Ո՞րն է Ազատամարտի Պայքարի Վերջնակետը…

rrrr

Ազատամարտիկները    որոնք    դժգոհում    են    Սոցիալական  պայմաններից եւ պետական ադմինիստրատիվ աշխատողների անուշադրությունից,   պետք   է   հասկանան,  որ   այս   ներկայիս    անուշադրությունն  ու  անտարբերությունը եկել է դեռեւս նախորդ իշխանություններից, այսինքն դա մի որդեգրած   քաղաքականություն է, որն    գալիս  է   անցյալից,  եւ   դրա  հեղինակը   հենց    ինքը`    Վազգեն   Սարգսյանն  է:  Եթե   ոմանք   կասկածում   են  այս  խոսքերիս վրա   կարող  են  համոզվել փաստերով եւ թվերով:  Եթե Արցախյան Պատերազմը ավարտվել է 1994 թվականի մայիսին, իսկ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի եւ պետ-նախարարի պաշտոնը, այսինքն նրա ձեռքի մի շարժումով կարելի էր Ազգային Ժողովում հաստատել մի օրինագիծ, որի համար հիմա պայքարում են ազատամարտիկները: Եթե նա մտածում էր իր մարտական ընկերների մասին, չհաշված իր շրջապատի գեներալների, ապա նա 1994-թ-ից մինչեւ 1999 թվականը, ժամանակ ուներ, որպեսզի Ազատամարտիկները ունենան Օրինական կարգավիճակ, եւ լինեն հարգված հասարակության եւ պետության կողմից: Սակայն Ազատամարտիկները ներկա պահիս հիշում են հին ժամանակները, երբ որոշ կոմունալ վճարներ մուծում էին 50% զեղջերով: Այո այդպիսի բան եղել է, անգամ մի պահ թույլատրեցին Ազատամարտիկներին անվճար հիմունքներով սեփականացնել իրենց բնակարանները: Սակայն դա շատ կարճ ժամանակահատված էր, նույնիսկ ազատամարտիկները չհասցրեցին համապատասխան տեղեկանքները ներկայացնել: Բայց 1994 թվականին պետության կողմից պաշտոնապես վերացվեց Ազատամարտիկների հատկացված 50% զեղջերի լգոտաները: Փոխարենը նույն զեղջերը տարածվեցին ԱԱԾ -ում սպայական և ժամկետային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ուշադրություն. ժամկետային զինծառայողների վրա, այսինքն զինվորը, որը զորակոչվում է բանակ օգտվում է այդ զեղջերից: Այսինքն, եթե դրա հեղինակը Վազգեն Սարգսյանը չէր, ապա բոլորը գիտեին, որ նա բավականին ԱԶԴԵՑԻԿ դեմք էր Հանրապետությունում և ձեռքի մեկ շարժումով կարող էր ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ գործ անել իր « Մարտական » ընկերների համար: Եթե Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի վերջերին, կնշանակի Ազատամարտիկները մինչև 1999 թվականը, սոցիալական եւ բարոյական պրոբլեմներ չեն ունեցել, այսինքն ապրել են բավականին լավ, եղել ապահովված բնակարանով ու աշխատանքով, վայելել են պետության և ժողովրդի հարգանքը եւ սերը: Սակայն լինելով հայրենիքից հեռու, տեսնում եմ Ազատամարտիկների ընտանիքների վիճակը: Ոչինչ չի փոխվել այն օրից, երբ կամավոր մեկնեցին պատերազմի դաշտ: Ընդհակառակը կորցրեցին ավելին, տալով անմնացորդ իրենց առողջությունը, իրենց երիտասարդությունը, անգամ զավակների ապագան: «Ազատամարտիների» մի խումբ, որը ՀՀՇ -ական ու նմանակերպ «ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ» խմբին էին պատկանում, ժամանակին կարողացան տեղավորվել ՅՈՒՂՈՏ տեղերում` քաղաքապետարաններում, կամ պետական այլ առևտրի օբիեկտներում, հետագայում էլ դրանք սեփակաշնորհելով` ստեղծելով իրենց համար ֆինանսական բազզա: Չնայած որ նրանց` «ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ» մի մասը հիմա Ազատամարտիկների հետ ելել են ոտքի ու պահանջում են սոցիալական կամ պետական երաշխիքներ: ( Նրանց Ազատամարտիկները լավ են ճանաչում ) Եթե հիմա ազատամարտիկները Սպարապետին վերհիշում են բարի խոսքերով, ապա իրավունք չունեն երբեք վիրավորական բառերով ներկայացնեն` Սպարապետի Մարտական ընկերներին, անգամ նրա սանիկ` Գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին, նրա զինակիցներ` Առաքել Մովսիսյանին « Շմայս » գեներալներ Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, Աստվածատուր Պետրոսյանին, « լիսկան » Սուրեն Խաչատրյանին: Սա միայն փոքր մասն է, որոնք զինվորականներ են, չհաշված, որ « սպարապետը » մեզ տվել է Զադոյաններ ու Հովիկ Աբրահամյաններ, նաև մի քանի կառկառուն քաղաքական գործիչներ: Պարտավոր ենք ընդունելու այն, ինչ մեզ Թողել է Սպարապետը, այդ գեներալների աստղաբույլը, իր չավարտած գործերը, որոնց պատճառով հիմա Ազատամարտիկները դուրս են եկել պայքարի: Այսինքն դեռ չենք կարողանում հասկանալ, թե ինչու Հայաստանում Արցախյան Պատերազմի կենդանի հերոս չունենք, Իհարկե չհաշված Արցախի Հերոս Գեներալ մայոր Մանվել Գրիգորյանին: Եթե պատերազմից անցել է քսան տարի, գոնե պիտի այն ժամանակ « սպարապետի » կենդանության օրոք իմանաինք մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ անունը: Սակայն ինչպես տեսնում ենք մենք հերոսներ չենք ունեցել բացի սպարապետից ու ազգային ժողովում գնդակահարված պատգամավորներից: Հիմա արժե այսքանից հետո դժգոհել, դուրս գալ փողոցներ… Մի՛թե « ՍՊԱՐԱՊԵՏԸ » այդքան հարգանք չունի, գոնե հարգեք նրա շիրիմը եւ նրա գեներալ ընկերներին:

Եթե կարողանանք գտնել, թե որտեղից է տարածվել այդ վարակի աղբյուրը, ապա հեշտ կլինի այն բուժել: Եթե մենք ասում ենք երկու հակասող բաներ եւ անում ենք երրորդ անհասկանալի քայլը, ապա այդ պայքարը անիմաստ է եւ անտեղի:   

Վարդան Հովհաննիսյան Ազատամարտիկ Վ.Հ © VH Իսպանիա

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Ո՞րն է Ազատամարտի Պայքարի Վերջնակետը…»

  1. Հեղինակային իրավունքների պաշտպանություն Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Վարդան Հովհաննիսյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը surhandak.wordpress.com -ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց surhandak.wordpress.com -ին հղման արգելվում է:

  2. http://hetq.am/arm/news/32324/medalakir-patgamavornery.html Որ ասում եմ հին ավանդույթները շարունակվում են, սպարապետից սկսած, բոլորը հերոսներ են Հրանուշ, վարթուշ պուպուշ…. Այսօր մեդալակիր են վաղն էլ դառնալու են ազգային հերոսներ, իսկ ինչպես ասում են հերոսների ԴԵՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԸՄԲՈՍՏԱՆԱԼ…. Դէ գնացեք, որտեղ ձերը կասեք, էնտեղ էլ Հանրապետականներինը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s