ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Pyramid of Capitalist SystemՍԿԻԶԲԸ  Ազգային Գաղափարախոսությունը եւ գաղափարի Մարտիկները

 Այդպիսով   ի՞նչն   էր   պատճառը,  որ  Ազատամարտիկներին  տարավ ռազմաճակատ:

ԱԶԳԱՅԻՆ   ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային գաղափարախոսության սկզբունքները եւ անկյունաքարը հանդիսանում են` Արդարություն, Հավասարություն եւ Առաջընթաց, դրան կարելի է ավելացնել Ազատություն բառը, սակայն այս երեքի ներկայության դեպքում արդեն պարզ է լինում Ազատության ծպտված վիճակը:

Սոցիալական, իրավական պետության մասին երազել են մեր Ազգային Գաղափարախոսության ջատագող տիտանները, սկսած Միջնադարյան հեղինակներ` Մովսես Խորենացին, Նարեկացին, վերջացրած Շահամիր Շահամիրյանն ու Գարեգին Նժդեհը:

Պետություն, սոցիալական եւ իրավական հավասարություն` կարիք չկա նշել այդ ամենի մանրամասն պատկերը, ուղղակի միայն նշեմ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ արդարությունը, որտեղ ամեն ոք օրենքի առաջ պատասխան են տալիս հավասարապես, այսինքն լինի իշխան, հարուստ, պաշտոնյա կամ շարքային քաղաքացի: Որտեղ սոցիալապես աղքատներ եւ ճորտեր չկան, որտեղ գերակշռում է բարոյականության սկզբունքը:

Եթե տեսնենք Շահամիր Շահամիրյանի « ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑԸ » ապա պարզ կլինի, թե ինչ նպատակներ եւ արժեք է ներկայացնում Ազգային Գաղափարախոսությունը:

Եվ Ազատամարտիկները, որոնք այդ արժեքների կրողն էին, չէին կարող անտարբեր լինել երկրի կառուցման հզորացման եւ առաջընթացի համար: Ինչպես ասում էր Րաֆֆին. « Առանց հայրենագիտության չկա հայրենասիրություն »: Հենց իսկական Հայրենագիտության շնորհիվ է, որ մարդըը դառնում է Հայրենասեր, անհատը պետք է իմանա իր հայրենիքի պատմությունը եւ մշակույթը, այնուհետեւ գնահատի այդ իմացությունը, այդ ամենը բովվելով եւ մշակվելով սկիզբ է առնում Հայրենասիրությունը: Ազգի պատմությունը չիմացողը հայրենասեր չի լինում, հայրենասիրության իմաստը եւ նշանակությունը լեզվով չի արտահայտվում, այլ իր գործով, այդ գաղափարը գլխում չէ այլ հոգում:

Ազատամարտիկների անվան տակ շատերը քողարկվեցին, սակայն իսկական Ազատամարտիկներ են նրանք, որոնք ունեին նշածս չափանիշները, որոնք գաղափարախոսության կրողներն էին:

Ազգային գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրվում էր սոցիալական հավասարության վրա, հիշեցնեմ, որ դա ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ սկզբունքներից տարբերվում է: Հասարակություն, որտեղ չեն լինի չքավորներ եւ աղքատներ, որտեղ շուկայական հարաբերությունները կարգավորում է պետությունը, ոչ թե անհատը, այսինքն անհատը կարող է կառավարել իր տնտեսությունը, բայց վերահսկվելով պետության կողմից: Այդպիսի համակարգով են աշխատում աշխարհի ամենազարգացած երկրները, օրինակ Շվեդիան, որտեղ աղքատներ եւ չքավորներ չկան:

Եթե հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, որ Ազգային Գաղափարախոսության քարոզիչները ամեն ինչ արել են, որպեսզի ժողովրդին ուղեկցեն ճիշտ ճանապարհով: 19-րդ դարի վերջի եւ 20 -րդ դարի սկզբին Հովհաննես Թումանյանի կողմից հիմնված «Վերնատունը », ոչ միայն գրական ակումբ էր, այլ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ դարբնոց: Եթե հաշվի առնենք, որ հայ գրողներից շատերը այդ խմբակի անդամներ էին. Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթը , Դերենիկ Դեմերճյանը, Նիկոլայ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաեւ այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ: Եթե տեսնենք, Վերնատան անդամների ստեղծագործությունների զգալի մասը Ազգային Գաղափարախոսության սկզբունքներով է գրված: Սոցիալական արդարության կամ դասակարգային այն չարիքի, որը ժողովրդին ոչնչացնում էր ավելի արագ քան արտաքին թշնամիները, հենց այդ դասակարգային անջատումն էր դառնում դավաճանության ու դավերի պատճառ, եղբայրասպան գահակործան երեւույթներով ոչնչացնում էր մեկը մյուսին: Հարուստները ամեն գնով` դավաճանության եւ կրոնափոխության օգնությամբ փորձում էին ամրապնդել իրենց դիրքերը, Եվ այդպես շարունակ, դարեր ի վեր` չկարողանալով գտնել ճիշտ պետություն կառուցելու ճանապարհը: Որտեղ Ազգակործան երեւույթից հեռու պահելն էր:

Թումանյանը իզուր չէր գրել. « Չարի Վերջը »

-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:

Նա գիտեր, որ ստամոքսի համար մտածող մարդուն երբեք չի հետաքրքրում ո՛չ հայրենակցի վիճակը, ո՛չ էլ երկրի ու պետության, այդպիսի մարդիք չարիք են հասարակության համար, մանավանդ պետության: Առհասարակ Ազգային Գաղափարախոսության քարոզիչները ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ Չարիքը դիտել են որպես ազգակործան երեւույթ: Միջնադարի հեղինակներ` Նարեկացին, Վարդան Այգեկցին, Մխիթար Գոշը, այնուհետեւ Ստեփան Զորյանը, Գ. Սունդուկյանը, Չարենցը, Տերյանը, Իսահակյանը եւ շատ ուրիշներ, իրենվ ամեն մի ստեղծագործության մեջ Սոցիալական անարդարության մասին աղաղակող պատմություններն են հիշատակել. « Պեպո» «Տերն ու Ծառան » «Պատերազմ», « Հացի խնդիրը», « Քաոս», «Գիքորը», բազմազան այդ գործերի մեջ, միայն ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ անդունդն էր, որը չքավորներին եւ աղքատներին կործանում էր: Նրանք մատնացույց էին անում ժողովրդին, որպեսզի պայքարեն Բազազ Արտեմների ու Միկիտան Սաքոների, Մարկոս աղա Ալիմյանների, ու այդպիսի հրեշների դեմ, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ Գիքորներն ու Մաճկալանց Դավիթները միշտ լինելու են խեղճ ու թշվառ: Մեծերի խրատները այն էր, որ պետք է կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ չկարողանա մեկը իշխել մյուսին, որտեղ օրենքի առաջ բոլորն են հավասար եւ պատասխան տալիս: Դասակարգային թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան արտաքին, քանի որ արտաքին թշնամու դեմ լինում է պայքարել, իսկ դասակարգային թշնամուն դեմ դժվար է, քանի որ դա ներկայացվում է դավաճանություն: Վայ հոգեւորականների կողմից իշխող դասակարգը միշտ մնում էր բարձրունքում, իսկ աղքատներին հնազանդեցնելով նա նպաստում էր հարուստների սանձարձակություններին:

Ինչպես ասվեց նախորդում, Ազատամարտիկները ռազմաճակատում կենաց ու մահվան կռիվ էին տալիս, իսկ նրանց թիկունքում ձեւավորվում էր Դասակարգային հրեշը, որը գնալով պետք է ամրացներ իր դիրքերը, ժողովրդի արցունքների եւ արյան հաշվին ձեւավորվեց Հայկական նոր ԲՈՒՐԺՈՒԱ-ՖԵՈԴԱԼԱԿԱՆ դասակարգը: Ինչու մոռացանք « Բուրժուազիա » բառը, հապա կարդացեք Շիրվանզադեի «Քաոսը», Զորյանի «Պատերազմը» Պռոշյանի «Հացի Խնդիրը», դրանց կարելի է գումարել Արեւմտահայ գրականության մեծերի ստեղծագործությունները:

ՀՀՇ-ը կոչվող տականքի կողմից, սկիզբ դրվեց այդ չարիքը, քանի որ խորհրդային պետության 70- տարիների ընթացքում այդ կեղտարյուն տականքը մղվեց վերջին պլան, այսինքն ծպտված ու վախով ապրում էին, քանի որ հասարակության մեջ նման միջատները տեղ չունեին, սակայն 1989- ին իշխանափոխությունը յուրացրեցին ի օգուտ իրենց:

Ազատամարտիկը չէր պատկերացնում, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է պետության կայացման գործում, քան թե արտաքին. եւ եղավ այն, ինչ եղավ:

Իրավական պետություն չկարողացանք կերտել, քանի որ հենց այդ Բուրժուազիայի ՀՀՇ-ական ոհմակը պետք է ոչնչացներ իր ճանապարհին ամեն ինչ, անգամ Ազգային Գաղափարախոսությունը կրող գաղափարի մարտիկներին: Նրանք գործեցին երիտ-թուրքերի պես` թիկունքից հարվածելով նրանց, ոչնչացնելով Ազատամարտիկներին, նրանք գլխատում էին ժողովրդին, քանի որ հետագայում ընդվզող չէր լինի, իրենց սանձարձակությունները զսպելու համար: Ազգային Գաղափարախոսության կարեւորագույն հարցերից մեկը, « ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ » ունենալու գաղափարն էր: Աշխարհասփյուռ հայրենակիցներին միավորել մեկ գաղափարի եւ մեկ պետության շուրջ: Սակայն ինչպես տեսանք այդ թեման ընդհանրապես մղվեց վերջին հորիզոնական, ՀՀ իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Հայրենիքը եւ սփյուռքը չմիավորվի, անգամ « Հայ դատի » հարցը մղելով դեպի փակուղի, հրաժարվելով ժողովրդի պահանջատիրությունից:

Հայրենիք — սփյուռք կապը միայն շահույթ ստանալն էր, հաշվի առնենք, այն փաստը, որ 1988 թվականի « Սպիտակի» երկրաշարժի ժամանակ սփյուռքահայերի հավաքած միջոցները թալանվեց եւ կողոպտվեց: Այդ միջոցներով ոչ միայն կարելի էր վերականգնել աղետի գոտին, այլեւ կարելի էր կառուցել մի քանի Հայաստան: Արդյունքում կողոպտվեց եւ սփյուռքը եւ Հայաստանի ժողովուրդը: Չհաշված այն, որ տարիներ անց այդ Ազգային Գաղափարախոսության առաջամարտիկները` Ազատամարտիկները պետք է հայտնվեին « ԲՈՄԺԻ» կարգավիճակում, ընչազուրկ ու թշվառ` Մաճկալանց Դավիթի պես: Ինչպես կասեր Ազգային Գաղափարախոսության քարոզիչ, հայ մեծ բանաստեղծ` Հովհաննես Թումանյանը.

« Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։

1917

11/11/2014 ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

  1. Ճշմարիտ էր միտքդ ամբողջությամբ , միայն թէ մեր օրերում « ՇԱՀ ու ԳԵՐԻ » ձեվակերպմանը կհամապատասխաներ ,,, — — — — — — — « ՈՒ ՔԱՆԻ ԿԱՆ ՏԱԿԱՆՔ ու ՍՏՈՐ , ՍՏՐՈՒԿ ՀԱՅԵՐ » որակավորումը : ,,, — — — Թող ինձ ներեն իմ ԲԱՐԵՊԱՇՏ ՈՒ ԱԶՆԻՎ Հայրենակիցները : — Խոսքը « տականք ու ստոր , ստրուկ » ասուններին է վերաբերվում ,,, Զուր չեր ասել Մեծն ՆԺԴԵՀԸ , Հայի « տականքն » անգերազանցելի է ,,, — — — — — — — — — — — — — — — — — — — ,,,Վ,Բ,,, 11,11,2014 ,,,

  2. Уведомление: Ազգային Գաղափարախոսությունը եւ գաղափարի Մարտիկները | SURHANDAK-ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

  3. Այո իշխանություները ամենաշատը վախենում են հենց դասակարգային փոփոխությունից։ Քանի որ, այս քսանհինգ տարիների չակերտավոր իշխանափոխությունը ոչինչ չփոխեց երկրում, ընդհակառակը թշվառներն ու աղքատները ստրկացան իսկ միլիոնատերեր և հարուստները դարձան ավելի սանձարձակ։ Հարուստները ամեն ինչի կգնան իրենց դիրքերը չհանձնելու համար, կբեմադրեն « իշխանափոխության » ներկայացումներ։ Կբուծեն քաղաքական « Առաքյալներ» ու « Ազնիվ Հեղափոխականներ» ու «Առջնորդներ», որպեսզի ժողովրդին տանեն իրենց ուզած ուղղությամբ, որպեսզի իրենց նյութական թալանածը ՀԱՆԳԻՍՏ ու հավեժ վայելեն։ Այնպես որ, այն հասարակական խմբերը, կամ շերտերը, որոնք կփորձեն հակառակվել այդ բեմականացված սցենարին կհամարվեն երկրի, պետության, անգամ ժողովրդի թշնամի։ Կպիտակավորվեն որպես թուրքական դիվերսանտ։ Այնպես որ նրանց նյութականին կպնելը «Կյանքի համար վտանգավոր է »։ Հիմա մտածեք մեկ բորենուն հանել, ու մյուս շնագայլին բերել, միևնույն է անիմաստ է լինելու երբ չկա քաղաքական ծրագիր կամ նպատակի արահետ։ ԳՀ․ԱՌ

  4. Այո իշխանություները ամենաշատը վախենում են հենց դասակարգային փոփոխությունից։ Քանի որ, այս քսանհինգ տարիների չակերտավոր իշխանափոխությունը ոչինչ չփոխեց երկրում, ընդհակառակը թշվառներն ու աղքատները ստրկացան իսկ միլիոնատերեր և հարուստները դարձան ավելի սանձարձակ։ Հարուստները ամեն ինչի կգնան իրենց դիրքերը չհանձնելու համար, կբեմադրեն « իշխանափոխության » ներկայացումներ։ Կբուծեն քաղաքական « Առաքյալներ» ու « Ազնիվ Հեղափոխականներ» ու «Առջնորդներ», որպեսզի ժողովրդին տանեն իրենց ուզած ուղղությամբ, որպեսզի իրենց նյութական թալանածը ՀԱՆԳԻՍՏ ու հավեժ վայելեն։ Այնպես որ, այն հասարակական խմբերը, կամ շերտերը, որոնք կփորձեն հակառակվել այդ բեմականացված սցենարին կհամարվեն երկրի, պետության, անգամ ժողովրդի թշնամի։ Կպիտակավորվեն որպես թուրքական դիվերսանտ։ Այնպես որ նրանց նյութականին կպնելը «Կյանքի համար վտանգավոր է »։ Հիմա մտածեք մեկ բորենուն հանել, ու մյուս շնագայլին բերել, միևնույն է անիմաստ է լինելու երբ չկա քաղաքական ծրագիր կամ նպատակի արահետ։ ԳՀ․ԱՌ

  5. Davit:

    Kareli e hodvacneri hexinaki het canotanal aha im contactnery
    skype: sipandave
    email: davit@dmdynasty.com

Оставьте комментарий