Վահե Ավետյանի եւ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղեռնագործության նմանատիպ գործելաոճի հեղինակային իրավունքը վաղուց է ինչ անցել է ՀՀ իշխանություններին

Վահե Ավետյանի եւ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղեռնագործության նմանատիպ գործելաոճի հեղինակային իրավունքը վաղուց է ինչ անցել է ՀՀ իշխանություններին … Ինչու՞ ենք մեղադրում ազերիներին, երբ նույն քաղաքականությունն եւ որդեգրել ՀՀ իշխանությունները … Չհաշված այն Հանրապետության իշխանությունները ներկայացնում էին, որ Վահե Ավետյանը սպանությունը չպետք է քաղաքականացնել քանի որ դա միայն դժբախտ պատահար էր, սակայն դա սխալ կարծիք է քանի որ այն ինչի ականատես ենք եղել մենք այս տարիների ընթացքում ապացուցում է, որ այդ գործելաոճն ժառանգություն ենք ստացել դեռեւ Վազգեն Սարգսյանից, որն էլ փոխանցվելով իրեն հաջորդող իշխանություններին դարձրել են որպես ավանդույթ, այսինքն երիտ-հանրապետականների կողմից դա Պետական որդեգրած քաղաքականություն է, որը շարունակվում է շուրջ քսան տարիներ, Վահե Ավետյանի դեպքը եզակի չէր, մեր իրականության մեջ, քանի որ դեռեւս պատերազմի ժամանակ ոչնչացվում էին ՀԱՅ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ , անկախ դրանից թե նրանք պատերազմի դաշտում էին գտնվում կամ թե թիկունքում… Հ.Հ Հանրապետության նախկին եւ ներկայիս իշխանությունները բռնազավթելով Հայկական պետության իշխանությունը օրենքի ուժով ամրագրեցին իրենց իշխանության անձեռնամխելիությունը… Այսինքն չի գտնվելու մի քաղաքացի, որը կարող է առաջնորդել ոտնահարված ժողովրդին դեպի ազատագրական պայքարի ուղին…

Ընդիմությունները եւ Քաղաքական կուսակցությունները դարձնելով արբանյակային կառույցներ, իշխանությունները կասեցրին իշխանափոխության վտանգը… Այդպիսով Քաղաքական դաշտում չունենալով իրենց մրցակիցներ, Ազգային Ժողովում կազմելով իշխանական հզոր միավոր, նրանց դեմ պայքարել հնարավոր չէ… Սեփական իրավունքները հարգելու, ժողովրդի պահանջը միշտ մնալու է օդից կախված… քանի որ Սերժ Ազատիչը չի մոռացել նախագահական ընտրություններում իր կրած Պարտությունը, այն որ ժողովորդը « Դավաճանեց » իրեն, նա որոշեց Պատժել « դավաճաններին » եւ դրա արդյունքում իրար ետեւից առաջ եկած սննսամթերքի եւ երթուղային փոխադրումների բարձրացող վարձերն են… Հարկերի եւ Վարչական տուգանքները, որոնք ամրագրվել են օրենքով ապահովվում է իշխանությունների գործել «Օրենքի անունից » այդպիսով ամրացնելով իրենց իրար փոխանցվող իշխանության գործընթացը… Իշխանությունները այդպիսով իրենց դեմ արտահայտվող քաղաքացիներին կարող են կիրառել իրենց ամրագրած օրենքների ողջ փաթեթը, այսինքն սկզբում կիրառելով վարչական տուգանքների շարքը, հարկային եւ քրեական օրենքների փաթեթը, հետո հեղափոխական եւ ազգամիջյան կռիվներ հրահրելուց, այնուհետեւ ահաբեկություններ կազմակերպելու մեղադրանքներից հետո կարող են կիրառել Իշխանության բռնազավթելու մեղադրանքներ եւ Ազգի դավաճանի կարգավիճակով դատապարտել ցմահ բանտարկության կամ գնդակահարության…

Այդպիսով ի՞նչ է ստացվում ՀՀ իշխանությունները կարող են Սաֆարովի նման առանց կացնի կացնահարել եւ խոշտանգել սեփական ժողովրդին, եւ մնալ անպատիժ… իսկ ժողովուրդը երբեք չի կարող տեր լինել իր սահմանադրական իրավունքին...

Ես հասկանում եմ որ շատերը կմեղադրեն այս տողերիս համար, սակայն լինելով Ազատամարտիկ չեմ կարող լռել երբ խոշտանգվում է մի ժողովրդի, որի Ազատության եւ Անվտանգության համար ես ոչինչ չեմ խնայել…

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք այն Ազատամարտիկներին, որոնք նստել են Ազատության հրապարակում… 20 տարուց ի վեր նրանց խոշտանգում եւ նվաստացնում են, եւ նոր միայն հիմա են նրանք բարձրաձայնում իրենց պրոբլեմներից, այն ժամանակ դեռ պատերազմը չավարտված ՀՀ իշխանությունները ոչնչացրեցին տաղանդավոր հայորդիների որոնցից էին` Արթուր Մկրտչյան, Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը, Նորիկ Դանելյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը` Ասկոլկեն եւ այլն

Ի՞նչ է ստացվում… Արդյոք որտե՞ղ է ժողովրդի թշնամին, Արաքսի այս կողմը, թե մյուս…

© VH 7-08-2013

 

 

նշանառության-տակ-շահումյան-1991թ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий