Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի պատասխանը, ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին

arm137036415930ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի փոխադարձ հայտարարությունը իր գործընկերների հասցեին հնչեցրած մեղադրանքներ հերքելուն, կարծում եմ որ նորմալ է, այնպես որ զարմանալի ոչինչ չկա, իր ընկերներին նա պարտավոր է արդարացնել եւ պաշտպանել ամեն գնով: Իսկ այն կարծիքները, որը նա հնչեցրել է « Կոռնիձորի » ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հասցեին, կարծում եմ անցնում է ամեն տեսակ բարոյականության սահմանը: Ուստի ես, որպես Հայկական Բանակի առաջմարտիկներից մեկը, կարող եմ տալ գեներալին պատասխան` Արա Խուդավերդյանի փոխարեն: Վերջերս թաթերական հրապարակում հնչեցրած Ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանի ( Ապարի ) արտահայտությունը կցանկանաի մեջ բերել. Ապարն ասում էր – Ժողովուրդ ֆիդայինը քրիստոնյա հոգեբանություն ունի, Կիլոմետրի վրա ֆիդայինը ֆիդայինին լավա ճանաչում… » : Այո դա այդպես է Ազատամարտիկները անգամ հայացքով ենք ճանաչում իրար առանց խոսքեր փոխանակելու… Կարող ենք գուշակել, թե ով է կռվել, ով` ոչ … Նրա այդ միտքը ճշմարիտ է, այդպես էլ կա… Ես իմ բազմաթիվ հոդվածներում գրել եմ իսկական ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ և ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ մասին: Պատերազմի ողջ ժամանակահատվածում 1989-1994 թվականներին լինելով ճակատային գծում, լավ գիտակ եմ Ազատամարտիկի եւ սուտ ազատամարտիկի մասին, ես չեմ փորձի զուգահեռականներ տանել , միայն կբերեմ մի փոքրիկ օրինակ, ( չկրկնվեմ հոդվածների նյութերից ): 1991 Թվականի կեսերին էր , երբ մեր ջոկատ կամավորագրվեց մի երիտասարդ, նա ներակայացրեց , որ եղել է Սասունցի Դավիթ ջոկատից: Եվ տղաների հետ ամեն անգամ վերհիշելով մեր մարտական օրերը, նա մեջ էր ընկնում և հայտարարում էր, որ ինքը եղել է Երասխավանի մարտում, հետո, երբ խոսք էր գնում Կոռնի ձորից նա նորից ասում էր, որ եղել է այնտեղ… Մի խոսքով բոլոր մարտերին և կռիվներին նա « մասնակցել »  է եւ մեր մարտական ընկերներից մեկը ասաց « Ախպե՛ր, կարողա՞ դու ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐՆ ես, վրաներս խաբար չկա »: Ու այդ պատմությունից հետո նրա անունը դրեցինք ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐ: Ի տարբերություն շատերի, մեր մարտական ընկերը` ԱՆՀԱՅՏԸ, իրեն ցուցաբերեց որպես հայրենիքի արժանի զավակ, նա պատերազմի ողջ ճանապահը անցավ փառքով` հասնելով մինչեւ գնդապետի աստիճանի: ԱՆՀԱՅՏԻ պատմությունը մնաց միայն մի զվարճալի հուշ:

Այս պատմությունը նրա համար հիշեցի, որովհետեւ Արցախյան պատերազմի ժամանակ շատ ու շատ ի հայտ են եկել մարդիկ, որոնք ԿՆԿԱ ՓԵՇԻ ՏԱԿ ՊԱԽԿՎԱԾ, դարձել են ֆիդայիններ: Ամեն անգամ սահմանային գիծ գնալուց առաջ նրանց կա՛մ զոքանչն էր հերթական անգամ մեռնում, կա՛մ էլ քեռակինն էր ծննդաբերում: Այդ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ տեսակն էր, որ թիկունքում ձեռի հետ բենզինի ու ՔԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻ բիզնեսով էր զբաղված: Չհաշված իր թալանածը ու կուրծք ծեծելը, թե տեսեք մենք կռվում ենք, իսկ դու՞ք… Չեմ ուզում հիշել անուններ, որոնք այդ տեսակի մարդկանցից են, սակայն բավական է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ մի հայացք, որպեսզի տարբերի նրանց: Այնպես որ, ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյանը Անհայտի պես եղել է ամեն տեղ` բոլոր մարտերում ու կռիվներում, ու նա ամեն ինչից լավատեղյակ է: Նախ այն, որ իմ մարտական ընկերոջը` ԱՆՀԱՅՏԻՆ նա չի կարող հավասարվել, քանի որ Անհայտը պատերազմի ընթացքում երեք անգամ վիրավորվել է, սակայն նորից ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: Իսկ պարոն գեներալի ասելով ինքը շատ բան գիտի, թե՛ ազատամարտիկների մասին եւ թե՛ դեպքերի… Դա շատ լավ է, անգամ ողջունելի է, որ մենք այսպիսի իրազեկ զինվորական ունենք, կարծում եմ, որ նրա վկա լինելը հնարավորություն կտա լույս սփռել մեր Արցախյան պատերազմի մութ էջերին: Կցանկանաի այդ հարցերը տալ գեներալին եւ ստանալ դրանց պատասխանները, քանի որ հանրությանը կարծում եմ հետաքրքիր կլինի այդ բացահայտումները

  1. 1992 թ Ապրիլի 14-ին ու՞մ հրամանով եւ ո՞վ գնդակահարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին, եւ ովքե՞ր են փորձում այսքան տարի թաքցնել իրական պատմությունը:

  2. 1992 թվականի հունիսի 13-ին ու՞մ հրամանով ծախեցին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, դրան հաջորդող դեպքերի պարզաբանումների մասին լրացումներ անելով, այսինքն ու՞մ հրամանով հունիսի 17-ին պայթեցվեց « Հատուկ Գնդի » Հրամանատար Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի մեքենան, որի ժամանակ զոհվեց նա եւ Մարտակերտի ինքնապաշտպանության հրամանատար Վագիֆ Գալստյանը:

  3. 1993 թ. ապրիլի 17-ին ինչու՞ եւ ու՞մ հրամանով պայթեցվեց ուղղաթիռը, որում գտնվում էր Շահումյանի ինքնախաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը եւ ի՞նչ գաղտնիք գիտեր Մեղրյանը, որի բացահայտումից խուսափում էին:

Գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, կարծում եմ, որ տեղյակ պետք է լինի Բեկորի ( Աշոտ Ղուլյանի ) եւ Մոնթե Մելքոնյանի առեղծվածային զոհվելու մանրամասնություններին, միայն թե ոչ այն հայտարարված տարբերակը, որը այսքան տարի է սուտ մատուցվել է հանրությանը: Դրան գումարած « Արաբո » ջոկատի այն 79 մարտիկների մասին, ովքեր 1991-ին Մարտակերտում անհետ կորել են ըստ պաշտոնական տվյալների: Այս հարցերի շարքը բազմազան է, սակայն կբավարվենք գոնե այս հարցերի պատասխանները լսելով: ՊՆ Գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանին կարծում եմ, որ լավ է հայտնի Հայաստանում գեներալ դառնալու չափանիշները, քանի որ դա եզակի դեպք է համաշխարհային պատմության մեջ: Համաշխարհային պատմության մեջ ԳԵՆԵՐԱԼԸ դա բանակի եւ հաղթանակների խորհրդանիշ է, իսկ մեզ մոտ հակառակը` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ եւ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ « սիմվոլ »: Տեսե՛ք Արցախյան պատերազմում մենք ունեցել ենք տաղանդավոր հրամանատարներ, անգամ գնդապետներ, որոնք անգամ տասնամյակներ անց չդարձան գեներալ, մինչդեռ անգրագետ ու չոլից փախած շարիկ ֆռռցնող հանցագործին դարձրեցին գեներալ: Արցախյան պատերազմի հաղթանակներին մեծ ներդրում ունեցած խորհրդային բանակի Փոխգնդապետ Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը մահանալով 2009 թվականին այդպես էլ չստացավ գեներալի աստիճան, մինչդեռ նրա շնորհիվ էր, որ ձեւավորվեց հայկական հրետանին, երեւի գնդապետը չէր համապատասխանում Հայկական չափանիշներին, որով գործում եք դուք: Գեներալական այդ աստղաբույլը, որը կա պատերազմի ընթացքում, այնքան գործ չի արել, որքան Կոռնիձորի ջոկատը եւ նրա հրամանատար Արա Խուդավերդյանը եւ նրա հասցեին հնչեցրած ցանկացած բացասական արտահայտություն դավաճանություն է որակվելու: Այնպես որ պարոն գեներալ, մինչեւ որեւէ ազատամարտիկի հասցեին հերյուրանքներ տեղալը, հիշեք, որ ունեք հարցեր , որոնց պատասխանին սպասում է ողջ հայ ժողովուրդը, ունեք հարցեր որոնք թաքցրել եք այսքան տարիներ: Եվ բացառված չի, որ ձեր գեներալական աստիճանը « վաստակել » եք այդ խոնհար լռության համար: « Կոռնիձորի » ջոկատի տղաների մարտական մի դրվագը բավական էր, որպեսզի այդ տղաներին ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ շնորհեիք, մինչդեռ մոռանում եք, որ հենց այդ ջոկատում է առաջին անգամ մկրտություն ստացել Մոնթե Մելքոնյանը եւ սփյուռքահայ մի քանի նվիրյալներ: Մոնթեի ԱՎՈ անունը կնքվել է « Կոռնիձորի » տղաների կողմից: Արա Խուդավերդյանի հերոսական կերպարի առջեւ խոնհարվում են Ազատամարտիկները, հասկանալով , որ նա անկաշառ եւ ազնիվ հրամանատար է: Այնպես որ ոչ մի տեսակի գեներալ իրավունք չունի Ազատամարտիկի կամ Ազատամարտի անունից խոսել, քանի որ դա պետք է վաստակել արյունով, ոչ թե սրա նրա ձեռքը համբուրելով: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են Հայաստանում գեներալ դառնում, զգույշ եղե՛ք ձեր արտահայտություններում պարոնա՛յք…

Իսկ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախյան Ազատամարտի իրական պատմությունը կեղծողները միայն մեկ նպատակ էին հետապնդում, ստեղծել իրենց անձեռնամխելի իշխանությունը, ինչպես ասում են « Ով տիրապետում է անցյալին, տեր է նաեւ ապագային »: (кто владеет прошлым, тот владеет будущим.) որպեսզի մնան անսասան իրենց գեներալական տիտղոսներով եւ հերոսական անունով: Այնպես որ պարոն գեներալ, կխնդրեի մինչ իմ հասցեին ավելորդ խոսքեր ասելը կամ իմ կենսագրականում կեղտեր փնտրելը, հիշեցնեմ, որ ունեք հարցեր, որոնց պատասխաներին սպասում ենք անհամբեր:

Հարգանքներով, Ազատամարտիկ` Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 22/03/2014 

Նյութի   աղբյուրը   http://www.pressing.am/view_post.php?id=5526

 

Запись опубликована в рубрике Uncategorized с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի պատասխանը, ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին»

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s