ԲԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ

vaz-4

Բոլորը հանկարծ «մոռացան», որ երբ Վազգենը կար, Քոչարյանը մի մեծ O էր Վազգենի մոտ: Երկրում տիրում էր Վազգենի միանձնյա դիկտատուրան: Շատերը գիտեն, որ այն տարիներին, Քոչարյանը մի քանի անգամ գործը թողեց ու փախավ ուղղակի Հայաստանից, Վազգենն էլ հասել էր ետևից ու ուժի զոռով ետ բերել: Իրականում Մեղրին հանձնելու Հոբլի ծրագիրը, որը ՀՀՇ-ի սիրելիիիիի՜ ,մտերիմ Գալինա Ստառավոյտովան բերեց ու հանձնեց ՀՀՇ-ի տղերքին՝ իրագործելու, հենց ՀՀՇ-ի շաաաաա՜տ խորամանկ քայլով էլ, (իբր հեղաշրջում արեց Վազգենը, իբր Լևոնին հեռացրեց ու Քոչարյան բերեց), ուզում էին իրագործել Քոչարյանի ձեռքով, որպեսզի հետագայում ասեին, որ Ղարաբաղցին հանձնեց Մեղրիի միջանցքը: Եվ ոչ միայն դա, կազմակերպված ավանտյուրայի՝ 98-ի իբր իշխանափոխության նպատակն իրականում, երբ Վազգենը բռունցքներով հեռացրեց Լևոնին, այն էր, որ իրենց ոհմակը փրկի արդեն համբերության բաժակը լցված ժողովրդի դատատստանից, ցույց տալով թե՝ տեսեք ես այլևս ՀՀՇ չեմ և մեղավոր ՀՀՇ-ի պարագլխին էլ բռունցքներով հեռացրեցի, ու ապահովի իր ոհմակի փրկությունը և երկրորդ՝ Հայաստան բերած ու ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ձևով, դեռևս Հայաստանի քաղաքացի չհամարվող Քոչարյանին դարձրեց նախագահ, որպեսզի արագ կերպով, Քոչարյանի ձեռքով ստորագրել ու Ադրբեջանին հանձնել տա Արցախը, դարձնելով Ադրբեջանի կազմում հատուկ ինքնավարություն ունեցող մարզ, ինչպես Լևոնն էր իր ամբողջ նախագահության տարիներին բացահայտ քարոզում հեռուստացույցի էկրաններից: Մի խոսքով, Քոչարյանին բերելու նպատակը դա էր հիմնականում՝ Ղարաբաղցու ձեռքով լուծել Ղարաբաղի հարցը, ի օգուտ թշնամու: Թէ չէ Քոչարյանն ո՞վ էր այն ժամանակ, որ համարձակվեր ինքնագլուխ, կամ՝ գաղտնի քայլ անել: Կամ էլ մի շա՜տ պարզ հարց. եթե Վազգենը, իբրև թե Ղարաբաղի հարցում այլ մոտեցում ունեցող Լևոնին ստիպեց հեռանալ պաշտոնից,ինչպես այսօր իրենք են ներկայացնում, ի՞նչ է, այդ նույն «հայրենասեր» Վազգենը չէ՞ր կարող նույն կերպ հեռացնել Մեղրին հանձնող Քոչարյանին, եթե ուզենար, թե՞ տեղյակ չէր, երբ երկիրը լիարժեք իր կրնկի տակ էր ու դարձրել էր արդեն իր հոր բախչեն: Քոչարյանը որպես Վարչապետ, կամ Նախագահ բացարձակ գոյություն չուներ, ամենահասարակ կարծիք առաջ տանելու իրավունք չուներ, եթե հիշում են իմ սերնդի ներկայացուցիչները: Եվ ի վերջո, բոլորս գիտենք, որ հենց Վազգենի ձեռքով թշնամուն հանձնվեց Արծվաշենն ու Մարտակերտի մի մասը, թողնվեց Շահումյանն ու Գետաշենը և դա այն ժամանակ, երբ Հայաստանում Քոչարյան գոյություն էլ չուներ: Ես երբեք Քոչարյանին իմ պաշտպանության տակ առնելու ցանկություն ու նպատակ չունեմ, նա հավասար մեղսակից է երկրի այս կործանումը բերողներին, բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ եթե իրոք Քոչարյանը կազմակերպեց հոկտեմբերի 27-ի դեպքերը, ի՞նչ է այդ նույն Քոչարյանի համար այդքան դժվա՞ր էր փրկել Հունանյանի տղաներին այդ տաժանակրությունից: Բավական էր միայն բաց դատ կազմակերպել ու լսելի դարձնել Հունանյանի պարզաբանումները, մեջտեղ բերել Վազգենի բազմաթիվ հանցագործություններն ու դավաճանությունները և խնդրեմ ,և´ տղաները հերոսի կարգավիճակով ազատության մեջ կլինեին և Քոչարյանին ոչ ոք չէր մեղադրի: Դեպքի կոծկումը հենց, ցույց է տալիս, որ Քոչարյանը որքան էլ որ թալանեց երկիրը, համենայնդեպս, երկրում առկա և խորացված մաֆիոզական տարրերի, երկիրը թալանած ու հզորացած Վազգենական թայֆայի դեմ անզոր էր ու չէր կարող, ոչ էլ ուզում էր գնալ առճակատման: Ահա թե ինչու հապշտապ հերոսի պատվանդանին բարձրացրեցին Վազգենին, կատարվածը կոծկեցին, իրական հերոս ազգափրկիչներին տեռորիստ-ոճրագործների անվան տակ ցմահ բանտերը լցրեցին և սկսեցին սուտ լուրեր տարածել և արհեստականորեն առաջ մղել երկրորդական համարվող մի հարց՝ թե, « ո՞վ էր կանգնած այս ամենի ետևում » , վարպետորեն մոռացնել տալով ամենակարևոր և եղածի վրա լույս սփռելու ունակ հարցը՝ ԻՆՉՈՒ՞ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ը: Հարց, որը մինչ օրս էլ սարսափեցնում է Վազգենականներին…

ՍՎԵՏԼԱՆԱ   ՄԱՐԳԱՐՅԱՆ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s