ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է

1221047226840_f

Հայկական գենոֆոնդը ոչնչացման եզրին է եւ եթե այն մասամբ պահպանվի իսկական հայի տեսակը դա կլինի միայն մահմեդական երկրներում կամ լատինամերիկյան երկրներում գտնվող հայկական սփյուռքի շնորհիվ: Հայաստանում վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների ջանքերով ստեղծվեց նոր հայերի տեսակ, որը գենետիկական հատկանիշներով շատ հեռու է Հայ կոչվելուց, այդ նոր տեսակը կարելի է անվանել Դեգեներատորների կամ Ուռոդների տեսակ, որի իր հատկություններով նմանատիպը չունի, … Այդ նոր տեսակը իր յուրահատկություններով եզակի է երկրագունդի վրա… Բարոյականությունից զուրկ անմակարդակ եւ տհասների այս տեսակը անողնաշավորների պես արագ բազմանում են ձեռք բերելով նոր հատկություններ: Այս Դեգեներատորների տեսակը հասցրել է ձեւավորել «Ոսկի Հասարակություն » իր բազմաճյուղ վարակիչ տարատեսակներով, որոնք թելադրում են նոր բարքեր նոր ճաշակ, էլիտար ոճ, եւ անբարոյական ապրելակերպ, ամեն ուր այդ « Նոր Սերունդն » է իրենց կուսակցական տարբերանշաններով, եւ դրոշներով, իրար բերան թքող արբանյակային ընդիմություններով եւ սրբապիղծ` կրոնից հեռու հոգեւորական թափթփուկներով իրենց նոր հոգևորական գողական կանոններով եւ բարքերով: Այդ հասարակության մակարդակը ավելի ցածր է քան քաղաքային « ԿԱՆԱԼԻԶԱՑԻԱՆ, այդ ճոխ փայլի եւ շռայլության, այդ ամպագոռգոռ գովազդների մեջ կարելի է տեսնել այդ գռեհկությունը` անպատժելիությունը, նվաստացումը ու ոտնահարումը, ահաբկումն ու սարսափի մթնոլորտը, սովն ու աղքատությունը… Այդ նոր ձեւավորված բարքերը եւ կանոնները անհասկանալի են, քանի որ դրանք միջազգային պատմության եզակի տարրեր են պարունակում` ստրկատիրական եւ ֆիոդալական, բոլշեւիկյան դիկտատուրայի եւ նեխած բուրժուազիայի բոլոր բացասական երեւույթներով:

 

Բազմիցս երկիծաբան Վահրամ Սահակյանը իր պիեսներով եւ ստեղծագործություններում հիշատակել եւ հիշատակում է այդ Դեգեներատորների տեսակին, որոնք ոչնչացրել եւ շարունակում են ոչնչացնել հայոց պատմությունը եւ դարավոր մշակույթը, հայ մարդու բարոյական պատկերը, այդ տեսակն է որ վարակի պես տարածվելով ոչնչացրել է իր շուրջը ամեն ինչ, արվեստի եւ մշակույթից սկասած վերջացած պատմությունով եւ կրոնով… Այս վերջին քսան տարիներին, արհեստականօրեն ստեղծվել են նոր հերոսներ եւ կուռքեր, նոր մտավորականներ եւ առաջնորդներ, նոր աստղեր եւ քաղաքական գործիչներ, որոնք իրենց ԳՈՄԱՂԲԻՑ ոչնչով չտարբերվող նոր մշակույթով ու արվեստով ոչնչացնում են Հայոց դարավոր մշակույթը, եւ դա արվում է մի քանի տականքների կողմից, որոնք իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն ստեղծել… Եւ ապագա սերունդներին բթացնելով ու մոլորեցնելով այդ մթնոլորտում դարձնում են անկարող եւ ստրկամիտ… Երբեմն խորհելով զարմնում ես ու ափսոսում թե ինչու՞ աշխարհի ամենահրաշք երկիրը դարձավ այսպես նողկալի ու թշվառ… Հայաստան ասելով արդեն պատկերացնում ես միայն բացասական ու զզվելի երեւույթներ… Հայկական հեռուստատեսային ու ինտերնետային տիրույթներում հայտնված նոր բառերն ու արտահայտությունները, լեքսիկոնները ու գռեհիկ անտաղանդ ժարգոննը ու հումորը… Այդ ողորմելի վիճակում հայտնված քաղաքակիրթ մարդը ուղղակի կարող է փչանալ այդ մթնոլորտում եւ մտածում եմ ակամա թե ինչքան ժամանակ է շարունակվոլու այս, երբ է գալու այն ժամանակը որպեսզի ժողովուրդը գիտակցի որ իշխանությունը եւ երկրի պետականությունը զավթած ողորմելիները դառնակու են եկող սերունդներին ճաշակ ու բարքեր թելադրողը… Ժամանակն է կանգնեցնել հայ մարդու տեսակի ոչնչացումը…

 

 

Վ.Հ VH © 30/06/2013

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

8 отзывов на “ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է

  1. Այդ նոր հայերի տեսակը անգամ տարբերվում է արտաքինով, Ճարպակալած դեմքներով, սառը, բութ եւ անիմաստ հայացքներով,

  2. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  3. Հայկական գենոֆոնդը ուզում եք փրկեք?
    նախ սկսենք մեզանից՝
    1. Հայ Մարդը չպիտի ալկոհոլ ու թմրացնող բաներ օրտագործի.
    2.Հայ Մարդը պիտի վարի առողջ ապրելակերպ,զբաղվի սպորտով,գրքեր կարդա,իր երեխաներին դաստիրակի հայրենասեր,կրթի Հայապես:
    3.Հայ Մարդ պիտի բարոյապես լինի առաքինի,եվ մաքուր պահի Զտարյուն Հայա Աստծո իր տեսակը:
    4.Հայ Մարդը պիտի իր սերունդը տասնապատկի՝ 10 զավակ,100մ թոռ եվ այլն:

    Պետությունը պիտի իր բյուտջեից հատկացնի Մի քանի միլիօն դրամ տարեկան ՝ ՀԱՅ ամեն մի ընտանիքին:
    Դրա համար պետք է զարգանա տնտեսությունը,իսկ դրա համար Հողեր են պետք նվաճել,իսկ դրա համար Ռազմական հզոր բանակ ու ստրատեգիա մշակել,իսկ դրա համար դածնակիցներ գտնել եվ գործել հակա-համաթուրանական լոբբիի,իսկ դրա համար Հայ ու Հրեական Լոբբիները պիտի հզոր ու միասին լինեն,իսկ դրա համար ՝ընդհանուր ծահեր ունենալ,իսկ դրա համար վստահելի մարդիք են պետք.իսկ դրա համար……

Оставьте комментарий