Ազգային Գաղափարախոսությունը եւ գաղափարի Մարտիկները

image

Արցախյան շարժումը ծնունդ առավ ժամանակի հնարավորությունից, սակայն տարբեր ժամանակներում ընդահտակում միշտ էլ եղել են նման հայրենսիրական շարժումներ: Սակայն Արցախյան Շարժումը ծնունդ առավ « Գաղափարի մարտիկների » ջանքերով, որոնք կարծես համախմբվեցին իրենց գաղափարակիցների շուրջ, փորձեցին ամեն մեկը յուրովի իր լուման դրել այդ գործում, շարժումը գնալով աճեց եւ նոր երանգավորումով դարձավ Ազգային Ազատագրական շարժում:

Վերջերս Ֆեյսբուկյան սոցիալական ցանցում շրջանառվող լուրերում ասվում էր « Թե Ազատամարտիկները չեն կռվել անկախության համար այլ Արցախի » : Փորձելով ընդհանրացնել դրանք, իրենց կողմից ինչ որ բաներ ավելացնելով: Սակայն կցանկանաի սեփական օրինակով ներկայացնել պատկերը, որի մասին շատերը անգամ կարծիք չունեն: Հիշեցնեմ, որ ներկայացված օրինակը միայն իմ կարծիքը չէ, այլ իմ մարտական ընկերների, որոնք անցան պատերազմի հաղթական ճանապարհով:

Նախօրոք ներկայացնեմ, թե ով եմ ես: Արցախյան շարժման նստացույցերից սկսվեց իմ պայքարը, եւ վերջացավ պատերազմի ավարտը, լինելով բոլոր թեժ կետերում, հետախույզից հասա մինչև Գումարտակի հրամ տեղակալի պաշտոնին: Հայաստանի սահմաններից սկսած վերջացրած Շահումյանի եւ Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրումով: Պատերազմի ավարտից հետո շարունակեցի ծառայությունս ՀՀ ԶՈՒ. :

Այդպիսով ինչը՞ ինձ տարավ մարտադաշտ, չնայած իմ երիտասարդ տարիներին կարող էի հեռանալ Հայաստանից եւ անհոգս ու խաղաղ ապրել արտասահմանում, սակայն ես նախընտրեցի հավատարիմ մնալ իմ գաղափարին:

ԳԱՂԱՓԱՐ, որը ինձ մղեց անձնազոհության, հարյուրավոր նվիրյալներ միացան մեկ դրոշի ներքո, « ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ » ջահը վառ պահած: Ազգային Գաղափարախոսություն, որը պատկերացրել եմ ես եւ իմ ընկերները, դա Մարդկային արժանիքների գնահատումն է, Ազնվության ու վեհության, Արդարության եւ ազատության արժեքավորումը: Այդ գաղափարի նպատակն էր… « Մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք », որպեսզի հայ մարդը ապրի իր երկրում ազատ, երջանիկ եւ ապահով:

Գաղափարի մարտիկները իրենց ուսերի վրա վերցրեցին Ազատամարտիկի խաչը ու առանց վարանելու ելան ընդառաջ մեզ պարտադրված պատերազմին: Սակայն այն ինչ եղավ հետագա տարիներին, դրանք մեծ ազդեցությու թողեցին ազատամարտիկների վրա: Ազատամարտիկները անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց թիկունքում գործելու են ենիչերների իշխանությունը, որոնք դառնալու էին չարիք ժողովրդի եւ պետականության համար: Դավաճանություն եւ տառապանք, քաղաքական ճնշումներին փոխարինեցին ֆիզիկական հաշվեհարդարը: Մեր երազանքների ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ դարձավ մեզ համար մի գեղեցիկ երազ, որը այդպես էլ չկարողացանք իրականացնել: Մեր նպատակը այն չէր, որ ազատագրերեինք Արցախը եւ դրանով սահմանափակվեինք, այլ պետք է ավարտեինք այն` թշնամուն պարտադրելով ստորագրել կապիտուլացիա, որով էլ կապահովվեինք մեր ժողովրդի անվտանգությունը, այդ թվում նաեւ Նախիջեւանի ազատագրումը, Գետաշենի ենթաշրջանի գյուղերի վերադարձը: Արցախյան Պատերազմը պետք է ավարտվեր վերջնականապես, որպեսզի եկող սերունդի ուսերին չմնա մեր մարտիկների կիսատ թողած գործը: Սակայն ինչպես գիտեք, դա տեղի չունեցավ, 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվեց մեր զորքերի առաջխաղացումը, արդյունքում մենք ունեցանք տարածքային կորուստներ, Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի մի քանի գյուղեր: Արցախյան Ազատամարտով չէր, որ սահմանափակվում էին ազատամարտիկները, քանի որ իրենց նպատակն էր, ամրացնել պետությունը, ոտքի կանգնեցնել` կառուցելով ՀԶՈՐ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Բայց ինչպես տեսնում էինք արդեն երկիրը զավթել էին ՀՀՇ-ի ոհմակները եւ քրեական հեղինակությունները, նրանք մեր թիկունքի ետեւում կառուցում էին իրենց կայսրությունը, որը թալանի ու կողոպուտի շնորհիվ գնալով ավելի էր հզորանում: Այդ կայսրությունն էր, որ պետք է խորտակեր ամեն տեսակ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ոչնչացներ այդ գաղափարախոսության կրողներին: Այստեղից էր, որ սկիզբ առավ Չարիքների Չարիքը` բուրժուաիա-ֆեոդալական խավը, որի մասին աղաղակել են այդ գաղափարախոսության ջատագողները` հայ գրականության տիտանները:

Այն ժամանակ, երբ ես նկատեցի, որ անզոր եմ այդ հասարակությունում ապրել. վերցրեցի ընտանիքս եւ հեռացա, սակայն ոչ մի վայրկյան, չբաժավեցի հայրենիքից: Հայրենիք. որը սրտիս մեջ էր, ինչպես ասում էր Զորավար Անդրանիկը, « Երբ իրիկունը գլուխնիդ բարձին կդնեք, որ քնանաք, քիչ մը մտածեք ձեր ազգին մասին » : Եվ չեղավ մի օր, երբ գլուխս դնեմ բարձին եւ չմտածեմ մեր ժողովրդի ու մեր երկրի մասին: Հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի ցավով:

Իմ եւ իմ նման տղաների հոգում նստած Ազգային Գաղափարախոսության սկզբունքները տարիների ընթացքում չի ջնջվում, այլ ընդհակառակը մեծանում է եւ ավելի ամրապնդվում: Այդպես Հայրենիքի հեռու, սակայն ամեն վայրկյան հայրենիքի հետ:

Հայ ժողովուրդը իր ողջ պատմության ընթացքում շատ փորձությունների միջով անցնելով, միայն Խորհրդային տարիներին վերջապես կարողացավ վերագտնել իրեն: Քանի որ 80-ականներին ՀԽՍՀ-ն իր սոցիալ-տնտեսական պոտենցիալով չէր զիջում նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներին: Բավական էր միայն միայն զարգացնել եւ համակարգել այն, որպեսզի կարողանար ապահովել իր հետագա առաջընթացը, սակայն եղավ ճիշտ հակառակը, այն դաժանաբար եւ անխնա ոչնչացվեց: Ազատամարտիկների օրակարգում չկար երկիրը ծախելու եւ ոչնչացնելու ծրագիրը: Ինչպես կարծում են շատերը, տեսնելով մի քանի գեներալների եւ « սպարապետ » կոչված երեւույթի հետ, այդպիսի մարդիկ ընդհանրապես կապ չեն ունեցել Գաղափարի մարտիկների հետ, որոնք ճակատում հերոսություններ էին գործում:

Մեր Ազգային Գաղափարախոսության մեջ ամրագրված երեք բառերը` ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ եւ ԱՌԱՋԸՆԹԱՑ : Քիչ շեղվելով թեմայից, կցանկանաի բերել մի օրինակ: Ապրելով երկար տարիներ Իսպանիայում, ծանոթ լինելով այդ ժողովրդին եւ պատմությանը, իմ համար անակընկալ էր, երբ հայտնաբերեցի Իսպանական պատմության մեջ ամենահետաքրքիր դեպքին (1931-1939) Իսպանական երկրորդ հանրապետության զինանշանին, որի վրա պատկերված էր կույսը` առյուծի հետ միասին: Ես չեմ մեկնաբանի զինանշանի նշանակությույնը, այլ միայն կանդրադառնամ, որ դա լիովին համապատասխանում էր ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ հիմունքներին: Նշեմ, որ զինանշանի վրա գրված բառերը գալիս էին ամբողջացնելու իմ պատկերացումը այդ գաղափարախոսության: Զինանշանի եռագույն դրոշների վրա գրված բառերը` « Ազատություն, հավասարություն եւ Առաջադիմություն, Եղբայրություն, Կառավարում, Իրավունք »: Այդպիսով Իսպանական Հանրապետությունը իր գոյության շատ կարճ ժամանակահատվածում արեց շատ ավելին, քան Իսպանիայի թագավորությունը տասնամյակներում: Հայոց պատմության մեջ նման ժամանակաշրջաններ եղել են, հարկ է նշել Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորի (484-488) եւ Գյուլիստանի մելիք Եսայու կառավարման ժամանակաշրջանները:

10/11/2014 VH  ՎՀ  Շարունակելի….  ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

REPUBLIKA@

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ազգային Գաղափարախոսությունը եւ գաղափարի Մարտիկները

  1. Уведомление: ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ | SURHANDAK-ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Оставьте комментарий