ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ, ԹԷ՞ ՊՈՌՆԻԿՈՒԹՅՈՒՆ

579205_672364462822684_768452494_nԿարդում    ես    հայ    Ժամանակակից   պոեզիան    ու    սարսափում   թե   որտեղից    են   հավաքվել   այս   գարշահոտ   մոզինները,   որոնք   իրենց   բանաստեղծ    են  համարում:   Երեւի  մեղքը   իրենցը   չէ,   քանի   որ   մշակույթի   ու    գրականության   մեջ    թափանցված    կեղտոտ    արյուն    գրականագետների    ու   արվեստագետների   շնոհիվ   են   դրանք   աճում   ու   բազմանում:

Մինչդեռ    դրանց   պետք    է   ԴԻԽԼԱՎՈԶՈՎ  ( Дихлофос )  սատկացնել,  որպեսզի   չապականեն   մեր   գրականությունն    ու   մշակույթը:

ՀԱՍՄԻԿ   ՍԻՄՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ

լաց

ամենակարևորը   քեզ   ճիշտ   հրաժեշտ  տալն  էր
հետո  դուռը  կփակես
թփթփացնելով  կիջնես  փոքր  տղեկի  պես
կսլանաս
կսահես
կսուրաս
կգնաս

կմնա
հատակին
հաստակաշի  օձերի  պես  թափառող  մի  քանի  գոտի
գալարվող  մի  երկու  տուփ  անձեռոցիկ
բզկտված-լխկած  մարմին  մինչև  վերջ  տրված
հուժկու  աժդահա  տորք  անգեղ  լացին
որ  վերջացնելուց  հետո  աստվածային  քացիներով  կսրբագործի  գոյդ
կդառնաս   փխրուն  ինչպես  շոկոլադով  տորթը
և  մաքուր  թթու  դրված  խոզի  տոտիկների  պես

կմնա
վռազ  արված  քո  ֆոտոն
հեռախոսիս  մեջ
դու  քնած
կծկված  վերմակի   տակ   չծնված   երեխայի  պես
սրբիչդ  պատուհանից   կախ   գիշերվա   լոգանքից   հետո
սրբիչդ  աշխարհի   ամենամեծ   թաշկինակի  պես
պատուհանից   քեզ  հաջող   անող
անհավանական   կապույտ
այնքան  որ   թվում   է  հարազատ   եղբայր   ես   գնացող  բանակ

և  մենակ  եմ   որովհետև  չեկա   քեզ   ճանապարհելու
և  մենակ  ես   որովհետև  ճանապարհը   գիտես
առաջ  դեպի  ռիո  դե  ժանեյրո
առաջ  դեպի  մալվինո  սալվադոր

ահա   ինքնաթիռները   երկար-բարակ   հաջողներից   հետո
քեզ  երկաթե  սկուտեղով  մեր  երկնքից  ձեր  երկնքին  շռայլող
ահա  ավտոբուսները   որոնց   չեմ  սիրում
երթուղայինը  որտեղ  հարյուր  դրամով  կգնես   ատելությունս
ավտոմեքենան  որ   քշել  չգիտեմ  բայց  ունեմ  վարորդական  իրավունք
և  ահա  ձիերը  որ  երազում  եմ  քշել  լեռներով  անտառներով  ու  դաշտերով
սրբիչդ  որ  կախարդական  գորգի  պես
վարժեցված  կգնար  քո  հնարավոր  հետքերով
եթե  պատուհանի  մեխին  մնացած  չլիներ  ու  այսքան  նրբածփիկ չքանդվեր

ահա  հարազատներդ
մայրդ
սրբիչ-թելի  կծիկը  ձեռքներին  լաբիրինթոսի  դռանը  կանգնած
քիչ-քիչ  վերածվող  սասունցու  արմատներով  հույն  արիադնաների
ես
չկամ
որովհետև  արդեն  մեծ  տղա  ես
և  գիտես  կտրատել  շոկոլադով  տորթը
և  գիտես  վերադառնալ  անձնագրիդ  ետևից
և  գիտես  երբ  չասել  բառեր  սիրտ  թափելու  պես
և  գիտես  երբ  բանալին  լուռ  սեղմել  վզիս
և  ոտքիդ  չափսը  թողնել  մարմնիս
անհավանական  կապույտ  հետքերով
դու  կենաց  ասել  էլ  կիմանաս
որովհետև  արդեն  մեծ  տղա  ես
շատ  մեծ  տղա

հանրակացարան

սիրտս   գետնանցումի  թունել  է
ով  հասցրեց  պատին  մի  բան  գրեց
ով  հասցրեց  թքեց  ու  միզեց
ով  հասցրեց  մի  երկու գրամ  քաշեց  կամ  ծակվեց
ներարկիչը   շպրտեց  ու  գնաց
ով  հասցրեց  սեքս  արեց
օրորվելով  ռեզինները  տրորեց  ու  գնաց

սիրտս  ավգյան  ախոռ  է  հերակլեսը  չկա
սիրտս  անմաքրել  տուն  է  անմամա  ու  անպապա

սիրտս  մեր  բակն  է
առավոտից  իրիկուն  մանկական  ճղճղոցով  լիքը
ու  ոչ  մեկը  մեր  բակեցի  չի
ուղղակի  մեր  այգին  ա  սիրուն

սիրտս  ամերիկայի  պես  է
շնից  շատ  ազգություն
ամեն  իրիկուն  հայրենիքի  մասին  քիչիկ  մը  դարդոտվող

սիրտ  իմ  իսպանական  պոեզիայի  գիրք
կարդում  եմ  վախենում  մեջը  նշում  անել
կարդում  եմ  ու մտածում  ամոթն  էլ  լավ  բան  է  հանձնեմ  գրադարան

սիրտս  տիգրան  մեծի  հայաստանի  չափ  էր
հիմա  մեր  անկախ  հանրապետությունն  է  դարձել
ամեն  օր  հացադուլ
ամեն  օր  գործադուլ
ամեն  օր  կռիվ  նախագահ-վարչապետի  կամ  մամա-պապայի  հետ
բանտախցեր  ու  լաց-կոծ
ամեն  օր  մարտի  1  մարտի  2  մարտի  3  ու  էդպես  մինչև  մարտի 7
էդ  օրը  իմ ծնունդն ա
էդ  օրը  ինձ  սիրում  են
էդ  օրը  ինձ  քծնում  են  ու  հաճելի  է
էդ  օրը  ես  միանգամյա  օգտագործման  արքայուհի  եմ
ով  ժամը  12ից  հետո  դառնալու  ա  մոխրոտիկ
դառնալու  ա  ժամը  10ից  հետո  բաղրամյանի  վրա  կանգնող  աղջիկ

բաղրամյանի  վրա  հգմ
օրեցօր  հգմ  դարձող  սիրտս
ով  հասցնում  իրեն  աբգար  ափինյան  է  զգում

ճղակոտոր  սիրտս  բզկտված  պուճուրիկ
ասի  բռունցքիս  չափ  ես
մատներս  ջարդեցին
ասի  կոլայի  շիշ  ա
մաքրեք  խցանված  կոյուղին  ձեր  կոկորդի
ասի  սոված  կլինեք  խաշ-խորոված  սարքեմ  կերեք
ասի  հոգնած  կլինեք  բզիկ-բզիկ  անեմ  պառկեք  վրան  քնեք
ասի  ճամփեն  երկար  էր
նստեք  սիրտս  քամեմ  ձեր  ոտքերը  լվամ

ասի  ինչ  եք  ուզում
ասացին  գնա
սիրտդ  մեզ  թող  դու  գնա
հանրակացարանի  պետք  ունենք
սիրտդ
թող
դու
գնա

*
և  օրեր  անց,  և  շաբաթներ,  և  տարիներ
բռի  քայլերով,  չոբանավարի,  ինչպես  բառի  ոտք
ես  հանգ  ու  վանկի  դաշտերով  կիջնեմ
և  անապեստ  ծաղկած  ոստերով  քորեյը  թամբած  կգամ  քո  քաղաք
ու  սոնետի  թարմ  քրտնահոտ  ինձնից  կառնես
փոշոտ  գազելի  ու  մաշված  ռոնդոյի
արցունքներդ  զսպելով  կգաս  ինձ  ընդառաջ  սպիտակ  ոտանավորը ձեռքիդ
կսրբես  ավելորդ  բառերը  ճակատիս
կհամբուրես  ու  կտանես  ինձ   տուն
և  իբրև  օրհնություն`  իմաստունները  ծեր
մեզ  վերլիբրեր  կմաղթեն
ոսկի  ու  մարգարիտ  տառեր  կտեղան  մեր  գլխին
և  բոլոր միջակ  ու  թույլ   բանաստեղծները  կզոհաբերվեն  աստվածներին
ու  երկրագունդը  կապահովվի  հաշտ  ու  խաղաղ  մարդկությամբ:

ՆԱՆՈՐ   ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մամաս  օգնե լ է  ինձ
պապաս  խանգարել
կամ  հակառակը
քույրս  նպաստել  է
եղբայրս   հետ  քաշել
կամ   հակառակը
յարս  երջանկացրել
մյուս  յարս   հիասթափացրել
կամ   հակառակը
մարշրուտկայի  վարորդը   զզվեցրել
տաքսու  վարորդը  ձանձրացրել
կամ  հակառակը
երաժշտությունը  ստիպել  է  երազել
իսկ  գրքերը  խանգարել  մտածել
կամ  հակառակը
սուրճը  ծարավացրել
իս  ջուրը  հագեցրել
կամ  հակառակը
լոզունգները  ոգևորել
իսկ   հեղափոխականները  քաքի  համը  հանել  են
կամ  հակառակը
ցուրտ  տարիները  չբեր  դարձրել
մութ  տարիները  ուժեղացրել
կամ  հակառակը
հոլիվուդյան  սեքս-բոմբերը  ճնշել
իսկ  եվրոպական  ֆիլմերը  ինքնահաստատել
կամ  հակառակը
ինձ  նմանները  հարմարացրել  են
չնմանները   ուրախացրել
կամ   հակառակը

Ես   հեղափոխական եմ
ես  անվախ  եմ
ես  լավն  եմ
ու  հիասքանչ
միտքս  կտրուկ
սերս  ուժեղ
կրծքերս  մեծ
իմաստուն  ու  իմաստասեր
երկար  ոտքեր
ու  ճարտասան
ես  հեղափոխական  եմ
եղբայրասեր  ու  կարեկցող
ընենց  սեքս-բոմբ  եմ
բոլոր  հավաքների  սիրած  հյուրն  եմ
լավ  հոգի  ունեմ
ու  լավ  ընկեր  եմ
մի  խոսքով  ես  վերջն  եմ
ինքնասիրահարված  մի  ապուշ  եմ

ուզում  եմ  լինել  գեր  ու  տգեղ
այլևս  միտք  չունենամ
ենթարկվեմ  արուին
ու  մտածեմ  կոսմետիկայի  մասին
սիրեմ  սրճարանները
ատեմ  գեղեցիկ  աղջիկներին
սիրեմ  ցուցամոլ  տղաներին
պոպ  երաժշտությունը
ինքնահաստատվեմ  երթուղայինի  մեջ
ուշադրության  կենտրոնում  լինելուց
ինձ  լավ  զգամ  երբ  սիրում  են  ինձ
ուզում  եմ  երազանքս  լինի  նոր  սամսունգի  սոտվին
որ  ընտրեմ  սերժին
ինչ-որ  գագոյի  ախրանիկի  քյաչալի  ծալքերը  սիրեմ
էմոցիոնալ  պոռթկումներս  լինեն
սերիալների  հերոսների  ճակատագրի  հետ  կապված
մի խոսքով  ուզում  եմ  լինել  երջանիկ:

Վիոլետ  Գրիգորյան

Տաղ  անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
(վասն  հանդէսի  «Ինքնագրոյ»)

Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ  խլւլիկս,
ձայնազուրկ  ու  թլիկս,
անլեզու  ծլւլիկս,
գեղագանգուր  ցլիկս,
ամենակուլ  բկլիկս,
վարդաշրթունք  պցիկս,
անլուսամուտ  խցիկս,
թոթովխօս  ճտպտիկս,
խորոտիկ  վտվտիկս,
ջրիկ  ու  կչկչիկս,
գլուխգովան  փչիկս,
չար,  խաղացկուն  բալիկս,
մշտականգուն  ֆալիկս,
խարտիշածամ  փափլիկս,
գլխիդ  տուած  բամփլիկս,
ծափ-ծափիկ  ափլփիկս,
տափը  մտած  խաբլիկս,
մերթ  անթրաշ  ու  մերթ  էլ
բմբըլահան  սափրիկս,
սափրագլուխ  տափլիկս,
անբարբառ  շրթունքիկս,
վարդավառ  վարդշունչիկս,
հարսնաբար  լուռ-մունջիկս,
ներս  գցող  ու  դնջիկս,
սիրտը  դող  տրտունջիկս,
ճոխ  պուճախ  ու  քունջիկս,
խունջիկ-մունջիկ   փունջիկս,
սարի  լալայ,  սմբուլս,
բաղի  բալայ,  բլբուլս,
ճնճուղի  թև,  թռիկս,
հևիհև  թռվռիկս,
սասնա  խև  ու  ծռիկս,
բազմաձև  դև,  ֆռիկս,
վառման  հնոց  փռիկս,
անմար  բոց  ու  ժրիկս,
ճռճռան  ու  ճռիկս,
աղունիկ  աղուորիկս,
սրտիկդ  դաղւորիկս,
քաջ զավակ,  Տալւորիկս,
կարմրատոտիկ  լորիկս,
լորիկս,  պլորիկս…

Մարինե Պետրոսյան

10704369_10204716065012257_1313479918864543504_o

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ, ԹԷ՞ ՊՈՌՆԻԿՈՒԹՅՈՒՆ»

  1. Երբ մարդու մոտ, տղամարդ լինի դա, թե կին, կարևորություն չունի, hոգևոր որևէ լիցքի բացակայության պարագայում, ուղեղն ու մեկ այլ օրգան, տեղերով փոխվում են, մարդը սկսում է ապրել այդ օրգանի տրամաբանությամբ և թելադրանքով, իսկ ուղեղը դառնում է նրա կամակատարը: Օրինակ` եթե այդ օրգանը ստամոքսն է, մարդը դառնում է որկրամոլ և նրա համար կյանքի գլխավոր արժեք է հանդիսանում ճարպերով, ածխաջրերով ու զարմանազան վիտամիններով հարուստ կերակուրը, միակ գերագույն նպատակ է դառնում անընդհատ լափելը, ամեն բան դիտվում է միայն այդ “արժեքային համակարգի” տեսանկյունից, և ի վերջո մարդը վեր է ածվում մարդ- ստամոքսի:
    Էլ ավելի ծանր է վիճակը, երբ մարդու ուղեղն ու նրա կողմից սեռական նպատակներով օգտագործվող որևէ օրգան են տեղերով փոխվում, երբ այդ մարդու, չգիտեմ էլ, մարդ հասկացությունն այս պարագայում օգտագործելը տեղին է, թե ոչ, գործունեութունը, նիստ ու կացը, վարքն ու բարքը, կյանքն ի վերջո, կառավարվում է բոլորովին այլ նպատակների համար նախատեսված օրգանի կողմից և այդ օրգանին ստորադասված ուղեղն ամեն բան սկսում է դիտարկել նրա` այդ օրգանի, իմպերատիվ ցանկությունների իրականացման տեսանկյունից միայն: Խեղճը սկսում է բանաստեղծություններ հորինել իր կառավարչի մասին, օդաներ ձոնել նրան, աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ, մարդկանց ցանկացած գործունեություն, արտասանած յուրաքանչյուր միտք, ամեն, ամեն բան մարդկանց սեռային հարաբերությունների, կողմնորոշումների կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիների հետ հարաբերվելու իր կառավարչի բաղձանքների տեսանկյունից է մեկնաբանում և այլն, և այլն: Այսպիսի պաթոլոգիաների հետազոտման մեծ վարպետ Զիգմունդ Ֆրեյդն անգամ կդժվարանար ճիշտ ախտորոշել և պատշաճ ամբուլատոր դեղորայքային, կամ այլ` հոգեբանա- հոգեբուժական ստացիոնար բժշկում նշանակել նման արարածներին:

  2. նախ դրանց բանաստեղծ,կամ գրող կնքողին պետք է վերակնքել

  3. Аноним:

    Ճիշտ է, ՜՜սերը աշխարհը կփրկի՜՜ , բայց պոռնկությունից է կործանվելու մարդկությունը:

  4. Аноним:

    Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ. . .

  5. Ես բազմիցս գրել ու գրում եմ մեր հայ գրական դաշտում տիրող ողորմելի ու ստոր բարքերի մասին: Բայց պոռնիկ վիոլետը մնում է ԳՄ անդամ: Այս փաստը ասում է, որ Գրողների միությունը ղեկավարող Միլիտոնյանը(չնայած,հնարավոր է, որ նրա օրոք չէ վերոհիշյալ պոռնիկը մտել ԳՄ, բայց դա նշանակություն չունի) վախկոտ, անողնաշար, անշնորհք ու անբարոյականի մեկն է, որի նման հանդուրժողականությունը является наследием многих поколений, привыкших получить на чай.(Ջեկ Լոնդոն,Ծովագայլը): Տեղ հասանք: Պլինտուսի մոտ: Աղբանոցի կատուները հայությանն ապացուցում են, որ Երևանի գերբի վրայի առյուծը հենց իրենք են, որ կան: Շնորհավորում եմ պարոն Միլիտոնյանին, պոռնիկի գրածը, էն անուղեղ հասմիկ սիմոնյանի դատարկաբանությունները, էշ գզող էն լակոտի գրածները, մարինե պետրոսյանի ապուշությունները, հրամցնում է հայությանը որպես գրական երկ: Վաղն էլ մի պոռնիկի տռուսիկի նկարագրի համար կերաշխավորի պրեզիդենտի պատվոգիր կամ պետական մրցանակ ստանալու համար: Միլիտոնիդ գերեզմանը ի՛նքդ ես քունում, պապա ջան:(Ներողությու՛ն, սիրելի, իսկական հայ կանայք, ես Ձեզ ծառա՛, մե՛ղա Ձեզ):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s