ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԳՈՐԾՈՂԸ ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

345

Զարմանալի ոչինչ չկար, երբ  « Երկրապահ » կամավորական միության 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն կարծիքին, թե հրապարակում պայքարող ազատամարտիկները մի քանի անհատներ են, որոնք նվնվում են » ։ Լինելով ազատամարտիկ. դեռ այն ժամանակ` 1990 թվականներին կանխազգում էի հետագայում մեր ժողովրդի գլխին թափվող վտանգը: Շատերը տեղյակ չեն այն ամենից ինչ կատարվել էր այդ տարիններին: Սերժ Ազատիչի արտասանած բառերը խոր արմատներ ունի, և նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որը ասել է այդ արհամարհական խոսքերը Ազատամարտիկների հասցեին: Այս քսան տարիների ընթացքում անընդհատ կրկնելով այս աղետի մասին, որը կոչվում Է ԿԵՂԾԻՔ և ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Կեղծի՛ք սեփական պատմության նկատմամբ, անտարբերությու՛ն սեփական հերոսների ու արժեքների նկատմամբ: Մտաբերելով 1990 թվականի դեպքերը, երբ Հայաստանի Սահմանների վրա և Արցախում կատաղի կռիվներ էին ընթանում, Հայաստանի Հանրապետության նորաստեղծ « Հատուկ Գնդում » փորձեցին ստեղծել պայմանագրային զինծառայություն, և այդ պայմանագրի հեղինակը, ինքը Վազգեն Սարգսյանն էր, Պայմանագրի մեջ նշվում էին` պայմանագիրը ստորագրողի պարտականությունները և նրա անելիքները, սակայն փոխադարձ ոչ մի պարտավորություններ պետության կամ իշխանությունների կողմից: Պայմանագրի տեքստը ներկայացվեց Ազատամարտիկներին` Հատուկ Գնդի դահլիճում հավաքված կամավորական ջոկատների մարտիկներին: Նրաց առջև ելույթ ունեցավ Վազգեն Սարգսյանը, ներկայացնելով այդ պայմանագիրը: Ի զարմանք Վազգեն Սարգսյանի, իմ կողմից հնչեցրած հարցը, վերաբերվում էր, սոցիալական պարտավորություններին… Այսինքն պայմանագրի տեքստում բացակայում է պետության կողմից փոխադարձ պարտավորությունները: Ազատամարտիկի զոհվելու կամ վիրավորվելու և մի շարք սոցիալական ու տնտեսական փոխհատուցում, որոնք պետք է ամրագրվեն պայմանագրի մեջ: Իմ հարցը կատաղեցրեց Վազգենին, նա ամբիոնից մատ թափ տվեց և սպառնաց, նրա սպառնալիքներին պատասխանեցին իմ մարտական ընկերները, չմանրամասնեմ օրվա այդ դեպքը, միայն կնշեմ, որ Վազգեն Սարգսյանը Հատուկ Գնդից հեռացավ ծեծված և ահաբեկված: Մի քանի օր հետո նույն դահլիճում ներկայացվեց մեկ այլ պայմանագիր, որտեղ մանրամասը ներկայացված էր պետության կողմից պարտավորությունների ցանկը: Այսինքն պայմանագիրը ստորագրող Ազատամարտիկը կարող էր ունենալ մի շարք արտոնություններ և սոցիալական որոշ չափի պաշտպանվածություն: Ժամանակը անցավ, Սակայն այդ պայմանագրի մեջ նշված պետության կողմից պարտավորությունները մնացին սառույցին գրված: 1994 Թվականին Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հիշեցրեցի Հատուկ Գնդի պայմանագրի պարտավորությունների մասին… Եւ գիտե՛ք, թե նա ինչ պատասխանեց. նույն Ս Սարգսյանի խոսքերը « Ի՞նչ ես նվնվում, կա՛ , որ չենք տալիս… » բոլորս էլ գիտեինք որ կար, սակայն միայն իրենց շրջապատի համար: Ես պնդեցի, որ այո՛ կա, և նրա խորամանկ հարցը հետևյալն էր, « Ու՞մ հետ ես պայմանագրիը ստորագրել, » նա նկատի ուներ պայմանագրի մյուս ստորագրությունը` գնդի հրամանատար Գնդապետ Սերգեյ Առաքելիանի կողմից վավերացումը: Ես ասացի, որ պայմանագիրը ստորագրել եմ ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ, նա ծիծաղեց և ասաց, « Կգնա՛ս և Առաքելյանից կուզես ա՛յն, ինչ գրված է պայմանագրում… » Այս վիրավորական վերաբերմունքը ոչ միայն իմ հանդեպ էր, այլև իմ ընկերների, որոնք պատերազմի դաշտում չխնայեցին ոչինչ, անշահախնդիր նվիրվելով հայրենիքի, ազատության նվաճումներին: Մինչդեռ Վազգենի կողմից սկիզբ դրած Ազատամարտիկների ոչնչացման գաղափարախոսությունը դարձրեցին պետական քաղաքականության եզրասյունը, ոչնչացնելով բարոյապես, հոգեպես ու ֆիզիկապես, նրանք ապահովվում են իրենց գերիշխանությունը ժողովրդի վրա, քանի որ ոչ մեկ չի կարող ըմբոստանալ մի մեքենայի առջև, որը կոչվում է բռնատիրություն: Հաշվի առնելով այն փաստերից կարևորագույնը, որը անտեսվում են Ազատամարտիկներից շատերը` 1994-1995 թվականներին էր երբ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Ազատամարտիկներին մինչեւ այդ հատկացվող 50% ԼԳՈՏԱՆԵՐԸ ` ( ջրի, էլեկտրոեներգիայի, եւ տրանսպորտի բնակվարձերի 50% -ները, այդ թվում քաղաքային տրանսպորտի անճար երթեւեկությունը ) վերացվեցին, փոխարենը նպաստներ ստացան ԱԱԾ- ում ծառայող սովորական ժամկետային զինծառայողները, սպաները եւ ենթասպաները: Եթե սպարապետ կոչեցիալը ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ լիներ, կամ նրանց մասին մտածող, ապա նա իր մարտական ընկերներին երբեք չէր դավաճանի: Իսկ դատելով սպարապետի մարտական ընկերների` գեներալների ցուցակը, կարելի է պատկերացնել նրա ով լինելը: Ինչպես ասում է ժողովուրդը, Ասա՛՝ ով է ընկերդ, ասեմ` ով ես դու. Ազատամարտիկների դեմ ոտնձգությունների հիմքը դրել է Վազգեն Սարգսյանը, նա էր Արցախյան պատերազմի ամենագլխավոր հանցագործը… Նա էր այս Համակարգի կնքահայրը… Այդ պատճառով մինչեւ հիմա նրա մարտական ընկերները` հանրապետական կոչվող չարիքը թալանում եւ կողոպտում է սեփական ժողովրդին… Եւ իզուր չէ որ գեներալները ամենուրեք շեշտում են որ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՐԱԶԱԾ ԵՐԿԻՐԸ ՍԱ՛ Է: Դե հիմա էլ ասացե՞ք, արդյոք մեղսագործ չէ այն մարդը, որը Վազգենին համեմատում է Մեծն Գարեգին Նժդեհի հետ…

Ազատամարտիկ լրագրող Վարդան Հովհաննիսյան © VH 15/02/2014

1991-2

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s