ՆԵՐԵ՝Ք ՄԵԶ, ՏՂԱՆԵՐ…

6Uisfaubfjhzb6BpywfQt1PcCu

(Բաց նամակ Նաիրի Հունանյանին ու մյուս նվիրյալներին…)

Ճշմարտությունից փախչել  չեմ ուզում… Ճշմարտության առաջ աչքերս  փակել չեմ կարող… Հոգիս ընդվզում Է բանտված Ճշմարտության համար և ինձ թելադրում ասել.՝

Ներեք  մեզ ՏՂԱՆԵՐ,՝ ներեք ինձ՝ ապերախտիս, որ լռել եմ այսքան տարիներ, որ իմացել եմ իրականությունը, գնահատել ձեր արարքը, բայց եղել եմ ապերախտ ժողովրդի մի մասնիկը… Ներեք ու հասկացեք, որ մեր ազգին շաաա՜տ բնորոշ բացասական հատկանիշներից մեկը, դա ապերախտությունն Է իր մեծերի, իր Ճակատագիրը կերտողների հանդեպ… Այս նույն ցավն զգաց իր մաշկի վրա նաև Մեծն Նժդեհը, երբ Հայրենիքից ստիպված եղավ հեռանալ ասելով՝ Իմ սերն ու օրհնանքը քեզ, ապերախտ ժողովուրդ… Նժդեհին լքեց նույն այն ժողովուրդը, որի համար նա մաքառել Էր, նվիրելով իր կյանքն ու ապագան, որի կանանց ու մայրերին բազմաթիվ անգամներ փրկել Էր պղծությունից, այն ժողովուրդը, որի համար ՆԱ հայրենիք Էր  ապահովվել…

Այսօր ես, որպես մի մասնիկն այդ ապերախտ ժողովրդի, պարտքս եմ համարում բարձրագոչել այս մասին ու խնդրել ներում… Մենք ապերախտ գտնվեցինք ձեր հանդեպ, մեր լռությամբ, վախկոտությամբ, երեսպաշտությամբ ապականեցինք, ցեխին հավասարեցրինք կյանքեր արժեցած Ձեր այն մեծ գործը, որին դուք ձեռնամուխ եղաք հանուն մեզ, հանուն ձեր ժողովրդի ու երկրի ապագայի… Դուք հավատացիք մեզ, իսկ մենք՝ ոչ, դուք եղաք թիկունք ձեր մի բուռ դարձած, հարստահարված, թալանված, խոշտանգված, խաբված ու ծաղրված ժողովրդին ու երկրին, իսկ մենք լքեցինք Ձեզ, մենք թույլ տվեցինք որ տեղի ունենա ՀՐԵՇՆԵՐԻ հաղթարշավ, մեր լռությամբ ու վախկոտությամբ մենք լուռ համաձայնություն տվեցինք արդարության կշռաքարերի կամավոր տեղաշարժման և դուք, ձեր նվիրման ծանր բեռը շալակած հայտնվեցիք կյանքի հատակում, այնտեղ, որտեղ պետք Է հայտնվեր իրականում ձեր զոհը՝ ժողովրդի հոգեառը… Մենք Ձեզ «պարգևատրեցինք» ցմահ բանտարկությամբ, մենք մերժեցինք մեզ օգնության հասած Ձեր բազուկը և պատվո պատվանդանին բարձրացրեցինք « նրան», ով կեղեքեց, լլկեց մեզ, ով մեր նվիրումը շուկա հանեց ու վաճառեց և միակ գնորդն էլ ինքը եղավ, սեփականացնելով այդ նվիրումի պտուղները, մենք վճռական պահին, մե´զ համար վճռական պահին չկանգնեցինք Ձեր կողքին… Դուք եկաք դեպի մեզ, եկաք որպես ապավեն, բայց մենք դավաճանաբար երես դարձրեցինք ձեզանից, մենք շղթայեցինք ձեր ձեռքերը, այն ձեռքերը, որոնք ազատության, արդարության լույսն էին բերում մեզ… Ինչպե՞ս պիտի դուրս գանք այս ահավոր մեղքի տակից, ի՞նչ պատասխան պիտի տանք Աստծո ու սերունդների առաջ… Գիտեմ ծիծաղելի, քստմնելի են  աղաչանքներն իմ ներման, բայց…Ներեք  մեզ, ՏՂԱՆԵՐ, եթե կարող եք, որովհետև ԴՈՒՔ  ավելի, անհամեմատելի  բարձր եղաք մեզանից՝ ձեր ապերախտ  ժողովրդից…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

31.10.2009թ.

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s