ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ, ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Բանա՞կ, թե՞ ազատամարտիկների խումբ  http://www.aravot.am/2014/09/14/496849/ ) 

Արամ  Աբրահամյանի  վերջերս  փիլիսոփայական  հանճարեղ մտքից ելնելով հիշեցի մի դեպք։  Արցախյան պատերազմի թեժ ժամանակներն էր` 1994- ի գարունը. Մարտակերտի ճակատում կատաղի կռիվներից հետո վերադարձա տուն, արդեն Օգոստոսի վերջն էր, պատերազմը վերջացել էր։ Շուրջ ինը ամիս առանց նամակի, առանց որևե գրություն և լուր չունեի տանեցիներից… 1989-1994 թվականները միշտ եղել եմ Արցախի սահմաններում և մարտնչել եմ իմ ընկերների կողքին։ Հայաստան վերադարձիս մի հետաքրքիր բանի ականատես եղա, իմ դասընկերներից մեկին՝ Սուրիկին, եռամսյա հավաքներով տարել էին Ղարաբաղ. (նա այնքան համեստ ու ազնիվ տղա էր, զենքից ու պատերազմից շա՜տ հեռու մարդ) ճակատում հենց երկրորդ օրը, բախտը բերում է՝ ձեռքից վիրավորվում է։ Նրան տեղափոխում են Երեւանի հիվանդանոցներից մեկը. Փառք Աստծո արագ ապաքինվում է։ Ինչու՞ ես ասացի բախտը բերում է, քանի որ ականատես եմ եղել թե եռամսյա հավաքով բերված մարդիկ ադրբեջանական հրանոթի կրակի տակ ինչպես էին կոտորվում։ Դա նրանց մեղքը չէր, ես իրավունք չունեմ մեղադրելու, ինչպես ասում են « պատերազմը թան չէ, ամեն մարդու բան չէ »։ Համենայնդեպս իմ դասընկերը ապաքինվեց, այնպես ստացվեց, որ նրան բերեցին ու հավասարեցիրն կամավոր ազատամարտիկին։ Հենց դասընկերս էր ծիծաղում ու կատակում, ասում էր Վարդան ջան դու էսքան տարի գնացիր կռիվ, ինձ իրենք տարան ու հաջորդ օրը դարձա « վիրավոր ազատամարտիկ »։ Նա չէր սխալվում, քանի որ այդպես շատերին էր ձեռնատու, քանի որ այդպես կոչված չակերտավոր հրամանատարները, պիտի տեղեկանքներ ու « Մարտական ուղղիներ » ծախեին կամ նվիրեին իրենց հարևաններին, ծանոթ- բարեկամներին, փեսա-աներներին, բաջանաղներին, որ նրանք իբր կռվել են Արցախում մարտական ուղղի են անցել։ Այսօր դրանց բերել ու հավասարեցրել են ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ, որոնք զրկված լինելով ընտանիքի ջերմությունից սահմանների վրա գիշեր ցերեկ պաշտպանում էին Հայրենիքը։ Չմոռանամ ասել որ կային անգամ մարդիկ ովքեր մի անգամ գնում հասնում էին սահմանի բերանը, կրակում էին ու ետ գալիս, ու անունն էլ դնում էին, թե կռվել ենք ու ազատամարտիկ ենք եղել, դրան գումարած, որ չէին մոռանում լուսանկարվել տղերքի կողքին, կամ նրանց ֆոնի վրա, որպեսզի փաստացի ապացույց ունենան, դրանք ավելի վտանգավոր էին քան թե․․․ Կցանկանայի մի հատված մեջ բերել «Ազատամտություն » օրաթերթում և «Ազգային գաղափար» հանդեսում « ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ԵՔ ԽԱՌՆԵԼ » հոդվածից, որտեղ հետաքրքիր մեկնաբանություն է տալիս հեղինակը։ « Անկախության տարիների սկզբից այս ստերեոտիպը մոռացվեց. «Ասֆալտի ֆիդայի» տերմինը շատ ավելի ճշգրտորեն էր նկարագրում այն «երկիր պահողներին», որոնք Երևանում էին անցկացնում իրենց պատերազմական օրերը: «Ասֆալտի ֆիդային» զենք էր ստանում այս կամ այն կազմակերպությունից, գրանցվում էր այս կամ այն վիրտուալ ջոկատի կազմում, ապա մնում էր Երևանում, և այդ զենքի միջոցով էլ հարստանում էր՝ կողոպտելով, շորթելով, խլելով ու սպանելով: Նա սկսում էր պատերազմական զոհողություններ պահանջել ժողովրդից: Ինչպես գիտենք, « Մեր դեմ խաղ չկա »-ի փիլիսոփայության ակունքներում կանգնած այս երևույթն արժանանում էր ժողովրդի ամենաբացասական վերաբերմունքին, սակայն` ոչ ըմբոստացմանը: Որովհետև բոլորն էլ գիտեին, եթե փորձեիր այդպիսի մի ճիվաղի գլուխը ջարդել, ապա իշխանական օղակներում գտնվող նրա տերերը քեզ ամենայն դաժանությամբ կպատժեն: Նման անպաշտպանվածության ու անարդար միջավայրով էր պայմաննավորված արտագաղթի հիմնական պատճառը: Չկար կարգին պետության, ապագայի հանդեպ դրական հեռանկար: «Ասֆալտի ֆիդայիների» շարքերում կային նաև այնպիսիները, որոնք մի անգամ եղել են «ֆրոնտում» ու ստանալով վախ ու սարսափի մի խոշոր չափաբաժին` իրենց շունչն առել էին Երևանում: Այս տիպի «ասֆալտի ֆիդայիները», փաստորեն, «կռված տղեք» են: Գնացել են ճակատ, նկարվել են, հնարավոր է նաև, որ կրակած լինեն, ու դրա արժեքն այնքան մեծ է իրենց աչքում, որ այն փորձում են վաճառել հնարավորինս բարձր գնով: Կան նաև երրորդ տիպի «ասֆալտի ֆիդայիներ», որոնց նախընտրելի է կոչել «վարձկան զինվոր»։ Գոյություն ունեն «ասֆալտի ֆիդայու» տարբեր տեսակներ, որոնցից ամենավտանգավորները նրանք են, որոնք իրո՜ք մասնակցել են պատերազմին: Դրանով նմանները փորձում են մեր բերանները փակել: Սակայն սխալվում են, քանի որ մարդիկ հստակ տարբերակել գիտեն իրենց հերոսներին ու վարձկան զինվորներին: Հենց հերոսի խոնարհությունը ու մյուս կողմից վարձկանի կողմից ակնկալվող վճարը տարբերվում են այս երկու կատեգորիաները իրարից: Հիշենք այն մեծածավալ թալանը, որ «ասֆալտի ֆիդայիներն» իրականացրեցին թե՛ Արցախում՝ հատկապես ազատագրված տարածքներում, թե՛ Հայաստանում, այն մետաղի ջարդոնի անվան տակ վաճառելով, երկար տարիներ արտոնյալ սեփականաշնորհման հնարավորություններով հարկեր չվճարելով… և այլն: Այս անխռով կյանքի երաշխիքը եղել է «հավատարմությունը» և ժամանակին մուծվելը իրենց շեֆ-սպարապետին: «Ես կռված եմ» և «դուք բոլորդ ինձ պարտական եք» խոսքերը հատկանշում են վարձկաններին: Իսկական հերոսը առանց ոչ մի ակնկալիքի է իր ազգն ու հայրենիքը պաշտպանում: Այս իմաստով, տեսնում ենք բազմաթիվ հայորդիներ, որոնք, իրոք, Արցախյան ազատամարտի ժամանակ խաղացել են կարևոր դեր, ու մի պահ չենք էլ կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք նման հերոսական անձի նկատմամբ մենք պետք է ինքներս մեզ թույլ տանք բացասական որևէ արտահայտություն »: Ուրեմն ինչպես տեսնում եք հոդվածի հեղինակը ճիշտ է ներկայացրել տվյալ երեւույթը։ Բազմիցս գրել եմ « Ասֆալտի Ֆիդայինների » մասին, « Արդյոք ովքեր են՞ Ասֆալտի Ֆիդայինները » հոդվածում մանրամասն բացատրությունները կան։ Ազատամարտիկը եւ Գաղափարի զինվորը դեռ դպրոցական նստարանից էր սկսել իր պայքարը, քանի որ դա նրա մեջ կուտակված ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ մղումն էր, որ պետք է ձեւավորեր Հայրենատեր զինվորի կերպարը։ Ինչպես ասում էր՝ Րաֆֆին «Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից » Իսկ պատմություն կամ գիրք չկարդացած մարդկանց տեսակն էր, որ պետք է դառնար «Ասֆալտի Ֆիդային » նախանձելով կարդացած եւ հայրենագետ ընկերներին։ Այդպիսի « Ֆիդայիններին » կամ Ազատամարտիկ կոչվածներին միայն կարելի է խղճալ, քանի որ իրենք էլ լավ գիտեն որ իրենք արժանի չեն ազատամարտիկ կոչվելուն, այսինքն իրենք իրենց խաբում եւ հույս են տալիս, որ սահմանին մի անգամ գնալ գալով դարձել են ազատամարտիկ, անգամ իրենց զավակներին են խաբում, որ կռվել են թուրքի դեմ, լավ իմանալով որ դա այդպես չէ, մի կրակոցը թուրքի ուղղությամբ չի նշանակում կռվել կամ պատերազմի մասնակցի անուն հանել։ Մինչդեռ նրանք չեն էլ պատկերացրել, թե ինչերի միջով է անցել ազատամարտիկը, չեն պատկերացնում, որ ձմռան ցրտին, սառցաջրով լի խրամատների մեջ օրեր ու շաբաթներ են անցկացրել, փոխարենը կարող էր նստել իր ընտանիքի հետ տաք թեյ խմել։ Նրանց ոչ մեկը չէր ստիպել, նրանց համոզել էր միայն իրենց հավատարմությունն ու հայրենասիրությունը, նրանց գաղափարի ու ազգասիրության մղումը, եւ հիմա բերել հավասարեցնել ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ մնացած ծառայողների կամ « Ասֆալտի Ֆիդայինների » հետ դա սրբապղծություն է։ Ժամանակին՝ 1994 թվականի վերջերին Պաշտպանության նախարարությունում կար մի ձեւաչափ, « Պատերազմի Վետերանի » վկայական տալիս էին նրանց՝ ովքեր վեց ամսից ավելի էին գտնվել սահմանին, եւ զարմանալի էր, որ շատ քչերն էին ներկայացրել, որովհետեւ չէին կարող ստել, եւ կեղծ փաստաթղթեր ներկայացնել։ Այդ մասին անձամբ եմ զրուցել Սոցիալական ծառայության պետի՝ գնդապետ Մագաուզյանի հետ, հետո եղան կադրային փոփոխություններ այդ ծառայությունում, եւ սկսեցին այդ վկայականները ծախել, ծախել ցանկացածին ով վճարում էր, ու այդպես սկսվեց «ազատամարտիկների » բուծման օպերացիան, իսկ թե ով էր օգտվում վկայականների վաճառքից կարելի էր գուշակել․․․ Ես չեմ զարմանա, որ Արամ Աբրահամյանը մի քանի հատ այդպեսի տեղեկանք և « մարտական ուղի » ունենա։ Այնպես որ դա եղել է իշխանությունների քաղաքական ծրագիր, վարկաբեկել, ոչնչացնել, ազատամարտիկին բարոյապես եւ ֆիզիկապես։ Դէ շարունակեք կիսատ թողածը․․․ Վաղը պատերազմ սկսելուց փաստի առաջ եք կանգնելու, որովհետեւ հույս չունենաք, որ նորից Վոլոդիա Ավետիսյաններ ու Մոնթեներ կծնվեն մեր հողը պահելու համար․․․ Երեւի Արամ Աբրահամյանները, Լֆիկ Սամոնները ու Տարոն Մարգարյանները ձեր անվտանգությունը ապահովվեն։

Ազատամարտիկ ՎՀ © VH 17/09/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ, ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ»

  1. Аноним:

    samvel aleqsanyan@ karcem l@@@@@fik samon e che? inchpes kareli e ed Torichelyan datarkutyan anunov dasaran kochel. azniv hayordiner chkan?, te l@fiki pnakic lizel@ pativ e cerz ev cer dprocin; inch meeexq es , Usucchi kerparin da harir che

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s