ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞

էթ

Վերջերս հայկական մամուլում բարձրացված Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ Ոստիկանության նախկին գնդապետ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի մասին լուրը ինձ մտահոգեց, փորձեցի ինչ որ բան գտնել համացանցում, սակայն ոչինչ չգտնվեց նրա մասին, բացի այդ վերջին դավաճանության պատմությունից, որտեղ հիշեցնում են, որ նա եղել է նախկինում Արտաշատի գյուղերից: Մոտիկից ճանաչելով ՀՀ ՆԳՆ-ին ծառայությանը կարելի է հստակ ասել որ, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը եզակի մարդ չէր այդ համակարգում, քանի որ ՀՀ ցանկացած ոստիկան, սկսած ճանապարհային ոստիկանության շարքայինից, վերջացրած գեներալով, նրանք բոլորն էլ նույն հոգեբանությամբ է գործում, թե ինչպես կարողանան լցնել իրենց գրպանները և որովայնը: Կարծում եմ, որ շատերը տեսնում են այդ համակարգի ազգադավան գործունեությունը, մեկը շատ, իսկ մյուսը քիչ նրանք ամեն վայրկյան վնաս են հասցնում մեր պետության անվտանգությանը: Ինչու ենք մոռանում, որ Խաչիկ Մարտիրոսյանը եղել է գնդապետ, ես վստահ եմ, որ նա տասնամյակների իր ծառայության ընթացքում հարյուրավոր պատվոգրեր եւ շքանշաններ է վաստակել, չհաշված այդ ընթացքում ստեղծած իր կարողությունները, դժվար կլինի համոզել, որ արդար ու ազնիվ աշխատանքով է գնդապետի ուսադիրներ վաստակել: Քանի, որ այդ համակարգը ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ՏԵՂ ՉԷ… Եթե հաշվի առնենք, որ Գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը եղել է Արտաշատցի և հետագայում նա տեղափոխվել է Երեւան, ապա նա հաստատ բարեկամական կապերի մեջ է եղել Արտաշատի ամենահեղինակավոր մարդու` Հովիկ Աբրահամյանի (ՄՈՒԿ-ի) հետ և չի բացառվում, որ նախկին ոստիկանի և խաղամոլ բարեկամի ծանոթությունը հենց այդպես է եղել: ԵՎ նրա Երևան տեղափոխվելը կապված չէ, « Ես քեզ, դու ինձ » բանաձևի հայտարարին: Ի՞նչ է ստացվում մեղադրելով գնդապետ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանին, մենք հասկանում ենք, որ ՀՀ ՆԳՆ-ը ողջ համակարգը գործում է ի շահ մեր թշնամի պետությունների: Նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, ակնհայտորեն տեսանելի էր այդ համակարգի ազգադավ գործունեությունը, այդ մասին բազմիցս գրվել և ասվել է, այդ ազգադավ « ՄԻԼԻՑԵՔԻ » տեսակն էր, որ ժամանակի ընթացքում մնալով անպատիժ` ավելի ծաղկեցին ու բարգավաճեցին, դառնալով գնդապետներ ու գեներալներ, որը հետագայում դարձավ մեր պետականության ամենավտանգավոր թշնամին: Սա գալիս է հաստատելու այն փաստը, որ Ազատամարտիկները, որոնք պատերազմ ողջ արհավիրքով անցան, սակայն չկարողացան պատերազմից հետո անգամ հասարակ պատվոգիր և շնորհակալագիր ստանալ, մինչդեռ դավաճաններին կարող են գնդապետի ուսադիրներ տալ և շքանշաններ: Վերջին ժամանակներս ՀՀԿ կուսակցության մի շարք դասալիքների տարգևատրումների ու շքանշաններ փաստը դա են հաստատում: Սրանում ոչ թե երկրի իշխանություններն են մեղավոր այլ մենք, քանի որը մեր լռությունը նրանց տալիս է անսահմանափակ իշխանություն:

 

 

Վարդան Հովհաննիսյան Ազատամարտիկ Վ.Հ © VH 07/02/2014

 

 

http://fnews.am/2014/02/05/սա-այն-հայն-է-ով-պատրաստ-էր-հայաստանից/

Զավեշտ, որ հեռու չէ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий