ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ, ԲԱՅՑ ՈՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ․ՊՐԵՍ

Ովքեր մտածում են, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է դրական արդյունքներ տալ, ապա չարաչար սխալվում են, քանի-որ կմնա այնպես, ինչպես եղել է այս քսանհինգ տարիներին։ Հայաստանում այսօր չկա քաղաքական որեւէ ուժ կամ քաղաքական առաջնորդ, որը կարող է դրական փոփոխությունների ճանապարհով առաջնորդել ժողովրդին։ Այսինքն կան այնպիսի մարդիկ, որոնք կարող են իրագործել դա, սակայն այդ մարդիկ ստվերում են եւ քաղաքական այս աթոռակռիվներից հեռու են։ Ազատամարտիկների դաշինքները եւ կուսակցական թափթփուկների անիմաստ հավաքները ու դաշինքները աննպատակ են, քանի որ ոչ մեկ հստակ ծրագիր չունի, ինչպիսի ուղղով է գնալու։ Այդ խմբավորումներից մի քանիսը նույնիսկ ԱՌԱՋՆՈՐԴԻ փնտրտուքի մեջ են, հասկանալով, որ իրենց թելադրում եւ ուղղորդում են իշխանության արբանյակային կուսակցությունները։ Անիմաստ ՊԱՅՔԱՐԸ դառնում է հուսահատության եւ ընկճվածության պատճառ։ Միակ ելքը այն է, որ օրինակ վերցնելով Իրանի Իսլամական պետության հեղափոխության տարբերակը։ Սակայն ոչ կրոնական հողի վրա, ( Հնարավոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու կոշտ դիրքորոշումը կարող է արդյունավետ պտուղները տալ, սակայն մեր հոգևորականների մեջ չկա որեւէ հոգեւորական, որը պատրաստ կլինի Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Համենեինի պես առաջնորդել իր հոտին, այսինքն, որը խիստ միջոցներով կփորձի ՄԱՔՐԵԼ պետության իշխանական համակարգը, կոռուպացածված ու անբարոյական ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ, Առաջնորդվելով ժողովրդի, բարոյական սկզբունքներով; ) Այդպիսով Իրանական հեղափոխության առաջնորդները ի ցույց ժողովրդի կախաղան բարձրացրեցին պետության թշնամիներին։ Այդ տարբերակով մաքրեցին ողջ համակարգը, նաեւ դաս տալով մյուսներին, որ պետության եւ ժողովրդական հեղափոխության արժեքների դեմ ոտնձգություն անողները կպատժվեն նույն կերպ։ Ի գիտություն բոլորի Իրանի Իսլամական պետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր նախագահական պաշտոնը ավարտելուց հետո, քաղաքային տրանսպորտով է աշխատանքի գնում, եւ այն, որ դասավանդում է միջնակարգ դպրոցում; Փոխարենը մեր նախկին նախագահներին ամիջապես անցնում են թոշակի, վայելելով իրենց թալանած միլիոնները չհաշված, որ թիկնապահների ապահովվումը պետության հաշվին են իրականացնում։ Դրան գումարած ընտանիքի անդամների անունով բացված բանկերն ու կազինոները, արտասահմանում ու երկրի ներսում։ Կարծում եմ համեմատելը մեր երկու նախկին նախագահներին Ահմադինեժադի հետ ծիծաղելի է, անգամ նախագահի վարորդները ու թիկնազորի պետերը այնքան են թալանել, որ բավական կլինի կերակրել ողջ ժողովրդին մի քանի տարի; Հայաստանի ողջ համակարգը կողոպտվել է քսանհինգ տարի, եւ չկա մի քաղաքական գործիչ, որը չի թլանել, այնպես, որ այդ հանցագործ տարրերը, որոնք իշխել եւ շարունակում են իշխել, երբեք թույլ չեն տա, որպեսզի իշխանափոխությունը իրենց հանցանքները ու տարիների կողոպտածը ազգայնացնի։ Այնպես որ, նրանք փորձելու են ամեն ինչ, որպեսզի փոխանցեն իշխանությունը իրենց սանիկին կամ աներձագին, որպեսզի իրենք պատվավոր վայելեն թալանվածը։ Անգամ մեր Առաքելական եկեղեցու հովիվ կոչեցիալները ,, Բեթլիներով ,, են շրջում, երբ ժողովուրդը սոված է։ Հայաստանում ապրող քաղաքացին օգուտ է իշխանություններին, քանի որ նրանք միայն հարկեր վճարելու համար են օգտագործվում եւ նրանց անունից միջազգային բանկերից վարկեր ստանալու համար։ Այդպիսով քանի Հայաստանը չի մաքրվել այդ անցանկալի տարրերից ժողովուրդը մնալու է միշտ ստրուկի կարգավիճակում անկախ ժամանակներից։ Կուսակցական պարագլուխներին ,, կախաղան հանելով ,, քաղաքային սյուներից, նրանց հարազատներից առգրավվել ողջ տարիների գողունը և կողոպտածը, սեփականացված գործարանները եւ ունեցվածքը։ Վենեսուելայի նախագահ  Հուգո Չավեսի տարբերակով ազգայնացնել կապիտալիստ կոչեցյալ օլիգարխների ողջ ունցվածքը։ Որդեգրելով զարգացած ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ տարբերակը, որի վառ օրինակ Շվեդիան է, կամ մեր Հայկական նահապետական արժեհամակարգը համակարգը, որը ուսանում է մեր ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ուսմունքը։

Ազատամարտիկ լրագրող ՎՀ

armen sargsyan

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий