ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԳԵՆԵՐԱԼ, ԿԱՄ ԳԵՆԵռԱԼ…

DSC05059

 

Գեներալ դառնալու համար պետք է վերցնենք նախկին բաղադրատմսով պատրաստված Սպարապետ, քանի որ դա շատ կարեւոր է: Առանց ՍՊԱՐԱՊԵՏԻ գեներալ պատրաստելու ձեւը փոխվում է, այդ մասին չենք անդրադառնա: Այդպիսով վերցնում ենք Սպարապետին եւ մեկ մարդու, որը պետք է գիտությունից եւ կրթությունից հեռու մարդ լինի, նախընտրելի է քրեական անցյալ ունեցող « ԿՐԱԶԻ » կամ « ՊԱԶԻ » վարորդ, օրինակ նրա վերջին կարդացած գիրքը պետք է լինի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ… Նախընտրելի է (դա պարտադիր է) Ապագա գեներալը պետք է լավ « ԿԶԵԼ » իմանա, ինչքան շատ ու լավ « ԿԶԵՑ », այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել սպասվող բարձրունքները: Շատ կարեւոր է սպարապետին գովերգելու ու փառաբանելու գործընթացը, քանի որ այստեղ է գալիս` « ԵՍ ՔԵԶ, ԴՈՒ ԻՆՁ » բանաձեւը, եւ շատ կարեւոր է սպարապետի հետ համեմվելը, քանի որ սպարապետի համն ու հոտը պետք է դառնա ապագա գեներալի երաշխիքը: Ինչքան շատ փառաբանվեց սպարապետը, այնքան ապահով ու անսասան է մնալու գեներալի պաշտոնը: Գեներալը պետք է միշտ ճառի ու մեծ-մեծ խոսա, օրինակ` ԲԱՔՈՒՆ ՊԻՏԻ ԳՐԱՎԵՆՔ… ԹՈՒՐՔԵՐԸ ԻՄ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ ՀԱԶԱՐ ԹՈՒՄԱՆ ԷԻՆ ՏԱԼԻՍ… ԵՐԿԱԹԻ ՊԵՍ ԱՄՈՒՐ ՍՏԱԼԻՆ… (Կներեք վրիպում) ԳԵՆԵՐԱԼ… Մի խոսքով այսպիսի բաներ: Գեներալի ողջ ազգն ու տակը պետք է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ կռված լինի, օրինակ իր կինը, զոքանչը, աներձագը ու ամենակարեւորը թոռներն ու զավակները: Գեներալ պատրաստելուց չմոռանաք վերցնել ԴԵՎՐԻԿՅԱՆԱԽԱՌՆ լրագրող, քանի որ նա պետք է ՎԿԱՅԻ գեներալի հերոսությունների մասին պատերազմի դաշտում: Գեներալի գովքը պարտադիր է, իսկ դրա համար գեներալը պետք է շրջապատված լինի հաստավիզ ու անուղեղ ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐՈՎ ( թիկնապահներով ): Բացի դրանից գեներալը պետք է ունենա ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ մի բանակ, որոնք ԴԵՎՐԻԿՅԱՆԱԿԱՆ ոգով հաստատեն նրա սխրանքների ու հերոսությունների մասին: Գեներալի վկաների փաստերի վրա պետք է ստեղծվեն գեներալի մարտական փառահեղ ճանապարհը: ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆՆԵՐ-ը բաժանվում են խմբերի, օրինակ ՊԱՏԱՆԻ ՎԿԱՆԵՐԻ եւ ՕԼԻԳԱՐԽ ՎԿԱՆԵՐԻ միություններ: ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ պատմությունների վրա պետք է գրվեն երգեր ու շարականներ գեներալի մասին, պատմական գրքեր, նկարահանվեն գեղարվեստական ու բազմասերիանոց ֆիլմեր… Հայրենասիրական ոգով համեմելու համար գեներալը պետք է ունենա իր ձեռքին ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ, կարեւոր չէ որ այն գողացված է կամ յուրացված, կարեւրը որ իրենն է… Երբ այդ ամենը պատրաստ է հարկավոր է նրան ՕԾԵԼ ՀԵՐՈՍԻ կոչումով: Հերոսի տիտղոսը եւ կոչումը կարող է նոր համ ու հոտ տալ անհամ ԳԵՆԵՌԱԼԻՆ: Գեներալի ֆինանսական հզորությունը կարեւոր է, Ֆինանսական մասն ապահովվելու համար գեներալը ՌԱԶՄԱՎԱՐԻՑ պետք է բաժին տա սպարապետին, եւ միայն դրանից հետո գեներալի համար բացվում է նոր ճակատ, այս անգամ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, այսինքն գեներալը պետք է պայքարի, որպեսզի ալրաղացները, երթուղային գծերը, տաքսի սերվիզները, կազինոները ու մնացած օբյեկտները աշխատեն առանց խափանման:

Գեներալը տարին մի երկու անգամ պիտի ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ ժողով անի, ու հայտարարի` « Որ պատերազմը   վերսկսելու   դեպքում,   ինքը   իր   թուր կեծակով   կարող   է   կանգնեցնել   թշնամու   բանակները » : ԳԵՆԵՌԱԼԻՑ բոլորը  պետք է վախենան, ու ԿԶԵՆ, ու ինչպես ինքն է « կզում » վերադասի մոտ: Այսինքն ինչքան իրեն են կզացնում, այնքան էլ ինքը պետք է կզացնի…,,

Շատ կարեւր է, որպեսզի ԳԵՆԵՌԱԼԸ լինի անձեռնամխելի, դրա համար պատգամավորական ՄԱՆԴԱՏ է հարկավոր, իսկ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ լինելու համար պետք է կամք ու ուժ ունենալ , որպեսզի սեղմի համապատասխան ԿՈՃԱԿԸ; ուշացնելը կարող է ճակատագրական լինել, քանի որ ՇԵՖԸ, կամ ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԸ կարող է փակել օդի « շլանգները », ու ԳԵՆԵՌԱԼԸ կմնա « ԲՈՌՏԻՆ »: Ինչպես ասում են ՇԵՖԻՆ ՔԱՂՑՐ ԱՉՔՈՎ նայելը` « ԿԶԵԼԸ » պարտադիր գործընթաց է: Երբ այդ ամենը ստացվի, կարող ենք հանգիստ լինել, քանի որ ԳԵՆԵՌԱԼԸ ստացվել է: Այդպիսով ինչպես ասում են ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՄԵՐ ԳԵՆԵՌԱԼԸ…

10/06/2014

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий