« Ինչ է Ով է » ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ…

Tigran-Mec-dram

« Ինչ է Ով է » ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ… ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ

Shamshyan.com  ՀՀ   ԳՓԳԱԱ-ն ( Գենետիկական  Փորձարկումների Գիտահետազոտական  Ազգային   Ակադեմիան ) նոր ցնցող լուրեր  է  հրապարակել: Պարզվում  է, մի քանի տարի առաջ Եվրոպայի Հայկական  Միությունների Ֆորումի ԵՀՄՖ կողմից նախաձեռնած գիտնականների խումբը Գենետիկական հետազոտությունների ժամանակ պարզել է, որ հայոց Տիգրան Մեծի արքայի գենետիկական  տվյալները ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  2-րդ Նախագահ` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի տվյալների հետ: Մեր թղթակցին հայտնեցին, որ դեռ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ գիտական արշավախմբի այդ աշխատանքների արդյունքներին, եւ մենք առաջինն ենք, որ հայտնում ենք այս լուրը: ԿԱՐԴԱՑԵ՛Ք Shamshyan.com  մենք առաջինն  էինք, որ  հայտնեցինք  այս լուրը ( Փոքրիկ Գովազդ ) Եթե պաշտոնապես հայտարարվի Գիտնականների հետազատությունների արդյունքները, ապա Ռոբերտ Քոչարյանը, որպես գենետիկական ժառանգորդ նրան է փոխանցվելու Հայոց Արքա` Տիգրան Մեծի « Արքայից-Արքա » տիտղոսը: Քանի որ հետազոտությունները դեռ վերջնական փուլում չեն, եւ դեռ մնում են բազմաթիվ աշխատանքներ: Հիշեցնենք, որ գենետիկական այդ  փորձարկումները   շատ ծախսատար են, քանի որ այնտեղ ներգրավված են գիտնականներ և փորձագետներ Եւրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսատանից, Հայաստանից և Արցախից: Փորձագիտական աշխատանքները հովանավորվել է զուտ Բարեգործների կողմից, որոնցից է, ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը, Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, Քոչարյան ՓԲԺ կոնցեռնը, ՀՕՖ-ի բարեկամների խորհրդի նախագահ տիկին Բելա Քոչարյանը, Ժողովրդական սիրված երգչուհի` Սիրուշոն, այդ թվում ԱՄՆ-ից « ՊԶՈ » ավիափոխադրումների  ընկերությունը, և ԵՀՄՖ-ն նախագահ Աշոտ Գրիգորյանը: Մենք  նախօրոք  Շնորհավորում  ենք  Սիրելի`   Պարոն`   Ռոբերտ Քոչարյանին ԱՐՔԱՅԻՑ   ԱՐՔԱ  ՏԻՏՂՈՍԻ  ԱՌԻԹՈՎ   եւ   Ցանկանում  ենք  հարատև երջանկություն… 

ԿԱՐԴԱՑԵ՛Ք Shamshyan.com  մենք  առաջինն էինք, որ  Շնորհավորեցինք  ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՅԻՆ ( Փոքրիկ Գովազդ )

1606489_662608060464991_739715681_o

Սամվել Ալեքսանյանի Մարտական հուշերից:

Լավ չեմ հիշում 1990 թվականին էր, թե 1997-ը, միայն հիշում եմ, որ մայիս ամիսն էր: Հիշում եմ հերթական անգամ հայտնվեցինք շրջափակման օղակում, թուրքերը բարձունքից կրակ էին թափում մեր գլխին, մեր տղերքին բոլորին խփեցին, մնացինք ես, մեկ էլ Տարոն Մարգարյանը: Տարոնը ասաց, որ ուզում ա կրծքով թուրքի գնդացիրը փակի, մի երկու անգամ փորձեց, վերջը ոտքից վիրավորվեց, իսկ թուրքի պուլիմյոտը չէր դադարում: Ես զգացի, որ աչքերիս դեմ սևանում ա, երկու շաբացից ավելի էր ոչինչ չէի կերել, սոված, ծարավ, ցուրտ ձմեռին անձրևին, ձյունի տակ… Ու հանկարծ մի թունել տեսա, թունելի ծայրին մի լույս էր երևում, ես վազեցի դեպի լույսը, հասա. տեսնեմ սպարապետ Վազգեն Սարգսյանն էր սպիտակ ձիու վրա նստած, նա ժպտաց ու ասաց.

Սամվել ջան մեր դեմ խաղ չկա… Աչքերս բացեցի ու հարձակման անցա, թուրքերը էլ չէին կրակում, հասա թուրքի խրամատ ու ինչ տեսնեմ, սպարապետն էր նստած ծխում, շուրջը մի 200 հատ թուրքի դիակ էր փռված: Ինձ որ տեսավ ուրախացավ, ասեց,

Սամվել ջան, տեսար երկուսով ուժեղ ենք ախպեր, որ ուզենանք Բաքուն էլ կգրավենք…

Էստեղ ինձ գրկեց ու պաչիկ արեց: Դե մնացածն էլ գիտեք… Վազգենը ինձ շատ էր սիրում, մեր 5-րդ Բրիգադից մենակ երկուսով սաղ մնացինք` ես ու Տարոնը, բոլորը կոտորվան գնացին: Հիշում եմ Սպարապետը ասաց․

Սամվել ջան, կռիվը որ պրծնի, կգնանք Խոսրովի անտառ եղնիկի խորոված ուտելու… Սպարապետը իմ համար պապայից էլ թանկ մարդ էր… էդ օրը, եթե նա ընդեղ չլիներ, ես էստեղ նստած չէի լինի:  Փառքդ   շատ   Սպարապետ   ջան:

 17/04/2014   ԳՀԱՌ

10015020_682114868514310_147522359_o

Միջազգային Pampers ֆիրման, որոնք արտադրում են տակդիրներ մեծերի և փոքրերի համար, երկարատև ժամկետով պայմանագիր է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր և Ազգային Ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Այս տարի վաճառքի կհանվի ( T.Torosyan ) Տ.ԹՈՐՈՍՅԱՆ անվանումը կրող նոր Բրենդային պամպերսները, որոնք կարող են ներծծել 20 լիտր տարողությամբ հեղուկ: Այնպես որ, շնորհավորում ենք, սիրելի Տիգրան Թորոսյանին, Միջազգային Բրենդի կապակցությամբ:

10245308_682123015180162_1923658450_n

Գրետա Մայրիկի խոստովանությունը:

Երբ ես աղջիկ էի, գաղտնի գնում էի Դավալլուի Կաթնաղբյուրը և լողանում էի այնտեղ: Քանի որ ես երիտասարդ ժամանակ կապույտ աչքեր ունեի ու խարտյաշ մազեր, տանեցիք ինձ Ծովինար էին ասում: Մի օր էլ գնում եմ լողանալու, շատ եմ ծարավում ու բուռ ու կես էդ Կաթնաղբյուրի ջրից խմում եմ: Հետո հղիանում եմ, ու մի քանի ամիս հետո ծնվում ա Վազգենս…

Ես լավ չեմ հիշում, բայց տատմերը ասում էր, որ Վազգենս Սպարապետի թիկնոցով ա ծնվել, ձեռքին էլ նիզակ ուներ…

Դե Վազգենս սովորական երեխաներից շատ էր տարբերվում, որովհետև մորուք ուներ, բոլորը բակում նրան ՍՊԱՐԱՊԵՏ էին կանչում: Նա դեռ նորածին էր, երբ ասաց առաջին բառերը

Մեր դեմ խաղ չկա, դե մենք չէինք հասկանում ինչ ասել կուզի… Հետո միայն հասկացանք… Թշնամու գնդակը գտավ հերոսին: Վազգենս միշտ իր ընկերներին ասում էր Տղե՛րք, եթե ես չլինեմ, իմ փոխարեն խաղեր կտաք… Մեր դեմը խաղ չկա…

ԳԵՀԵՆԻ    ԱՌԱՔԵԼ   4. 04 .2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s