը ընդունակ չէ ոչնչի, Թուրքը մինչ իր շեմին կհասներ, նա արդեն ճողոպրած էր լինում, սակայն կարող էր հետագայում կուրծք ծեծել, որ ինքը կռվում էր հայրենիքի ու ժողովրդի համար: Այդպիսի արարածներն էին, որ պատերազմի տարիներին ՔԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻԿՆԵՐ ու ԲԵՆԶԻՆ վաճառելով հարստացան: Այդպիսի մարդիկ էին, որոնք շուկաների մուտքերի մոտ մատնոց ֆռռցնում ու դոլլար առնում ու ծախում: Այդպիսիները տզրուկի պես կպչում էին իրենց զոհին խաբելով ու թալանելով լափում էին:

  4. Իսկ չորրորդ տեսակի մասին, որոնք շարժվում էին « ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ » կարգախոսով ներկա ժամանակներում ամենատարածված տեսակն է, նոր երանգավորումներով, այսինքն բաժանվելով ԽՄԲԵՐԻ: Սկսենք թվարկել այդ խմբերը, ԱՐՑԱԽՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, դրանք իրենց հերթին բաժանվում են, ըստ համայքնրի: Հիմա սկսենք սահմաններից, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ մարզեր եւ Գյուղեր, դրանք առանձին իրենց հոգսերով, հետո գալիս է Արտաշատցի, Էջմիածինցի, Հոկտեմբերյանցի, Ղարաբաղցի ու Ախլքալաքցի եւ այլն սրանք էլ իրենց հերթին բաժանվում են կուսակցությունների, թիմերի, ԹԱՅՖԱՆՆԵՐԻ, անգամ, «ԿՌՈՒԳՆԵՐԻ »: Դրանց մեջ է մտնում նաեւ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, Սիրիահայեր, Լիբանանահայեր, Ֆրանսահայեր, Իրանահայեր եւ այլն, հետո գալիս է Թրքախոս, Քրդախոս, դաշնակցական հնչակյան, ռամկավար, ՀՀՇ-ական, Բարգավաճ ու Հանրապետական, Լեւնական ու Քոչարյանական, ընդիմադիր ու իշխանամետ: Այս կատեգրոիաները մեկը մյուսի նկատմամբ թշնամի է, առիթ բաց չի թողնում իրար կոկորդ կրծելու: Սակայն այս թվարկվածս բաժանումները միայն մի մասն է, քանի որ դրանց մեջ կան կրոնական եւ աղանդավորական, դասակարգային եւ այլ բաժանումներ: Այդ արատավոր բաժանումները ընդունում են իրենց տարբեր կարգախոսները եւ դրոշներ ու ելնում են միմյանց ոչնչացնելու թե ֆիզիկապես եւ թե բարոյապես: Սփյուռքը չի օգնում հայրենիքին, իսկ հայրենիքն էլ Սփյուռքին: (Ամեն անգամ սփյուռքում աղ ու հացով են դիմավորում ՀՀ ԱԶԳԱԴԱՎ ղեկավարներին )

  5. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ կարգախը որդեգրած տականքները ամենավտանգավորն են, Դավաճանությունը անկախ դարաշրջանից անփոխ է մնացել, Քանի որ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ փոխանցվող այդ հատկությունը արմատավորվել է եւ ավելի զարգացել, սակայն նրա պատճառած վնասները միշտ դառնում են աղետալի ժողովուրդի եւ պետության համար: Միջնադարում դավաճանները հանձնում էին ամրոցներ եւ բերդեր, հպատակներին ու ժողովրդին: Հիմա Դավաճանները ծախում են երկրի հարստությունը, ընդերքը, տարածքները, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները` հեռահաղորդակցություն երկաթգիծ ջրամատակարում, էներգետիկա եւ այլն, այդ թվում գործարաններ, տարածքները, անկախություն, բարոյականություն եւ պատիվ: Սակայն Դավաճանության երեւույթը նրա ավելի սոսկալի է երբ վերին օղակներից է: Եթե ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՂԵԿԱՎԱՐԸ, ապա դա ներկայացվում է, որպես ԳՈՐԾԱՐՔ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆՍ, կամ ԱՌԱՋԸՆԹԱՑ: Իսկ եթե նույն հանցանք գործողը ներքեւի օղակներից է, ապա դա կարող են որակել, որպես ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ, եւ բարդելով հարյուրավոր այլ մեղադրանքներ: Գնդակահարությունից մինչեւ ՑՄԱՀ բանտարկություն նրա համար երաշխավորված է: Այս դեպքում ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործած պաշտոնյան արդարացվում է, իսկ շարքային դավաճանը մեղադրվում: Սակայն Դավաճանները իրենց անձնական շահից ելնելով կարող են դավաճանել եւ զոհաբերել նույնիսկ յուրայիններին: Շատ դեպքերում այդպես են անում «ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ »

  6. Վեցերորդ պատճառի` « ՎԱԽԻ » երեւույթը այլ երանգ է: ՇՈՂՈՔՈՐԹԵԼ, ՔԾՆԵԼ: Վերադասի կողմից բռնաբարվելը համարել « ՊՐԻՍՏԻԺ »: Վախենալով, որ տերը կարող է բարկանալ կամ զայրանալ իր անհնազանդության կամ քայլերի համար, այնպես որ, քանի կենդանի է ՏԵՐԸ, պետք է նրան խոնհարվել ու երկրպագել: Այդ ՎԱԽԻ մասին գիտի եւ ՏԵՐԸ, եւ ամեն ինչ անելու է որպեսզի ավելի սարսափելի տեսք ստանա այդ Վախը, որպեսզի անհնազանդները տեսնելով ՎԱԽԿՈՏՆԵՐԻՆ հպատակվեն : ՎԱԽԸ նաեւ վարակիչ ազդեցություն ունի դա փաստ է, ՎԱԽԻ տարածման երկու ձեւ կա, ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ եւ ՀՈԺԱՐԱԿԱՄ: Սակայն պարտադրաբար վախը շուտ թե ուշ նահանջում է:

    Վախի պարտադրումը եւ տարածումը չի կարող ներգործություն ունենալ ԱԶՆԻՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդկանց մոտ, քանի որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ կրող մարդը չի կարող լինել ՎԱԽԿՈՏ եւ ՏԿԱՐԱՄԻՏ, ՍՏՐԿԱՄԻՏ ու ԴԱՎԱՃԱՆ: Ահա այս վեց կարեւորագույն գործոնները, որոնք դարձան ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պատճառ բոլոր դարաշրջաններում ու ժամանակներում:

    Վարդան Հովհաննիսյան Իսպանիա Վ.Հ © VH 24/04/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»

  1. Երկու կետ էլ ավելացնեմ. 1. փրկագինը՝ մեկ կյանք փրկելու համար կիլոներով ոսկի էին կաշառում, որով թուրքերը գնում էին զենք ու ավելի շատ էին կոտորում 2. այն ժամանակվա մեծահարուստները փոխանակ ֆինանսավոր էին հայ ֆիդայիններին զենք զինամթերք տրամադր էին, թուքերին մեծ գումարներ էին մուծում որպես հարկ: Այսօր էլ օլիգարխները չգիտեն, որ իրենց հարստությունը պաշտպանելու համար պետքա սահմանին աջակցեն իրենց փողերով, ոչ թե թուրքական ապրանք ներմուծեն կամ էնտեղ ծաղսեն իրենց փողերը…

  2. Аноним:

    Թվարկված պատճառներից թերեվս ամենաէականը անհավատությունն է: Մնացած բոլոր պատճառները գալիս են հենց էստեղից: Ամուր հավատի տեր անհատը եվ կամ ժողովուրդը, երբեք չի կարող լինել ստրկամիտ եվ պատկանել թվարկված մյուս բոլոր հատկանիշներին: Եվ իհարկե, մի շատ կարեվոր բան եվս, ինչը նույնպես գալիս է անհավատությունից: Մեր ժողովուրդը, լինելով քրիստոնյա, այնուամենայնիվ սիրում է հաճախել վհուկների մոտ եվ կատարել նրանց հրահանգները, փոխարեն ապավինելու իր Տեր Աստծուն եվ միայն աղոթքով լուծելու սեփական խնդիրները: Ի՞նչ է ստացվում,մարդը լինելով քրիստոնյա եվ Աստծուն դիմելու փոխարեն, դիմում է իր Հակառակորդին՝ Սատանային: Ճիշտ նույն կերպ վերաբերվում է կյանքում մնացած բոլոր երեվույթներին: Դրա վառ ապացույցն է այն, որ անցյալ դարի սկզբին, սեփական ուժերին վստահելու փոխարեն, վստահեցինք Երիտթուրքերին: Նույն դարի վերջին քառորդում, եվ մինչ օրս, էլի,հույսներս մեզ վրա դնելու փոխարեն, ապավինում ենք Ռուսին,այսինքն, դարձյալ օտարին: Դա նույնն է, որ գնաս հարեվանիդ ասես, գիտե՞ս ինչ, ես իմ տունը չեմ կարողանում կառավարել, արի ինձ օգնի դա անել եվ տունս պաշտպանել: Իսկ դրացին, ինչպես միշտ, իր շահն է հետեվում էդտեղից, ծիծաղելով քո հիմարության վրա: Ամեն ինչ շատ պարզ է. ուղղակի պետք է անդրադարձ կատարենք մեր հոգեվոր վիճակին եվ վերջապես արդարացնենք քրիստոնյաի մեր կարգավիճակը՝ մեր գործերով, ոչ թե միայն խոսքով: Ի դեպ ասեմ, որ 15 թվի կոտորածի ժամանակ, գրեթե բոլոր տներում եղել են ժողովրդի լեզվով ասած՝ ՙՙ թուղթ ու գրեր՚՚, ինչի մասին կարելի է ասել նաեվ այսօր: Ու ամենավատն այն է, որ էդ ամենն արվում է Աստծո անվան տակ: Սա խոսում է մեր ժողովրդի հոգեվոր անտեղյակության եվ տգիտության մասին: Մինչեվ մենք իրապես քրիստոնյա չդառնանք, մենք չենք ձերբազատվի թշնամիներից: Անհասկանալիորեն, այս մասին լռում է հայ եկեղեցին. մինչդեռ, ամեն օր պիտի լույս սփռվեր այս երեվույթի վրա, հաշվի առնելով մեր ժողովրդի արդի մոլորյալ վիճակը: Փոխարենը բեվեռվել ենք աղանդավորության վրա, ինչը գրեթե նույն բանն է: Դժվար է ասել, ո՞րն է ավելի մեծ չարիք պատճառում մարդկությանը, օկուլտի՞զմը, թե՞ աղանդավորությունը: Երեվի թե մեկը մյուսին չեն զիջում իրենց ծանրության տեսակետից:

  3. Սուսաննա Բաղդասարյան:

    Համամիտ եմ հեղինակի ներկայացրած 6 պատճառների հետ:
    Մենք պետք է մեր հույսը մեր վրա դնենք և դասեր քաղենք պատմությունից: Անչափ ահավոր է ճորտամիտությունը…

  4. Shot:

    Վերը նշված պատճառները անբավարար են աննախադեպ, սեփական հողի վրա մորթվելու «իրավունքին» արժանանալու համար: Նշմարված են միայն սարցադաշտի գագաթային հատվածներ-հետեւանքները: Բուն շարժիչները գտնվում են ավելի ստորգետնյա տարածքներում, որտեղից եւ իրենց անսպառ սնուցման աղբյուրներն են գտնում հայ իրականության քաղցկեղային բջիջները:

  5. Եթե այս մարդը հայ է, ապա դժվարանում եմ սրա անձին և մտքից ծնած զազրախոսությանը այլ գնահատական տալուց, քան ասել, որ 6 պատճառ ունեմ այս մարդուն ազգադավ համարելու: Դրանցից առաջինը, այն է, որ սա իր մասնավոր եսը ընդհանրացրել և ամբողջ հայ ազգին իր արշինով է չափել: Մնացած 5 պատճառները ինքներդ էլ կարող եք կռահել: Եթե հեղինակը կցանկանա վիճարկել ասածս, ապա պատրաստ եմ ապացւցել, որ իր բնութագրած հատկանիշները վերաբերվում է բոլոր ազգերին և ընդհանրապես մարդուն և դրանցից և ոչ մեկը մի ամբողջ ազգի ցեղասպանության ենթարկելու հիմնական պատճառը չէր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s