ՏԱԿԱՆՔՆԵՐ ԹԵ՞ ՀԵՐՈՍՆԵՐ

002-rrrrrԱզգադավները   երբեք   էլ   հայրենասեր    չեն  դառնա…  

 Սերվանտես

Իմաստուններից մեկը ասել է` « Եթե ուզում եք ոչնչացնել մի ազգ, ապա սկզբից պետք է ոչնչացնել նրա պատմությունը եւ մշակույթը»: Հաշվի առնենք, որ Արցախյան պատերազմի տարիներին դրվեցին ՀԱՅԱԿՈՐԾԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքերը: ՀՀ Իշխանությունների որդեգրած քաղաքականությունն էր` «Ամեն գնով ոչնչացնել ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, այդ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿՐՈՂՆԵՐԻՆ և դրա ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻՆ » : Պատերազմը հնարավորություն տվեց այդ արժեքները կրող ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻն ոչնչացնել աննկատ եւ դաժանաբար: Ինչու դաժանաբար, քանի որ սկզբից նրանց դեմ գործադրվում էր նախկին համակարգի գործելաոճը` որակավոումներ տալուց հետո քրեական մեղադրանքների անվան տակ ձերբակալվում: Ազատամարտիկներից շատերը տեսնում էին ԱԶԳԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գործերը, սակայն ոչինչ չձեռնարկեցին շտկելու իրավիճակը: Քանի որ հավատում էին, որ այս ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ մեջ կարող է արթնանալ հայրենասեր մարդու ոգին, սակայն նրանք սխալվեցին: Ինչպես իսպանացի մեծ գրող Սերվանտեսն է ասել « Ազգադավները    երբեք   էլ   հայրենասեր    չեն  դառնա »: Իշխանությունների հասկանում էին, որ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԸ մեծ ժողովրդականություն են վայելում, հասարակությունը սիրում է եւ ընդառաջում, նրանք խորամանկ քայլ արեցին, ստեղծեցին եւ հովանավորեցին « Ասֆալտի Փիդայինների » ջոկատները, որոնք պետք է վարկաբեկեին եւ արժեզրկեին ժողովրդի աչքին ԱԶԳԻ ԶԻՆՎՈՐԻ եւ Ազատամարտիկի կերպարը, եւ դա նրանց մոտ հաջող ստացվեց: Իշխանությունները այդ ջոկատների կազմավորման համար ներգրավվեցին քրեական անցյալ ունեցող ստահակներին, անգամ միլիցիայի համակարգից հեռացված ոստիկաններին, որոնց համար սրբություն եւ հայրենիք բառը անգամ անծանոթ էր: Մի խոսքով ՏԱԿԱՆՔԸ պետք է ապահովվեր նոր ստեղծվող ԴԱՍԱԿԱՐԳԻ անվտանգությունը: Պատերազմի ժամանակ այդ « Ասֆալտի Փիդայինների » ջոկատները շատ ավելի լավ զինված էին, քան ճակատային գծում կռվող կամավորները:

Շատերը կարող են հիշել, երբ հացի գործարաններում կամ էլեկտրոցանցերում պահակային ծառայություն էին իրականացնում Ասֆալտի Փիդայինները: Չնայած այն բանի, որ ռազմավարական օբյեկտների պահպանության համար հանրապետությունում կար միլիցիայի ՊՊԾ ծառայություն: Իշխանությունները « Ասֆալտի Փիդայինների » ջոկատներ ունեին նաեւ Երեւանի Ծխախոտի գործարանում եւ Զոդի ոսկու գործարանի տարածքում: Ինչու հենց այդ ոլորտներում էին « Ասֆալտի Փիդայինները » գործում: Քանի որ Հացի գործարաններում այդ ջոկատները ՏԱԿԻՑ հաց էին վաճառում, կամ իրենց ծանոթներին միջնորդում: Ժողվուրդը տեսնում էր ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ պահվածքը: Էլեկտրոցանցերում նույն վիճակն էր, « Էլեկտրոցանցի Պահապան ֆիդայինները » կարող էին միջնորդ դառնալ, որպեսզի թաղամասը հովհարային անջատումների ցուցակից դուրս մնա: Չհաշված, որ նրանց այդ միջնորդությունը բավականին թանկ ծառայություն էր, եթե հերթական հարսանիքն էր ու թաղման արարողությունը, ապա նույնանման սեղան պետք է պատրաստվեր էլեկտորցանցի աշխատակիցների ու նրանց պահապան Փիդայինների համար: Ասացե՛ք այս ամենը կարո՞ղ է վրիպել հասարակության աչքից: Մարդիկ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ասելով պատկերացնում են նույն համազգեստը հագած, մազ մորուքը երեսին էլեկտորցանցի կամ հացի գործարանի պատերի տակ փող աշխատող տականքին: Մինչդեռ ազատամարտիկները կենաց ու մահու կռիվ էին տալիս ճակատում, իշխանությունները գործի էին դրել իրենց ողջ պոտենցիալը ոչնչացնելու նրանց: Եւ այդ ամենի հեղինակները հանդիսանում էին մեր ժամանակների « ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ` » Լեւոն Տեր-Պետրոսյանը` Վազգեն Սարգսյանի հետ միասին: Վազգեն Սարգսյանի անմիջական հրամանատարության տակ էին գտնվում Ասֆալտի Փիդայինների ջոկատները: Քանի որ նրա միջնորդությամբ այդ ջոկատների հրամանատարները հետագայում նշանակվեցին Բրիգադների կամ զորամասների հրամանատարներ: Վազգենը փորձում էր իր մակարդակից ցածր խոտանին քաշել առաջ, որպեսզի ինքը մեջները խելոք երեւա, այդ պատճառով էր նրա տխմար հովանավորյալները ու գեներալները « ԿԵՂՏՈՏԱՅՅՈՒՆ ԽԱՎԻՑ » որը չունի մարդկային ոչինչ, նրա համար գոյություն ունի որովայն եւ ամորձիներ:

Այդ ոհմակների միջնորդությամբ էլ նա պիտի դառնար գիտուն ու բանիմաց սպարապետ: Իսկ հարյուրավոր խելացի դաշտային հրամանատարներ, ոչնչացվում էին ճակատում եւ թիկունքում: Քրեական մեղադրանքների բեռը ուսերին իրենց վախճանը գտնում բանտերում: Նրանք պետք է ոչնչացնեին իրենց մրցակիցներին, որպեսզի շարունակեն իրենց հաղթարշավը « Մեր Դեմ խաղ չկա » կարգախոսով: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր, այդ ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ հրամաններ էր տալիս Վազգեն Սարգսյանը, նրա անմիջական հրամանատարությամբ գործում էին ճակատում եւ թիկունքում: Սպարապետը ստեղծել էր քարոզչական մեքենա, որը պետք է հերոսացներ իր ՀԱՆՑԱԳՈՐԾ հովանավորյալներին, վերագրելով Արցախյան Պատերազմի հաղթանակները: Եւ այդպիսի լրագրողներ գտնվեցին, որոնք իրենց լրագրությամբ, կեղծելով դեպքերը եւ հերոսներին, պետք է շարունակեին ադրբեջանցի պատմաբանների կիսատ թողածը: Շատերը անգամ տեղյակ չէին, որ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ կարելի էր ավարտել դեռեւս 1991 թվականին, երբ Հայկական ինքնապաշտպանական ջոկատները փայլուն հաղթանակներ էին տանում Արցախում: Սակայն ամեն ինչ միանգամից փոխվեց: Հյուսիսային Արցախի Շահումյանի ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատերազմը երկարացրեց եւս երեք տարով: (1991-1994 ) Այդ ժամանակահատվածում խլելով հազարավոր կյանքեր, թե՛ գյուղացիների եւ թե՛ ազատամարտիկների, կորցնելով տարածքներ՝ Շահումյան, Մարտակերտ, Արծվաշեն, կորցնելով նյութական հսկա միջոցներ, որը շատ անհրաժեշտ էր շրջափակման մեջ հայտնված պետությանը: Ինչու՞ էին ՀՀ իշխանությունները ցանկանում երկարաձգել պատերազմը, դրա պատասխանը տվեց ժամանակը, ներկայիս ԱՆԱՐԽԻԱՅԻ ամրապնդումը եւ հզորացումը դրա արդյունքն է: Ինչու՞ շահումյանցիներին դավաճանեցինք մենք` հայաստանցինե՛րս, չգտնվեց մի մտավորական ու արվեստագետ, մի պատմաբան կամ լրագրող, որը քննադատեր ՀՀ իշխանություններին այդ դավաճանության համար… Նույնիսկ հայկական սփյուռքը լռեց… Շահումյանցի ցանկացած մարդ մեծ ու մանուկ լավ գիտեն, թե ովքեր ծախեցին շրջանը, նրանք դարձան այդ մարդակերների զոհը, նրանք հավատում էին, որ իրենց մենակ չեն թողնի այդ դժվարին պայքարում: Սական ՀՀ իշխանավորները փոխանակ պատժելու դավաճաններին, ընդհակառակը հերոսացրին դավադրության պարագլուխներին, որոնցից մեկը Շահեն Մեղրյանն էր իր բանդայով հանդերձ: Այդ Մեղրյանն էր, որ շրջանի սահմանամերձ գյուղերի բնակչությանը օգնելու փոխարեն, ահաբեկում էր ու խոշտանգում: Շահումյանցինները արդեն գուշակում էին նրա մտադրությունները, որ շրջանը շուտ թե ուշ հանձնելու են թուրքերին, բազմիցս դիմելով Հայաստանի իշխանություններին աղաղակել են եւ օգնություն խնդրել, սակայն նրանց ձայները այդպես էլ մնաց անարձագանք ու անպատասխան: Արդյունքը եղավ շրջանի կոտորածը եւ գաղթը, որը ոչնչով չէր տարբերվում 1915 թվականի գաղթից: Չկա շահումյանցի մի ընտանիք, որը չնզովի Շահեն Մեղրյանին եւ նրա գերդաստանը, որի թեթեւ ձեռքով շահումյանը հանձնեցին թուրքերին: Շահումյանցին լավ գիտի այդ պատմությունը, նա է եղել ականատեսը, նա է եղել զոհը: Շահումյանցիների հետ նաեւ դավաճանության զոհ դարձան հարյուրավոր հայաստանցի կամավորներ, որոնք կենաց ու մահու կռիվ էին տալիս, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա գաղթել: Շահեն Մեղրյանը հասկացավ եւ ընդունեց իր մեղքը, այդ պատճառով էր, որ սկսեց պարտիզանական պայքար շրջանը վերադարձնելու համար: Սակայն արդեն ուշ էր, շահումյանի ժողովուրդը նրան չէր հավատում, նրա գործած հանցանքը աններելի էր: Շահենը Մեղրյանը իր վերջին հետուստաելույթում խոստովանեց, որ իրեն խաբել են եւ դավաճանել, եւ բացառված չէր, որ այդ խոստովանությունը դարձավ նրա զոհվելու պատճառը: Եւ բոլորը համոզված էին, որ Վազգեն Սարգսյանի մասնակցությունը այդ պատմության դրվագում զգալի էր, նրան պետք չէր այդ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ կարեւոր վկան` Մեղրյանը: Վազգենը հետագայում պետք է հերոսացներ Շահեն Մեղրյանին, որպեսզի իր հասցեին հնչեցրած մեղադրանքները հեռացներ, որպեսզի չբացահայտվեր Շահումյանի դավաճանության մանարամասները: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք…. Շահումյանի Դավաճանության թեման արգելված թեմա է Հայաստանի Հանրապետությունում: Ոչ մի լրագրող կամ պատմաբան չփորձեց սեփական նախաձեռնությամբ հարցաքններ շահումյանցի գաղթյալներին պարզաբանելու իրական պատմությունը, քանի որ նրանք էին այդ դավաճանության զոհը: Քանի դեռ բացահայտված չէ Հյուսիսային Արցախի Շահումյանի կորուստի պատճառները, մեզ շարունակելու են խաբել նույն ոճով… Մատուցելով որպես հերոսական անցյալ ունեցող քրեական հանցագործներին… Եւ՛ ազգը եւ՛ եկող սերունդները պարտավոր են եկրպագել ու մեծարել իրենց իշխանավորներին: Շարունակելի

ՎՀ 19/04/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s