ՍԵՒ ԿԱՐԴԻՆԱԼԻ ԾԵՐ ԳԱՅԼԸ

  7CFFB64E-7C06-43E8-9A51-D1D1EFEB7D58_w1023_r1_sՄԵԾ ԱՎԱԶԱԿԸ իր երբեմնի աշակերտին ու համախոհին դասեր է տալիս… Հա,երկու բան էլ. 1.-Գիտենք,որ սպարաԾԵՌՏԻ ոհմակի նախկին բոլոր մեծ ու փոքր շակալները նրա սուտի ստեղծած անվան տակ են պատսպարվում մինչ օրս,բայց սպարապետ,սպարապետ ասելիս,սա չի հասկանու՞մ,որ մարդիկ դեռ ոչինչ,բայց Սերժը հո գիտի՞ բոլորին ու ամեն բան մեկ-մեկ ու ծիծաղում է այս ազգակործանիչ հրետանու «կարոտախտի» ու պաթոսով գրված զառանցանքների վրա,ի դեմս իրենց իսկ հորինած սպարապետի և Սերժին վաղուց ծախված մնացած անունների,որոնց մեջ ստորաբար ու միտումնավոր զետեղում է իրական հերոս Մոնթեի անունը … 2.-Երկրի ու այս խեղճ ազգի կործանման հիմքերը դնելուն ջանասիրաբար մասնակցած Շիրխանյան,հետաքրքիր է,եթե իրոք Սերժը թույլատրեր գնալու Եռաբլուր սպարապետիդ այցելության,տեսնես ի՞նչ զգացում էիր ունենալու…Ո՞նց եք,ի՞նչ գնով այս աստիճան ձեր հոգիները ծախել ստանային…Սպարապետի«դ» սպանությունից անմիջապես հետո իշխանությունը վերցնելու այդ ցուցակը ե՞րբ և ու՞մ հետ էիր կազմել Վահան Շիրխանյան…Այդ ինչպե՞ս է լինում,որ և հոկտեմբերի 27-ի դեպքով,և այս դեպքով,այսինքն երկու ահաբեկչությունների դեպքերով էլ հանկարծ քո անունն է շոշափվում…Հանուն ազգի՞,թե՞ հանուն իշխանական աթոռի՝ Վահան Շիրխանյան…. Հ.Գ.- Եթե գրածդ ամեն մի բառն ու տողը շուռ տան ու դնեն քո առաջ և տիրոջդ՝ ազգակործանման հիմքերը դրած ԼՏՊ-ի,ոչինչ չի փոխվի և նույնությամբ կբնութագրի ու կսազի նաև ձեզ… Իրար կերեք այսպես ձեր ոհմակային մոտեցմամբ ու սատկեք բոլորդ,որ ազգը ազատվի ձեզ նման ՏԱԿԱՆՔՆԵՐԻՑ…. ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ,ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ….

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԲԵԼԳԻԱ

լլլՍե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն. Վահան Շիրխանյանը բանտից Սերժ Սարգսյանին երեք ուղի է առաջարկում 

2:40 | Դեկտեմբեր 23 2016 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հայտնի հանցախմբի գործով շուրջ 1 տարի է՝ կալանքի տակ է գտնվում, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ ԱԱԾ մեկուսարանից, դարձյալ բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Շիրխանյանը թեեւ կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, սակայն բանտում շարունակում են չնկատելու տալ դրանք՝ նախկին փոխվարչապետին պահելով կալանքի տակ: Վահան Շիրխանյանը կալանավայրից մի անգամ արդեն բաց նամակ ուղարկել էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին. այս տարվա նոյեմբերի 18-ին: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Շիրխանյանից հերթական նամակը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: «Շարունակենք «մեր» միակողմանի երկխոսությունը, Սե՛րժ: Այո՛, դու երբեք չես ունեցել եւ չես էլ ցանկացել ունենալ երկրի եւ ժողովրդի հոգսերը լուծող «կախարդական» փայտիկը, որովհետեւ դու պատկերացում չես ունեցել այդ հոգսերի, խնդիրների, առավել եւս դրանց լուծումների մասին: Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշխատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին եւ ազգին ծառայելու ուղին: Դու դարձար աթոռի եւ փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92-ին դու այդպիսին չէիր: Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապահ, քո վնասների վերականգնելը հնարավոր կլիներ: Բայց պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի եւ Արցախի քայքայման սկիզբը: 99-ից Վազգենն ասում էր. «Ջուրն է պղտորվել, պետք է փոխեք»: Այդ ջուրը դու ես պղտորել, Հայաստան տեղափոխվելու 1-ին օրվանից (աշուն, 93) այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ՝ լցված դավաճանության, երդմնակալության, ստորաքարշության, թալանի, կեղծիքի, ստի եւ թշնամության թնջուկներով: Այս բոլորը քոնն են, Սե՛րժ: Այդ ճահիճը իր մեջ է ներառել նաեւ կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, եկեղեցին ու քաղաքական դաշտը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը: Ինչպես ամեն մի իշխանություն, այնպես էլ սա ունի կայունության ապահովման պահանջ: Դու հրաշալի կիրառեցիր «բաժանիր, որ տիրես», քո հակամարդկային հայտնի բանաձեւը: Դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի, բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի՝ մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ: Սա նեխած ճահիճը կայուն պահելու գործիքներից մեկն է: Երկրորդը քո տաղանդաշատ աշակերտ Տիկոյի հնարած «ֆինանսա-բանկա-լոմբարդա-գանձարան» մոլուցքն է: Այս մուտանտը բազմաֆունկցիոնալ է: Նա ունի գանձարանը թալանով լցնելու, ժողովուրդ-վարկառուին կեղեքելու, ունեզրկելու, արտագաղթի մղելու խնդիր: Հիշեցնեմ՝ 95-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում այն դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ լիովին օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է, Սե՛րժ: Իսկ այդ կարեւորագույն ռեսուրսի անընդհատությունը ապահովելու գործում դու անմրցակից ես: Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը, նախագահը եւ կուսակցապետը: Հիշվելու ես նաեւ որպես անգերազանցելի՝ երկրին եւ ժողովրդին հասցրած վնասի չափով: Սե՛րժ, պատկերացրու, որ մտնում ես Եռաբլուր եւ թեքվում դեպի Սպարապետը, եւ հանկարծ կենդանանում են ձախ թեւում հանգչող հսկաները՝ Վահանը Զատիկյան, Վահրամը Խորխոռունի, Մոնթեն, Աշոտը Նավասարդյան, Սմբատը Այվազյան: Քեզնից ի՞նչ կմնա մինչեւ Սպարապետին հասնելը: Դա է պատճառը, որ դու ատում ու սարսափում ես Եռաբլուրից: Ամեն ինչ անում ես՝ ազատամարտիկների մնացորդներից օր առաջ ազատվելու համար: Բայց ինչքան էլ որ մաշված, տանջված, ծերացած լինեն, նրանք ոգեղեն են եւ քեզ կանչելու են պատասխան տալու: Եվ հետու դու այնքան ես տարվել քո խաղերով ու չես նկատել հիանալի նոր սերնդի կայացումը, որի մոտ ոչ մի ներողամտություն քո նկատմամբ (ինչպես իմ եւ ընկերներիս մոտ) չկա: Այո՛, քո համար փողը եւ Աթոռը վեր են հայրենիքից, արդարությունից եւ ճշմարտությունից: Մեղավորը ոչ այնքան դու ես, որքան քո պահապան հրեշավոր աստղը: Նա գնում է քո առջեւից եւ ճանապարհը մաքրում բոլոր խոչընդոտներից: Օրինաչափության հասնող «պատահականորեն» հանկարծամահ են լինում քեզ չընդունող կուսակցապետեր, դաժանաբար սպանվում են պետական եւ ազգային գործիչներ: Մյուսների համար այդ հրեշավոր պահապան աստղը լայնորեն բացել է այստեղից մինչեւ Մոսկվա բոլոր բանտերի դռները եւ օր ու գիշեր դրանք լցնում է Հայաստանի եւ Արցախի հավատարիմ, ազնիվ, արդարություն որոնող հայերով: Սե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն: Դու դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ: Ես շատ լուրջ առաջարկ եմ անում՝ դու պետք է կալանավորվես եւ գաս այստեղ: Քո զնդանից ես եւ դու կհետեւենք, թե ինչպես է Հայաստանը ավերակներից հառնելու, վերածնվելու, լցվելու, կորցրած արժանապատվությունը վերագտնելու: Հանուն սրա ես պատրաստ եմ, ոչ մի մեղք չունենալով, կիսել քեզ լիովին հասնող ցմահ բանտարկումը քո հետ: Որովհետեւ քանի դու դրսում ես, 100 Կարեն լինի, ոչնչի չես հասնի: Դու խանգարելու, խոչընդոտելու, ոչնչացնելու ես նրանց: Իսկ քո այստեղ գալով արագորեն կանհետանան քո պոչից կպած, հարյուրավոր սապոնը գրպանում վազվզող, կոռուպցիայի պահապան խորհրդամարդիկ: Լեփ-լեցուն բանտերը կդատարկվեն անմեղ, տարբեր աստիճանի տականքների պատվերներով փակված հազարավոր հայերից, բյուջեն կազատվի բազմամիլիարդանոց ծախսերից: Ու այդ ամբողջը մեկ մարդու կալանավորման օգուտն է: Ափսոս, որ չես համաձայնի: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝ 1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»: 2. Հավաքում ես բոլորին եւ արտագաղթում: 3. Շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է: Ամենացավալին այն է, որ քո ուղեղը անզոր է ընկալել, հասկանալ քո հասցրած վնասի չափը: Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ դու այդ ավերածությունները կատարել ես պատվերով կամ կամավոր ստանձնած պարտավորությամբ: Ուզում եմ հարցնել՝ քո ինչի՞ն էր պետք 97-ին Վազգենին համոզել, որ Ջավախքի հետ աշխատանքը ինձանից քեզ փոխանցվի: Խղճի խայթ կամ ամոթի զգացում ունես կատարածդ Ջավախքյան «աշխատանքիդ» համար, Սե՛րժ: Արիության եւ վախկոտության, մեծահոգության եւ փոքրոգության չափումներն անսահմանության մեջ են: Բայց քո փոքրոգությունը չի տեղավորվում նույնիսկ անսահմանության մեջ: Ինքդ կարող ես փակել Շիրխանյանի տեսակցությունների, զանգի իրավունքը, մերժել Շիրխանյանին Վազգենի ծննդյան, մահվան եւ բանակի հիմնադրման օրերին Եռաբլուր տանելու խնդրանքը… Դու հասել ես մի վիճակի, երբ ժողովուրդը պարգեւատրումներդ ընկալում է որպես տվյալ ազգի վարկաբեկում, փչացում, իսկ պատիժներդ՝ մեծարում: Դու նաեւ չկայացած բանասեր ես, չէ՞: Ուրեմն պետք է կարդաս Մեծն Սեւակի «Իրերի դատն ու դատաստանը» բանաստեղծությունը, ուղեղիդ ստիպես այն հասկանալ եւ պատասխանել՝ ինչքանո՞վ է այն քո մասին հատկապես դատավճռի 3-րդ կետը: Սե՛րժ, քո աշխարհընկալումը սկսվում եւ վերջանում է Առ եւ Տուրի դաշտում: Ընդ որում, առջեւում ես դու, քո փոխարեն վճարում է ուրիշը: Գիտեմ, որ 10 տարուց ավել աշխատել ես առեւտրային մեծագույն աֆյորայիդ՝ Սահմանի եւ հողերի վաճառքի վրա: Մի՛ արա դա: Կոկորդիդ է մնալու եւ խեղդելու է քեզ: Այն, որ «ձեռի հետ» վերջնականապես կործանվելու է Հայաստանը եւ Արցախը, քեզ չի հետաքրքրում: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմանաս՝ Սահմանը բացվելու է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից եւ վնասների հատուցումից հետ: Արցախը Ադրբեջանին տալու հող չունի, Ադրբեջանից ստանալու հող ունի: Ինչ վերաբերվում է ինձ: Քո անձնական զնդանում ես կորցրել եմ քայլելու, առավել եւս վազելու, թոռնիկիս գրկած ման տալու կարողությունը: «Ձեռք եմ բերել» հիվանդություններ, որոնց մասին 11 ամիս առաջ չէի լսել: Ոչինչ, Մարդը մի օր ծնվում է, մի օր մեռնում: Կանոն է նաեւ քո համար: Դու մի քննիչ ունես, մերօրյա Մաշտոց, ոչ պակաս, ոչ ավել: Նայում է երկնքին, հետո պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, նորից է նայում երկնքին, պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, հետո նորից…: Արդեն 35 տարվա ազատազրկումը ապահովել է: Բայց այդ բոլոր հոդվածները կարծես քո հագով են հնարած ու ինձ հետ ոչ մի առնչություն չունեն: Երեւի պատին ծեփած նկարդ է ոգեշնչել: Անսահման ցինիզմը քո մեջ ոչնչացրել է խղճի եւ ամոթի վերջին փշրանքները, զրկել է տեսնելու, լսելու, հասկանալու ունակությունից: Դրա անհերքելի ապացույցը քո «հանճարեղ» զեկույցն էր ՀՀԿ «համագումարում», որտեղ ստերի շարանը արտասանում էիր մեծագույն հաճույքով՝ չմտահոգվելով նույնիսկ, որ ծաղրուծանակի առարկա ես դառնում: Ղեկավարը պարտավոր է ժողովրդին տալ անվտանգություն, ազատություն եւ արդարություն: Ի՞նչ ես տվել դու: Այս մասին ավելի մանրամասնորեն՝ հետո: Այո՛, դու Հայաստանի եւ Արցախի գոյության գլխավոր սպառնալիքն ես: Իսկ քո գոյության սպառնալիքները քեզ քաջ հայտնի են: Դա արդարության վերականգնումն է եւ միասնական հայության կայացումը: Չէ՞ որ ես քո զնդանում եմ, որպեսզի կարողանայիր կանխել կայացումը, որը միավորելու էր 20 հազարից ավելի սպաների, այդ թվում՝ Սպարապետի հետ երկար ճանապարհ անցած բազում գեներալներ: Ուրեմն, դու այս ժողովրդի ինչի՞ն ես պետք»:

Աղբյուրը   http://armlur.am/631563/

 

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s