ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ…

654Ինտերնետում   փորձեցի   գտնել   մի   ազատամարտիկի,   որը,   ստացել   է   «Հայրենիքին    մատուցած     ծառայությունների   համար»  1-ին   աստիճանի   մեդալը,   սակայն    չկարողացա   գտնել,   քանի    որ   այդպիսիք   չկան:   Իսկ   Հայկական   Վիքիպեդիայում   գտա   մի   էջ,    որտեղ   կար   այդ   մեդալակիրների   ցանկը:   Այնտեղ   ոչ   մի       Ազատամարտիկի    անուն   չկար,   փոխարենը   ինչքան   անպիտան  քաղաքական   գործիչներ   և  ոստիկաններ    ունեինք,   ստացել   են    Հանրապետության    այս   կարևոր   շքանշանը,  և   այն    էլ  Հանրապետության    նախագահի   ձեռքից,   հետո    էլ    ասում    ենք,   թե   մեզ    նվաստացնում   են    ու   ոտնատակ   տալիս…  Ահա   այսպես   են   պատմություն    և   հերոսներ   կերտում    ՀՀ  իշխանությունները:   Սակայն     ամենահետաքիրը    այն    էր,   որ    այս   փաստը   հայտարարության   ձևով    փետրվարի    8-ին   դրել   էի    Ֆեյսբուքյան    իմ   էջում,   բայց   փետրվարի 10 -ին   Վիքիպեդիայի   տվյալ   էջի   անվանացանկը,   որը    տեսել   էի   երկու   օր   առաջ,   ջնջված   էր:   Չգիտեմ   թե   ՀՀ    իշխանությունները     ինչու՞    են փորձում   թաքցնել  այդ   անվանացուցակը:  

 Ցավակցում    եմ   այդ   էջի    ադմինիստրացիային,  քանի   որ   ես   հասցրել  էի    kopy    անել   այդ    անվանացանկը:   

Վ.Հ © VH 8/02/2014

http://hy.wikipedia.org/wiki/«Հայրենիքին_մատուցած_ծառայությունների_համար»_1ին_աստիճանի_մեդալակիրների_ցանկ#2008_.D5.A9.D5.BE.D5.A1.D5.AF.D5.A1.D5.B6

Безымянный8/02/2014

թ10/02/2014

«Հայրենիքին   մատուցած   ծառայությունների  համար»  1-ին   աստիճանի  մեդալակիրների  ցանկ

Հովիկ   Արգամի   ԱԲՐԱՀԱՄՅԱՆՀայաստանի   Հանրապետության   Ազգային  ժողովի   նախագահ։  Պարգևատրվել   է   2012 թԴեկտեմբերի  28-ին  Հայաստանի   Հանրապետության   պետական   կառավարման   համակարգում    երկարամյա  և   արգասաբեր   աշխատանքի,   պետական   շինարարության   գործում  ներդրած   նշանակալի   ավանդի  համար։

Տիգրան   Սուրենի   ՍԱՐԳՍՅԱՆՀայաստանի  Հանրապետության  վարչապետ։Պարգևատրվել   է   2012 թ.   Դեկտեմբերի 28-ին  Հայաստանի   Հանրապետության   պետական   կառավարման   համակարգում  երկարամյա  և   արգասաբեր   աշխատանքի, պետական   շինարարության   գործում   ներդրած   նշանակալի   ավանդի  համար։

Արթուր   Վահանի   ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՀայաստանի   Հանրապետության  ազգային   անվտանգության   խորհրդի  քարտուղար։   Պարգևատրվել   է  2012 թԴեկտեմբերի   28-ին   Հայաստանի   Հանրապետության   պետական   կառավարման   համակարգում  երկարամյա   և   արգասաբեր  աշխատանքի,   պետական  շինարարության  գործում    ներդրած   նշանակալի   ավանդի   համար։

Ռադիկ   Մարտիրոսի  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի  Հանրապետության  գիտությունների   ազգային   ակադեմիայի   նախագահ։   Պարգևատրվել   է   2012 թ.   Դեկտեմբերի  28-ին   Հայաստանի  Հանրապետության   պետական    կառավարման    համակարգում    երկարամյա  և   արգասաբեր  աշխատանքի,   պետական  շինարարության   գործում   ներդրած    նշանակալի   ավանդի    համար։

 Հովհաննես   Վաղարշակի   ՀՈՒՆԱՆՅԱՆՀՀ   ոստիկանության   պետի   տեղակալ,   ոստիկանության   գեներալլեյտենանտ։   Պարգևատրվել   է   2012 թ.   ապրիլի   13-ին   Ոստիկանության   օրվա   առթիվ,   իրավակարգի   ամրապնդման  գործում   ներդրած   ավանդիծառայողական   պարտքը   կատարելիս   ցուցաբերած  խիզախության   համար։

Տիգրան   Սուրիկի    ԹՈՐՈՍՅԱՆ — ՀՀ   Ազգային  ժողովի    նախագահ։   Պարգևատրվել   է  2006 թ.  սեպտեմբերի   17-ին   Հայաստանի  Հանրապետության   անկախության   հռչակման   15-րդ   տարեդարձի   կապակցությամբ,   պետականության   կայացման   գործում   ներդրած   մեծ   ավանդի   համար։

Վահան   Էդուարդի   ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ — ՀՀ   Ազգային   ժողովի   նախագահի տեղակալ։    Պարգևատրվել    է  2006 թ.   Սեպտեմբերի  17-ին   Հայաստանի  Հանրապետության   անկախության   հռչակման   15-րդ   տարեդարձի   կապակցությամբ,    պետականության   կայացման  գործում   ներդրած  մեծ   ավանդի    համար։

Գուրգեն  Բաբկենի   ԱՐՍԵՆՅԱՆ — ՀՀ   Ազգային   ժողովի   պատգամավոր։  Պարգևատրվել    է   2006 թ.   սեպտեմբերի   17-ին   Հայաստանի   Հանրապետության անկախության    հռչակման   15-րդ    տարեդարձի   կապակցությամբ, պետականության   կայացման   գործում  ներդրած   մեծ    ավանդի    համար։

 Հայկազ    Պապիկի    ԲԱՂՄԱՆՅԱՆ — ՀՀ ԶՈՒ   2-րդ    բանակային  կորպուսի հրամանատար,    գեներալ-մայոր։   Պարգևատրվել    է   2006 թ.   սեպտեմբերի   17-ին   Հայաստանի   Հանրապետության   անկախության   հռչակման   15-րդ   տարեդարձի   առթիվ,   բանակաշինության   գործում    ունեցած    նշանակալի  ավանդի,  հայրենիքի   սահմանները   պաշտպանելու   ժամանակ    ցուցաբերած  արիության    և   խիզախության   համար։

Լևոն   Խաչիկի  ԵՐԱՆՈՍՅԱՆ — ՀՀ   ԶՈՒ 3-րդ  բանակային  կորպուսի հրամանատար,  գեներալ-մայոր։   Պարգևատրվել  է  2006 թ.   Սեպտեմբերի 17-ին Հայաստանի   Հանրապետության   անկախության  հռչակման   15-րդ  տարեդարձի առթիվ,  բանակաշինության   գործում   ունեցած   նշանակալի   ավանդի,  հայրենիքի   սահմանները  պաշտպանելու  ժամանակ  ցուցաբերած   արիության  և խիզախության  համար։

Սեդրակ  Ֆիրդուսի   ՍԱՐՈՅԱՆ — ՀՀ    ԶՈՒ   4-րդ   բանակային   կորպուսի   հրամանատար,   գեներալ-մայոր։   Պարգևատրվել   է   2006 թ.   սեպտեմբերի   17-ին   Հայաստանի   Հանրապետության  անկախության   հռչակման  15-րդ   տարեդարձի   առթիվ,    բանակաշինության   գործում   ունեցած   նշանակալի  ավանդի,  հայրենիքի  սահմանները   պաշտպանելու   ժամանակ  ցուցաբերած   արիության  և   խիզախության   համար։

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ…

  1. KTerteryan:

    Ողջույն,
    Ընկեր ջան, ՀՀ իշխանությունները իմ աչքի լույսը չեն, բայց վստահեցնում եմ, որ իրենք Վիքի նախագծերի վրա որևէ ազդեցություն չունեն ու չեն կարող այնտեղ թաքցնել որևէ նյութ: Համապատասխան էջի ադմիններին ցավակցելու կարիք չկա, ավելի ուշադիր որոնելու դեպքում էջը հասանելի է, սա էլ հղումը- http://hy.wikipedia.org/wiki/%C2%AB%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AE_%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%C2%BB_1-%D5%AB%D5%B6_%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%A4%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF

    Հ.Գ. Ի միջիայլոց, Վիքիպեդիան կամավորների մասնակցային նախագիծ է, եթե որևէ նյութ չեք գտնում, դրա համար ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք հանձնարարություններ չի ստանում ու չի վճարվում կատարած աշխատանքի համար: Կարող եք ինքներդ ավելացնել բացակայող հոդվածները, լրացնել, խմբագրել եղածները: Դա լուրջ ներդրում կլինի հայալեզու բովանդակության համար, սիրով սպասում ենք Ձեզ:
    Հ.Հ.Գ. «պատճենում» բառը լատինատառ գրվում է «copy»

Оставьте комментарий