ՈՒ՞մ էր ձեռնտու, ո՞վ շահեց

Genocid« ՈՒ՞մ էր ձեռնտու, ո՞վ շահեց »… Բայց այդպես էլ արդեն 14 տարի է ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ չեք ուզում տալ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցը՝ ԻՆՉՈՒ՞, ԻՆՉՈՒ՞ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, ինչու՞ այդ քաջլին գնաց Նաիրի Հունանյանը… 
Հոգեկան հիվա՞նդ էր- վստահաբար՝ ՈՉ: 
Դավաճա՞ն էր-ՈՉ, շատերի վկայությամբ՝ նույնիսկ մոլի հայրենասեր էր: 
Արկածախնդի՞ր էր-գուցէ, բայց ոչ երբեք դատարկ արկածախնդիր:
Հանցագործ հակումների տե՞ր էր-ՈՉ, վստահաբառ:
ՈՒրեմն ինչու՞, ինչու՞ գնաց այդ քայլին…
Ցանկացած հանցանքի դեպքում առաջին հարցը որ ծագում է և տրվում հանցանքը կատարողին, դա « ինչու՞ կատարեցիր » հարցն է, հետո նոր մնացածը: Իսկ Նաիրիի դեպքում կարծես թե « մոռացան » տալ այս հարցը…
«ՄՈՌԱՑԱՆ» , քանզի « ու՞մ էր ձեռնտու» նեղ անձնականի, կամ էլ «հերոսին» սպանել ցանկացող  թշնամու «չբացահայտված» կերպարի տակ ցանկացան թաքցնել վրիժառուի  գնդակից  գետնվածի իրական ինչ լինելը…
Դռնփակ դատավարություններ  կազմակերպելն անգամ միտված էին ժողովրդի ականջից  հեռու  պահելու  ոչ  թե  գոյություն չունեցող «պատվիրատուի» հնարավոր  բացահայտվելիք անունը, ինչպես մինչ օրս էլ ենթադրում է խաբված ժողովուրդը, այլ  նպատակ ունեին ծածկելու, թաքցնելու «սպարապետի» կատարած այն  բազում  ոճրագործությունները, որոնց  մասին  դատարանում  բարձրաձայնելու էր Նաիրի Հունանյանը և որոնց պատճառով էլ նա հենց վրեժխնդիր եղավ…
Ամեն բանից առաջ, ամեն հարցից առավել, բոլորին և մանավանդ դատարանին պետք է հետաքրքրեր հենց այս հարցը, թե ինչու՞ տեղի ունեցավ, ինչու՞ կատարեցին… Մինչդեռ պատվիրատու շատ ստահակներ, մինչ օրս էլ շեղելով ժողովրդի ուշադրությունը ամենակարևոր հարցից ու մանավանդ այդ հարցի ՊԱՏԱՍԽԱՆԻՑ, որը կգար լույս սփռելու կատարվածի վրա ամբողջությամբ, առաջ են քաշում, առաջին պլան են մղում 2-րդական և տասներորդական հարցեր՝ « ու՞մ էր ձեռնտու, ո՞վ շահեց…»: Պարզ է, եթե ասենք Պողոսին էր ձեռնտու, կամ Պետրոսը շահեց, ուրեմն ինքնստինքյան Նաիրին դիտվում է ընդհամենը պատվեր կատարող մի չնչին գործիք՝ ինչը որ հենց այսպես էլ ներկայացնում են արդեն 14 տարի և այսպիսով փակվում է հարցը: Մինչդեռ Նաիրիի խմբի կատարածը համազգային քաղաքական մի բացահայտ ակտ էր՝ ճարահատված, խաբված, հարստահարված, այլ ելք այլևս չունեցող մի ամբողջ ժողովրդի բողոք ու անեծք, վրեժի փոռթկում, որ գնդակ դարձած ժայթքեց Նաիրի Հունանյանի հրազենից ու մեխվեց ամեմեղավորներից ու երկրում ստեղծված ահավոր իրավիճակի ամենապատասխանատուներից մեկի կրծքին…
ԻՆՉՈՒ՞ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Հոկտեմբերի 27-ը, ԻՆՉՈՒ՞ ԳՆԱՑ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ…
Հուսով եմ, կգա ժամանակը՝ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ, երբ ամեն ինչից առաջ կտան ա´յս հարց
ը, Վազգենականներին այնքան սարսափեցնող այս հարցը ու պատասխանից հետո կնկնեն սուտ կուռքերը, կմաքրվի երկիրն ու կկառուցվի մի նոր կյանք մեր երկրում…
Արհեստածին  հարցի՝ « ո՞վ էր պատվիրատուն, ու՞մ էր ձեռնտու»-ի բավիղներում մոլորված,  մենք  ակամա  ապահովում ենք չարիքի հաղթարշավը, ինքներս էլ չգիտակցելով դա: Չեղած, իրականում գոյություն չունեցող մի բան չեն փնտրում, դա խաբկանք է, որը նպատակ ունի միմիայն հեռու, անիրազեկ պահելու ժողովրդին իրականությունից: Փորձեք տեր դառնալ « Ինչու՞ տեղի ունեցավ » հարցի Նաիրի Հունանյանական պատասխանին և այնժամ կտեսնեք թե ինչպես է ամեն բան իր տեղն ընկնում և չեն մնում պատասխան չունեցող հարցեր…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s