ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ԿԵՆԴԱՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ…

image

ԽՍՀՄ   նախագահ Գորբաչովի եւ  ԽՍՀՄ  Ներքին  գործերի  նախարարության ղեկավարության  հեռագրի   համաձայն  19/04/1991 կարգադրվեցշրջանի պարետին   ռազմական   եւ  արտակարգ  դրության  շտաբին,  որ  շտապ   զորքերը դուրս բերեն  Խանլարի   շրջանի  Գետաշեն   գյուղից,   չնայած   այն   բանին,  որ  Հայաբնակ   Գետաշեն   ու  Մարտունաշեն   գյուղերի    հայ   բնակիչները   հատուկ հեռագրով   դիմել  էին   ԽՍՀՄ   նախագահ` Գորբաչովին   եւ ԽՍՀՄ    ՆԳՆ  ղեկավարներին   որպեսզի   ՆԳՆ   զորքերի   անցակետերը    հսկվեն   ռուս զինվորների   կողմից,   այնուամենայնիվ   ԽՍՀՄ   զորքերի   դուրս   բերելուց ամիջապես   հետո   Ադրբեջանի Ազգային   ճակատի ղեկավարները եւ   իշխանությունները   հնարավորությունը   բացչեն   թողնում   եւ   ամբողջ    ուժերով    գրոհում   են   Հայակական   բնակավայրերի    վրա: Ազերիները   ամիջապես   անջատում   են   գյուղերի   հոսանքամատակարումը   հեռախոսային կապը,   ՆԳՆ-ի   կողմից   արգելվում   է   հայկական   ուղղաթիռների   թռիչքները; Հայկական   գյուղերը   հայտնվում   են   պաշարման   մեջ, Ադրբեջանցիները   անօրինական   զինված   խմբավորումների   զինաթափման    եւ   « անվտանգության   գոտի »   ստեղծելու   անվան   տակսկսում   են   « էթնիկ   զտումների »    միջոցառումները,   ուժի    ճանապարհով   լուծելու   ղարաբաղյան հակամարտությունը:   Խորհրդային   ղեկավարության   կողմից`   Ապրիլ   30/ 04/1991   Գետաշեն    է    ուղարկվում    Բաքվի   ՆԳՆ   գնդի   եւ   ԽՍՀՄ հրամանատարության   տակ    գտնվող    4- րդ    բանակի    23 -րդ    դիվիզիայի զինվորների    զորամիավորումներ:    Մանրակրկիտ    մշակվել   էր  « ԿՈԼՑՈ » օպերացինա,   որը    իբր    ներկայացվում   էր   որպես   «անօրինական   զինյալ խմբավորումների    հայտնաբերում եւ ոչնչացում » Միեւնույն   ժամանակ ադրբեջանական   հարեւան   գյուղերից   հրոսակների   եւ   զինյալների   խմբերը ամբողջովին   շրջափակում   են   հայկական   գյուղերըու   սկսում   սեղմել  օղակը, զրահապատ   տեխնիկայի   աջակցությամբ   անցնել   հարձակման, միակ հնարավորին   ուժերը,   որոնք   դիմակայում   էին   այդ   հսկա   ուժերին, դա   տեղի    ինքնապաշտպանական    ջոկատներն   էին,   որոնց   միջոցները   գրեթե սպառվել   էին:   1991 թվականի   Ապրիլին 30-ին Գետաշենից  ու   Մարտունաշենից հասնող   վերջին   ռադիոուղերձները    ողբերգական  էր

« SOS! SOS! SOS! Մենք` Գետաշենի եւ   Մարտունաշենի   բնակիչները   երկու գյուղերի    հայերեն Աղաչում   ենք  փրկել… Խորհրդային   բանակը ոչնչացնում    է խորհրդային քաղաքացիների: SOS! SOS! SOS! Мы, жители   двух   армянских   сел — Геташен и Мартунашен – умоляем спасти нас. Советская армия уничтожает советских граждан. Стреляют с земли и воздуха, из пушек и автоматов. Нас давят танками. Азербайджанский ОМОН захватывает в заложники наших детей, женщин и стариков. Наши дома грабят, поджигают. Мы не в силах охотничьими ружьями противостоять армии. Люди мира, помогите! SOS! SOS! SOS! » 30 апреля, 1991 года. Այդ թվում Հայաստանի սահմանամերձ գոտում դրությունը եւս շիկացած էր, Գետաշենը շրջապատված էր Ադրբեջանական ու ռուսական զորքերի կողմից, ինքնապաշտպանական ուժերը հազիվ դիմակայում էին ազերիների հաճախակի կրկնվող գրոհներին: Գետաշենցիները ահազանգում են օգնություն աղերսում:

Հ.Հ ղեկավարությանը քանի որ իր ձեռքի տակ չուներ ռազմական կանոնավոր զորք եւ Հայաստանի միակ զինված կազմավորումը հանդիսանում էր ՀՀ « Հատուկ Գունդը » ուստի որոշվում է Գնդի անձնակազմի աջակցությամբ լուծել գետաշենցիներին « օգնություն » օպերացիան: Գնդի հրամանատարությունը որոշում է մարտական մեկ ջոկատ ուղարկել քսան հոգանոց մի խումբ (Մահապարտների ) ուղղարկել պաշարված գետաշենցիներին օգնության: Ամիջապես Գնդում սկսվում է կամավորների հավաքագրումը, հանձնարությունը իրենից ներկայացնում էր շատ բարդ առաջադրանք, որտեղից այլեւս հետադարձի ճանապարհ չկար, այսինքն առաջադրանքը կայանում էր նրանում, որ քսան հոգանոց խումբը պետք է հասներ Վարդենիսի սահմանային գիծը, ճեղքելով ադրբեջանական Քելբաջարի սահմանային պաշտպանությունը եւ մտնելով Քելբաջարի տարածք, շրջանցելով ադրբեջանական տասներկու գյուղերը, աննկատ հասներ Խանլարի շրջան, պաշարված Գետաշեն եւ օգներ նրանց: Սակայն այն հարց մնում էր անհայտ, թե արդյոք կհաջողվե՞ր ջոկատին անցնել աննկատ սահմանային գիծը եւ թափանցել Գետաշեն, որը շրջապատված էր մեծաքանակ ԽՍՀՄ զորքերով ու Ադրբեջանական օմոնականներով: Այսինքն հարցը կայանում էր միայն նրանում, որ իշխանությունները զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապես բարձրացնել հուսալքված Գետաշենցիների մարտական ոգին: Պաշարված Գետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատը շուտով տեղ կհասնեն, այդ փաստը կարող էր հույս ներշնչել հուսալքված պաշարվածներին, որոնք մինչեւ վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկող ջոկատին, սակայն նրանք չգիտեին որ այդ օգնություն շտապող ջոկատը կազմված է ընդամենը քսան հոգուց, որոնք անգամ հակատանկային միջոցներ չունեին իրենց ձեռքի տակ: Գնդում կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդ առաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարել առաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեցին տասական Մահապարտներ: Ադպիսով կամավորագրված Մահապարտների մեջ էր` « Գարեգին   Նժդեհի » վաշտից` ԱՓՈ Սամվել   Արամի   Աբրարահամյանը, որը այդ խմբի հրամանատարն էր, խմբում էր նաեւ Սամվել Թովմասի  Սմբուլյան, 3. Վարդան  Հակոբի   Հովհաննիսյանը, 4. Արթուր Հենզելի   Կոխլիկյանը,  5. Երվանդ   Միսակի  Աժդահարյանը, 6. Արթուր   Բախշիկի   Ամիրխանյան, « Հրեշտակ » 7. Սմբատ   Հակոբի   Ասլանյան, 8. Հարություն    Լուլաշի   Միքաելյան,    9. Ալբերտ  Գուրգենի   Հարությունյանը    10.   Հենրիկ   Գեւորգի   Աբաջյան « Արցախի » վաշտից` որը   Հատուկ Գնդի 6-րդ վաշտն    էր    կամավորագրվել   էին   եւս   տաս Մահապարտներ իրենց հրամանատար` Ջանիկ    Սահակյանի   գլխավորությամբ, ( « Արցախի »   վաշտից   1.    Ջանիկ   Գրիգորի   Սահակյան, 2. Ալբերտ    Բենիկի    Ստեփանյան,   3.   Գրիգոր   Լենդրուշի   Գրիգորյան զոհվել   է    1992 թ,    4.  Լովա    Բենիկի    Հակոբյան,   5.   Վարդան   Կոլիայի    Հարությունյան,   6.   Բորիա    Խաչատուրի    Մեջլումյան ,   7. Ռուբեն   Դարիջանի    Քոչարյան,    8.   Արամ   Վլադիմիրի    Առաքելյան զոհվել    է,    9.   Կառլեն    Հակոբի   Դարբինյան,   10.   Սաշա    Յակովի Աբգարյան  ):   Ստեղծվում   է   Մահապարտների   մի խումբ, որն էլ պետք է իրագործել այդ օպերացիան, նրանք պետք է իրագործեին աներեւակայելի մի առաջադրանք: Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին եւ մեկնողները եւ Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուց առաջ   մահախոսական    ելույթով հանդես եկավ Գնդի  հրամանատար` Գնդապետ   Սերգեյ   Առաքելյանը նա հուզված էր: Հրամանատարը կանգնել էր մեկնող տղաների առջեւ կարծես թաղման արարողության էր եկել, նա հուզված էր կարողացավ միայն արձակել վերջին հրամանը « Հրամայում   եմ   կենդանի վերադառնալ » նրա աչքերից գլորվեցին արցունքները: Գնդի հրամանատարի հետ լացում էր նաեւ ողջ Գունդը: Գնդի հրամանատարը ու նրա տեղակալ` փոխ-գնդապետ Վաչագան    Չիբուխչյանը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին խմբի տղաներին: Բոլորը գիտեին, որ   Ջոկատը գնում է առանց վերադարձ, կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը, տղաները գնացին ընդառաջ մահվան գիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը: Ջոկատի տղաները որոշել էին, որ զոհերի դեպքում ընկերները ստիպված զոհված ընկերոջը գլխատելով պետք է նրա    անդամահատված գլուխը հասցնեին Հայաստան իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում, այնուամենայնիվ դա իրակնություն էր ու փաստ: Մահապարտների խումբը հենց Վարդենիսի սահմանային գծին հասնելով ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ` Աշոտ   Մանուչարյանի հրամանի համաձայն ամիջապես ստանակով մեկ այլ հրամանը, ուղարկվում է Շամշադինի շրջան, որտեղ այդ ընթացքում թեժ մարտեր էին ընթանում: Այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է այդ « Խենթ »   եւ անիմաստ գործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում են Շամշադինի    շրջան` մարտական գործողությունների վայր` Հյուսիս Արեւելյան տարածաշրջանի Պաշտպանության Համակարգող խորհուրդի տրամադրության տակ: Խորհրդի ղեկավարը հանդիսանում էր Գեւորգ Բաղդասարյանը, որը այդ ժամանակ Հ.Հ Գերագույն Խորհուրդի պատգամավոր էր ու հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության եւ Ներքին Գործերի Հանձնաժողովի քարտուղար: Մահապարտների խումբը հենց այդ կորդինացիոն   շտաբի   հրամանով ստանում է նոր առաջադրանք:  Մահապարտների  ջոկատի   տղաներին փոքրիկ խմբերով տեղաբաշխվում  են սահմանային ճակատի երկանքով` Մովսեսում, Ներքին-Կարմրաղբյուրում, Պառավաքարում եւ այլ գյուղում:   Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տեւած մարտերից հետո ողջ խումբը նորից միավորվում է Պառավաքար գյուղում « Հատուկ Գնդի» մյուս վաշտերի հետ միասին, սակայն ահազանգ է ստացվում, որ Սովետական ( Սպեցնազը ) Հատուկ պատժիչ զորքերը ստանալով Մոսկվայի Կրեմլյան ղեկավարների հրամանը փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին: Մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետև հրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինված ջոկատների անվտանգությունը, եւ զինված տղաներին թաքցնել գյուղացիները տներում: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ է պատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը ու սկսել խուզարկումը, սակայն ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիների ճակատագիրը, որոշում է ամիջապես զինված ջոկատները հեռացնել Պառավաքարից: Միավորելով « Հատուկ Գնդի » մի քանի ջոկատներ, շարասյուն կազմած Գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ   որոշում են ամեն գնով, նույնիսկ ճակատային մարտով հասնել Երեւան, որտեղ Ռուսական դեսանտայիններին դժվար կլիներ հայտնաբերել զինված խմբերին: Բարեհաջող ջոկատները հասնում են Երեւան միայն մեկ վիրավորով: Այդ քսան հոգանոց ջոկատը հանդիսանում էր Արցախյան Պատերազմի առաջին Մահապարտների ջոկատը, սակայն չգիտես թե ումն է ձեռնատու, որ փորձում են այս պատմական փաստը անտեսել, ու փոխարենը հայտարարել Վազգեն Սարգսյանի կողմից հնչեցրած կոչը, որը եղել է 1992 թվականի 500 հեգանոց Մահապարտներ խմբեր կազմելու առիթով: Այդ խմբի տղաներից ոչ մեկ չի ստացել պետական պարգեւատրում կամ որեւե այլ խրախուսանք: Իմ կողմից 20/04/2011 թվականին ուղարկված նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մնաց անպատասխան մինչեւ առ այսօր: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարները չեն ցանկանում լսել առաջին ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ մասին: Կրկին հիշեցնում եմ, որ Մահապարտների ջոկատը ստեղծվել է 1/05/1991: Հետագայում 1992 թ Շահումյանի եւ Արծվաշենի դավաճանության ապացուցեց, որ ՀՀ պաշտպանության որոշ բարձրաստիճան պաշտոնյանների համար սովորական բան է, աննպատակ զոհաբերել մեր նվիրյալ եւ հայրենասեր տղաններին, փոխարենը իրենց վերագրելով, նրանց անձնազոհությունն ու արյունով ձեռք բերված հաղթանակները:

Վ. Հովհաննիսյան 24/05/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ԿԵՆԴԱՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ…»

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s