ՄԱՆՎԵԼԻ ՔԱՋԵՐ…

666

Երբ ներկայացնում են, որ Սամվել Ալեքսանյանը եղել է 5-րդ Բրիգադի կազմում, ինձ բարկացնում է այդ արտահայտությունը, քանի որ ես հենց այդ բրիգադի առաջին սպաներից մեկն եմ եղել, 1992 թվականի դեկտեմբերին, երբ ստեղծվում էր ՊՆ Կամավորական Մոտոհրաձգային 5-րդ Բրիգադը, էջմիածինցի Մանվելը անգամ չէր լսել բրիգադի մասին: Մինչդեռ բրիգադը 1993 թվականին Մարտակերտում և Քելբաջարում կարողացել էր հաղթանակներ տանել: Բրիգադի Հրամանատարը այդ ժամանակ Գնդապետ Ռեմիկ Մարդանյանն էր, որը իր զինակից ընկերների հետ ճակատային գծում էր: Վ . Սարգսյանը Մարդանյանին ազատելով պաշտոնից, նրա փոխարեն նշանակեց հրամանատար, այդ ժամանակ կապիտան` էջմիածինցի Մանվել Գրիգորյանին, որն էլ իր հերթին բրիգադ ներմուծեց անբարոյանանությունը և անարխիան: Իսկ ինչ վերաբերվում է Սամվել Ալեքսանյանին, նա ընդհանրապես կապ չի կարող ունենալ այդ փառապանծ Բրիգադի հետ, իսկ Մանվելի ներդրումը Բրիգադի հաղթանակներին դա միայն հնարված լեգենդ է, ինչպես և իր մարտական ընկերոջ` Սամվել Ալեքսանյանի պատմությունը: Այդ Բրիգադը հերոսական հաղթանակներ է տարել, այդ Բրիգադը ազնիվ հերոսներ է ունեցել, ինչու՞ եք պղծում այդ Բրիգադի անունը, Իսկ ԵԿՄ-փոխնախագահ Ղուկաս Ուրիխանյանի բրիգադում լինելու փաստը նորություն է, զարմանալ չեմ կարող, քանի որ Մանվելի ողջ գերդաստանը, շրջապատը ու ընկերությունը այդ բրիգադի կազմում են եղել, միայն թե կարողանաին ամրագրել իրենց պատերազմում լինելու փաստը: Իսկ ամենակարևորը , որ Քավոր Սպարապետը նրա մեջքին կանգնած է եղել: Իսկ այն փաստը, որ Մանվելը 1993 թվականին Բրիգադի հաղթանակների կապակցությամբ Սերժիկ Ազատիչին լավ տեղը -տեղին հայհոյել էր , դա փաստ էր, կարող են հաստատել Բրիգադի մարտիկները, Այն ժամանակ Քավորը մեջքին կանգնած էր, սակայն զարմանալին այն էր, որ Քավորի միջադեպից հետո, Սարգսյանը ինչպես չհիշեց Մանվելի հայհոյանքները, երևի Մարտակերտից իրեն չի հասել Մանվելի յոթ հարկանի քֆուրները, դե հիմա գոնե թո՛ղ իմանա ու պատիվ պահանջի…

5-րդ Բրիգադի    Ազատամարտիկ  Վ.Հ  © VH  17/02/2014

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий