ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՍՊԱՐԱՊԵՏ

002-rrrrr

Վերցնում ենք մեկ հատ կոմսոմոլի ակտիվիստ ու սկսում են լավ մշակել ու նախապատրաստել: Առաջինը գործողությունը սկսելուց առաջ պետք է ամպայման հայտարարել, որ նա ԵՐԱՍԽԱՎԱՆՈՒՄ ԿՌՎԵԼ Է… Դա պարտադիր է, քանի որ հենց այստեղից էլ պետք է սկսվի նրա հաղթարշավը: Ուրեմն Երասխավանի հայտարարությունց հետո, սկսում ենք ապագա ՍՊԱՐԱՊԵՏԻ համար ստեղծել բարենպաստ պայմաններ ու միջավայր: Հենց այստեղ էլ սկսվում է երկու հզոր կառույցների փոխշահավետ համագործակցությունը: ՄԵՆԹԵՐԻ եւ ՔՐԵԱԿԱՆ հանցագործների ( Համանման կառույցների ) համար միակ ԿԱՄՈՒՐՋԸ պետք է լինի մեր ընտրյալը, քանի որ հենց նրանց խաչասերումի արդյունքում է առաջանում ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Շատ կարեւոր է այս բաղադրատոմսում Հայրենասիրական ճառերն ու լոզունգները: Սպարապետ լինելու համար հարկավոր է ժամանակ, որպեսզի ԸՆՏՐՅԱԼԸ կարողանա հաղթահարել մի քանի խոչընդոտներ, շտապողականությունը կարող է վնասել: Այդպիսով առաջին խոչընդոտը դա Հայրենասեր ու գաղափարի մարտիկներն են, քանի որ հենց նրան են փորձելու են Ընտրյալին դիմակայել իր նպատակային ծրագրերից: Սպարապետ դառնալու ամենակարեւոր նախապայմանը Մրցակիցներին ոչնչացնելն է, շատ կարեւոր է ոչնչացնելուց առաջ վարկաբեկել, պիտակավորել, եւ նոր անցնել գործողության: Այդ դեպքում պետք է օգտագործել հռետորական տաղանդ, որպեսզի մրցակիցները ներկայացվեն հայրենիքի դավաճաններ: Երկրորդ նախապայմանը այն է, որ ամեն ինչ պետք է յուրացվի հանուն անձնական նպատակների եւ շահի, քանի որ ֆինանսական հզորությունը կապահովվի սպարապետի ընտանիքի անդամներին ՍՊԱՐԱՊԵՏԱՎԱՅԵԼ կյանք:

Հայրենասիրությունը միայն օգտագործել հարկ եղած դեպքերում. Մրցակիցների հանդեպ լինել դաժան եւ սառնարյուն: Սպարապետը պետք է շրջապատված լինի ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՈՎ, ( ԹԻՄՈՎ ), շատ կարեւոր է, որպեսզի այդ յուրայինները լինեն ՑԱԾՐ ԽԱՎԻՑ` ոստիկաններից եւ քրեական խոտանից, քանի որ պարտադիր է որպեսզի ապագա սպարապետը իր տգիտությամբ փայլի այդ շրջապատում: Ինչպես ժողուվուրդն է ասում են « ՔՅՈՌԵՐԻ ՄԵՋ ՄԻ ԱՉՔԱՆԻՆ »: Երբ այդ ամենը պատրաստ կլինի, այն ժամ կարելի է հայտարարել, հռչակել կամ ամրագրել ՆՈՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ գալուստը: Սպարապետի գալուստը պետք է լինի` ինչպես Նազենի Հովհաննիսյանն էր ասում` « Ոնց որ Մովսեսի գալուստը Կարմիր ծովի վրայով »: Շատ կարեւոր է, որպեսզի հայտարարվի Սպարապետի տարած հաղթանակները պատերազմի դաշտում եւ բանակի կայացման հարցում: Սպարապետը պետք է ունենա համախոհների մի հսկա բանակ, որոնք պետք է կոչվեն ՍՊԱՐԱՊԵՏԻ ՎԿԱՆԵՐ կամ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵԿՄ-ականներ ու պարտադիր է, որ այդ վկաններին առաջնորդեն ՍՊԱՐԱՊԵՏԱԾԻՆ Գենեալները, որոնք ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ պես պետք է քարոզեն Սպարապետի Աստվածային գոյության մասին: Իսկ վերջում շատ կարեւոր է Սպարապետի թեւավոր խոսքերը « ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ »: Սպարապետը պիտի լինի մամայից ու պապայից թանկ մարդ, երբ ասենք Սպարապետ հասկանանք հայրենիք, երբ ասենք հայրենիք հասկանանք սպարապետ:

Ահա Սպարապետ դառնալու բանաձեւը:

Սուրհանդակ 23/05/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՍՊԱՐԱՊԵՏ»

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s