Կեղծված Պատմության Իրական Դեմք

Secret - копия

Վերջերս   մի   լրագրողի   հետ   էի   շփվում,   նա   ծանոթացել   էր   իմ մի   քանի հուշագրություններին,    որոնք   վերաբերում   էին   Արցախյան Հերոսապատումին   և   դրա    շուրջ    ծավալված    պատմական   փաստերին,  որոնք    ժամանակի   ընթացքում   կարծես   թե   մղվելով    ետին    պլան   մոռացության     են    մատնվել,   այնուհետև   ջնջվել:   Սակայն   ի   շնորհիվ   Ազատագրական    գաղափարի     նվիրյալներին,    նրանք    կարողացել   են  արձանագրել   այն   ժամանակի   դեպքերը   և   փաստերը:   Ես   երիտասարդ     լրագրողուհուն    առաջարկեցի    տեսնել   Ֆեյսբուկյան   էջերից    մեկը,   որը  ստեղծվել    էր    վերջերս,  « Կեղծված-Պատմության  Իրական-Դեմք » -ը: Այդ   էջում    հեղինակը   ներկայացրել   է     իր    կողմից   և   մի   քանի   այլ   ժամանակի   վկանների   կողմից    արձանագրված   փաստերը,   որտեղ    ներկայացված   է   ՀՀՇ-ի   պարագլուխների   կատարած    հանցագործությունների    և   նրանց    մեղսագործությունների    դրվագները   և   պատմությունները:   Սակայն   անցել   է   շուրջ    քսան   տարի ,  մարդիկ   կարծես    թե    չեն   ցանկանում    հիշել,   կամ   ինչպես  շատերն են ասում,    փորփրել   անցյալը: Լրագրողուհին տեսնելով այդ էջը , ծանոթացել էր այնտեղ զետեղված պատմական փաստերին, և նրա կողմից արված արտահայտությունը` « փաստորեն հակավազգենական խումբ է » , այդ հարցը ինձ չզարմացրեց , քանի որ նմանատիպ դեպքի հանդիպել էի մի քանի տարի առաջ , երբ Երիտասարդ լրագրողը ինձ ասել էր «Թե Արցախյան պատերազմը մոռացված թեմա է , և կարիք չկա այն վերհիշել » : Իսկ վերջին այս դեպքը « հակավազգենական խմբի մասին արտահայտությունը » ինձ միայն ցավ պատճառեց, քանի որ ես և իմ մարտական ընկերները միշտ ազնիվ և պարզ ենք եղել, անգամ պատերազմի տարիներին գիտակցում էինք, որ մեզ դավաճանում են, էլի ՀԱԿԱ չենք եղել քանի որ Արտաքին վտանգը առկա էր: Հիմա պատերազմից անցել է այսքան տարի և հիմա նոր դարձա՞նք ՀԱԿԱ… Փաստորեն Հայաստանում այդ ՀԱԿԱ երևույթը կարծես թե արհեստական ձևով ներարկեցին հասարակություն: Սովետական տարիներին կար միայն ՀԱԿԱՍՈՎԵՏԱԿԱՆ երևույթը, 1990 -ից սկսեցին Հակալևոնական կամ ինչպես լրագրողուհին ասեց հակավազգենական, և այլն… Ա՜խր ասող լինի, Լևոնը՛ ու՞մ շունն ա, որ ես էլ հակալևոնական լինեմ, կամ Վազգենը, նրանք մոլախոտեր էին, որոնք գալով իշխանության, ոչնչացրին իրենց շրջապատի միջավայրը, հասարակությունը: Սակայն այդ աղբը ժամանակի ընթացքում կարողացավ ստեղծել բարենպաստ պայմաններ ամրանալու և ծիլեր տալու` Տարոն մարգարյանները ու լֆիկները դրա պտուղներն են…

Լրագրողուհին, որը ծանոթացել էր Կեղծված-Պատմության  Իրական-Դեմք, էջին տեսնելով Վ, Սարգսյանի մասին ներկայացված փաստերը, գրել էր հետևյալ արտահայտությունը, « պարզ է, գուցե ես շատ բաներ չգիտեմ, կներես , բայց ինձ համար Վազգենը սրբություն է, ու ոչ ոք ինձ չի կարող հակառակը համոզել »: Ինչու՞ զարմանալ , երբ 20 ամյա երիտասարդ աղջիկը այդպես է մտածում: Քանի որ ժողովուրդը մոռացավ այն ամենը ինչ արեցին հենց այդ Ազգադավները ու տականքները, իրական պատմությունները ջնջեցին, որպեսզի նորից կյանքի կոչենք նրանց, բերեցինք, որպեսզի նրանք առաջնորդեն ժողովրդին` մոռանալով անցյալի տառապանքները: Մենք ԱԶԳՈՎԻ Խնդրեցինք , որպեսզի վերադառնա Կարեն Դեմերճյանը ու Լևոնը Տեր-Պետրոսյանը, մենք էինք, որ հանցագործին պիտի օծեինք սպարապետ ու գեներալ: Ու այդ տիտղոսներով մեր քաղաքական ու հոգևոր այրերը իրենց համար արդեն երաշխավորել էին ապագան, նրանց զավակներին ու եկող սերունդներին դժվար կլինի մի քսան տարի հետո ապացուցել, որ Տարոն Մարգարյանը կամ Հովիկ Աբրահամյանը ազգային հերոսներ չեն, միևնույն է նրանք բարի անունով մտան ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ինչպես ժամանակին անում էր Բլեյան կոչեցյալը` պատմության դասագրքերում ներկայացնելով նոր Ազգային Հերոսներին: Դե հիմա ասե՛ք, որ այդ քսանամյա օրիորդը սխալվում էր… Նրան քսան տարիների ընթացքում ներարկել են, դեռ դպրոցական դասասեղանից, որ Սպարապետը սրբություն է, նրա շնորհիվ գոյություն ունի հայ ժողովուրդը: Երկար տարիներ ապրելով արտասահմանում միշտ հետևել եմ Հայաստանյան դեպքերին, սակայն ժամանակի հանցագործների հաղթարշավը ինձ ստիպեց մեքենագրել իմ ձեռքի մարտական օրագրերը, որոնք պահել եմ այսքան տարիներ: Ես Ֆոտոլրագրող եմ, սակայն Արցախյան Հերոսապատումի կեղծարարները ստիպեցին իմ ընկերներից շատերի պես գրիչը վերցնել ու գրել ժամանակի Կեղծված Պատմության  Իրական դեպքերը` « Ազատամարտիկի Հիշատակարանը կամ Նոթատետրը »: Վերջերս Հայկական ինտերնետում հայտնված մի քանի փաստերը հաստատում են, որ Հայաստանում հաստատված այս ԱՆԱՐԽԻԱՆ շարունակվելու է ևս մի քանի տասնամյակներ… Քանի որ սերնդափոխությունը այդպիսի հասարակությունում դատապարտված է լինելու ինքնակործանման:

Վ.Հ © VH 11/02/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий